Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » Ես և՛ հայ եմ, և՛ թուրք. հայ և թուրք ծնողների դստեր շարադրությունը հուզել է թուրքերին
22:59
Ես և՛ հայ եմ, և՛ թուրք. հայ և թուրք ծնողների դստեր շարադրությունը հուզել է թուրքերին

Ստամբուլի «Էրդիլի հատուկ վարժարանում»  անցկացված մրցույթում հայազգի հոր և թուրք մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը` շարադրությունը հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի «Հայ լինելը Թուրքիայում»( To be Armenian In Turkey) բլոգում:

 

«Անունս Կլարա է, ազգանունս` Եթերօղլու: Ինչ ինձ հիշում եմ մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա: Վերջին տարիներին մեր երկրում որոշ վեճեր են առաջացել, որոնք իմ մեջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ հարյուրամյակներով միասին ապրած երկու ժողովուրդների մեջ ցանկանում են կռիվ գցել, թուլացնել նրանց: Արդյոք ես ո՞ր կողմում պետք է լինեմ, կամ պարտավո՞ր եմ որևէ կողմում լինել: Չէ՞ որ հայրս հայ է, մայրս` թուրք: Ես հայկական դպրոցում եմ սովորել, եկեղեցի գնացել: Հայկական թերթեր ու ամսագրեր են գնում ու հետևում եմ դրանց»,-գրել է աղջիկը:
 

Նա նշել է, որ իրենք տանը նշում են հավասարապես հայկական և թուրքական տոները` «բայրամից մինչև նոր տարի»:
 

«Ես և՛ հայ եմ, և՛ թուրք, բայց իրականում ես թուրքիացի եմ` Թուրքիայի քաղաքացի: Կարծում եմ` ինձ պես մտածող մարդիկ շատ են»,- գրել է նա:

Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 660 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: