22:28 Apple-ը կստեղծի ինդիկատորի նոր տեխնոլոգիա iPhone-ի՝ ջրից վնասվածքները նկատելու համար | |
3DNews ՏՏ Լրատվական – Apple ընկերությունը շահագրգռված է նոր սխեմայի օգնությամբ iPhone կամ iPad սարքավորումներում ջրից վնասվածքները հայտնաբերելու մեջ: Այս մասին հաղորդում է appleinsider.com-ը: Ավելի լավ և ճշգրիտ ջրային հաղորդիչի ձգտումը նկատվել է այս շաբաթ Apple պատենտային հայտերից մեկում: Այն հնչում է որպես «էլեկտրոնային սարքավորումներում ջրային ազդեցությունը նկատելու մեխանիզմ» (ինդիկատորի նոր տեխնոլոգիա, որը ցույց կտա ջրից վնասվածության մակարդակը): Apple ընկերությունը նշում է, որ երբ հաճախորդը փորձում է վերադարձնել փչացած ապրանքը, ընդունող անձնակազմը տեղում հաճախ չի կարող որոշել ջրից վնասվածքը: Հենց այդ պատճառով էլ մշակվում է ջրից վնասվածքները հայտնաբերելու ինդիկատորի նոր տեխնոլոգիա: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |