Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 19 » Ժեստերի լեզուն: Մաս 3
14:17
Ժեստերի լեզուն: Մաս 3

Այս անգամ որոշեցի գրել բոլոր մարդկանց և, ինչու չէ, կանաց բնորոշ ժեստերի մասին:

Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:

Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել /ոչ իր զրուցակցի կողմը, ապա ստիպված եմ հիասթափեցնել. նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:

Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:

Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:

Եթե մարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:

Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 871 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: