Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 4 5 6 7 8 »
Հարգելի՛ 
օգտվողներ, ինչպես գիտեք այժմ սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը 
զբաղված է տարբեր տեսակի խաղեր խաղալով: Հայաստանում հատկապես տարածված են 
Mail.ru և Օdnoklassniki.ru սոցիալական ցանցերի խաղերը: Ըստ պաշտոնական 
տվյալների «Բիլիարդ» խաղը համարվում է ամենասիրված խաղերից մեկը այս 
կայքերում:
Եվ ահա հաշվի առնելով այս հանգամանքը, որոշեցի այս խաղի 
սիրահարներին ներկայացնել մի հետաքրքիր հնարք-ծրագիր, որի միջոցով 
կկարողանաք շատ հեշտությամբ գցել նույնիսկ ամենադժվար գնդերը:

Ծրագիրի 
աշխատանքը շատ պարզ է: Բացում ենք ծրագիրը (թափանցիկ պատուհան) և հատուկ 
գծերի միջոցով ընտրում ենք այն դիրքը, որը ամենահարմարն է և վերջ: 
Մանրամասները կգտնեք արխիվում, որը կարող եք բեռնել այս նյութի վերջում: 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 1255 | Добавил: admin | Дата: 15.03.2012 | Комментарии (0)

Այսօր կներկայացնեմ մի կայք, որով կարող եք կատակել Ձեր ընկերների հետ:
Լինկը ուղարկելու համար copy արեք ներքևում տեղադրված լինկերը

http://www.cartoline.it/pics/scherzi_110703_04.swf
http://www.cartoline.it/pics/scherzia010.swf
http://www.cartoline.it/pics/birraa009.swf
Категория: Հնարքներ | Просмотров: 785 | Добавил: admin | Дата: 15.03.2012 | Комментарии (0)

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 596 | Добавил: admin | Дата: 12.03.2012 | Комментарии (0)


1.Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի: 
2.Եթե այն շատ կոշտ է , ապա դա ազդանշան է արյան շրջանառության և սրտի գործունեության համակարգում սկրելոզային փոփոխությունների մասին: 
3.Քթի վրայի բծերը առիթ են փայծախի ու երիկամների մասին անհանգստանալու համար:
3.Քթի ձևը վկայում է առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին: 
4.Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ` հայրական գծերը:
5.Հետազոտություններ տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը հակառակը:
6.Կարմիր քիթը ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին:
7.Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի` վկայում եմ մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին:
8.Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում:
 
 
Просмотров: 611 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)



 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 652 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)


Այսօր Anonymouse Anti Global հաքերային խումբը տեղեկացրեց, որ  կոտրվել է ադրբեջանական բանկի կայքը՝  http://banks.az , իհարկե կայքը ոչ մի վնաս չի կրել, ուղղակի կոտրվել է կառավարման համակարգը: 
Anonymouse-Այս քայլին գնում ենք ադրբեջանցիների նամակների պատճառով: Մեջբերում եմ. "հայերը այդքան չկան, որ լուրջ կայքեր կոտրեն", այդ ամնեը Մեզ շատ է ջղայնացնում, կայքը կկոտրվի և կցուցադրվի "որ Մենք այդքան կանք, եղել Ենք և կլինենք"
 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 586 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)

 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 684 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)

3 բան երբեք չես վերադարձնի 
Ժամանակ,խոսք,հնարավորություն.

3 բան պետք չի կորցնել 
Հանգստություն,հույս,պատիվ.

3 բան պետք է գնահատել 
Սեր,հավատք,ընկերություն.
3 բան կյանքում անկայուն է 
Իշխանություն,հաջողություն,հարստություն

3 բան բնորոշում է մարդուն
Աշխատանք,ճշմարտացիություն,նվաճումներ.

3 բան է կործանում մարդուն
Գինի,հպարտություն,չարություն.

3 բան է մնում ձեզ անել
1.Ժպտալ
2.Կիսվել ընկերների հետ 
3.գրել մեկնաբանություն
 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 714 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)


DJ-ների համաշխարհային տոնը

Այսօր մարտի 9-ն է՝ DJ-ների համաշխարհային տոնը:Քանի որ ինքս պատասխանատու եմ ձեզ տեղյակ պահել աշխարհի տոների մասին և քանի որ մենք մեր կայքում ևս ունենք այնպիսի անձ,որն այս տոնի հիմնական «մեղավորներից» է,ուզում եմ հանձինս նրա՝ DJ-Shef-ի Status4ka.am-ի անձնակազմի և օգտվողների կողմից շնորհավորել աշխարհի բոլոր DJ-ներին և ուժ,եռանդ ու ստեղծաքործական բեղուն շրջան մաղթել:
 Սաս Ջան շնորհավո'ր տոնդ ,շարունակիր նույն կերպ:
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 641 | Добавил: admin | Дата: 10.03.2012 | Комментарии (0)

Քանի որ կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն գուգլ պլյուսին, կամ նենց թեթևակի լսել են դրա մասին, բայց էնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ ա, ես սկզբում կբացատրեմ թե ինչ ա ինքը, հետո կանցնեմ ամենակարևորին:
Գուգլ պլյուսը իրականում սոցիալական ցանց ա, որը շատ հնարավոր ա ջախջախի ֆեյսբուքին: Հա, պատկերացրեք, որ ինքը իր նոր հնարավորություններով գործնականում կարա էդ անի, բայց դե էդ դեռ օդից կախված հարց ա, որովհետև ֆեյսբուքը արդեն շատ երկար ժամանակ ա, ինչ մեր սրտերում ա: :Ճ Գուգլ պլյուսի նոր հնարավորություններից կխոսենք մի քիչ ուշ, իսկ հիմա ուղղակի նայեք էս վիդեոն, որը հակիրճ ու հավես ձևով պատմում ա գուգլ պլյուսի մասին:

Գուգլ պլյուսը գրանցվողներին առաջարկում ա 4 հիմնական հնարավորություններ, ու իրանք նենց հավես ձևով են սարքած, որ հավեսդ գալիս ա: :ՃՃՃ
Առաջին էդ հնարավորությունը Messenger-ն ա կամ ֆեյսբուքյան լեզվով ասած՝ չատը: Ինձ թվում ա բոլորդ գիտեք՝ ինչ ա չատը:

Եկեք նայենք վիդեոն:
Հիմա երկրորդ հնարավորությունը, որը և՛ ֆեյսբուքը, և՛ ադնակլասնիկը ունեն, բայց դե մեկ ա էլի հավես ա սարքած :ՃՃՃՃ: Էդ Hangout-ն ա, կամ վիդեոչատը:
Հիմա նայենք վիդեոն:
Անցանք երրորդին: Երրորդը Instant Upload-ն ա: Էդ նշանակում ա, որ կարող եք վիդեոներ ու ֆոտոներ նկարել ու տեղում վերբեռնել Գուգլ պլյուս:
Իսկ հիմա, ըստ ավանդույթի, նայում ենք վիդեոն: ՃՃՃՃ

Իսկ հիմա անցնում ենք վերջին՝ չորրորդ՝ ամենահավես ու լրիվ նոր հնարավորությանը՝ Circles(շրջաններ):
Գուգլ շրջանները ամեն գրանցվողին հնարավորություն են տալիս ընտրել որոշակի մարդկանց ու խմբավորել: Ասենք՝ ընտանիք, ընկերներ կամ կողքի հայաթի տղեք: :Ճ Էդ արդեն որոշում եք դուք:
Հիմա վիդեոն ենք նայում: (Չեք ձանձրանում չէ՞՞՞) ... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 870 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Էսօր իմ համար հանգիիիստ, զուսպ կերպով դպրոցից գնում եմ Ինտերնյուս...
Նոր եմ դուրս եկել դպրոցից ու դեռ դպրոցի մուտքից ընդամենը մի 10 մետր եմ հեռացել... Մեկ էլ տեսնեմ ինչ-որ ժիգուլի մեքենայի հետևի պատբրիսին ինչ-որ նշան է փակցված...մտածեցի մոտենամ-տեսնեմ, էդ ինչ նշան ա...
Տենց եսիմինչ ձև չերևաց, ասեցի մի քիչ էլ մոտենամ...
Մի քիչ էլ մոտեցա....

Էլի աղոտ էր երևում, ասեցի մի քիչ էլ մոտենամ....Ժողովուրդ ես սենց բան մենակ մի կինոյում էի տեսել, ու երբեք չէի մտածի, որ մարդիկ կարող ա սենց նշան փակցնեն իրական կյանքում ու դեռ մի բան էլ ժիգուլիի վրա : Ես այ էս նշանը տեսա...










Ես չէ, դուք, ասեք, սրա վարորդը դեբիլ չի, բա ինչ է.... :
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 663 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

2003 թվականին Միքայել Պողոսյանը ստեղծեց մի ֆիլմ, որը էն քիչ ֆիլմերից է, որոնք մինչև հիմա նայվում են ու մինչև հիմա իրականությանը համաատասխան են...
Ես շատ բան չեմ ասի էս ֆիլմի մասին, մենակ մի բան. Եթե չեք նայել <<Երևան ջան>> ֆիլմը, ԱՆՊԱՅՄԱՆ նայեք, ժողովուրդ, այ լրիիիիվ, լրիիիիվ նույն հիմիկվա իրականությունն ա...))))))) հրաշք ֆիլմ ա...չեք փոշմանի, նայեք(6 մասն էլ դրված ա ստորև)...
P.S. Մի տենց դեմք ընդունեք. 6 մասից է, բայց ամեն մասը 11-12 րոպե ա, հանգիիիստ նստեեեք ու վայելեք







 

 

 

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 850 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Շնորհավորում եմ բոլոր աղջիկների մարտի 8-ը: Եղեք երջանիկ, ուրախ, եղեք ակտիվ, և ամենակարևորը սիրեք և լսեք ձեր ծնողներին. չէ որ դուք նրանց արքայադստրերն եք և նրանք ուզում են տեսնել ձեզ միշտ երջանիկ:
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 627 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)


Երբեմն լինում է ժամանակ երբ ես ուզում եմ մի նոր երգ լսեմ ու չգիտեմ թե ինչ , կամ ուզում եմ իմ լսած երգը մյուսներին ցույց տամ ` բայց հոգնել եմ սոց ցանցերից … Այժմ կա այս հարցի լուծումը , արդեն գործում է  
LINKOMANIA-ն  : LINKOMANIA-ում գրանցվել պետք չէ , կարող եք այդ կայք մուտք գործել  facebook-ի , twitter-ի , Yahoo-ի , Vkontakte-ի , Livejournal-ի  կամ wordpress-ի պրոֆայլներով : Այցելեք , դրեք ձեր սիրված հղումը և ծանոթացեք մնացած հղումներին …  Այդ կայք կարող եք այցելել անցնելով այս հղումով Linkomania >>>
  
   
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 676 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:



Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB

 
   
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 664 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 682 | Добавил: admin | Дата: 07.03.2012 | Комментарии (0)



Windows օպերացիոն համակարգի beta (Consumer Preview) տարբերակը, որը ներկայացվել էր Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2012-ի (Համաշխարհային Շարժական Ցուցահանդես) ժամանակ, մեծ հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների մոտ: Ըստ Microsoft ընկերության հրապարակած տվյալների՝ Windows 8-ի Consumer Preview տարբերակի ներկայացման առաջին օրվա ընթացքում բեռնումների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Windows 8-ը հանդիսանում է ունիվերսալ օպերացիոն համակարգ, որով հնարավոր է կառավարել համակարգիչներ, պլանշետային համակարգիչներ և նոութբուքեր: Ենթադրվում է, որ նոր պլատֆորմը կլինի ավելի արագ , քան նախկին տարբերակները:


 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 613 | Добавил: admin | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Այսօր առավոտյան հանրահայտ Համադասարանցիներ կայքում նկատեցի մի նոր փոփոխություն, որը կարծում եմ կուրախացնի «Odniklassniki.ru»-ի կայքի սիրահարներին: Այդ հավելումը հնարավորություն է տալիս դուք ինքներդ ձեզ նվերներ ուղարկել: Այդ գործողությունները կատարելու համար հետևեք ինձ, թե ինչպես է դա արվում:

1.Մտնում եք այստեղ
2.Կողքից բացում եք ձեր պրոֆիլը
3.Մտնում եք Ձեր ընկերներից որևէ մեկի էջը, սեղմում Сделать Подарок և  ընտրում եք ցանկացած նվեր և սեղմում Подарить

Մնացած քայլերը դիտում ենք վիդեոյով

 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 1027 | Добавил: admin | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Իհարկե բոլորնել սիրում են նվերներ ստանալ:
Նվերներ տալը, երբեմն լինում է մեղավորության դրսևորում, կամ որ զգում ես, որ դու նրան մի բան այն չես արել, տենց, աշխատում ես բավականին լավ նվեր ընտրել, որ մի քիչ վերաբերմունքը մեղմանա։ Բայց ես չեմ կարծում, որ նվերներին պետք է բացասական մոտենալ, չնայած որ կարծում եմ, որ մարդու խոսքերը հաստատող լավագույն բանը, այդ մարդու այլ խոսքերն են, այնուամենայնիվ, նվերները արտաայտում են ինչ-որ սիրուն բան։ Եթե այն լավ ընտրված է, ու դու զգում ես, որ քեզ համար է հենց, ապա դա ուշադրություն է, որը իհարկե կարող է պայմանավորված լինել վերը նշվածով, սակայան, ավելի շատ, արտահայտում է ուրախացնելու, լավ բան անելու ցանկություն, ուրեմն և դրական է։
  
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 622 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)


Картинка 15 из 125760
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հաստատ սիրահարվել է: Լավ է դա թե վատ, սակայն աղջիկների մոտ սիրահարվածությունը ավելի արագ է վրա հասնում: Երևի թե աղջիկներն անըհդհատ սպիտակ ձիով ասպետին հանդիպելու ակնկալիք ունեն: Սակայն որո՞նք են աղջիկների սիրահարվածության նշանները:

♥ Նա սկսում է իրեն էլ ավելի շատ հետևել, փորձում է ուրիշ սանրվածք, դիմահարդարում օգտագործել:

♥Հեռախոսը կյանքի անբաժան մասն է: Անընդհատ զանգի է սպասում:

♥Մոռացկոտ է դառնում: Եթե սիրահարված աղջիկը ձեզանից գրիչ է խնդրել և չի վերադարձրել, մի նեղացեք իրենից:

♥Ցավում եմ, բայց ձեր ասածները նա կլսի միայն տասներորդ անգամից, քանի որ <<մտքերով ուրիշ տեղ էր>>:

♥Եթե նա պատահաբար հանդիպում է իր սիրած էակին, ապա անկասկած նկատում է, թե ինչպես էր նա իրեն նայում: Նույնիսկ եթե դա այդպես չէր:

♥Սիրահարված աղջկա երևակայությանը չի հասնի նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչը: Տղային մեկ անգամ տեսնելուց հետո, նա արդեն կարող է բոլոր մանրուքներով պատմել, թե ինչպես նրանք կամունսանան, որտեղ կապրեն, քանի երեխա կունենան և արդեն որոշում է նրանց անունները:

♥Նա կարող է ժամերով ուսումնասիրել տղայի սոց կայքի էջը:

♥Որո՞նք են սիրահարվածության գլխավոր <<ախտանիշները>>: Իհարկե ախորժակի բացակայությունը և անքնությունը, ինչի պատճառով էլ աղջիկը սկսում է նիհարել:

♥Ընկերուհիների, ծանոթների հետ իր սիրելիի մասին խոսելիս նա հաճախ իդեալացնում է նրա բոլոր հատկանիշները:

♥Սկսում է տեղի անտեղի ժպտալ:

♥Հորոսկոպին հետևելը դառնում է օրվա կարևոր մաս: Ինչպես նաև նա սկսում է հավատալ գուշակություններին, օրինակ՝ երիցուկի թերթիկների վրա:

♥Նա սկսում է պատասխանել համացանցի բոլոր թեստերին:

♥Եվ վերջինը` դա անիմաստ հիստերիկաներն են: Նա կարող է լացել ամեն մանրուքի պատճառով:

 կտեղադրենք նաև Տղաներինը

  
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1414 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)

Եթե ցանկանում եք ձեր զգացմունքները արտահայտել ծաղիկներրի միջոցով, ձեր սիրելիին նվիրեք վարդեր: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին են ձեր հարաբերությունները, կարևոր է այն զգացումը, որը դուք զգում եք: Կարմիր վարդեր կարելի է նվիրել և կանանց և տղամարդկանց: Եվ մի փոքրիկ ուղղություն` զգացմունքների արտահայտման համար:Ծաղիկներ ընտրելիս մի գնեք վառ գույնի ծաղիկներ: Չէ, անպայման չէ, որ նրանք մուգ գույնի լինեն, ուղղակի փորձեք ծաղիկները ընտրել ավելի մեղմ գույներով:Իսկ գիտեիք, որ1 հատ ծաղիկ նվիրելը նշանակում է` դու միակն ես ինձ համար,

3 ծաղիկը` կգամ քեզ հետ թեկուզ աշխարհի ծայրը,5-ը առանց բառերի սիրո արտահայտման ձև է,11 հատ ծաղիկ նվիրում են ընկերության առաջարկ անելու դեպքում:7 ծաղիկ նվիրում են նորապսակներին,Եվ հիշեք, մի նվիրեք ձեր սիրելիին 11 ծաղիկ, նա կարող է այդ ամենը սխալ հասկանալ և մտածել, որ ուղղակի ուզում եք վերջ դնել ձեր հարաբերություններին և մնալ ուղղակի ընկերներ:
  
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 783 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)

 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 709 | Добавил: admin | Дата: 05.03.2012 | Комментарии (0)



Մուրազդ փորումտ մնա - чтобы твои сокровенные желания остались бы в твоем животе

Օձերը փորում դասածա - змеи скоплены в животе
Քոքտ կտրվի - чтоб корень отрезался
Անբարաքյաթ - бездетная кошка
Բեջուռա - ..... ավելի լավ է անբարաքյաթ :)
Իրա մուը իրա գլուխը - его сажа на его голову
Շուն շան որդի - сын двойной собаки 
Շան ու գելի փայ դառնաս - чтоб ты стал доля собак и волков
Լավ օր չտեսնեք - не видать вам хорошего дня
Քրքրվես դու - чтоб тебя разорвало на части
Հողերս գլուխտ - мои земли на твою голову
Աչքիդ լույսը կտրվի - чтоб свет твоих глаз прервался
Սատանի ճուտ - сатанинское отродье
Հաց ու ջուրտ հարամ լինի - чтоб съеденное и выпитое не пошло в прок
Աչքերս քեզ չտենար - чтоб мои глаза тебя не видели
Թաղեմ բոյտ - закопаю твой рост
Գրող ու ցաավվ - писатель и боль
Տավարի ցավ - боль скота
Անդաստիրակ շան լակոտ - не умеющий себя вести сукин сын
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 918 | Добавил: admin | Дата: 04.03.2012 | Комментарии (0)

Այստեղ կա  Վարորդական տեսական քննությունների պատասխանները ու հարցերը 3գիրք,եթե նկատեցիք  էկրանի աջ հատվածում կա 1group 2group 3group դրանք տարբեր գրքեր են եվ սկսում ենք սովորել 1-3 գրքերը
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1103 | Добавил: admin | Дата: 04.03.2012 | Комментарии (0)

Այսօր ձեզ կներկայացնեմ մի շատ հետաքրքիր ծրագիր, որով կկարողանաք անվճար Sms-ներ և Mms-ներ ուղարկել արտասահմանում բնակվող ձեր հարազատներին կամ ընկերներին: Ծրագրի օգնությամբ դուք կարող եք անվճար ուղարկել անսահմանափակ քանակությամբ SMS եւ MMS, հետեւյալ ուղղություններով ` Россия, Абхазия, Беларусь, Германия, Грузия, Казахстан, Кыргызстан, Латвия, Молдавия, Таджикистан, Узбекистан, Украина, Чешская Республика, Эстония:
Категория: Ծրագրեր հեռախոսների | Просмотров: 583 | Добавил: admin | Дата: 04.03.2012 | Комментарии (0)

Կարծում եմ ստացված կարելի է համարել այս տեսահոլովակը , ովքեր չեն դիտել թող շտապեն դիտել  
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 762 | Добавил: admin | Дата: 02.03.2012 | Комментарии (0)


3DNews ՏՏ Լրատվական – Pocket Lint տտ լրատվականը տեղեկացնում է, որ այսուհետ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները և HTC պլանշետները համատեղելի կլինեն Sony PlayStation-ի խաղերի հետ: Այդ խաղերը հնարավոր կլինի գործարկել անմիջապես՝ Sony PlayStation կոնսոլից:

Այս մասին HTC և Sony ընկերությունները կհայտարարեն Mobile World Congress 2012 ցուցահանդեսի ժամանակ: Առայժմ դեռ չի հստակեցվում, թե կոնկրետ որ արտադրող ընկերությունների սարքավորումներին է վերաբերվում այս նորարարությունը: Նշվում է միայն HTC-ն:

HTC և Sony ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց, փոխարենը խոստանալով որ դրանք կլինեն շուտով՝ մինչ Mobile World Congress 2012 ցուցահանդեսը:

Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 580 | Добавил: admin | Дата: 02.03.2012 | Комментарии (0)

Երբև է մտածե՞լ եք, որ կարող եք կոմպոզիտոր լինել: Եթե ոչ, ապա հիմա իսկական ժամանակն է, քանի որ կսովորեցնեմ, թե ինչպես երաժշտություն գրել…Նոտաներ

Սա իհարկե կատակ էր, քանի որ կոմպոզիտոր լինելու համար պետք է բնատուր տաղանդ և մեծ աշխատասիրություն ունենալ:Բայց այնուամենայնիվ ես, ես ձեզ ձեռնունայն չեմ թողի և կսովորեցնեմ չինական երաժտշություն ստեղծել:

Եթե դուք դաշնամուր նվագել գիտեք, ապա կարծում եմ նկատած կլինեք, որ 1-ին օկտավայից ներքև գտնվող սև ստեղներով նվագելը չինական երաժշտություն է հիշեցնում: Իսկ եթե դուք դաշնամուրից գլուխ չեք հանում, ապա ասեմ որ եթե դաշնամուրը բաժանեք 2 հավասար մասերի և ձախ հատվածում գտնվող սև ստեղները տարբեր հաջորդականությամբ և տևողությամբ սեղմեք, ապա չինական երաժշտություն կստացվի:

Դաշնամուր

Ինչպես ասում են, ավելի լավ է 1 անգամ նվագել, քան 1000 անգամ լսել: Բայց եթե դուք չունեք դաշնամուր, կարող եք օգտվել այս օնլայն դաշնամուրից (սակայն էֆեկտը նույնը չի լինի): Նվագելու համար սեղմեք դաշնամուրի վրա պատկերված ստեղնաշարի վրա, այնուհետև ձեր ստեղնաշարով սկսեք նվագել՝ օգտվելվ 1-9 թվերից:

Категория: Ծրագրեր | Просмотров: 1501 | Добавил: admin | Дата: 01.03.2012 | Комментарии (0)

Հանրահայտ Tipp-Ex սպիտակեցնող նյութերը արդադրող ընկերությունը Յութուբում ստեղծել է <<Որսորդը կրակում է  արջին>> նախագիծը, որի 2010 թվականի ամենահետաքրքիր ու կրեատիվ նախագծերից էր: Նախագծում այցելուն ինքն է որոշում վիդեոյի սյուժեն և այն գործողությունը, որը պետք է կատարի որսորդը:

 

 

Իմստը կայանում է նրանում, որ հենց սկզբից որսորդը պատրաստվում է կրակել արջին, սակայն  Tipp-Ex սպիտակեցնող նյութով ջնջում է կրակել բառը, որից հետո դուք կարող եք ստիպել որսորդին ցանկացած գործողություն կատարել արջի հետ:  Դրա համար պարզապես գրեք անհրաժեշտ բառը:


Ահա մի քանի հետաքրքիր գործողություններ՝

dances with
eats
feeds
wrestles
fucks
is
meets
moons
plays with
shoots
smokes with
farts with
pisses with
mows with
calls
takes a picture with
paints
washes
strikes with
marries
rides
sings with
plays football with
drink
sleeps with
shops with
watches tv with
tickles
cooks
dates
moonwalks with
does nothing to
sweeps with
fishes with
high 5’s
jumps
breakdances with
Tipp-Ex

 
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 798 | Добавил: admin | Дата: 01.03.2012 | Комментарии (0)

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 551 | Добавил: admin | Дата: 01.03.2012 | Комментарии (0)

Եթե դեկտեմբերի 8-ից 18-ը Ճապոնիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հասնեն Սանթոսն ու Բարսելոնան, ապա Սանթոսի կազմում հանդես կգա ֆուտբոլի արքա Պելեն, որը հոկտեմբերին կդառնա 71 տարեկան: Դրա հնարավորությունը չի բացառել Սանթոսի ղեկավարությունը` վերջնական որոշումը թողնելով թիմի գլխավոր մարզիչ Մուրիսի Ռոմալյուին, հաղորդում է Sport-express.ru-ն: 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 618 | Добавил: admin | Дата: 29.02.2012 | Комментарии (0)

Մարադոնա ավտովթար
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան վթարի է ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս-Այրեսի արվարձանում, ֆուտբոլիստի տնից ոչ հեռու, հայտնում է CNN-ը:Ֆուտբոլիստի ամենագնացը բախվել է ավտոբուսին: Մարադոնայից բացի, մեքենայում եղել է վերջինիս քաղաքացիական կինը` Վերոնիկա Օխեդան: Նրանք երկուսն էլ ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Հիվանդանոցում համապատասխան զննության ենթարկվելուց հետո ամուսինները տուն են գնացել:
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 684 | Добавил: admin | Дата: 29.02.2012 | Комментарии (0)

  

 
Категория: Խաղեր | Просмотров: 593 | Добавил: admin | Дата: 29.02.2012 | Комментарии (0)

Yandex ընկերությունն առաջարկում է օգտագործողներին ներբեռնել անվճար Kaspersky հակավիրուսային համակարգը`կես տարվա լիցենզիայով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում:Առաջարկից կարող են օգտվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք նախկին ԽՍՀՄ-ի երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը: 6 ամսվա լիցենզիան լրանալու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նորը՝ 20% զեղչով:Նաև նշվում է, որ հակավիրուսի այս փաթեթը չունի տեխնիկական սպասարկում , խնդիր առաջանալու դեպքում օգտագործողին խորհուրդ է տրվում օգտվել ընկերության կայքի База знаний բաժնից:
Ծրագիրը բեռնելու համար այցելեք հետևյալ հասցեով:
Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 767 | Добавил: admin | Дата: 29.02.2012 | Комментарии (0)


Հարգելի հայրենակիցներ ս/թ մարտի 19 -ին Հուսո առագաստ բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական համերգ ի աջակցություն հնգամյա Քրիստինեի բուժման: Սիրելի հայեր ձեռք բերելով համերգի մեկ տոմս Դուք Ձեր բարոյական և ֆինանսական աջակցությունը կցուցաբերեք փոքրիկ Քրիստինեին: Տոմսերի ձեռքբերման համար խնդրում ենք զանգահարել 010 209-806, 077 50-55-12 Տոմսի արժեքը 2000 դրամ է:
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 729 | Добавил: admin | Дата: 28.02.2012 | Комментарии (1)



«Ռեփ լուրերի» ստեղծագործական խումբը ներկայացրել է հերթական տեսանյութը, որը նվիրված է «Եվրատեսիլ 2012»–ի վերաբերյալ հայ երգիչ–երգչուհիների ընդունած վերջին որոշմանը, ըստ որի Բաքվում այս տարվա մայիսին անցկացվելիք մրցույթը բոյկոտվում է։ Ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանությունների:

 


 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 647 | Добавил: admin | Дата: 28.02.2012 | Комментарии (0)

Կյանքում հաճախ անհրաժեշտ է լինում իմանալ, թե ում է սիրում ծանոթներիցդ մեկը, սկայն ոչ միշտ է հաջողվում դա պարզել: Ու չնայած ուիշի գաղտնիքները բացահայտելը այդքան էլ լավ բան չէ, բայց այնուամենայնիվ այսօր կներկայացնեմ, թե ինչպես իմանալ այլ մարդկանց սիրած էակների անունները:

1. Մտնում եք այստեղ
2. Գրում եք ձեր անունը և էլ փոստը ու գրանցվում

Դրանից հետո ձեզ հղում կտրվի, որն էլ ձեզ կօգնի: Ամբողջ իմաստն այն է, որ ձեզ տրամադրած հղումով այցելելիս հայտնվում է դաշտ, որտեղ պետք է լրացնել այն մարդկանց անունները, ում սիրում ես:

Առաջին հայցքից թվում է, թե ծրագիրը պետք է հաշվի  ձեզ սիրելու հավանականությունը, սակայն այն իրականում ուղարկում է լրացված դաշտերի տվյալները ձեր էլ. փոստին: Ահա թե ինչպիսի տվյալներ պետք է լրացնել :D

 
Категория: Հնարքներ | Просмотров: 603 | Добавил: admin | Дата: 28.02.2012 | Комментарии (0)


Tumo RoboticsԵրեկ ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում ավարտվեց փետրվարի 10-ին մեկնարկած Ռոբոտիքս դասընթացը: Դասընթացին մասնակցում էին մրցութային հարցին ճիշտ պատասխանած եւ ամենակարևորը մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 երեխաներ, որոնց մեջ ընդգրկված էի նաև ես:

 

Դասընթացի ընթացքում սովորեցինք նախագծել և ծրագրավորել  LEGO Mindstorms  ռոբոտները՝ օգտագործելով LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզուն: Դասընթացը տևեց 12 օր, որի ընթացքում ստացանք հիմանարար գիտելիքները ռոբոտների ծրագարավորման մասին:

 

Ռոբոտիքսի դասերը վարելու համար Իսպանիայից հրավիրվել էր հատուկ մասնագետ Ջուզեպ Ֆարգասը, ով 1991 թ-ից հիմնել ու ղեկավարում է DTEC Consulting ընկերությունը: Ես անչափ շնորհակալ եմ նրան իր գիտելիքները մեզ փոխանցելու համար:

 

Վերջում տեղի ունեցավ  հանրային ցուցադրում, որի ընթազքում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր նախագիծը: Ահա մի քանի նկարներ և վիդեո, որտեղ ես և մեր խմբի տղաները ներկայացնում ենք մեր նախագիծը:

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 777 | Добавил: admin | Дата: 28.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Apple ընկերությունը շահագրգռված է նոր սխեմայի օգնությամբ iPhone կամ iPad սարքավորումներում ջրից վնասվածքները հայտնաբերելու մեջ: Այս մասին հաղորդում է appleinsider.com-ը:

Ավելի լավ և ճշգրիտ ջրային հաղորդիչի ձգտումը նկատվել է այս շաբաթ Apple պատենտային հայտերից մեկում: Այն հնչում է որպես «էլեկտրոնային սարքավորումներում ջրային ազդեցությունը նկատելու մեխանիզմ» (ինդիկատորի նոր տեխնոլոգիա, որը ցույց կտա ջրից վնասվածության մակարդակը):

Apple ընկերությունը նշում է, որ երբ հաճախորդը փորձում է վերադարձնել փչացած ապրանքը, ընդունող անձնակազմը տեղում հաճախ չի կարող որոշել ջրից վնասվածքը: Հենց այդ պատճառով էլ մշակվում է ջրից վնասվածքները հայտնաբերելու ինդիկատորի նոր տեխնոլոգիա:

 
Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 603 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Անցյալ շաբաթ ORIGIN PC համակարգիչ արտադրող ընկերությունը հայտարարել է իր նոր գերհզոր խաղային նոութբուքի մասին: Այն ստացել է՝ EON17-X անվանումը, որին ընկերությունը անվանել է ամենահզորը իր աշխատունակությամբ (խաղային նոութբուքերի շարքում):

Հատուկ նրանց համար, ովքեր չեն բավարարվում նոութբուքի բարձր տեխնոլոգիական առանձնահատկություններով, արտադրողը առաջարկում է EON-17X3D մոդելը՝ 3D էկրանով: Այն աշխարհում առաջին 3D էկրանով համակարգիչն է, որն ունի գրաֆիկական երկու արագացուցիչներ:

Նորույթը հիմնված է Intel X79 չիպսեթի հիման վրա, որը պարունակում է Intel-ի վեց-միջուկանի պրոցեսոր և երկու NVIDIA GeForce GTX 580M արագացուցիչներ: Նոութբուքի առանձնահատկությունը՝ ստեղնաշարի լուսավորությունն է տարբեր՝ 7 գույներով, ինչպես Dell Alienware M18x նոութբուքինը:

EON17-X3D մոդելի տեխնիկական առանձնահատկությունը բնութագրվում է 17 դյույմանոց 3D էկրանով (Full HD 1080p թույլատվությամբ), 16-ից մինչև 32 ԳԲ օպերատիվ հիշողությունը հզորացնելու հնարավորությամբ և կոշտ սկավառակի՝ մինչև 3 ՏԲ (Տերաբայթ) հիշողությամբ: Այս գերհզոր խաղային նոութբուքի մեկնարկային գինը կազմում է $ 3.000 (ԱՄՆ-ում):


 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 753 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (0)

1. Մկնիկի աջ սեղմակով գաղտնաբառի դաշտի վրա ընտրում 
ենք Просмотр кода элемента:
2.Բերված կոդում գտնում ենք password բառը և մնիկի 2 click-ով բացում:

3.Գրում ենք հետևյալ անունը ''text'' և սեղմում Enter:Այս քայլով մենք դիտարկչի գաղտնաբաղի դաշտը փոխարինում ենք սովորական տեքստային դաշտով:
 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 648 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (0)

Google համաձայնվել է իր Chrome վեբ-բրաուզերում տեղադրել «չհետևել» կոճակը, որը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր առցանց գործողությունների մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը, հայտնում է Bloomberg գործակալությունը:Google Chrome-ի համար ընդլայնումը թույլ կտա անջատել տեղեկատվության հավաքագրումը օգտատերի այցելած կայքերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին լրատվական գործակալությունը: Միացման դեպքում ֆունկցիան կգործի մշտապես Chrome-ի օգտագործողների այցելած բոլոր կայքերի համար:Համաձայնվելով տեղադրել «չհետևել» կոճակը՝ Google-ը սատարում է ԱՄՆ նախաձեռնությանը ինտերնետ օգտագործողների անձնական տվյալների պաշտպանության մասին, որը կարևոր է և՛ ընկերության, և՛ օգտագործողների համար:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 614 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Ericsson ընկերությունը հասավ իր նպատակին՝ բարելավումներ կատարելով HSPA ցանցային տեխնոլոգիաներում: Շնորհիվ այս բարելավումների՝ հաղորդակցման սարքերի միացումը ցանցին կլինի ավելի արագ՝ 3G միացմամբ: Նշվում է, որ նոր տեխնոլոգիան ապահովում է ինտերնետի երկու անգամ արագ ներբեռնում, որը իդեալական պայմաններում կազմում է 12 Մբիթ/վ. արագություն:

Ներկայումս տվյալների ստացման առավելագույն արագությունը HSPA տեխնոլոգիայի շնորհիվ կազմում է՝ 14,4 Մբիթ/վ. իսկ փոխանցման արագությունը՝ 5.8 Մբիթ/վ.: Տեխնոլոգիայի բարելավմանը նպաստել է բազային կայաններում լրացուցիչ ալեհավաքների տեղադրումը: Սակայն բարելավման արդյունքը ձեռք է բերվել ոչ միայն ալեհավաքների, այլ նաև առաջատար ալգորիթմների օգտագործման շնորհիվ:

Ericsson ընկերությունը մտադիր է ցույց տալ իր ցանցային տեխնոլոգիան եկող շաբաթ կայանալիք՝ Mobile World Congress 2012 ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս մտադրությունը դեռ վերջնական չէ:

 
Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 580 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (1)









Գոյություն ունեն բազմաթիվ կայքեր որոնց օգնությամբ կարող եք գումար աշխատել: Սակայն դրանց մի մասը չի վճարում(այդ կայքերն անվանվում են լոխոտրոններ): Իսկ ինչպես իմանալ լոխոտրոն է այն, թե իսկապես վճարում է? 
Ձեզ եմ ուզում ներկայացնել մի կայք, որը վճարում է և բոլոր կայքերի միջից լավագույնն է: 
Դա Web-ip կայքն է: 
Ինչ է պետք մեզ ինտերնետով գումար աշխատելու համար ? 
1. Նախ պետք է գրանցվել WebMoney (Գրանցվել), և այնտեղ բացել WMR դրամապանակ, այն պետք է, որպեսզի վաստակած գումարը փոխանցենք այդ հաշվեհամարին: 

2. Հետո պետք է գրանցվել Idram (Գրանցվել): Այն պետք է, որպէսզի վաստակած գոմարը կանխիկացնենք: 

3. ԵՎ վերջում գրանցվում ենք Web-ip կայքում  (Գրանցվել): Ուշադրություն՝ կայքում կարող եք գրանցվել մեկ համակարգչից միայն մեկ անգամ: 

Հիմա մանրամասն անրադառնամ կայքին`
Կայքում գումար վաստակում ենք 2 տարբերակով ` Серфинг -գովազդների դիտում 20-60վրկ և Задания `Հանձնարարություններ: Հանձնարարությունները (Задания ) իրենց հերթին լինում են մի քանի տեսակի ` 
1. Клики- մտնում եք պահանջվող կայքը, կատարում եք պահանջվող քանակի անցումներ (переходы ) և կլիկ անում պահանջվող գովազդի վրա: 

2. Регистрация без активности, с единоразовой активностью ,с длительной - Գրանցվում եք պահանջվող կայքում և եթե կան այլ պահանջներ` կատարում: 

3. Скачивание- Ներբեռնում եք տարբեր ֆայլեր: 

և այլ տիպի հանձնարարություններ: 
Հանձնարարություններից հիմնականում կատարում ենք Клики` 
Օրինակ է սա տրված հանձնարարություններից

1. Открываем google.com 
2. Вводим в строку поиска: виды магнитов 
3. Ищем на первой странице результатов prilipni.com.ua и переходим на сайт 
4. Делаем не менее 3-х переходов по сайту. 
5. Кликаем по рекламе от Google и делаем 1-2 перехода на открывшемся сайте. 
 Ձեր ուղարկած պատասխանները պահանջին կլինեն այս տեսքով`

http://www.rafko.ru/banks.shtml 
http://www.rafko.ru/bank_oldkreml.shtml 
http://www.rafko.ru/insur_fauto.shtml 

http://www.banki.ua/news/interview/ 
http://www.banki.ua/banks/regions/?region=Donetssk 
http://www.banki.ua/products/recommended/ 
Բոլոր հանձնարարություններում պ ... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 759 | Добавил: admin | Дата: 27.02.2012 | Комментарии (0)

Ծրագիրը նախատեսված է օպերացիոն համակարգը օպտիմալացնելու և համակարգչի արագագործությունը վերականգնելու համար: Ըստ մեր կարգավորման ծրագիրը ժամանակ առ ժամանակ ստուգում է ՕՀ-ը, հայտնաբերում առաջացած խնդիրները և ավտոմատ կերպով վերացնում: Ծրագիրը վճարովի է, այն բաղկացած է 3 ենթածրագրերից, սակայն արխիվում առկա է SN, հիմնական ենթածրագրի համար:

 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 782 | Добавил: admin | Дата: 26.02.2012 | Комментарии (0)

Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ կարգավորելու Windows 7-ի աշխատանքային սեղանը (Desktop-ը) ներկառուցված գործիքների և հատուկ ծրագրերի միջոցով: Սակայն այդ բոլոր ներկառուցված գործիքների և հատուկ ծրագրերի դիրքորոշումն է՝ թողնել «Start» կոճակը էկրանի ներքևի կամ վերևի ձախ մասում: Օգտագործողների մեծ մասը ընտելացել է «Start» կոճակի այդ դիրքերին: Սակայն կան մարդիկ, ովքեր ցանկանում են տեղադրել այդ կոճակը իրենց նպատակահարմար տեղում, որտեղ որ իրենց հարմար է: Համանցում հայտնվել է «Orb Mover» անվանումով ծրագիր, որը Windows 7-ի օգտագործողներին հնարավորություն կտա կոճակը տեղադրել այնտեղ, որտեղ որ իրենք կցանկանան: 

Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 657 | Добавил: admin | Дата: 26.02.2012 | Комментарии (1)

Ունե՞ս բլոգ կամ կայք, դե ուրեմը մինջև վերջ կարդա, ռեալ գումար վաստակելու համար
Այսկայքում  գումար եք վաստակում քլիքներից: Մեկ սեղմումից դուք կստանաք  30 կոպեկից մինջև  1.5 ռուբլի:
Հ.Գ. Մեկ ip-ից միայն մեկ անգամ սեղմեք, միևնույն է եթե դուք 1000 անգամ էլ սեղմեք մեկ անգամ է հաշվում:
Անցնենք գործի:Մտնում եք ԱՅՍՏԵՂ 
 և գրանցվում:(Հաշվեհամարները կարող եք գրել հետագայում, իսկ եթե հաշվեհամար չունեք, կարող եք գրանցվել այստեղ)

Հաջորդ քայլում ավելացնում եք Ձեր բլոգը կամ կայքը: Ուշադրություն: Եթե Ձեր կայքը գրանցված չի http://www.liveinternet.ru/ համակարգում ապա հարկավոր է գրանցվել, իսկ եթե գրանված եք և վիճակագրությունը հասանելի է միայն գաղտնաբառով, վերջին տողում պետք է գրեք գաղտնաբառը, իսկ եթե բոլորը կարող են դիտել Ձեր վիճակագրական տվյալները ապա կարող եք այդ տողը բաց թողնել և նշել у меня нет пароля:






Հաջորդ քայլում ստուգեք, ակտի՞վ է արդյոք ձեր պրոֆիլը(տես նկարը):
Եթե այո, ապա  անցնում ենք վերջին քայլին: 

Սեղմում եք  Получить код для этой площадки, ընտրում եք չափսերը, վերցնում եք javascript կոդը և տեղադրում ձեր կայքի ցանկացած հատվածում(Այն կգործի աշխատել 10 րոպեից մի փոքր ավել կամ պակաս):
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 783 | Добавил: admin | Дата: 26.02.2012 | Комментарии (0)



Երգչուհի Նունե Եսայանը դեմ է, որ Հայաստանը մասնակցի Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ տարածած հայտարարության տակ նաև ինքն է ստորագրել:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ երգիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել Բաքվում կայանալիք երգի մրցույթին մասնակցելուց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սպանվեց 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը:

Նունե Եսայանը չգիտեր, թե կոնկրետ բոյկոտ հայտարարելու նախաձեռնությունն ումն է եղել. «Չգիտեմ, հավանաբար Հ1-ն է նման որոշում կայացրել», - ասաց նա և պնդեց, որ ամենաուժեղ զենքն արհամարհանքն է:

Սոնա Շահգելդյանն այդ հայտարարության մասին այսօր էր լսել և չէր միացել դրան: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր տեղեկությամբ բոյկոտին մասնակցել է ընդամենը մի քանի երգիչ: Ինչ վերաբերոմ է իր կարծիքին, ապա նա նշեց, որ ի սկզբանե դեմ չի եղել երգի մրցույթին մասնակցությանը:

«Ես երկու տեսակետ ունեմ, պետք չէ մոռանալ, որ մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ, բայց միևնույն ժամանակ կարելի է այս կերպ ներկայացնել մեր երգն ու մշակույթը և ինչու չէ նաև ապացուցել, որ մենք ամենից լավն ենք», - ասաց նա:

Իսկ պատճառաբանությունը, որ հերթական զինվորն է սպանվել, Սոնան երկմտեց, ըստ նրա` դիպուկահարների կողմից զինվորին սպանության այս դեպքը միակը չէ:

Դավիթ Ամալյանի կարծիքը նույնպես հանրայինը հաշվի է առել և նրան նույնպես տեղեկացրել ստորագրության մասին: Երգիչը նշեց, որ ինքը նրանց տվել է այն պատասխանը, ինչ մեզ կասի. «Ես այդպես էլ չեմ իմանում գնալ, թե ոչ: Այն կարծիքին եմ, որ եթե թույլ ենք մասնակցելու և ասելիք չունենք, ապա ավելի լավ է չմասնակցենք, եթե բում ենք անելու, ապա ինչու ոչ», - ասաց նա:

Ըստ երգչի` սխալ է պատճառաբանել, թե Ադրբեջանը թշնամի է և այդ պատճառով հրաժարվում ենք, ինչ վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, ապա այստեղ արդեն «հաշվի պետք է առնել»: Կոնկրետ Դորիանս խմբի երգի հարցում Ամալյանը չի կարծում, որ դա բումի երգ է, չնայած, որ շատ է հավանում այս խումբը: Երգիչը նույնիսկ մասնակցելու համար երգ է փորձել գրել` թաքնված կռվի, մարդկային գիտակցության, կռվում կորցրած ընկերների մասին:

«Կուզեի, բայց չկարողացա, չգիտեմ ինչու, դուխս չհերիքեց, թե ինչ»,- ասաց նա:

Սիլվա Հակոբյանի հայրն ու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, նույնպես տեղյակ էր հատարարությանը և եթե նախապես կարծում էր, որ պարտադիր պետք է մասնակցեն, ապա վերջին իրադարձություններից ելնելով` արդեն մտափոխվել է:

«Այստեղ ոչ թե խնդիրն այն է, որ Հայաստանը վախենում է, այլ ուղղակի շատ կլիներ նրանց համար», - ասաց Հակոբ Հակոբյանը:

Tert. am-ի հետ զրույցում Եվրոպական հեռարձակողների միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գոհար Գասպարյանը հրաժարվեց մեկնաբանել այն կարծիքները, թե Հանրայինի նախաձեռնությունն է չմասնակցել երգի մրցույթին: Նա պնդեց, որ նախաձեռնությունը մտավորականներինն ու երգիչներինն է եղել:

Նա հստակեցրեց հայտարարության ցուցակի մասնակիցների անունները` Արթուր Գրիգորյան, Նունե Եսայան, Հայկո, Արթուր Իսպիրյան, էմմի, Նադեժդա Սարգսյան, Վարդան Բադալյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Եվա Ռիվաս, Արամո, Էմմա Պետրոսյան, Ռազմիկ Ամյան, Արսեն Գրիգորյան (Մրո) և այլն:

Հայտարարության տակ ստորագրությունների թիվը, ըստ նրա, աճում է:  


Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 615 | Добавил: admin | Дата: 25.02.2012 | Комментарии (0)