22:16 Ռուսաստանցի գործարար Գեղամը պաշտպանել է ընտանիքին՝ սպանելով 3 հանցագործի | |
Ռուսաստանի Տուլայի մարզի 52-ամյա բնակիչ, գործարար Գեղամ Ս.-ն կնոջն ու երեխաներին պաշտպանելու նպատակով սպանել է իր տուն մտած 4 գողերից 3-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Թեև գործարարի ազգանունը ռուսական լրատվամիջոցներում առայժմ չի նշվում, այնուամենայնիվ միայն անունից ելնելով հավանական է, որ նա հայ լինի։ Ուշ գիշերին 4 հոգի մտել են գործարարի տուն, որտեղ գտնվել են Գեղամ Ս-ի կինը և 4 մանկահասակ երեխաները: Դանակներով և ատրճանակով զինված գողերը գումար են պահանջել: Փորձելով փրկել հարազատներին, տանտերը շտապել է խոհանոց, վերցրել դանակն ու հարձակվել հանցագործների վրա: Չնայած ուժերի ոչ համարժեքությանը, 4 հանցագործները չեն կարողացել պայքարել միայնակ տղամարդու դեմ: Նրանցից 3-ը սպանվել են,իսկ 4-րդը դիմել է փախուստի: Գեղամը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ գողերից մեկը հարվածել է նրա գլխին: Նրա կինն ու մեծ աղջիկը նույնպես վնասվածքներ են ստացել: Այսօր արդեն 52-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի հոգու սպանելու մեղադրանքով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |