Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 3 4 5 6 7 8 »
Картинка 6 из 65



Աշխարհի ամենահարուստ փեսացուներից եւս մեկը հրաժեշտ տվեց իր «ազատ» կյանքին. մայիսի 19-ին Facebook -ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ:  Ըստ Associated Press-ի՝ Մարկը շատ համեստ հարսանիք է կազմակերպել իր սեփական տանը, եւ հյուրերը նախապես չեն էլ իմացել, որ մասնակցելու  են հարսանեկան արարողության:

Նշվում է, որ Մարկն իր կնոջ հետ առաջին անգամ ծանոթացել է 2004 թվականին: Պրիսցիլան առանձնապես գեղեցիկ արտաքին չունի, ու չի էլ հետեւում միլիարդատերերի  օրինակին, նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվում, որ գեղեցկացնի, շտկի արտաքինն ու մարմնի բարեմասնությունները…  Հենց այդ պատճառով էլ, Մարկը ամուսնացել է ամենասովորական տնային տնտեսուհու արտաքին ունեցող աղջկա հետ` խոստովանել է Facebook -ի սեփականատերը:


Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 620 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (0)

Картинка 9 из 306



Դերասան Ջեկի Չանը Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ ասել է, որ այլևս չի նկարվի մարտաֆիլմերում: Հիշեցնենք, որ դերասանը 58 տարեկան է:

Ինչպես գրել է The Daily Telegraph-ը, Չանն ասել է, որ Chinese Zodiac-ը, որ ներկայացվում է կինոփառատոնի ժամանակ, կլինի իր վերջին մարտաֆիլմը:

Դերասանն ասել է, որ ինքն այլևս եիտասարդ չէ, և չնայած սիրում է մարտաֆիլմեր, բայց չի սիրում բռնություն: Նա ծրագրում է կենտրոնանալ առավել լուրջ դերերի վրա:
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 713 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (0)

Картинка 158 из 70434
Ամերիկյան և գերմանական երկրաբանները հաստատում են, որ իրենք Մեռյալ ծովի տարածքի սեյսմիկ ակտիվության հետազոտությամբ սահմանել են Հիսուս Քրիստոսի մահվան ստույգ ժամանակը։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է KAI գործակալությունը: 

Supersonic Geophysical կազմակերպությունից Ջեֆերսոն Ուիլյամսը՝ Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի իր գործընկերներ Մարկուս Շվաբի և Ախիմ Բրաուերի հետ միասին, հայտարարել է, որ Քրիստոսի խաչելությունն ու մահը տեղի են ունեցել մեր թվարկության 33 թվականի ապրիլի 3-ին, ուրբաթ օրը:

Գիտնականները սեյսմիկ տվյալները համադրել են Նոր Կտակարանի տեքստի և աստղագիտական հետազոտությունների հետ: 

Մեռյալ ծովի շրջանում երկրաշարժի ժամանակագրությունը ցույց է տվել, որ Երուսաղեմից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող շրջանը հատկապես սեյսմիկ է եղել մեր թվարկության 31 թվականին, ինչպես նաև՝ մեր թվարկության 26 և 36 թվականների միջև:

Ուիլյամսն Ավետարանում նկարագրված մթությունը, որը վրա էր հասել Քրիստոսի մահից հետո, բացատրում է ավազային փոթորիկով, ինչն այդ տեղանքի համար հազվադեպ երևույթ չէ:
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 661 | Добавил: admin | Дата: 26.05.2012 | Комментарии (1)

Ստամբուլի «Էրդիլի հատուկ վարժարանում»  անցկացված մրցույթում հայազգի հոր և թուրք մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը` շարադրությունը հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի «Հայ լինելը Թուրքիայում»( To be Armenian In Turkey) բլոգում:

 

«Անունս Կլարա է, ազգանունս` Եթերօղլու: Ինչ ինձ հիշում եմ մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա: Վերջին տարիներին մեր երկրում որոշ վեճեր են առաջացել, որոնք իմ մեջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ հարյուրամյակներով միասին ապրած երկու ժողովուրդների մեջ ցանկանում են կռիվ գցել, թուլացնել նրանց: Արդյոք ես ո՞ր կողմում պետք է լինեմ, կամ պարտավո՞ր եմ որևէ կողմում լինել: Չէ՞ որ հայրս հայ է, մայրս` թուրք: Ես հայկական դպրոցում եմ սովորել, եկեղեցի գնացել: Հայկական թերթեր ու ամսագրեր են գնում ու հետևում եմ դրանց»,-գրել է աղջիկը:
 

Նա նշել է, որ իրենք տանը նշում են հավասարապես հայկական և թուրքական տոները` «բայրամից մինչև նոր տարի»:
 

«Ես և՛ հայ եմ, և՛ թուրք, բայց իրականում ես թուրքիացի եմ` Թուրքիայի քաղաքացի: Կարծում եմ` ինձ պես մտածող մարդիկ շատ են»,- գրել է նա:

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 673 | Добавил: admin | Дата: 25.05.2012 | Комментарии (0)

Մհեր Վերջին զանգ



Քանի որ bloggers.do.am-ի այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են ու նրանցից շատերը այս տարի ավարտում են դպրոցը, ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլոր շրջանավարտներին ու կյանքի այս նոր փուլում մաղթել հաջողություններ ու նպատակների իրականացում: Հավատացեք ձեր ուժերին ու շենացրեք մեր երկիրը:


Просмотров: 658 | Добавил: admin | Дата: 25.05.2012 | Комментарии (0)

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 670 | Добавил: admin | Дата: 24.05.2012 | Комментарии (0)

Հայկական Պորտալ (mobile)
 
21:38:49Crazy Boy.: pv nayeq
21:38:06NATA GRIG: Crazy Boy., LAVNA SHAT INDZ EL DUR EKAV...HAYK INCHOV ES ZBAXVUM?
21:37:33Crazy Boy.: 8-[
21:37:26Crazy Boy.: NATA GRIG, esim es smayly shatenm sirum
21:36:59NATA GRIG: Crazy Boy., :-) :-) :-) INCHI ETPISI DEMQOV?
21:36:35Crazy Boy.: NATA GRIG, es 16 8-[
21:35:37NATA GRIG: Crazy Boy., 19
21:35:29Crazy Boy.: NATA GRIG, QAni tarekaneq?
21:34:47NATA GRIG: Crazy Boy., NMANAPES
21:34:40Crazy Boy.: NATA GRIG, Hayk shat hajelia
21:34:16NATA GRIG: Crazy Boy., NATA
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 802 | Добавил: admin | Дата: 23.05.2012 | Комментарии (0)

Counter strike online 



Категория: Խաղեր | Просмотров: 595 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

Картинка 22 из 127
Picnic-ը իրենից ներկայացնում էր օնլայն ծառայություն, որը հնարավորություն էր տալիս ինտերնետային կայքի միջոցով մշակել ու կիրառել տարբեր էֆեկտներ լուսանկարների վրա: Ապրիլ ամսին Google փակեց այդ ծառայությունը` դրա փոխարեն առաջարկելով Google+ սոցիալական ցանցում տեղադրված գործիքները: Սակայն եթե գրանցված չեք այդ կայքում կամ չեք ցանկանում ամեն անգամ լուսանկարներ մշակելու համար այցելել Google+ սոցիալական կայք, ապա կարող եք օգտվել PicMonkey կայքի ծառայություններից: Կայքը հնարավորություն է տալիս ինչպես կտրել ու փոխել լուսանկարի չափսերը, այնպես էլ կիրառել բազմազան էֆեկտներ:





Просмотров: 555 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1111 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)



-Տխու՞ր ես,-հարցրեց նա:
    -Ինչի՞ց վերցրիր,-պատասխանեցի ես:
    -Ուրախ էլ չես,-ասաց նա նայելով ինձ:
    -Ուրախանալու առիթ չեմ տեսնում,-պատասխանելով նրան նորից սկսեցինք լուռ քայլել:
    -Տուն ե՞ս գնում,-հարցրի ես:
    -Դե~, երևի,կամկածով պատասխանեց Աննան:
    -Այսի՞նքն:
    -Իսկ դու ու՞ր ես գնում,-հարցս անպատասխան թողնելով հարցրեց նա:
    -Իսկ ի՞նչ կապ ունի,թե ես որտեղ եմ գնում:
    -Դե լավ ինչու՞ ես զայրանում վրաս:
    -Ե՞րբ զայրացա,-փորձեցի քողարկել զայրույթս:Նա ճիշտ էր ես այնպիսի տոնով ասացի,որ ցանկացած մեկն ել կզգար դա:
    -Տուն եմ գնում,իսկ դու՞,-փորձեցի ավելի մեղմ տոնով խոսել նրա հետ:
    -Իսկ ես կուզեի,որ միասին մի տեղ գնայինք,զրուցեինք,
սակայն  մրութդ այնպես ես կախել,հետս էլ այնպես ես խոսում,որ էլ չգիտեմ ինչ եմ անելու,կամ ուր եմ գնալու:
    -Արի թողնենք մի ուրիշ անգամ լա՞վ,հիմա տրամադրություն չունեմ ոչ մի բանի տեսնու՞մ ես նույնիսկ իրար էլ չենք հասկանում հիմա:
    -Ոչինչ կհասկանանք,ես չեմ նեղանում քեզանից,-նա այնպես էր արտասանում բառերը,որ մի պահ խղճացի նրան,բայց նորից պնդեցի իմ ասածը:
    -Էլ չշարունակենք լա՞վ,ասացի ուրիշ անգամ,կարծում եմ անիմաստ կլինի նորից կրկնելը:
    -Լավ,-ճարը կտրած ասաց նա,-բայց խոստումդ կկատարես:
    -Եղավ,դե արի քեզ ճանապարհեմ գնա:Մի հիսուն մետր քայլեցինք միասին մինչև հասանք կանգառ,նրան հրաժեշտ տվեցի:
     -Դե վաղը դպրոցում կհանդիպենք,առայժմ:
     -Չես ուզում նույնիսկ համբուրե՞լ ինձ,ասաց նա:Ես գլուխս
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1685 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

Մենք արդեն տաս երրորդ` ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:
    -Երեխե~ք,երեխե~ք, Պողոսյանը եկավ,սուս մնացե’ք,արա’գ նստեք տեղներդ:
    Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից ազդվում:
    Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:
    -Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:
    -Բոլորը տեղում ե՞ն: 
    -Այո,-պատասխանեցինք մենք:
    -Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի որ բոլորը ատում էին նրան:i
Չնայած ես էլ մեկ-մեկ պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:
    Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը` աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:
    -Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:
    Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն  մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում  տեսնում եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:


Կարդացեք ամբողջը: BlogGers.Do.Am
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1022 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

Այսօր BlogGers.do.am-ը ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե նույնասեռականների DIY ակումբը 

պայթեցնելու 

դեպքի 

մասին ի՞նչ կարծիք ունի եւ ինքը 

պայթեցնողների՞ կողմնակիցն է, թե՞ ակումբի պաշտպանների: Նա պատասխանեց. «Նախ, ցանկացած ժամանակ տեռորը դատապարտված է իմ 

կողմից եւ 

վատ բան է: Իհարկե, դեմ եմ 

պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ նույնիսկ անել դա»:

պատժելու ձեւ չի: Ավելի ուրիշ ձեւ պետք 

է մտածել՝ նրանց այս հասարակությունից ուղղակի վերացնել: Դրանց դեմ ամեն ձեւ էլ կարելի է պայքարել՝ բացի տրաքացնելուց ու պայթեցնելուց»:

Երեւանում բազմազանության երթ, որը շատերը «գեյ շքերթ» են համարել, անցկացնելու մասին տեղեկությանը Ռուբեն Հայրապետյանի սիրտը 

չդիմացավ: 

Նա բռնեց սիրտն ու ասաց. «Խնդրում եմ 

ես ձեզ, նենց բաներ եք ասում, որ ես վատանում եմ: Ես այս երկիրն ու ժողովրդին շա՜տ եմ սիրում, վախեցա»:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 661 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)


 
Ռեփեր ՀՏ Հայկոն պատմում է Հայաստանում մարդկանց խոսքի արտահայտման անազատության, քաղաքացիական պայքարների և իր նոր երգի մասին:



Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 647 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)




Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև կատարել որոնում անմիջապես համակարգչի էկրանից: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Windows+H:

Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 607 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:


Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ: 


By armblog
Категория: Ծրագրեր հեռախոսների | Просмотров: 638 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

 

Steve Morris Engines թյունինգային ընկերությունը 1970-ական թվականների Ford Mustang Mach 1 ավտոմեքենայի շարժիչի տակ ավելի քան 3 հազար ձիաուժանոց շարժիչ են տեղավորել:

 

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Carscoop-ը, արդյունքում ստացված հսկան ավելի հզոր է աշխարհի ամենաարագ ավտոմեքենայից` Bugatti Veyron-ին (վերջինիս շարժիչի հզորությունը ավելի քան հազար ձիաուժ է):

 

Ամենահզոր Mustang Mach 1-ի կապոտի տակ դրվել է 8-մխոցանի, 9,4 լիտր ծավալով եւ երկու Bullseye տուրբոմղիչով շարժիչ

 


Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 657 | Добавил: admin | Дата: 22.05.2012 | Комментарии (0)

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 590 | Добавил: admin | Дата: 18.05.2012 | Комментарии (0)

Կայքի միջոցով կարելի է ստեղծել Ձեր պրոֆիլի մասին թանգարան: Վերջում երաժշտության ներքո կարելի է տեսնել Ձեր "թանգարանը":



Այդ կայք մուտք գործելու համար սեղմեք այստեղ: Կայք մուտք գործելուց հետո սեղմեք Connect to Facebook:
Категория: facebook.com | Просмотров: 529 | Добавил: admin | Дата: 16.05.2012 | Комментарии (1)

Երկիը ElektroL 1 արբանյակից


Ձեզ եմ ներկայացնում Երկիր մոլորակի երբևիցե նկարված ամենամեծ որակով ամբողջական նկարը : Այն նկարահանվել է  22,369  մղոն հռավորությունից` Ռուսական Elektro-L No.1 արբանյակի կողմից:

 

Այս նկարի գույները տարբերվում է ՆԱՍԱ-ի կողմից նկարահանված Երկրի նկարներից, քանի որ այն ստեղծվել է լույսի  ինֆրակարմիր ալիքների շնորհիվ, որոնք օգտագործվում են բուսականությունը տեսնելու համար: Հենց դա է պատճառը, որ Երկիր մոլորակի կեսը շականակագույ գույի երանգներով է արտահայտված:

Կարող եք դիտել նաև Elektro-L No.1 արբանյակի կողմից նկարահանված տեսանյութը: Իսկ նկարի խոշորացված տարբերակը կարող եք դիտել այստեղ:

 

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 814 | Добавил: admin | Дата: 16.05.2012 | Комментарии (0)

Категория: Անեկդոտներ | Просмотров: 972 | Добавил: admin | Дата: 16.05.2012 | Комментарии (1)











Սեղմեք այստեղ այդ կայքը մուտք գործելու համար
Категория: facebook.com | Просмотров: 554 | Добавил: admin | Дата: 14.05.2012 | Комментарии (0)

Категория: Հնարքներ | Просмотров: 626 | Добавил: admin | Дата: 14.05.2012 | Комментарии (0)


Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական WebMoney  համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoney համակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝

1.Գրանցվեք Idram կայքում:

2.Այցելեք այս կայքը:

3.Բացված էջում սեղմեք ներքևի նկարում պատկերված համապատասխան կոճակը՝

1-WebMoney դոլարը վերածել դրամի
2-WebMoney ռուբլին վերածել դրամի
3-WebMoney եվրոն վերածել դրամի


4. Այնուհետև սեղմեք բացված վահանակի առաջին տողում գտնվող CHANGE կոճակը՝


5.Գրեք գումարի չափը, Idram-ի ID-ն (կարող եք վերցնել Idram կայքից), Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Exchange:


6. Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Վերջում նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է սեղմեք նույնականացում ֆունցկիան և այնուհետև գրեք հեռախոսի համար, որի վրա եկած կոդը անհրաժեշտ է գրել Idram կայքում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1021 | Добавил: admin | Дата: 10.05.2012 | Комментарии (0)

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել են չորս քրեական գործեր, որոնցից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ: Դրանցից երկուսը հարուցվել են քաղաքացիների հաղորդումների հիման վրա, փաստի առթիվ, ոչ թե կոնկրետ անձնավորությունների դեմ: Իսկ չորրորդը կապված է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանած այն տեսանյութի հետ, ըստ որի, Շառլ Ազնավուրի հրապարակում միկրոավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանում, քաղաքացիներն էլ մեծ հաճույքով վերցնելով, դնում են անձնագրերի մեջ ու ուրախ-ուրախ հեռանում:

Հիշեցնենք, որ ըստ ԲՀԿ-ականների Գյումրու դպրոցներում տեսախցիկներ գողացողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ու նրա շրջապատի տղաներն են :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 716 | Добавил: admin | Дата: 06.05.2012 | Комментарии (0)


Սցենարը բաշխված է  երեք մասի, այսինքն այն պետք է կարդան 3 շրջանավարտ(ներքևում համարակալված է):


1-ին
Մեզ համար այսօր հնչում է վերջին զանգը
Շուտով Մենք կբաժանվենք մեր դպրոցից
Առջևում Մեզ սպասվում են տարբեր ճանապարհներ
Մենք մեր սիրելի դպրոցին երբեք չենք մոռանա:

2-րդ

Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և ուսուցչուհիներին, որ մեզ դասավանդել են:

Մեզ տվել են կրթություն,
Մենք Ձեզ երբեք չենք մոռանա:
Եվ միշտ կհիշենք Ձեր սովորեցրած դասերը և խրատները:
Եվս մեկ անգտամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՜ՒՆ

3-րդ

Առջևում քնություններն են, բայց Մենք այն բարեհաջող կհանձնենք
Կստանանք Մեր վկայականները և կնշենք մեր ավարտական միջոցառումը:
Իսկ հետո, յուրաքանչյուրը կնտրի իր ուղղին:

1-ին
Հիշում եմ, երբ առաջին անգամ

հաճախեցի դպրոց,
 բոլորիս ձեռքերում այնքան մեծ ծաղկեփնջեր էին, որ նույնիսկ չէինք երևում:
 Մեզանից յուրաքանչյուրը մտածում էր - Ես արդեն հաճախում եմ դպրոց, արդեն մեծ եմ և ինքնուրույն:

2-րդ
Մենք ծանոթացանք Մեր համադասարանցիների և ուսուցիչների հետ: Մոր դպրոցական կյանքում շատ ուսուցիչներ են եղել: Նրանցից ոմանք խիստ էին, իսկ ոմանք էլ բարի:
Մեր բոլոր դասղեկները եղել են, բարի, հոգատար և կազմակերպող: Շատ շնորհակալ ենք Ձեզանից:

3-րդ
Վերջին երկու տարին Մեր դասղեկն է եղել, Մեր շատ սիրելի (Անուն, Ազգանուն):
Նա միշտ օգնել է բոլորին, Մենք Ձեզանից շատ շնորհակալ ենք: (Անուն, Ազգանուն) Մենք Ձեզ առաձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Ձեր հոգատարության համար:

1-ին
Ուզում ենք շնորհակալություն հայտնել Մեր ծնողներից, որ օգնեցին Մեզ սովորել: Շնորհակալություն Մեր սիրելի ծնողներ:

2-րդ
Դե հարգելիներս ոչ մեկ չի արտասվում, քանի որ սա տոն է:

3-րդ
Իսկ այժմ Մեզ համար 
(Անուն, Ազգանուն) (կերգրգի, կարտասանի կամ ինչը որ նախատեսվել է) 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 17290 | Добавил: admin | Дата: 06.05.2012 | Комментарии (1)

Այսօր одноклассники էջի կարգավորումներն էի փոփոխում, և նկատեցի մի հրաշալի հնարավորություն: 
Եվ այսպես одноклассники սիրելի այցելուներ :)
 Մտնում եք ԱՅՍՏԵՂ, կատարում նկարում նշված փոփոխությունները:

 Սկզբից ամենաներքևի և աաամենկարևոր ֆունկցիան հասանելի չէ, բայց երբ վեր
ևից բոլոր նշանները ընտրում եք այնպես, ինչպես ես եմ ցուցադրել, ապա այն ինքստինքյան  "կհայտնվի" 
Պահպանելուց հետո Ձեզ կարող են գրել միմիայն Ձեր ընկերները: 

Եթե ցանկանում եք մնացած փոփոխությունները փոխել նախկին՝ հին վիճակին կամ Ձեր պրոֆիլի ամենակարևոր ֆունկցիաները հասանելի դարձնել միայն Ձեր ընկերների համար, ապա կատարեք ներքևի նկարում նշված բոլոր փոփոխությունները:


Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 865 | Добавил: admin | Дата: 06.05.2012 | Комментарии (0)

Angry Birds Rio խաղացեք օնլայն

Angry Birds: Այս խաղը հենց հայտնվեց համացանցում, սիրվեց շատերի կողմից(ինձ նույնպես դուր է գալիս խաղը):
Այն հիմնականում տարածվեց ֆեյսբուքի միջոցով:  Եթե ցանկանում եք խաղալ խաղը առանց սոց. ցանցերի կամ ավել պակաս գլխացավանքի, ապա կարող եք այն խաղալ բլոգում օնլայն:  Սա խաղի մի փոքր փոփոխված տարբերակն է, իմ կարծիքով մի փոքր ավելի դժվար, քան իսկական տարբերակը:
 Խաղը գրառման ներքևի հատվածում է գտնվում...
Категория: Խաղեր | Просмотров: 638 | Добавил: admin | Дата: 06.05.2012 | Комментарии (0)


Բարեվ ձեզ հարգելի բլոգի հաճախորդներ:Ուզում եմ ասեմ որ այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր գովազդը կամ այն ապրանքը որը վաճառում եք տեղադրել անվճար մեր կայքում գրանցվելուց հետո,գրանցվելն պարտադիր է որպեսզի ես կարողանամ ձեր գրածը,տեղադրած նկարները տեղադրեմ,դուք կկարողանաք հետագայում ջնջել կամ փոփոխել այն, եթե վաճառել եք  կամ բացթողում եք արել,սխալ կապ չունի...:
Ձեր տեղադրած նյութը կջնջվի կամ կտեղափոխվի եթե սխալ կատեգորիայում է տեղադրված:Նյութը չի ջնջվի եթե դուք անձամբ ինձ չտեղեկացնեք կամ ջնջեք!!!Հայտարարություններ>Добавить объявление ]
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 690 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)


Twitter միկրոբլոգերի կայքը գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին թարգմանել կայքում կատարվող գրառումները: Ինչպես հաղորդում է Masjable-ը, այս ծառայությունը դեռ գործում է թեստային ռեժիմով:Նշվում է, որ գրառումներն անցած շաբաթվանից արդեն կարող են թարգմանել Twitter-ի օգտատերերի մի մասը: Սակայն հայտնի չէ, թե երբ այս ծառայությունը հասանելի կլինի բոլորին: Հայտնի չէ նաև, թե որ լեզուներից և որ լեզուներով է կատարվելու թարգմանությունը: Որոշ կայքեր հաղորդում են, որ օգտատերերի մի մասը կարողացել են անգլերեն թարգմանել կորեերենից, ճապոներենից և թայերենից:
Просмотров: 509 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)


Ներկայացնում ենք Թերթ.am–ի և «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության (գործում է մեդիաչափումների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ GFK ընկերության լիցենզիայով) համագործակցության շրջանակներում իրականացվող «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները՝ 50 հեռուստահաղորդումների համար։
Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները դիտեք այստեղ։


Просмотров: 517 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)



Այսօր, Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական արարողություն նվիրված՝ երեկ, մայիսի 4-ի երեկոյան, Հանրապետության հարապարակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում տուժած երեխաների ապաքինմանը:

Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ մոմավառության արարողությանը՝ տուժած երիտասարդների հետ միասին, մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:



 

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 617 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)



Առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:


Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:


«Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին»,– ասվում է հայտարարությունում:


Հայտարարության հեղինակները տրամադրել են նաև կոնտակտային հեռախոսահամարներ. 

«Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ. 091 26 35 43 

Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85

Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72
 

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 664 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)



Քիչ առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկներ են բռնկվել և այրվածքներ են ստացել նախնական տվյալներով շուրջ 30 քաղաքացիներ։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից։

 

Tert.am–ի թղթակիցը դեպքի վայրից պատմում է, որ այժմ շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։


Tert.am–ի թղթակիցը նաև հայտնում է նաև, որ Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։


20։43
Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։


21.26

Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորների թիվը 107 է, այդ թվում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:

 

 

 

 
Լուսանկարները՝ Panarmenian Photo–ի

_MG_8228
_MG_8229
_MG_8231
_MG_8233
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 695 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)

Այս պահի դրությամբ Հերացու անվան 1-ին  հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 4 աղջիկ ՝18-25 տարեկան: Երեկ Հրապարակում բռնկված հրդեհից տուժածների վիճակը վերակենդանացման բաժանմունքի ամբիոնի վարիչ,  կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը մեզ հետ զրույցում գնահատեց միջին ծանրության.«Բոլոր 4 տուժածների մոտ գերակշռում է դեմքի, գլխի, վերին վերջույթների  առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ»: Ի. Մալխասյանի խոսքերով, այրվել է նաեւ տուժածներից մեկի մեջքը:  Հրդեհից տուժած 20 ամյա  Լիաննա Փիլիպոսյանի մոր ՝ Անահիտ Կարապետյանի պատմելով, Լիաննային ընկերներն են հիվանդանոց տեղափոխել.«Պատմում էր, որ ծիծաղում էին ու սպասում նախագահի այցին, մեկ էլ այն է նկատել, որ կրակն է գալիս, ով այդ պահին հասցրել է պառկել գետնին , նա կրակից պրծել է, կարեւորը, որ աղջիկս այսօր առավոտյան գիտակցության  է եկել»: Ա. Կարապետյանի խոսքերով, առավոտյան հիվանդանոց է այցելել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ հեռախոսահամարներ է թողել իրենց մոտ, որ անհրաժեշտության դեպքում տուժածների ծնողները կապ հաստատեն իր հետ: Մեր այցելության պահին հիվանդանոցում էին ոստիկաններ, քննիչներ, ու Իրինա Մալխասյանի խոսքերով նաեւ առողջապահության նախարարության  աշխատակիցներ:  Լիաննային այցելության եկած կուրսի ընկերներից երկուսն էլ վատացան հենց հիվանդանոցում՝ աղջիկներից մեկը ուշաթափվեց  եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, մյուսին օգնություն ցուցաբերեցին հենց տեղում:  Ընկերների պատմելով, հիվանդանացում վատացած աղջիկներն էլ էին երեկ Հանրապետության հրապարակի ցույցի մասնակիցներ: Հիվանդանոցում տեղեկատվություն տրամադրելու հարցում բուժաշխատողները սահմանափակ էին: Կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը բարկացած հորդորեց շատ հարցեր չտալ, հակառակ դեպքում կվիճի մեզ հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 666 | Добавил: admin | Дата: 05.05.2012 | Комментарии (0)



Ծրագիրը նախատեսված է բնական նկարին նկարչական էֆֆեկտ տալու համար:Շատերն են ուզում ունենալ դիմանկար,որը նկարված կլինի մատիտով,բայց շատ քչերն են կարողանում նկարել:Այդ պատճառով օգտագործեք FotoSketcher ծրագիրը,որը լավագույնն է իր տեսակի մեջ:Ներբեռնում եք նկարը,ընտրում էֆֆեկտը և նկարը պատրաստ է:Ծրագիրը շատ պարզ է:

Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 778 | Добавил: admin | Дата: 29.04.2012 | Комментарии (0)




Աշխարհի ամենամեծ սոց. ցանց Ֆեյսբուքը սկսում է հակավիրուսներ տրամադրել օգտագործողներին, որոնք կունենան 6 ամիս լիցենզիա։ Այս մասին հաղորդում է Ֆեյսբուքը իր պաշտոնական բլոգում։
Օգտագործողին տրամադրվում է 5 հակավիրուսային ծրագրերից մեկը, որոնք են՝

  • McAfee Internet Security 
  • Microsoft Security Essentials 
  • Norton AntiVirus 
  • Sophos Anti-Virus 
  • Trend Micro internet security
Դուք կարող եք ընտրել սրանցից ընդամենը մեկը, և մնացածը կդառնա անհասանելի։ 

Категория: facebook.com | Просмотров: 624 | Добавил: admin | Дата: 29.04.2012 | Комментарии (0)

10 ժամ շարունակ 24-ամյա հմայիչ կնոջն անընդհատ ներարկումներ են արել, մաշկը ենթարկել տարբեր նյութերի ազդեցությանն, այնուհետև հեռացրել նրա գլխի առջևի հատվածի մազերը, և այդ ամենը տեղի է ունեցել Բրիտանիայի ամենամարդաշատ փողոցներից մեկում ապշած անցորդների աչքերի առջև:

Daily Mail-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, միևնույն ժամանակ ինչ-որ մեկ այլ տեղ, ինչ-որ լաբորատորիայում միևնույն բռնություններին ու դաժանություններին ենթարկվում է որևէ առնետ: Միակ տարբերությունն այն էր, որ Ժակլին անունով կինն այդ ամենից հետո կարող էր տուն գնալ, իսկ կենդանին կմահանար հենց լաբորատորիայում:

Ժակլինը համաձայնել է ենթարկվել այդ ամենին մի քարոզարշավի պատճառով, որի նպատակն է հանրային ուշադրությունը սևեռել ցավին ու դաժանությանը, որին ենթարկվում են կենդանիները լաբորատորիաներում՝ կոսմետիկ նյութերի փորձարկումների ժամանակ:

Կոսմետիկ նյութեր վաճառող Lush խանութի Լոնդոնի մասնաճյուղն օգտագործվում էր այս բոլոր գործողություններն իրականացնելու համար: «Բռնությունից ազատ» մասնաճյուղն աջակցում է Humane Society International քարոզարշավին դադարեցնել կենդանիների միջոցով կոսմետիկ արտադրանքների փորձարկումները:

Horrific treatment: The 24-year-old re-enacts a procedure where 
cosmetics are dropped into an animal's eyes

Aghast: Horrified shoppers stop, stare and take photos of Miss 
Traide as she sits on a plinth wired up to 'electrodes' in the shop 
window

Making a point: Oliver Cronk force-feeds Miss Traide while 
attached to a mesh of wires to represent electrodes in a stunt designed 
in protest against animal testing

Strong-headed: Miss Traide has her hair shaved as is often the 
case with laboratory animals. Humane Society International and Lush 
Cosmetics have joined forces to launch the largest-ever global campaign 
to end animal testing for cosmetics

Stunned: Shoppers text and ring friends in shock and disbelief at 
what they are seeing as Jacqueline lies on a plinth with her eyes 
bandaged

Stunt: The Oxford Brookes university student was 'experimented' on
 by performance artist Oliver Cronk, dressed as a clipboard-toting lab 
technician

Public stage: Passengers craned from open-top buses as passersby 
took mobile phone footage of the spectacle before signing a petition or 
simply turning and walking away

A bit too real: Jacqueline remained mute throughout her ordeal ¿ 
but gave the clear impression that not all her pain was an act

Terrifying: Some of the paraphernalia used on Jacqueline as the 
protesters attempted to closely mimic the conditions which face animals 
in labs around the world

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 736 | Добавил: admin | Дата: 27.04.2012 | Комментарии (0)

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿԱՏՈՒՆ ԱՄԵՆ ՄԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՈՒՆԻ 32 ՄԿԱՆ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԽԽՈՒՆՋԸ ԿԱՐՈՂ Է 3 ՏԱՐԻ ՔՆԵԼ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԻՐԵՆՑ ԼԵԶՈՒՆ ՉԵՆ ԿԾՈՒՄ: 

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՇՆԱՁՈՒԿԸ ՄԻԱԿ ՁՈՒԿՆ Է,ՈՎ ԵՐԿՈՒ ԱՉՔԵՐՆ ԻՐԱՐ   ՀԵՏ ԹԱՐԹԵԼ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՋԱՅԼԱՄԻ ԱՉՔՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է,ՔԱՆ ԳԼԽՈՒՂԵՂԸ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԾՆԿԻ ԳԱՎԱԹՆԵՐԻ:ԴՐԱՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ 2-6 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՈՏՔԵՐՈՒՄ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՆ 100 ՏԵՍԱԿԻ ՁԱՅՆ,ԻՍԿ ՇՆԵՐԸ ՄԻԱՅՆ 10:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ 1865Թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍԸ ՄԻԱԿ ԱՄԻՍՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ,ԵՐԲ ԼԻԱԼՈՒՍԻՆ ՉԻ ԵՂԵԼ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՄԿՐԱՏԸ ՀՈՐԻՆԵԼ Է ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻՆ: 

ԳԵՐԱՐԱԳ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ…
Իսկ դուք գիտեք, որ երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ
ՈՐՔԱՆ ՄԱՐԴ` ԱՅՆՔԱՆ ԳԱՐԵՋՈՒՐ..

Իսկ դուգ գիտեք, որ աշխարհում գոյություն ունի գարեջրի 20 000 տեսակ…

ՉԻՆԱԿԱՆ ԹԵՅ..

Իսկ դուգ գիտեք, որ Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում..

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ..

Իսկ դուք գիտեք, որ Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին:

ՃԱՊՈՆԱԿԱՆ TV

Իսկ դուք գիտեք, որ ճապոնացին հեռուստացույցի առաջ միջինում անց է կացնում 9 ժամ` շատ ավելին, քան որևէ ուրիշ ազգի ներկայացուցիչ:
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 704 | Добавил: admin | Дата: 27.04.2012 | Комментарии (0)

Չնայած ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերին, մարդիկ դեռ շարունակում են ուղարկել ու ստանալ SMS-ները բջջային հեռախոսների միջոցով: Կան մի քանի կայքեր, որոնք հնարավորություն են տալիս մի քանի վայրկյանում անվճար ուղարկել SMS-ներ աշխարհի բոլոր երկրներում գտնվող բջջային օպերատորների բաժանորդներին: Այս կայքերը ստուգվել են անձամբ իմ կողմից և տվյալ պահի դրությամբ աշխատում են: Այսպիսով այդ կայքերն են՝


Категория: Հնարքներ | Просмотров: 650 | Добавил: admin | Дата: 25.04.2012 | Комментарии (0)


Վերջին շաբաթներում շատ էր խոսվում Գուգլի այս նոր նախագծի մասին: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս ֆայլերը տեղադրել Google-ի սերվերների վրա և ամենուրեք հասանելիություն ունենալ այդ ֆայլերի նկատմամբ (Dropbox-ի նման): Google-ը սկզբնական տալիս է 5ԳԲ ազատ տարածք, ինչը հետագայում կարող եք շատացնել որոշակի գումար մուծելով:  Google Drive-ը հասանելի կլինի ինչպես վեբ ինտերֆեյսի միջոցով, այնպես էլ Windows, Mac, Android և iOS  համակարգերում:


Եթե ցանկանում եք օգտվել Google Drive ծառայությունից, ապա այցելեք այստեղ և սեղմեք Notify Me: Այնուհետև որոշ ժամանակ անց կստանաք նամակ Ձեր էլ. փոստի վրա, որի շնորհիվ կարող եք մուտք գործել համակարգ:
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 621 | Добавил: admin | Дата: 25.04.2012 | Комментарии (0)


Եթե ցանկանում եք տեսնել, թե Ձեր Google Chrome դիտարկչում պահպանված գաղտնաբառերը, 

ապա ես Ձեզ կարող եմ 


օգնել: Օրինակ, եթե ինչ որ մեկը Ձեր համակարգչով մուտք է գործել իր одноклассники.ру կայքի 

պրոֆիլ և  այն մնացել է 

դիտարկչի հիշողության մեջ (չի անջատել Запомнить-ը),  ապա Դուք հեշտությամբ կարող եք այն 

դիտել:

  • Մուտք եք գործում Google Chrome դիտարկչի կարգավորումները:

  • Բացված պատուհանում ընտրում եք  Персональные -  Управление сохраненными паролями...

  • Ահա և վերջ, այժմ Դուք կարող եք տեսնել Ձեր դիտարկչում պահպանված  ցանկացած   գաղտնաբառ:

  • Առաջին շարքում կայքի հասցեն է, երկրորդում օգտանունը(Логин կ ... Կարդալ շարունակությունը »
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 683 | Добавил: admin | Дата: 23.04.2012 | Комментарии (0)

ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի գիտնականներն ստեղծել են մի հեռախոս, որը կարող է աշխատել իբրև ռենտգենի ապարատ, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը: «Բարձր տեխնոլոգիաներով հագեցած չիպը հեռախոսին թույլ է տալիս «տեսնել» պատի, փայտի, կտորի, հագուստի միջով»,- ասել են գիտնականները: Նշվում է, որ բժիշկները կարող են նոր սարքի միջոցով ավելի մանրակրկիտ ուսումնասիրել մարդու մարմինը: Սարքն աշխատում է 3 հերցանոց լայնույթ ունեցող ազդանշանների շնորհիվ, առանց ոսպնյակների անհրաժեշտության: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս հեռախոսն օգտագործել նաև կենցաղում: «Երեքհերցանոց լայնույթն իր մեջ անսահմանափակ ներուժ ունի»,- ասել է Տեխասի Համալսարանի պրոֆեսոր Քենեթ Օն:
Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 587 | Добавил: admin | Дата: 22.04.2012 | Комментарии (0)

Այսօր Արաբկիր համայնքում ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը ՀԱԿ-ի 

ներկայացուցիչներին  կոչ արեց ընդհանուր հայտարարի գալ իշխանությւոնների հետ ու ժողովրդին չապակողմնորոշել. 

«Ընդդիմություն, ընդդիմություն, եկեք ընդհանուր հայտարարի: Լեւոն Տեր Պետրոսյանը 12 լեզու գիտի, էն մեկը սա գիտի, ի՞նչ անենք, 

ու՞մ ընտրենք, քեզ չեմ ճանաչում, ինչու՞ ընտրեմ»:

Ա. Մանուկյանն էլ ասաց, թե իր հետ կհամաձայներ, եթե. «Սերժ Սարգսյանը տղամարդ լիներ ու երկրի ղեկավար եւ բացահայտեր 

հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-սպանությունները ու բանտերում չնստեցներ կռված տղերքին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 650 | Добавил: admin | Дата: 22.04.2012 | Комментарии (1)

Արթիկի փոխքաղաքապետ Գևորգ Փթուկյանը

Արթիկցիների պատմելով, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս 

Ավետիսյանի ու Շիրակի մարզի մի

քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկ այցելել էր իրենց մշակույթի տուն` ՀՀԿ-ի ու 

հատկապես Արթիկի քաղաքապետի 

եղբոր` պատգամավոր Մխիթար Վարագյանի քարոզչությունն անելու:

Ըստ մեր աղբյուրների, Աժ փոխնախագահին ունկնդրելու համար մարդաքանակ են ապահովել 

դպրոցներից: Վերջիններիս 

աշխատակիցներն ականատես են եղել մի ծիծաղաշարժ պատմության: Արթիկի փոխքաղաքապետ, 

նախկին ՕԵԿ-ական Գևորգ 

Փթուկյանը Մխիթար Վարագյանին գովաբանելիս այնպես է շփոթվել, որ ասել է. «Եկեք գոնե այս անգամ 

մեր ձայնը տանք 

Հանրապետական կուսակցությանն ու Վարագյանին: Վարագյանն այս ընթացքում բացի 

պատգամավորական գործից, ամեն ինչով 

զբաղվել է»: Ներկաները այս խոսքերը վերածել են անեկդոտի: Փոխքաղաքապետը, ըստ էության, 

ցանկացել է ասել, որ Վարագյանը 

բացի պատգամավորական գործունեությունից՝ նաև ամեն ինչով է զբաղվել, սակայն ստացվել է ճիշտ 

այնպես, ինչպես Վարագյանին 

բնութագրում են արթիկցիները:

Նշենք, որ օրերս Մխիթար Վարագյանի մասին խոսելիս, թե արթիկցիները և թե մարալիկցիները մեր 

զրույցներում դժգոհել էին, թե 

որևէ անգամ չտեսան, որ իրենց պատգամավորը գոնե մի անգամ ԱԺ ամբիոնի մոտ կանգներ ու հարց 

հնչեցներ:


Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 692 | Добавил: admin | Дата: 22.04.2012 | Комментарии (0)



Driver-ը ծրագիր է, որը թույլ է տալիս մեկ այլ ծրագրի օգտվել համակարգչի  սարքերից (օրինակ վեբ-տեսախցիկ, ձայն, տպիչ, մոդեմ):Driver Pack Solution-ի օգնությամբ կարելի է ցանկացած համակարգչում և ցանկացած Windows-ում տեղադրել Driver-ները, թարմացնել դրանք: Համակարգիչը առանց driver-ների, կամ որոշ դեպքերում ոչ այն driver-ներով որնցով նախատեսված է աշխատելու համակարգչի այս կամ այն սարքը,  չի կարող նորմալ աշխատել: 

Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 724 | Добавил: admin | Дата: 22.04.2012 | Комментарии (0)


Շատ թեթև աշխատող օպերացիոն համակարգ, որը ընդգրկում է՝
Ավտոմատ տեղադրում Chip Windows XP 2012.03 - համակարգը տեղադրվում է ամբողջովին ավտոմատ, Ձեզ պետք է ընդամենը ընտրել HDD-ի այն հատվածը, որտեղ պետք է տեղադրվի այն։ Տեղադրման ժամանակ ավտոմատ կտեղադրվի նաև անհրաժեշտ դրայվերները։ 
Ստանդարտ տեղադրում Chip Windows XP 2012.03 - ստանդարտ համակարգի տեղադրում, ամբողջ տվյալները գրում եք Դուք։ 


Պլատֆորմա։ x86
Լեզու։ Միայն Ռուսերեն
Անվտանգության թարմացումներ։ 15.03.2012թ. 
Ծավալը։ 700մբ


Կան նաև այլ ուտիլիտաներ և հավելումներ համակարգչի աշխատանքի, վերականգման համար։


Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 797 | Добавил: admin | Дата: 21.04.2012 | Комментарии (0)

«Մեզ մոտ վայրենու մշակույթ է ձեւավորվել: Ընտրությունները տալիս են ամեն ինչ կամ ոչինչ: Այսինքն, եթե դու ընտրվում ես, դու ունես ամեն ինչ, ունես հնարավորություն բիզնես զարգացնելու, բոլոր քո խնդիրները լուծելու եւ այլն… նորմալ ժողովրդավարական երկրում այդպես չէ, այսպիսի ճակատագրական չպետք է լինեն ընտրությունների արդյունքները»-  Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով բռնություններին, դա բացատրեց սրված ընտրապայքարով. «Զարմանալի բան է` մահու ու կյանքի պայքար է գնում»:  Նրա խոսքերով,  խորհրդարան են գնում մարդիկ, որոնք կարողանում են կողոպուտ իրականացնել,  չեն խորշում որեւէ միջոցից՝ միայն թե իրենց խնդիրները լուծեն.«Եթե այդ մարդիկ են գալիս խորհրդարան, ուրեմն երկրի հերթական նահանջն է, երկրի վերջն է : Եթե կարող ենք  խորհրդարան բերել կրթված, անձնվեր , ազգանվեր, բարձր ինտելեկտով օժտված  մարդկանց, այդ դեպքում կունենանք առաջընթաց»: Բայց այդպիսի թեկնածուներ, բնապահպանը առաջադրված պատգամավորի թեկնածուների մեջ շատ չի տեսնում.«Ինտելեգենցիան խույս է տալիս քաղաքականությունից, եւ դա սխալ է, պետք է շտկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 778 | Добавил: admin | Дата: 18.04.2012 | Комментарии (0)