Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 23 » Կրակոցներ՝ Գյումրիում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ԲՀԿ-ական պատգամավորի քավորը (լրացված)
14:45
Կրակոցներ՝ Գյումրիում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ԲՀԿ-ական պատգամավորի քավորը (լրացված)
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կրակոցներ են հնչել Գյումրի քաղաքում: 

Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ մի անձնավորություն և Քավոր Հարութը և երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից: 

Այս պահին դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնեց, որ Գյումրի են ժամանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի տղաները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (սպեցնազ) աշխատակիցները:

Այս պահին Գյումրիում ուժեղացված ծառայություն են կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ: 

Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 և 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:


Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 1381 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Имя *:
Email:
     
     
Անուն *:
Email *:
Կոդ *: