Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կրակոցներ են հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ մի անձնավորություն և Քավոր Հարութը և երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնեց, որ Գյումրի են ժամանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի տղաները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (սպեցնազ) աշխատակիցները:
Այս պահին Գյումրիում ուժեղացված ծառայություն են կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 և 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Բարև ձեզ ,խնդրում եմ բոլորն անցնել այս կայք և սեղմել կապույտ կոճակը,ասեմ ինչ է դա։Ֆրանսիան անցկացնում է քվեարկություն հայկական ցեղասպանության համար ու ով որ հավատում է դրան մտնում է այս կայք և սեղմում այո կապույտ կոճակը և ոչ կարմիրը։Դուք որոշեք որ կոճակն եք սեղմում։Այցելեք ամեն օր ու քվեարկեք...
Անհավանական դեպք է տեղի ունեցել Բրազիլիայում: 2-ամյա փոքրիկը սեփական թաղման ժամանակ վերակենդանացել է, նստել դագաղի մեջ, մեկ բաժակ ջուր խնդրել ու նորից մահացել:
Փոքրիկ Քելվինը, ով թոքերի բորբոքում է ունեցել, դադարել է շնչել Բելեմի հիվանդանոցում: Բժիշկները արձանագրել են նրա մահը և հանձնել են փոքրիկի մարմինը ծնողներին:
Հուղարկավորությունից մեկ ժամ առաջ տղան նստել է դագաղի մեջ և ասել. «Հայրիկ, ինձ մի բաժակ ջուր կտա՞ս»:
«Բոլորը սկսեցին բղավել: Մենք չէինք հավատում մեր աչքերին: Մենք մտածեցինք, որ դա հրաշք էր և մեր որդին վերակենդանացել էր», - ասել է տղայի հայրը` Անտոնիո Սանտոսը:
«Հետո Քելվինը նորից պառկեց դագաղի մեջ: Մենք չկարողացանք արթնացնել նրան: Նա նորից մահացավ»:
Պարոն Սանտոսը որդուն տարել է Բելեմի հիվանդանոց, սակայն բժիշկները հաստատել են, որ երեխան մահացել է:
«Նրանք ինձ ասացին, որ նա իրոք մահացել էր և ոչ մի բացատրություն չտվեցին մեր տեսածին և լսածին», - նշել է փոքրիկի հայրը:
Հավատով լցված ընտանիքը հետաձգել է Քելվինի հուղարկավորությունը` մտածելով, որ նա նորից կարթնանա, սակայն դա տեղի չի ունեցել և նրանք թաղել են փոքրիկին:
Տղայի հայրը համոզված է, որ իր երեխան բժշկական սխալի զոհ է: Նա դիմել է ոստիկանություն և այժմ քննություն է ընթանում:
«Վերակենդանացման բաժանմունք տանելուց 15 րոպե հետո բժիշկները հայտնեցին ինձ, որ որդիս մահացել է և տվեցին ինձ նրա մարմինը: Նրանք, հավանաբար, չէին ստուգել նրանք ինչպես հարկն է: Մահացած մարդիկ ուղղակի չեն արթնանում և խոսում», - ասել է տղայի հայրը:
Ամերիկացի դեռահասն ապահովել է իրեն ողջ մնացած կյանքի համար` հաղթելով վիճակախաղում, որն այդպես էլ կոչվում էր «Շահում ողջ կյանքի համար»:
Երջանիկն ամեն շաբաթ ստանալու է 1000 դոլար մինչեւ իր կյանքի վերջը: Ճակատագրի սիրելիի անունն առայժմ չի բացահայտվում, հաղորդում է Life News-ը: Վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, թե երիտասարդը գնել է տոմսը Բրուքլինում, Քոնի Այլենդ շրջանի խանութներից մեկից: 2012թ. հունվարին Նյու Յորքից ռուս տնտեսուհի Յուլյա Լանկրին շահել էր 1 միլիոն դոլար ամսական մինչեւ կյանքի վերջը:
Օդային և ցամաքային փոխադրամիջոցների միջև «մրցավազքը» այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, սակայն Lamborghini Aventador-ը առաջին անգամ է մրցում: Եվրոպական ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա տեղի կունենա F-16 Fighting Falcon-ի և Aventador-ի «հակամարտությունը»: Նման անսովոր մրցություն է կազմակերպել դանիական Bilmagasinet ավտոմոբիլային պարբերականը: Կազմակերպիչները սուղ տեղեկատվություն են տրամադրում` հրապարակելով միայն մի փոքր տեսանյութ: Տեսանյութից դատելով, մրցել են ԱՄՆ-ի հայտնի F-16 կործանիչը և իտալական Lamborghini Aventador LP700-4 սուպերմեքենան: Լավ երևում է, որ գետնի վրա մեքենան վստահ առաջատար է, սակայն պոկվելուց հետո կործանիչը հեշտությամբ անցնում է սուպերմեքենային: Եվ դա զարմանալի չէ, նույնիսկ գետնին մոտ բարձրությունների վրա F-16 Fighting Falcon-ը կարողանում է 1,4 հազար կմ/ժ արագություն զարգացնել: Նշենք, որ Lamborghini Aventador-ը 12 գլանային 6,5 լ. աշխատանքային ծավալով, 700 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի: Արագացման ցուցանիշները նույնպես գերազանց են` 0-100 կմժ-ը հավաքում է 2,9 վայրկյանում: Սուպերմեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է, սակայն F-16-ի համար առավելագույնը` 2,2 հազար կմ/ժ է:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանին մտահոգում է Ամերիկայի ու Ռուսաստանի պահվածքը, ինչը նախկին պատգամավորի տպավորությամբ, այնքան էլ չի արտահայտում պատերազմական գործողությունների վերսկսումը կանխելու նրանց շահագրգռվածությունը: «Եթե Միացյալ Նահանգները լուրջ շահագրգռություն ունենար՝ թույլ չտալ այստեղ պատերազմական գործողություններ, ինքը ունի ազդեցության բավարար լծակներ Ադրբեջանի ու Հայաստանի վրա եւ նաեւ Ռուսաստանը»,- Aravot.am-ին ասաց Ս. Սաֆարյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները հայկական դիրքերի վրա, միջազգային հանրության ռեակցիան՝ հնարավոր ռազմական գործողությունների հարցում, Ադրբեջանի փորձարկումների ու հաշվարկների մասին են խոսում. «Ադրբեջանական այս քայլերին ոչ թե պիտի սիմետրիկ պատասխան տրվեր, այսինքն՝ զոհի դիմաց զոհ, այլ ռազմական ագրեսիան պետք է արժանանար քաղաքական անհամաչափ պատասխանի: Բանակցություններն այլեւս պատերազմի կանխարգելիչ, զսպիչ դեր չեն կատարում: Ռազմական սիմետրիկ պատասխանները, չեմ ուզում ասել անարդյունավետ են, բայց խնդիրը չեն լուծում, եւ դրա հետ միասին Հայաստանը ցույց չի տալիս , որ քաղաքական եղանակով խնդիրը ինքը կլուծի»:
1.Րոպեներ առաջ Երեւանի երկնքում նկատվել է անհասկանալի լուսավոր թռչող օբյեկտ: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հասցրել է լուսանկարել այդ անհայտ օբյեկտը:
Արդեն տեղեկություններ են տարածվում, թե այդ կամ նմանատիպ մի օբյեկտ երեւացել է նաեւ Հայաստանի այլ հատվածներում եւս:
Քանի դեռ որեւէ տեղեկատվություն չկա, թե ի՞նչ էր դա, Ֆեյսբուքի օգտատերերը լուրջ եւ հումորային վարկածներ են առաջ քաշում` ՉԹՕ է, անօդաչու հրթիռ է, լուսային էֆեկտ է, Դուբայից բերված նոր ջահ…
2.
Ովքեր գոնե թռուցիկ ծանոթ են աստղագիտությանը և երկնաքարերի Երկրի մթնոլորտ ներթափանցելու մասին, պիտի հասկանալի լիներ, որ տեղի է ունեցել հետևյալը. մի քանի երկրաքար ներթափանցել են Երկրի մթնոլորտային շերտ և այրվելով (լուսավորություն) վերածվել գազային զանգվածի, որը իր հերթին էլ ցրվել է երկնքում... դրա ապացույցն էլ տեսանյութում երևում է, սկզբում լուսավորության ետևից ձգվող պոչը, ինչպիսին ունենում են երկնաքարերը...
«Սա վանդալիզմ է, նշանակում է, որ ով այս երկրում ինչ ուզենա, կարող է անել: Եթե որևէ մեկի մտքով անցնի Օպերայի տեղում էլ սուպերմարկետ սարքել՝ որևէ մեկը չի խոչընդոտելու»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա մասնակցում էր ի պաշտպանություն Փակ շուկայի մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած հավաքին Փակ շուկայի հարևանությամբ:
Դառնալով Փակ շուկայի ճարտարապետական արժեքին` Ս. Սաֆարյանը նկատեց. «Անթույլատրելի է պետական մարմինների նման վերաբերմունքը Փակ շուկայի հանդեպ՝ որպես ճարտարապետական, պատմամշակութային արժեքի: Հիշում եմ ԱԺ-ում այն սարսափելի պատասխանը, որ տվեց մշակույթի նախարարը, թե 21-րդ դարին բնորոշ պայմաններում պետք է առևտուր անել: Այդպիսի մարդկանց միայն մի բան կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու նման արժեքներից: Երևանում արդեն կառուցել եք բազում սիթիներ, այս կոթողի հետ գործ չունեք»:
Ս. Սաֆարյանը հատկանշական է համարում այն, որ այս ամենը կատարվում է ընտրություններից հետո և շեշտում. «Կառավարություն կարծես թե չկա, և նոր կառավարություն պիտի լինի, քաղաքաշինության նախարարը ԲՀԿ-ից է և այս պահին հեռացող նախարար է: Փաստորեն, այժմ կա թույլ գերատեսչական հսկողություն»:
Պարոն Սաֆարյանը տեղի ունեցածը համարում է հանցագործություն և դիմել է ՀՀ ոստիկանություն: Նա վստահեցնում է, որ շարունակելու է պայքարը հանուն շուկայի: Մեր այն հարցին՝ պայքարելու են ընդդեմ իշխանությունների պաշտպանությունն ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանի՞, ով ցանկանում է շուկայի տեղում ամենամեծ «Yerevan City» սուպերմարկետը կառուցել,Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Այս պահին թիրախը նա չէ, այլ պետական մարմինները՝ ի դեմս մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների: Ակնհայտ է, որ անգամ երեկվա աղմուկի կապակցությամբ որևէ հայտարարություն էլ չեղավ, այնինչ պատկան մարմինները պատավոր էին դատապարտել»:
Նկատենք, որ ոստիկանության աշխատակիցներն այսօր Փակ շուկայի շրջակայքում հսկողություն էին իրականացրել, իսկ ի պաշտպանություն Փակ շուկայի հավաքված քաղաքացիները նշում էին, թե ավելի լավ կլիներ ոստիկանությունը նման հսկողություն իրականացներ այն անձանց նկատմամբ, որոնք երեկ գիշերվանից քանդում էին Փակ շուկան:
Մինչ ակտիվիստները հավաքվել էին ի պաշտպանություն փակ շուկայի՝ շուկայի հարևանությամբ ապրող բնակիչները դեմ դուրս եկան ակտիվիստներին՝ նախատելով, թե ինչու են խանգարում և թույլ չեն տալիս, որ շուկան սարքեն, որ իրենք էլ աշխատանք ունենան: Նրանք նշում էին, որ տարիներ շարունակ դա եղել է «աղբանոց, խոլերայի բուն»:
Կատարվածին Ս. Սաֆարյանը տվեց հետևյալ գնահատականը. «Փաստորեն, իրականացվում է իշխանությունների այն սցենարը, որ քաղաքացիների մի խմբին հանեն մյուսի դեմ: Իսկ եթե իրավիճակն այդպիսին է, թող հարցը դրվի հանրաքվեի և Երևանի բնակիչները որոշեն հարցը»:
Ակտիվիստներն Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք շարունակելու են գտնվել Փակ շուկայի հարևանությամբ այնքան ժամանակ, մինչև արժանանան որևէ չինովնիկի «գթասրտությանը»:
Աշխարհի ամենահարուստ փեսացուներից եւս մեկը հրաժեշտ տվեց իր «ազատ» կյանքին. մայիսի 19-ին Facebook -ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ: Ըստ Associated Press-ի՝ Մարկը շատ համեստ հարսանիք է կազմակերպել իր սեփական տանը, եւ հյուրերը նախապես չեն էլ իմացել, որ մասնակցելու են հարսանեկան արարողության:
Նշվում է, որ Մարկն իր կնոջ հետ առաջին անգամ ծանոթացել է 2004 թվականին: Պրիսցիլան առանձնապես գեղեցիկ արտաքին չունի, ու չի էլ հետեւում միլիարդատերերի օրինակին, նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվում, որ գեղեցկացնի, շտկի արտաքինն ու մարմնի բարեմասնությունները… Հենց այդ պատճառով էլ, Մարկը ամուսնացել է ամենասովորական տնային տնտեսուհու արտաքին ունեցող աղջկա հետ` խոստովանել է Facebook -ի սեփականատերը:
Դերասան Ջեկի Չանը Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ ասել է, որ այլևս չի նկարվի մարտաֆիլմերում: Հիշեցնենք, որ դերասանը 58 տարեկան է:
Ինչպես գրել է The Daily Telegraph-ը, Չանն ասել է, որ Chinese Zodiac-ը, որ ներկայացվում է կինոփառատոնի ժամանակ, կլինի իր վերջին մարտաֆիլմը:
Դերասանն ասել է, որ ինքն այլևս եիտասարդ չէ, և չնայած սիրում է մարտաֆիլմեր, բայց չի սիրում բռնություն: Նա ծրագրում է կենտրոնանալ առավել լուրջ դերերի վրա:
Steve Morris Engines թյունինգային ընկերությունը 1970-ական թվականների Ford Mustang Mach 1 ավտոմեքենայի շարժիչի տակ ավելի քան 3 հազար ձիաուժանոց շարժիչ են տեղավորել:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Carscoop-ը, արդյունքում ստացված հսկան ավելի հզոր է աշխարհի ամենաարագ ավտոմեքենայից` Bugatti Veyron-ին (վերջինիս շարժիչի հզորությունը ավելի քան հազար ձիաուժ է):
Ամենահզոր Mustang Mach 1-ի կապոտի տակ դրվել է 8-մխոցանի, 9,4 լիտր ծավալով եւ երկու Bullseye տուրբոմղիչով շարժիչ
Ձեզ եմ ներկայացնում Երկիր մոլորակի երբևիցե նկարված ամենամեծ որակով ամբողջական նկարը : Այն նկարահանվել է 22,369 մղոն հռավորությունից` Ռուսական Elektro-L No.1 արբանյակի կողմից:
Այս նկարի գույները տարբերվում է ՆԱՍԱ-ի կողմից նկարահանված Երկրի նկարներից, քանի որ այն ստեղծվել է լույսի ինֆրակարմիր ալիքների շնորհիվ, որոնք օգտագործվում են բուսականությունը տեսնելու համար: Հենց դա է պատճառը, որ Երկիր մոլորակի կեսը շականակագույ գույի երանգներով է արտահայտված:
Կարող եք դիտել նաև Elektro-L No.1 արբանյակի կողմից նկարահանված տեսանյութը: Իսկ նկարի խոշորացված տարբերակը կարող եք դիտել այստեղ:
Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել են չորս քրեական գործեր, որոնցից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ: Դրանցից երկուսը հարուցվել են քաղաքացիների հաղորդումների հիման վրա, փաստի առթիվ, ոչ թե կոնկրետ անձնավորությունների դեմ: Իսկ չորրորդը կապված է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանած այն տեսանյութի հետ, ըստ որի, Շառլ Ազնավուրի հրապարակում միկրոավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանում, քաղաքացիներն էլ մեծ հաճույքով վերցնելով, դնում են անձնագրերի մեջ ու ուրախ-ուրախ հեռանում:
Հիշեցնենք, որ ըստ ԲՀԿ-ականների Գյումրու դպրոցներում տեսախցիկներ գողացողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ու նրա շրջապատի տղաներն են :
Այսօր, Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական արարողություն նվիրված՝ երեկ, մայիսի 4-ի երեկոյան, Հանրապետության հարապարակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում տուժած երեխաների ապաքինմանը:
Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ մոմավառության արարողությանը՝ տուժած երիտասարդների հետ միասին, մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:
Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:
«Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին»,– ասվում է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները տրամադրել են նաև կոնտակտային հեռախոսահամարներ.
Քիչ առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկներ են բռնկվել և այրվածքներ են ստացել նախնական տվյալներով շուրջ 30 քաղաքացիներ։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից։
Tert.am–ի թղթակիցը դեպքի վայրից պատմում է, որ այժմ շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։
Tert.am–ի թղթակիցը նաև հայտնում է նաև, որ Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։
20։43 Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։
21.26
Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորների թիվը 107 է, այդ թվում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:
Այս պահի դրությամբ Հերացու անվան 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 4 աղջիկ ՝18-25 տարեկան: Երեկ Հրապարակում բռնկված հրդեհից տուժածների վիճակը վերակենդանացման բաժանմունքի ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը մեզ հետ զրույցում գնահատեց միջին ծանրության.«Բոլոր 4 տուժածների մոտ գերակշռում է դեմքի, գլխի, վերին վերջույթների առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ»: Ի. Մալխասյանի խոսքերով, այրվել է նաեւ տուժածներից մեկի մեջքը: Հրդեհից տուժած 20 ամյա Լիաննա Փիլիպոսյանի մոր ՝ Անահիտ Կարապետյանի պատմելով, Լիաննային ընկերներն են հիվանդանոց տեղափոխել.«Պատմում էր, որ ծիծաղում էին ու սպասում նախագահի այցին, մեկ էլ այն է նկատել, որ կրակն է գալիս, ով այդ պահին հասցրել է պառկել գետնին , նա կրակից պրծել է, կարեւորը, որ աղջիկս այսօր առավոտյան գիտակցության է եկել»: Ա. Կարապետյանի խոսքերով, առավոտյան հիվանդանոց է այցելել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ հեռախոսահամարներ է թողել իրենց մոտ, որ անհրաժեշտության դեպքում տուժածների ծնողները կապ հաստատեն իր հետ: Մեր այցելության պահին հիվանդանոցում էին ոստիկաններ, քննիչներ, ու Իրինա Մալխասյանի խոսքերով նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցներ: Լիաննային այցելության եկած կուրսի ընկերներից երկուսն էլ վատացան հենց հիվանդանոցում՝ աղջիկներից մեկը ուշաթափվեց եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, մյուսին օգնություն ցուցաբերեցին հենց տեղում: Ընկերների պատմելով, հիվանդանացում վատացած աղջիկներն էլ էին երեկ Հանրապետության հրապարակի ցույցի մասնակիցներ: Հիվանդանոցում տեղեկատվություն տրամադրելու հարցում բուժաշխատողները սահմանափակ էին: Կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը բարկացած հորդորեց շատ հարցեր չտալ, հակառակ դեպքում կվիճի մեզ հետ:
10 ժամ շարունակ 24-ամյա հմայիչ կնոջն անընդհատ ներարկումներ են արել, մաշկը ենթարկել տարբեր նյութերի ազդեցությանն, այնուհետև հեռացրել նրա գլխի առջևի հատվածի մազերը, և այդ ամենը տեղի է ունեցել Բրիտանիայի ամենամարդաշատ փողոցներից մեկում ապշած անցորդների աչքերի առջև:
Daily Mail-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, միևնույն ժամանակ ինչ-որ մեկ այլ տեղ, ինչ-որ լաբորատորիայում միևնույն բռնություններին ու դաժանություններին ենթարկվում է որևէ առնետ: Միակ տարբերությունն այն էր, որ Ժակլին անունով կինն այդ ամենից հետո կարող էր տուն գնալ, իսկ կենդանին կմահանար հենց լաբորատորիայում:
Ժակլինը համաձայնել է ենթարկվել այդ ամենին մի քարոզարշավի պատճառով, որի նպատակն է հանրային ուշադրությունը սևեռել ցավին ու դաժանությանը, որին ենթարկվում են կենդանիները լաբորատորիաներում՝ կոսմետիկ նյութերի փորձարկումների ժամանակ:
Կոսմետիկ նյութեր վաճառող Lush խանութի Լոնդոնի մասնաճյուղն օգտագործվում էր այս բոլոր գործողություններն իրականացնելու համար: «Բռնությունից ազատ» մասնաճյուղն աջակցում է Humane Society International քարոզարշավին դադարեցնել կենդանիների միջոցով կոսմետիկ արտադրանքների փորձարկումները:
«Մեզ մոտ վայրենու մշակույթ է ձեւավորվել: Ընտրությունները տալիս են ամեն ինչ կամ ոչինչ: Այսինքն, եթե դու ընտրվում ես, դու ունես ամեն ինչ, ունես հնարավորություն բիզնես զարգացնելու, բոլոր քո խնդիրները լուծելու եւ այլն… նորմալ ժողովրդավարական երկրում այդպես չէ, այսպիսի ճակատագրական չպետք է լինեն ընտրությունների արդյունքները»- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով բռնություններին, դա բացատրեց սրված ընտրապայքարով. «Զարմանալի բան է` մահու ու կյանքի պայքար է գնում»: Նրա խոսքերով, խորհրդարան են գնում մարդիկ, որոնք կարողանում են կողոպուտ իրականացնել, չեն խորշում որեւէ միջոցից՝ միայն թե իրենց խնդիրները լուծեն.«Եթե այդ մարդիկ են գալիս խորհրդարան, ուրեմն երկրի հերթական նահանջն է, երկրի վերջն է : Եթե կարող ենք խորհրդարան բերել կրթված, անձնվեր , ազգանվեր, բարձր ինտելեկտով օժտված մարդկանց, այդ դեպքում կունենանք առաջընթաց»: Բայց այդպիսի թեկնածուներ, բնապահպանը առաջադրված պատգամավորի թեկնածուների մեջ շատ չի տեսնում.«Ինտելեգենցիան խույս է տալիս քաղաքականությունից, եւ դա սխալ է, պետք է շտկել»:
Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Ինչպես դատարանից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը, ով կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ:
Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան բերեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ովքեր դիմակավորված էին և զինված:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդում է դատարանին, որպեսզի կասկածյալ Հ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Քիչ առաջ դռնփակ դատական նիստը ավարտվեց և դատավոր Ռուբեն Ներսիսյանը անցել է խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Հ. Սարգսյանը ոստիկանության Անիի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 12-ին Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել էին հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել էին, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` դստեր փեսացուն էր։
Վերջինս ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այդ օրը պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։
Քիչ առաջ դատավոր Ռուբեն Ներսիսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը: Հ. Սարգսյանի փաստաբաններն են Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Հարություն Սարգսյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր հավաստի տեղեկություններով, օպերատիվ քննչական խումբը, որում ներգրավված են եղել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, 2-րդ վարչության և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության փորձառու աշխատակիցներ, արդեն ձեռք են բերվել թե՛ իրեղեն ապացույցներ, և թե՛ անհերքելի փաստեր։ Եվ եթե նման փաստերը հիմնավորված չլինեին, դժվար թե քննչական մարմինը դիմեր դատարան։
Դատարամնի բակում էին նաև կալանավորվածի հարազատները։
Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:
Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխեց Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել է:
Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով վարում էր «ՎԱԶ 21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:
ԱԺ պատգամավոր եւ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը հերքում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։
«Կասկածյալին ճանաչում եմ, սպանվածին էլ եմ ճանաչում, երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նա գիտի, թե ինչու է Վարդան Ղուկասյանը փեսացուի սպանությունը քաղաքականացնում եւ կապում ԲՀԿ-ի ու իր անվան հետ։
«Մեծամասնականով առաջադրված թեկնածու եմ, իմ անձը փորձում են սեւացնել»,-ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։
Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը երեկ ասել է, որ սպանության գործով ձերբակալվածները «Գյումրիի ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներ են»։ Մարտուն Գրիգորյանը հակադարձեց, որ իր տեղեկություններով ձերբակալվածը մեկն է Հարությունը. «Ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները ԲՀԿ-ական չեն»։
Վերջինիս հայտնի է, թե որ քաղաքական ուժն է կանգնած իր անձը սեւացնելու փորձերի հետեւում։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրին ընդգրկող 34-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։
Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:
Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում:
Հիշեցնենք, որ երեկ պիտի կայանար Աննայի ու Կարենի նշանադրությունը, սեղանները ձևավորել ու սպասել են փեսացուին, սակայն վերջինս ուշացել է: Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ նրա «Մերսեդես 200» մակնիշի մեքենան գտել են Սև Ղուլի ճանապարհին:
Ի դեպ, Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստրերին բնութագրում են որպես համեստ վարքագծով ապրող աղջիկների: Նույն բնութագիրն են տալիս նաև Կարեն Եսայանին: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը աշխատել է Շիրակի մարզպետարանում` որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա տեղափոխվել էր բնակության ԱՄՆ: 3 տարի է, ինչ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը. մայրը` Անահիտ Եսայանը ևս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրով փողոցի վրա շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «լեհական կոմիսոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենքիում:
Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նա բնութագրվում է որպես գրագետ երիտասարդ, ուներ պոլիտեխնիկական կրթություն և շատ հեռու էր կրիմինալ աշխարհից:
Թե ո՞րն է եղել սպանության իրական պատճառը, ամենայն հավանակնությամբ կբացահայտվի մի քանի ժամից
Նշենք, որ սպանության մեջ կասկածվող ոստիկանապետի որդին ևս առևտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար որևէ գործարքի հետեւանքով:
BLoGgerS.Do.Am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրեց, թե Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում բնակչությունը ի՞ նչ տեսակ ընտրություններ սպասի` կրակոցներո՞ վ: «Թիվ 34 ընտրատարածքում չի լինի կրակոցներով ընտրություններ, սա 2008 թվականի ձեռագիրն է. սուտ կրակոցների անվան տակ ժողովրդի մեջ արհեստական լարվածություն ստեղծել, հետո արդարացնել ընտրությունների օրը մեր վրա միլիցիա բերելու տարբերակը: Մենք 2008 թ.-ին էս ամեն ինչը լավ հասկացել ենք, 2012–ին առավել ևս լավ հասկանում ենք, որ էս լարվածությունը արհեստական, մտացածին ծրագիր է` իբր կրակոցներ են լինելու, սպանություն է լինելու, հլը տեսեք օրերը մոտենան, ինչեր են լինելու թիվ 34 ընտրատարածքում: Նորից եմ կրկնում`դրանով արդարացնում են վերջին օրերին ոստիկանական շքերթը, նմանատիպ ընտրություններ անցկացնելու տարբերակը, թե մենք ինչ –որ մեկի պատվերով չենք եկել էստեղ, մենք վտանգը ռեալ տեսնելով ենք եկել այստեղ, այդ ամեն ինչը կարգավորելու»: Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այսինքն ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի դեմ, և ընտրությունների օրը Գյումրին ոստիկանախեղդ էին արել. հանրապետության տարբեր մարզերից ոստիկանության բոլոր աշխատողներին, ընդհուպ մինչը հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությանը, բերել էին հանրապետության երկրորդ քաղաք:Սա իրավապահները բացատրում էին նրանով, որ թեժ ու վտանգավոր մրցակցություն է սպասվում, հետևաբար և պետք է խիստ հսկողություն սահմանել: Նշենք, որ այս անգամ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավորը նորից խորհրդարան մտնելու համար կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի դեմ:
Մենք նման չենք մի մարդու, որ ճնշվենք. ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»), ով Սեդրակ Սարոյանի (Գեներալ Սեյրան) հետ միասին առաջադրվել է թիվ 19 ընտրատարածքում: Հակոբ Հակոբյանի հետ անկեղծ զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Հակոբյան, Դուք Սեդրակ Սարոյանի դեմ աղմկահարույց փաստեր ի հայտ բերեցիք, ըստ որի նա տեւական ժամանակ բացակայել է Հայաստանից, բայց իրեն ԿԸՀ-ն գրանցեց որպես թեկնածու: Դրանից հետո սպառնալիքներ Ձեր եւ Ձեր մերձավորների նկատմամբ եղե՞լ են:
Դե ինքը պետք է հասկանա, թե իր դեմ ինչ ենք ներկայացրել, որ արձագանքի` ինքը չի հասկանում դրանից: Հասկանում է, որ մի բան տեղի է ունենում, բայց չի կարողանում մտքեր հավաքի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, իհարկե դրանք չկան: Մենք (նկատի ունի իրեն) նման չենք մի մարդու, որ ճնշվենք: Ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Մենք կարող ենք ճնշվել այն ժամանակ, երբ կատարենք որեւէ արարք մեր բնակիչների, ժողովրդի նկատմամբ: Մենք գնում ենք ընտրություններին պարզ ճակատով, ժողովրդի աչքերի մեջ նայելով:
Նշեցիք, որ Սեդրակ Սարոյանը չի հասկանում, թե իր դեմ ինչ եք ներկայացրել: Այսինքն այդքան ցա՞ծր եք գնահատում Սեդրակ Սարոյանի ինտելեկտը:
Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է ժողովուրդը գնահատի: Որպեսզի ժողովրդից առաջ չընկնեմ, դա թողնում եմ ժողովրդի գնահատականին: Իսկ ես ժողովրդի մեծամասնության գնահատականը կիսում եմ, անկախ այն բանից իմ համար ցանկալի գնահատական կտա, թե` ոչ:
Նախընտրական իրավիճակից գո՞հ եք: Եթե` ոչ, կներկայացնե՞ք, թե ինչից եք դժգոհ, ընտրակեղծիքների առումով նորամուծություններ կա՞ն, թե` ոչ:
Այդ հարցին անեկդոտով կպատասխանեմ: Մեկը գնում է տերտերի մոտ ասում է ես մի կնոջ հետ շնացել եմ: Տերտերը հարցնում է, թե չլինի՞ դա իմ աղջիկն ա: Տղան ասում է չէ: Տերտերը շարունակում է, թե չլինի՞ էն մյուս աղջիկն ա, բա չէ, էն մյուսը չէ, չէ, չէ: Վերջում տղան գնում ասում է` մեղքերի թողություն չտվեց, բայց մի 3-4 հատ լավ հասցե տվեց: Ուզում եմ ասել, ինչ օրինակ պետք է բերեմ, երբ մարդն ընտրությունների գնալուց գիտի, որ ինքը շանս չունի: Պետական ապարատն են գործի դրել օրենքները խախտելով, մարդկանցից դիմումներ են վերցնում, սպառնում, որ աշխատանքից կհեռացնեն:
Եվ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
Պետական ռեսուրսն ամբողջությամբ գնահատում եմ 6-7 տոկոս ընդամենը, իր հարազատներին գումարած եւս 10 տոկոս, 8 տոկոս էլ չհասկացող մարդկանց: Ընդհանուր կազմում ա 25 տոկոս: Մեծ սիրով ես այդ 25 տոկոսը կտամ իրեն:
Մարդիկ, որքան հայտնի են լինում, այնքան նրանց մասին չափազանցված պատմություններ են պատմում կամ բամբասանքեր տարածվում: Ձեր անձի շուրջ ի՞նչ նման խոսակցություններ են տարածվել:
Ես 49 տարեկան եմ, ծնվել, ապրում եւ ապրելու եմ այստեղ: Այդ տարիների ընթացքում հնարավոր է կատարած լինեմ այնպիսի գործեր, որոնք դուր եկած չլինեն իմ ժողովրդին եւ բացասական գնահատեն: Ես այսօր գնում եմ ոչ միայն ընտրվելու, այլեւ քննություն հանձնելու: Իմ ապրած կյանքը դրել եմ սեղանին եւ ասում եմ «Ժողովուրդ դուք գնահատեք»: Եթե դրական գնահատեց, ուրեմն ես կոգեւորվեմ, կասեմ ճիշտ եմ ապրել, իսկ եթե բացասական գնահատեց` ուրեմն մտածելու առիթ կունենամ:
Իսկ լեգենդներից, վերջերս գրել են, թե մեր թիմակիցները ծեծել են մի թեկնածուի շտաբականի, բայց դրանից հետո ոչ մի իրավապահ մարդ չի գալիս ասի, թե ինչու եք ծեծել: Հասկանում եմ, որ դա կարող է հորինված լինել մեր քաղաքական հակառակորդի կողմից, քանի որ տարբեր ժամանակներում նրանք նման բաներ են իրենց թույլ տվել: Հիմա ցանկանում ենք մեր քաղաքական մակարդակները հավասարեցնել, թե մենք էլ կարող ենք մարդ ծեծել: Մեզանից հեռու չի մարդ ծեծելը, բայց եթե կպնում են մեր արժանապատվությանը եւ մեր այն տեղերին, որը մեր ինքնասիրությանն է վերաբերում:
Ասացիք, որ բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Ձեր կատարած որեւէ սխալ քայլից փոշմանել եք:
Իհարկե, շատ կան: Ամենագլխավոր օրինակը, որ կարող էի ավելի շատ օգնել իմ ժողովրդին, բայց ավելի քիչ եմ արել: Իսկ քաղաքականությունից դուրս օրինակ, մի անգամ իմ տղայի վրա շատ խիստ բարկացել եմ, ապտակել եմ, բայց հետո տեսա, որ սխալվել եմ: Շատ զղջացի, որովհետեւ իմացա, որ նա այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի:
Իսկ խոսքը ի՞նչ դեպքի մասին էր:
Դե փոքր դեպք էր: Իր անվան տակ մեկը անշնորք էր պահել իրեն, բայց հետո ես իմացա, որ իմ տղային չի վերաբերում: Մեկը գնացել իմ անունի տակ «Թաիրով»-ում հաց-մաց էր կերել դուրս էր եկել եւ ասել, թե Հակոբի տղան է ու ասել էր, թե փողը կբերեմ ու չէր տարել: Այնինչ` ես բարկացա, ապտակեցի իմ տղային, բայց պարզվեց, որ իմ տղան կապ չունի: Նույնիսկ այդ օբյեկտի տեղը չգիտի:
Ձեր տղային իզուր տեղը ապտակեցիք, բա էն մյուս տղայի հետ ի՞նչ եղավ:
Հետո մենք այն տղային գտանք, նա իմ մոտ աշխատող մատուցողներից մեկի տղան է եղել: Ասացինք, բացատրեցինք, որ չի կարելի, տղա ջան, նման բաներ անել: Դե բնական է, իմ տղայից ներողություն չէի խնդրի, բայց սրտիս խորքում հասկացա, որ վատ արարք չկատարած մարդուն պատժեցի:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ երիտասարդը, ով ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սպանել է քաղաքապետի դստեր նշանածին, որեւէ կապ չի ունեցել իր դստեր նշանածի հետ: «Այդ վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր դստեր նշանածն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ եւ կուսակցական չէր։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշել էր, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։
Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել են, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուն է՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր և ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։
Քիչ առաջ սպանվածի դին տեղափոխվեց դիահերձարան։ Դեպքի վայր է ժամանել անձամբ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանում նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։
Քիչ առաջ Գյումրի ժամանեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը։
Ոստիկանությունից Tert.am–ին հաստատեցին այս տեղեկատվությունը՝ ներկայացնելով նաև մի քանի մանրամասներ։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այսօր Գյումրիի Ոստիկանություն են դիմել քաղաքացիներ՝ ասելով, որ 1985թ. Կարեն Եսայանը իր «Մերսեդես 200» մակնիշի մեքենայով դուրս է եկել և անհայտ կորել է։ Ժամը 21-ի սահմաններում նշված մեքենան հայտնաբերվել է Սև Ղուլ կոչվող թաղամասում, որի մեջ եղել է Կարեն Եսայանի դին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս իրենց աշխատակիցների կողմից պարզվում են մահվան պատճառները, մասնավորապես այն հրազենային վնասվածքի արդյունք է, թե ոչ։
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։