10 ժամ շարունակ 24-ամյա հմայիչ կնոջն անընդհատ ներարկումներ են արել, մաշկը ենթարկել տարբեր նյութերի ազդեցությանն, այնուհետև հեռացրել նրա գլխի առջևի հատվածի մազերը, և այդ ամենը տեղի է ունեցել Բրիտանիայի ամենամարդաշատ փողոցներից մեկում ապշած անցորդների աչքերի առջև:
Daily Mail-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, միևնույն ժամանակ ինչ-որ մեկ այլ տեղ, ինչ-որ լաբորատորիայում միևնույն բռնություններին ու դաժանություններին ենթարկվում է որևէ առնետ: Միակ տարբերությունն այն էր, որ Ժակլին անունով կինն այդ ամենից հետո կարող էր տուն գնալ, իսկ կենդանին կմահանար հենց լաբորատորիայում:
Ժակլինը համաձայնել է ենթարկվել այդ ամենին մի քարոզարշավի պատճառով, որի նպատակն է հանրային ուշադրությունը սևեռել ցավին ու դաժանությանը, որին ենթարկվում են կենդանիները լաբորատորիաներում՝ կոսմետիկ նյութերի փորձարկումների ժամանակ:
Կոսմետիկ նյութեր վաճառող Lush խանութի Լոնդոնի մասնաճյուղն օգտագործվում էր այս բոլոր գործողություններն իրականացնելու համար: «Բռնությունից ազատ» մասնաճյուղն աջակցում է Humane Society International քարոզարշավին դադարեցնել կենդանիների միջոցով կոսմետիկ արտադրանքների փորձարկումները: