Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 05
Իհարկե բոլորնել սիրում են նվերներ ստանալ:
Նվերներ տալը, երբեմն լինում է մեղավորության դրսևորում, կամ որ զգում ես, որ դու նրան մի բան այն չես արել, տենց, աշխատում ես բավականին լավ նվեր ընտրել, որ մի քիչ վերաբերմունքը մեղմանա։ Բայց ես չեմ կարծում, որ նվերներին պետք է բացասական մոտենալ, չնայած որ կարծում եմ, որ մարդու խոսքերը հաստատող լավագույն բանը, այդ մարդու այլ խոսքերն են, այնուամենայնիվ, նվերները արտաայտում են ինչ-որ սիրուն բան։ Եթե այն լավ ընտրված է, ու դու զգում ես, որ քեզ համար է հենց, ապա դա ուշադրություն է, որը իհարկե կարող է պայմանավորված լինել վերը նշվածով, սակայան, ավելի շատ, արտահայտում է ուրախացնելու, լավ բան անելու ցանկություն, ուրեմն և դրական է։
  
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 618 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)


Картинка 15 из 125760
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հաստատ սիրահարվել է: Լավ է դա թե վատ, սակայն աղջիկների մոտ սիրահարվածությունը ավելի արագ է վրա հասնում: Երևի թե աղջիկներն անըհդհատ սպիտակ ձիով ասպետին հանդիպելու ակնկալիք ունեն: Սակայն որո՞նք են աղջիկների սիրահարվածության նշանները:

♥ Նա սկսում է իրեն էլ ավելի շատ հետևել, փորձում է ուրիշ սանրվածք, դիմահարդարում օգտագործել:

♥Հեռախոսը կյանքի անբաժան մասն է: Անընդհատ զանգի է սպասում:

♥Մոռացկոտ է դառնում: Եթե սիրահարված աղջիկը ձեզանից գրիչ է խնդրել և չի վերադարձրել, մի նեղացեք իրենից:

♥Ցավում եմ, բայց ձեր ասածները նա կլսի միայն տասներորդ անգամից, քանի որ <<մտքերով ուրիշ տեղ էր>>:

♥Եթե նա պատահաբար հանդիպում է իր սիրած էակին, ապա անկասկած նկատում է, թե ինչպես էր նա իրեն նայում: Նույնիսկ եթե դա այդպես չէր:

♥Սիրահարված աղջկա երևակայությանը չի հասնի նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչը: Տղային մեկ անգամ տեսնելուց հետո, նա արդեն կարող է բոլոր մանրուքներով պատմել, թե ինչպես նրանք կամունսանան, որտեղ կապրեն, քանի երեխա կունենան և արդեն որոշում է նրանց անունները:

♥Նա կարող է ժամերով ուսումնասիրել տղայի սոց կայքի էջը:

♥Որո՞նք են սիրահարվածության գլխավոր <<ախտանիշները>>: Իհարկե ախորժակի բացակայությունը և անքնությունը, ինչի պատճառով էլ աղջիկը սկսում է նիհարել:

♥Ընկերուհիների, ծանոթների հետ իր սիրելիի մասին խոսելիս նա հաճախ իդեալացնում է նրա բոլոր հատկանիշները:

♥Սկսում է տեղի անտեղի ժպտալ:

♥Հորոսկոպին հետևելը դառնում է օրվա կարևոր մաս: Ինչպես նաև նա սկսում է հավատալ գուշակություններին, օրինակ՝ երիցուկի թերթիկների վրա:

♥Նա սկսում է պատասխանել համացանցի բոլոր թեստերին:

♥Եվ վերջինը` դա անիմաստ հիստերիկաներն են: Նա կարող է լացել ամեն մանրուքի պատճառով:

 կտեղադրենք նաև Տղաներինը

  
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1409 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)

Եթե ցանկանում եք ձեր զգացմունքները արտահայտել ծաղիկներրի միջոցով, ձեր սիրելիին նվիրեք վարդեր: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին են ձեր հարաբերությունները, կարևոր է այն զգացումը, որը դուք զգում եք: Կարմիր վարդեր կարելի է նվիրել և կանանց և տղամարդկանց: Եվ մի փոքրիկ ուղղություն` զգացմունքների արտահայտման համար:Ծաղիկներ ընտրելիս մի գնեք վառ գույնի ծաղիկներ: Չէ, անպայման չէ, որ նրանք մուգ գույնի լինեն, ուղղակի փորձեք ծաղիկները ընտրել ավելի մեղմ գույներով:Իսկ գիտեիք, որ1 հատ ծաղիկ նվիրելը նշանակում է` դու միակն ես ինձ համար,

3 ծաղիկը` կգամ քեզ հետ թեկուզ աշխարհի ծայրը,5-ը առանց բառերի սիրո արտահայտման ձև է,11 հատ ծաղիկ նվիրում են ընկերության առաջարկ անելու դեպքում:7 ծաղիկ նվիրում են նորապսակներին,Եվ հիշեք, մի նվիրեք ձեր սիրելիին 11 ծաղիկ, նա կարող է այդ ամենը սխալ հասկանալ և մտածել, որ ուղղակի ուզում եք վերջ դնել ձեր հարաբերություններին և մնալ ուղղակի ընկերներ:
  
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 779 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)

 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 705 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)