Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 3 4 5 6 7 8 »
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 655 | Добавил: admin | Дата: 16.04.2012 | Комментарии (0)


Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Ինչպես դատարանից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը, ով կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ:

Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան բերեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ովքեր դիմակավորված էին և զինված:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդում է դատարանին, որպեսզի կասկածյալ Հ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Քիչ առաջ դռնփակ դատական նիստը ավարտվեց և դատավոր Ռուբեն Ներսիսյանը անցել է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Հ. Սարգսյանը ոստիկանության Անիի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 12-ին Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել էին հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել էին, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` դստեր փեսացուն էր։

Վերջինս ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այդ օրը պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։

Քիչ առաջ դատավոր Ռուբեն Ներսիսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը: Հ. Սարգսյանի փաստաբաններն են Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Հարություն Սարգսյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր հավաստի տեղեկություններով, օպերատիվ քննչական խումբը, որում ներգրավված են եղել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, 2-րդ վարչության և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության փորձառու աշխատակիցներ, արդեն ձեռք են բերվել թե՛ իրեղեն ապացույցներ, և թե՛ անհերքելի փաստեր։ Եվ եթե նման փաստերը հիմնավորված չլինեին, դժվար թե քննչական մարմինը դիմեր դատարան։

Դատարամնի բակում էին նաև կալանավորվածի հարազատները։

... Կարդալ շարունակությունը »

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 798 | Добавил: admin | Дата: 15.04.2012 | Комментарии (0)

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 599 | Добавил: admin | Дата: 15.04.2012 | Комментарии (2)



LinguaLeo.ru ինտերնետային կայքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն լեզվի իրենց բառապաշարը և գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները: Դա կարող են անել Vimeo, YouTube, LibriVox, DotSub, Google և այլ ինտերնետ ռեսուրսների օգնությամբ: LinguaLeo.ru-ի միջոցով անգլերեն սովորողները հնարավորություն կունենեն օգտվել մեդիա ռեսուրսներից՝ դիտել տեսագրություններ` ունենալով տեսագրությունների տեքստը, կամ լսել աուդիո ձայնագրություններ: Կտրվեն գործիքներ, որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ կյուրացնեն նոր բառապաշարը:
Ուսումնական գործընթացը սկսվում է հետևյալ կերպ՝ մտնելով այս կայք՝ սովորողներին տրվում է թեսթ նրանց լեզվական գիտելիքների մակարդակը որոշելու համար: Դրանից հետո ծրագիրը կազմում է ուսումնական պլան լեզուն սովորելու համար: Հաշվի է առնվում նաև այն, թե որքան ժամանակ է հատկացնում ուսանողը տվյալ մակարդակը սովորելու համար: Ուսումնական պլանի շրջանակներում կայքը ունի բազմաթիվ երգեր, տեսագրություններ, տեքստեր և այլ նյութեր: Մի խոսքով, եթե ցանկանում եք զարգացնել անգլերեն լեզվի ձեր բառապաշարը, ապա փորձեք այս ծառայությունը:
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 1122 | Добавил: admin | Дата: 15.04.2012 | Комментарии (0)



Google ընկերությունն այժմ հնարավորություն է տալիս վիրտուալ այց կատարել դեպի Սպիտակ տուն և քայլել  շենքի սենյակներով: Դրա համար անհրաժեշտ է Google-ի քարտեզներում որոնել 1600 Pennsylvania Avenue, Washington DC հասցեն և քաշել մարդուկի նշանը Սպիտակ տան վրա (կամ օգտվեք ներքևում գտնվող քարտեզից): Սլաքների միջոցով կարող եք քայլել շենքի միջանցներով: Հարկերը փոխելու համար սեղմեք 1 և 2:
կարող եք մկնիկի աջ կոճակի օգնությամբ դարձնել 3D եվ նայել ակնոցներով ստանալ ավելի իրական էֆեկտ

Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 677 | Добавил: admin | Дата: 15.04.2012 | Комментарии (0)

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:

Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխեց Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել է:

Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով վարում էր «ՎԱԶ 21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենան:
Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:

Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 772 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

ԱԺ պատգամավոր եւ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը հերքում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

«Կասկածյալին ճանաչում եմ, սպանվածին էլ եմ ճանաչում, երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա գիտի, թե ինչու է Վարդան Ղուկասյանը փեսացուի սպանությունը քաղաքականացնում եւ կապում ԲՀԿ-ի ու իր անվան հետ։

«Մեծամասնականով առաջադրված թեկնածու եմ, իմ անձը փորձում են սեւացնել»,-ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։

Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը երեկ ասել է, որ սպանության գործով ձերբակալվածները «Գյումրիի ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներ են»։ Մարտուն Գրիգորյանը հակադարձեց, որ իր տեղեկություններով ձերբակալվածը մեկն է Հարությունը. «Ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները ԲՀԿ-ական չեն»։

Վերջինիս հայտնի է, թե որ քաղաքական ուժն է կանգնած իր անձը սեւացնելու փորձերի հետեւում։ 
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրին ընդգրկող 34-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։

 
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 640 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում:

Հիշեցնենք, որ երեկ պիտի կայանար Աննայի ու Կարենի նշանադրությունը, սեղանները ձևավորել ու սպասել են փեսացուին, սակայն վերջինս ուշացել է: Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ նրա «Մերսեդես 200» մակնիշի մեքենան գտել են Սև Ղուլի ճանապարհին:

Ի դեպ, Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստրերին բնութագրում են որպես համեստ վարքագծով ապրող աղջիկների: Նույն բնութագիրն են տալիս նաև Կարեն Եսայանին: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը աշխատել է Շիրակի մարզպետարանում` որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա տեղափոխվել էր բնակության ԱՄՆ: 3 տարի է, ինչ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը. մայրը` Անահիտ Եսայանը ևս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրով փողոցի վրա շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «լեհական կոմիսոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենքիում:

Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նա բնութագրվում է որպես գրագետ երիտասարդ, ուներ պոլիտեխնիկական կրթություն և շատ հեռու էր կրիմինալ աշխարհից:

Թե ո՞րն է եղել սպանության իրական պատճառը, ամենայն հավանակնությամբ կբացահայտվի մի քանի ժամից

Նշենք, որ սպանության մեջ կասկածվող ոստիկանապետի որդին ևս առևտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար որևէ գործարքի հետեւանքով:


Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 771 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

BLoGgerS.Do.Am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրեց, թե Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում բնակչությունը  ի՞ նչ տեսակ ընտրություններ սպասի` կրակոցներո՞ վ: «Թիվ 34 ընտրատարածքում չի լինի կրակոցներով ընտրություններ, սա 2008 թվականի ձեռագիրն է. սուտ կրակոցների անվան տակ ժողովրդի մեջ արհեստական  լարվածություն  ստեղծել, հետո արդարացնել ընտրությունների օրը մեր վրա միլիցիա բերելու տարբերակը: Մենք 2008 թ.-ին էս ամեն ինչը լավ հասկացել ենք, 2012–ին առավել ևս լավ հասկանում ենք, որ էս լարվածությունը  արհեստական, մտացածին ծրագիր է` իբր կրակոցներ են լինելու, սպանություն է լինելու, հլը տեսեք օրերը մոտենան, ինչեր են լինելու թիվ 34 ընտրատարածքում: Նորից եմ կրկնում`դրանով արդարացնում են վերջին օրերին ոստիկանական շքերթը, նմանատիպ ընտրություններ անցկացնելու տարբերակը, թե մենք ինչ –որ մեկի պատվերով չենք եկել էստեղ, մենք  վտանգը ռեալ տեսնելով ենք եկել այստեղ, այդ ամեն ինչը կարգավորելու»:
Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այսինքն ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի դեմ, և ընտրությունների օրը Գյումրին ոստիկանախեղդ էին արել. հանրապետության տարբեր մարզերից ոստիկանության բոլոր աշխատողներին, ընդհուպ մինչը հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությանը,  բերել էին հանրապետության երկրորդ քաղաք:Սա իրավապահները բացատրում էին նրանով, որ թեժ ու վտանգավոր  մրցակցություն  է սպասվում, հետևաբար և պետք է խիստ  հսկողություն սահմանել:
Նշենք, որ այս անգամ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավորը նորից խորհրդարան մտնելու համար կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի դեմ:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 685 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)


Բարեվ ձեզ հարգելի հաճախորդներ ,կներեք որ չեմ հասցնում առաջվա պես հետաքրքիր բաներ տեղադրել բլոգում նորություններ,խաղեր եվ այլն ...,բայց այսուհետ ես ամեն օր կտեղադրեմ`կհայտնեմ ձեզ լուրեր ամեն ինչի մասին կխոսենք բլոգում ու կքննարկենք!!!:Մեր բլոգում կարող եք քննարել հոդվածները թողնելով մեկնաբանություններ...Տարբեր մարդիկ ունեն տարբեր մտքեր,դրա համար ես որոշեցի որ ձեր թողած մեկնաբանությունների գաղտնիությունը ապահովվեմ ինչպիսին էլ որ այն լինի:
մեր նոր էջին անցնելու համար օգտվեք աջ մենյուից Լուրեր,Նորություններ: 
Բարի ժամանաց...))
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 611 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

Մենք նման չենք մի մարդու, որ ճնշվենք. ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»), ով Սեդրակ Սարոյանի (Գեներալ Սեյրան) հետ միասին առաջադրվել է թիվ 19 ընտրատարածքում: Հակոբ Հակոբյանի հետ անկեղծ զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Հակոբյան, Դուք Սեդրակ Սարոյանի դեմ աղմկահարույց փաստեր ի հայտ բերեցիք, ըստ որի նա տեւական ժամանակ բացակայել է Հայաստանից, բայց իրեն ԿԸՀ-ն գրանցեց որպես թեկնածու: Դրանից հետո սպառնալիքներ Ձեր եւ Ձեր մերձավորների նկատմամբ եղե՞լ են:

Դե ինքը պետք է հասկանա, թե իր դեմ ինչ ենք ներկայացրել, որ արձագանքի` ինքը չի հասկանում դրանից: Հասկանում է, որ մի բան տեղի է ունենում, բայց չի կարողանում մտքեր հավաքի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, իհարկե դրանք չկան: Մենք (նկատի ունի իրեն) նման չենք մի մարդու, որ ճնշվենք: Ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Մենք կարող ենք ճնշվել այն ժամանակ, երբ կատարենք որեւէ արարք մեր բնակիչների, ժողովրդի նկատմամբ: Մենք գնում ենք ընտրություններին պարզ ճակատով, ժողովրդի աչքերի մեջ նայելով:

Նշեցիք, որ Սեդրակ Սարոյանը չի հասկանում, թե իր դեմ ինչ եք ներկայացրել: Այսինքն այդքան ցա՞ծր եք գնահատում Սեդրակ Սարոյանի ինտելեկտը:

Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է ժողովուրդը գնահատի: Որպեսզի ժողովրդից առաջ չընկնեմ, դա թողնում եմ ժողովրդի գնահատականին: Իսկ ես ժողովրդի մեծամասնության գնահատականը կիսում եմ, անկախ այն բանից իմ համար ցանկալի գնահատական կտա, թե` ոչ:

Նախընտրական իրավիճակից գո՞հ եք: Եթե` ոչ, կներկայացնե՞ք, թե ինչից եք դժգոհ, ընտրակեղծիքների առումով նորամուծություններ կա՞ն, թե` ոչ:

Այդ հարցին անեկդոտով կպատասխանեմ: Մեկը գնում է տերտերի մոտ ասում է ես մի կնոջ հետ շնացել եմ: Տերտերը հարցնում է, թե չլինի՞ դա իմ աղջիկն ա: Տղան ասում է չէ: Տերտերը շարունակում է, թե չլինի՞ էն մյուս աղջիկն ա, բա չէ, էն մյուսը չէ, չէ, չէ: Վերջում տղան գնում ասում է` մեղքերի թողություն չտվեց, բայց մի 3-4 հատ լավ հասցե տվեց: Ուզում եմ ասել, ինչ օրինակ պետք է բերեմ, երբ մարդն ընտրությունների գնալուց գիտի, որ ինքը շանս չունի: Պետական ապարատն են գործի դրել օրենքները խախտելով, մարդկանցից դիմումներ են վերցնում, սպառնում, որ աշխատանքից կհեռացնեն:

Եվ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

Պետական ռեսուրսն ամբողջությամբ գնահատում եմ 6-7 տոկոս ընդամենը, իր հարազատներին գումարած եւս 10 տոկոս, 8 տոկոս էլ չհասկացող մարդկանց: Ընդհանուր կազմում ա 25 տոկոս: Մեծ սիրով ես այդ 25 տոկոսը կտամ իրեն:

Մարդիկ, որքան հայտնի են լինում, այնքան նրանց մասին չափազանցված պատմություններ են պատմում կամ բամբասանքեր տարածվում: Ձեր անձի շուրջ ի՞նչ նման խոսակցություններ են տարածվել:

Ես 49 տարեկան եմ, ծնվել, ապրում եւ ապրելու եմ այստեղ: Այդ տարիների ընթացքում հնարավոր է կատարած լինեմ այնպիսի գործեր, որոնք դուր եկած չլինեն իմ ժողովրդին եւ բացասական գնահատեն: Ես այսօր գնում եմ ոչ միայն ընտրվելու, այլեւ քննություն հանձնելու: Իմ ապրած կյանքը դրել եմ սեղանին եւ ասում եմ «Ժողովուրդ դուք գնահատեք»: Եթե դրական գնահատեց, ուրեմն ես կոգեւորվեմ, կասեմ ճիշտ եմ ապրել, իսկ եթե բացասական գնահատեց` ուրեմն մտածելու առիթ կունենամ:

Իսկ լեգենդներից, վերջերս գրել են, թե մեր թիմակիցները ծեծել են մի թեկնածուի շտաբականի, բայց դրանից հետո ոչ մի իրավապահ մարդ չի գալիս ասի, թե ինչու եք ծեծել: Հասկանում եմ, որ դա կարող է հորինված լինել մեր քաղաքական հակառակորդի կողմից, քանի որ տարբեր ժամանակներում նրանք նման բաներ են իրենց թույլ տվել: Հիմա ցանկանում ենք մեր քաղաքական մակարդակները հավասարեցնել, թե մենք էլ կարող ենք մարդ ծեծել: Մեզանից հեռու չի մարդ ծեծելը, բայց եթե կպնում են մեր արժանապատվությանը եւ մեր այն տեղերին, որը մեր ինքնասիրությանն է վերաբերում:

Ասացիք, որ բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Ձեր կատարած որեւէ սխալ քայլից փոշմանել եք:

Իհարկե, շատ կան: Ամենագլխավոր օրինակը, որ կարող էի ավելի շատ օգնել իմ ժողովրդին, բայց ավելի քիչ եմ արել: Իսկ քաղաքականությունից դուրս օրինակ, մի անգամ իմ տղայի վրա շատ խիստ բարկացել եմ, ապտակել եմ, բայց հետո տեսա, որ սխալվել եմ: Շատ զղջացի, որովհետեւ իմացա, որ նա այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի:

Իսկ խոսքը ի՞նչ դեպքի մասին էր:

Դե փոքր դեպք էր: Իր անվան տակ մեկը անշնորք էր պահել իրեն, բայց հետո ես իմացա, որ իմ տղային չի վերաբերում: Մեկը գնացել իմ անունի տակ «Թաիրով»-ում հաց-մաց էր կերել դուրս էր եկել եւ ասել, թե Հակոբի տղան է ու ասել էր, թե փողը կբերեմ ու չէր տարել: Այնինչ` ես բարկացա, ապտակեցի իմ տղային, բայց պարզվեց, որ իմ տղան կապ չունի: Նույնիսկ այդ օբյեկտի տեղը չգիտի:

Ձեր տղային իզուր տեղը ապտակեցիք, բա էն մյուս տղայի հետ ի՞նչ եղավ:

Հետո մենք այն տղային գտանք, նա իմ մոտ աշխատող մատուցողներից մեկի տղան է եղել: Ասացինք, բացատրեցինք, որ չի կարելի, տղա ջան, նման բաներ անել: Դե բնական է, իմ տղայից ներողություն չէի խնդրի, բայց սրտիս խորքում հասկացա, որ վատ արարք չկատարած մարդուն պատժեցի:

& ... Կարդալ շարունակությունը »

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 689 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (1)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ երիտասարդը, ով ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սպանել է քաղաքապետի դստեր նշանածին,  որեւէ կապ չի ունեցել իր դստեր նշանածի հետ: «Այդ վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր դստեր նշանածն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ եւ կուսակցական չէր։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշել էր, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:

                                          
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 1028 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ 

Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել են, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուն է՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր և ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։

Քիչ առաջ սպանվածի դին տեղափոխվեց դիահերձարան։ Դեպքի վայր է ժամանել անձամբ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանում նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։

Քիչ առաջ Գյումրի ժամանեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը։
 

Ոստիկանությունից Tert.am–ին հաստատեցին այս տեղեկատվությունը՝ ներկայացնելով նաև մի քանի մանրամասներ։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այսօր Գյումրիի Ոստիկանություն են դիմել քաղաքացիներ՝ ասելով, որ 1985թ. Կարեն Եսայանը իր «Մերսեդես 200» մակնիշի մեքենայով դուրս է եկել և անհայտ կորել է։ Ժամը 21-ի սահմաններում նշված մեքենան հայտնաբերվել է Սև Ղուլ կոչվող թաղամասում, որի մեջ եղել է Կարեն Եսայանի դին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս իրենց աշխատակիցների կողմից պարզվում են մահվան պատճառները, մասնավորապես այն հրազենային վնասվածքի արդյունք է, թե ոչ։

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի











Tert.am

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 763 | Добавил: admin | Дата: 12.04.2012 | Комментарии (0)

Ռուսաստանի Տուլայի մարզի 52-ամյա բնակիչ, գործարար Գեղամ Ս.-ն կնոջն ու երեխաներին պաշտպանելու նպատակով սպանել է իր տուն մտած 4 գողերից 3-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Թեև գործարարի ազգանունը ռուսական լրատվամիջոցներում առայժմ չի նշվում, այնուամենայնիվ միայն անունից ելնելով հավանական է, որ նա հայ լինի։

Ուշ գիշերին 4 հոգի մտել են գործարարի տուն, որտեղ գտնվել են Գեղամ Ս-ի կինը և 4 մանկահասակ երեխաները: Դանակներով և ատրճանակով զինված գողերը գումար են պահանջել: Փորձելով փրկել հարազատներին, տանտերը շտապել է խոհանոց, վերցրել դանակն ու հարձակվել հանցագործների վրա:

Չնայած ուժերի ոչ համարժեքությանը, 4 հանցագործները չեն կարողացել պայքարել միայնակ տղամարդու դեմ: Նրանցից 3-ը սպանվել են,իսկ 4-րդը դիմել է փախուստի:

Գեղամը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ գողերից մեկը հարվածել է նրա գլխին: Նրա կինն ու մեծ աղջիկը նույնպես վնասվածքներ են ստացել:

Այսօր արդեն 52-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի հոգու սպանելու մեղադրանքով:
 


 
                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 665 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

10 տարի առաջ հայ երիտասարդների անձնային մակարդակն, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, շատ ավելի ցածր էր, քան այսօր: 

«Ընդհանուր առմամբ, ինտեսիվ զարգացման պրոցեսներ են ընթանում երիտասարդության մեջ: Բավական ժամանակակից երիտասարդներ ունենք՝ ժամանակակից ինտելեկտով, մտածելակերպով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: 

Մյուս կողմից հոգեբանը նշեց, որ այսօրվա երիտասարդների ընդհանուր մակարդակում խիստ ծայրահեղություն է նկատվում: Գնահատելով երիտասարդների ընդհանուր պատկերը՝ հոգեբանն առանձնացնում է 3 շերտ՝ շատ զարգացած, շատ անմակարդակ և «մոխրագույն» հատված: 

«Մեկ չափից դուրս զարգացած են, որ այդպես նույնիսկ Խորհրդային Միության շրջանում չկային էլ, լեզուների տիրապետող, բարձր մակարդակի: Եվրոպայում էլ են հազվադեպ հանդիպում նման երիտասարդներ: Չափազանց անմակարդակ և դրանց մեջտեղում էլ մոխրագույն մասսան է»,- ասաց հոգեբանը:

Նա առանձնացրեց նաև երիտասարդների կարիերիստական շերտը, որը «ամեն ինչի պատրաստ է՝ պաշտոն ստանալու ու կաշառքով ապրելու համար»: 

Հոգեբանի կարծիքով, հատկապես տհաճ է նման երիտասարդների ակտվիությունը, քծնողական վարքագիծը ընտրությունների ժամանակ: 

Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այսօրվա երիտասարդության բացասական կողմերից հոգեբանը նշեց փողամոլությունը. 

«Մեր ժամանակ ավելի շատ ռոմանտիզմն էր, իսկ հիմա փողամոլությունը շատ է, բայց քիչ բարոյական անկում կա»,- նկատեց նա:

Հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներով են երիտասարդները դիմում այսօր, հոգեբանը նշեց, որ ամենից տարածված խնդիրը, որը բնորոշ է նաև այդ տարիքին, նևրոզներն են: Աղջիկները, նրա խոսքով, ավելի շատ դիմում են կաշկանդվածության, բարդույթներից ազատվելու համար, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է, թեև առաջին հայացքից թվում է, թե այդքան էլ տարածված չէ. 

«Աղջիկները ամոթխածության համար են դիմում, կաշկանդվածության, բավական շատ են, թվում է, թե չկա այդքան, բայց շատ կան, հաճախ հանդիպող պրոբլեմ է: Երիտասարդ մայրերն էլ սկսել են դիմել երեխայի դաստիարակության խնդիրներով»,- նշեց հոգեբանը: 

Տղաները, Խուդոյանի խոսքով, դիմում են միայն հիվանդագին երևույթների դեպքում, որոնցից մեկը խաղամոլությունն է: Այդ կախվածությունից ազատվելու համար մասնագետն ասաց, որ դիմողներն ավելացել են: 

Ավել քիչ են ներքին կոնֆլիկտների, բարդույթների, անձի կայացման խնդիրներով դիմող տղաները: 

Իսկ ընդհանուր առմամբ հոգեբանը նշեց, որ հոգեբանի օգնությանը դիմողների մեջ երիտասարդների ընդհանուր թիվը գնալով մեծանում է, ինչը ևս անձնային մակարդակի բարձրացման մասին է խոսում:


 
                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 637 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)



Երեկ երեկոյան սկսվել և այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը: Երեկ երեկոյան Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվեց Մեծ Պահքը` եկեղեցիներում հաղորդություն ստանալուց հետո: 

Երևանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արքեմյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սբ. Հարության տոնի առավոտյան ևս հավատացյալ ժողովուրդը եկեղեցիներում կարող է ստանալ հաղորդություն:

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…»: 

Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:

Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: 

Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի:
Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: 
 


 
                                          
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 741 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)



Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք: Այս մասին հայտնում է «-Բի-Բի-Սի»-ն:

Սարքը հիմնված է եռաչափ տպման տեխնոլոգիայի վրա, որն արդեն լայնորեն կիրառվում է պլաստիկ, փայտյա և մետաղյա ապրանքների արտադրության մեջ:

Նմանատիպ սարքավորումներն ստանում են պահանջվող առարկայի եռաչափ պատկերը, այնուհետև համապատասխան նյութով շերտածածկում են՝ չփոփոխելով արտադրության ձևը:

«Մենք բարելավել և պարզեցրել ենք սարքավորումը: Պարզապես պետք է հալեցնել մի քիչ շոկոլադ, լցնել ներարկիչի մեջ և ստեղծել շոկոլադե զանազան արտադրանքներ»,- ասել է գյուտի հեղինակ Լյան Հաոն:

 

                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 925 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

OKS AS ծրագիրը  bloggers.do.am-ից: Դիտեք վիդեոն ծրագրի հնարավորությունների մասին տեղեկանալու համար

Նկարի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում սեղմել սմայլիկի վրա աջ Click-ով: Նկարում գտնվող սմայլիկը ջնջելու համար սեղմել կամ սեղմած նկարել դրա վրա մկնիկի աջ Click-ով: Արդեն իսկ նկարվածի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում մկնիկի մեջտեղի կոճակով սեղմել: Ծրագիրը պատրաստվել է 2011 թվականի օգոստոսին:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Հղումը Bloggers.do.am-ին պարտադիր է:
                                          
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 814 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

2006 թվականին Նիլսեն Նորմանի Խումբը անցակցերց մի հետազոտություն, որի արդյունքում պարզվեց, որ մարդիկ վեբ-էջեր դիտելիս, այն <<կարդում>> են F տառի տեսքով: Հետազոտությունից պարզ դարձավ, որ մարդիկ

F կարդալու մոդուլը

  • Առաջին հերթին կարդում են հորիզոնական ուղղությամբ, որպես կանոն էջի վերևի հատվածը: Այս առաջին քայլը կազմում է F տառի վերևի հատվածը:
  • Այնուհետև  մի փոքր ներքև են ինջնում և նորից սկսում են կարդալ հորիզոնական ուղղությամբ, սակայն այն ավելի քիչ տարածք է ընդգրկում, քան առաջին հատվածը:
  • Եվ վերջում այցելուները կարդում են էջի աջ հատվածը, հաճախ երկար ժամանակ ուսումնասիրելով այն, հաճախ էլ պարզապես հայացք գցելով

F կարդալու մոդուլը 1

F կարդալու մոդուլը 2

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 599 | Добавил: admin | Дата: 05.04.2012 | Комментарии (0)

                                          
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 605 | Добавил: admin | Дата: 05.04.2012 | Комментарии (0)

Windows Xp-ին միացվելիս կամ անջատվելիս ունի այսպիսի ձանձրալի տեսք


Եթե ցանկանում եք փոխել XP-ի այդ նկարը, ապա պետք է բեռնել այս ծրագիրը: Կայքում կա այսպիսի ծրագիր, սակայն այն նախատեսված է միայն Windows 7 և Vista օպերացիոն համակարգերի համար: Ծրագրի միջոցով կարելի է ոչ միայն փոխել սովորական SP2-ի, այլ բոլոր փոփոխության ենթարկված (Chip Xp, Zver XP..) տարբերակների նկարները:



Windows 7

LogonStudio
Բեռնել սերվերից (7.53Mb) 


Գրեթե բոլոր Windows 7-երը բացվելիս ունեն հետևյալ տեսքը: Եթե ցանկանում եք դրա նկարը փոխել` սեղմեք այստեղբեռնեք ծրագիրը և հետևեք քայլերին:

Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո բացեք այն, կհայտնվի ծրագիրը հետևյալ պատուհանով:

Ընտրեք ցանկացած նկար և սեղմեք Apply և վերջ: Իսկ եթե ցանկանում եք նկար ընտրել, որը հետևյալ ցանկում չկա`  սեղմեք Create:




Name-ի դիմացվ գրեք որևէ անուն` ստեղծվելիք նկարի համար: Սեղմեք Browse..,  ընտրեք նկարը և սեղմեք Save: Նկարը կավելանա ցուցակում  և կատարեք վերևում գրված գործողությունները:
                                          
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 668 | Добавил: admin | Дата: 01.04.2012 | Комментарии (0)



հարգելի Counter strikeխաղացողներ MICRONET.AMIP-(91.103.27.3:27015)հայտնի սերվերում   տալիս եմ ադմինիստրատորի կարգավիճակ 2000դր-ով ցանկացողները դիմեն ինձ (077)05-32-62 համարով կամ ՀԵՏ.ԿԱՊ ՄԵՐ ՀԵՏ:

 
                                           
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 631 | Добавил: admin | Дата: 29.03.2012 | Комментарии (0)


 
                                          
Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 663 | Добавил: admin | Дата: 28.03.2012 | Комментарии (0)

Կրասնոդարում բացառիկ դեպք է գրանցվել: Երեք ամսական աղջնակի մոտ սկսել են երկրորդական սեռական նախանշաններ հայտնվել, իսկ արդեն 8 ամսականում նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, և աճել է կուրծքը, գրում է LifeNews-ը:

epress.am-ի փոխանցմամբ՝ ծննդատնից դուրս գրվելիս բժիշկները հաստատել էին, որ Միլանան բացարձակ առողջ երեխա է: Երեխայի զարգացման առաջին խանգարումները նրա մայր Աննա Գասպարովիչը նկատել է այն ժամանակ, երբ աղջնակն ընդամնեը 3 ամսական էր:

30-ամյա մայրը նկատել է, որ նորածին երեխայի սեռական օրգանների վրա սկսել են մազեր աճել:

Վախեցած մայրը անմիջապես երեխային տարել է թերապևտի մոտ: Երեխային զննելուց հետո բժիշկը հայտարարել է, որ դա շատ նորմալ երևույթ է:

Երբ Միլանան դեռ 8 ամսական էր, նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել,  իսկ կուրծքն էլ աստիճանաբար աճել է: Տեղի բժշիկները եզրակացրել են, որ աղջնակի մոտ հիպոֆիզի (օրգան գլխի ստորին հատվածում, որը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող հորմոններ է արտադրում) վրա ուռուցք կա: Սակայն Մոսկվայում հետազոտություն անցնելուց հետո քաղցկեղի փաստը չի հաստատվել:

Այժմ մայրաքաղաքի բժիշկներն են փորձելու պարզել այս բացառիկ դեպքի բնույթը: Սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ դժվար կացության մեջ են դրել անգամ ամենափորձառու մասնագետներին:

Միլանայի օրգանիզմն իր աճով 12 տարի առաջ է ընկել: Բացի այդ, պարզվել է, որ հորմոնների քանակն աղջկա մարմնում հասուն կնոջից 5 ամնգամ շատ է:

Հետագա արագ աճը կանխելու նպատակով աղջնակին 12 տարվա բուժման կուրս են նշանակել: Տարվա մեջ մեկ անգամ աղջկան դեղանյութ են ներարկելու, որը ճնշելու է հորմոնների աճը:

 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1727 | Добавил: admin | Дата: 28.03.2012 | Комментарии (0)

Այսօր՝ մարտի 4-ին, 1923Turk հակերի կողմից կոտրվել է  blackproject.am կայքը: Իսկ B0T_25 հակերի կողմից կոտրվել է այսօր մեկ, իսկ երեկ 3 կայք: Կայքերը հետևյալն են՝

genprocnkr.am - NKR Prosecutor’s Office

dei.am - Development and Integration NGO

akcern.am – ՞Ակցեռն՞ անշարժ գույքի գործակալություն

harts.am - Armenian Public Relations Association NGO

Իսկ մարտի 2-ին Krutoy հակերի կողմից կոտրվել են հետևյալ կայքերը՝

ikamebel.am

ayas.am/contact/

toon.am/news

smoking.am/index.php?pg=bar

P.S. Կոտրված կայքերի մեծ մասը հրապարակման պահին գտնվում են անջատված վիճակում, իսկ որոշները գտնվում են կոտրված վիճակում:

 

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 625 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)

Այդ պիցան պատրաստել են 2008 թ, մարտի 22 - ին: Այն 37.4 մետր է, նրա վրա օգտագործել են 500 կգ ալյուր, 800 կգ պանիր եւ 900 կգ լոլիկ: Այն գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:  


Դիտեք նաև տեսահոլովակը՝

  
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 938 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)




Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որի միջոցով կկարողանաք անջատել համակարգիչը ցանկացած ժամանակ, դուք կարող եք ընտրել անջատման ժամանակը և հեռանալ համակարգչից երբ, որ լրանա ձեր ընտրած ժամանակը համակարգիչը ավտոմատ կանջատվի:

 
Категория: Ծրագրեր համակարգչային | Просмотров: 857 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)

Երբեմն ինչ-ինչ պատճառներով հարկ է լինում փոխել ֆայլի ֆորմատը: Օգտվեք www.docspal.com կայքից և փոխեք ցանկացած ֆայլի ֆորմատը (docx, powerpoint ppt, pptx, xls, xlsx, odp, odt, pdf, djvu, avi, mpeg, mkv, mp4, mov, flv, wmv, iPhone, iPad, iPod, HTC, PSP, BlackBerry, mp3, wav, wma, aac, ac3, fb2, jpeg 2000, png, psd, 7z, rar, zip և մի շարք ֆորմատներ):

1 քայլում պետք է ընտրել ֆայլը կամ գրել այդ ֆայլի հասցեն ինտերնետում:
2 քայլում ընտրել օրիգինալ ֆայլի ֆորմատը և  ստացված ֆայլի ֆորմատը 
3 քայլում սեղմեք "Convert"
Ֆայլի անունը գրվում է "Convert"-ի տակ, սեղմեք դրա վրա և բեռնեք արդեն ֆորմատը փոխված ֆայլը:
 
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 1031 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)




Ծրագրի օգնությամբ կարելի է ստեղծել Nokia և Sony Ericsson բջջային հեռախոսների թեմաներ: Հնարավոր է փոխել մենյուի բոլոր բաժինների նկարները, թեմայի ֆոնը, ավելացնել "заставка", զանգի երաժշտություն...: Թեման ստեղծելիս կարևոր է ճիշտ ընտրել թեմայի չափսերը, այն պետք է համապատասխանի հեռախոսի էկրանի չափսերին:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
 
Категория: Ծրագրեր հեռախոսների | Просмотров: 709 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (1)

64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1)  ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:



 Այսպիսով բոլորովին անիմաստ է համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ. համակարգեր:... Կարդալ ավելին...
 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 636 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)




   
Категория: Խաղեր | Просмотров: 511 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)






Դժվար թե նկատած լինեք համադասարանցիների նոր՝ փոքրիկ, բայց օգտակար ֆունկցիան... 
Նկարները թերթելուց կարող եք օգտագրծել նաև ստեղնաշարի աջ և ձախ ստեղները, որը նկարները թերթելը ավելի հարմարավետ է դարձնում...
 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 881 | Добавил: admin | Дата: 27.03.2012 | Комментарии (0)


Հարգելի այցելուներ, բլոգում բացվել է նոր բաժին՝ Ծրագրավորում, որը իր մեջ ներառում է երկու բաժին։


1. Web Ծրագրավորում -
Web Ծրագրավորում           

2.  Ծրագրավորում-
 Ծրագրավորում 


Web ծրագրավորում թեման նույնպես բաժանվում է բաժինների՝


ա) HTML
բ)  CSS
գ)  Java Script (JS)


Ամեն բաժնում կխոսենք այդ ծրագրավորման լեզվի մասին, կտեղադրեմ տարբեր խնդիրներ, լուծումներ... հարցերի դեպքում կքննարկենք մեկնաբանություններում։ Կլինեն նաև Վիդեո դասեր նվիրված Ծրագրավորմանը։ 
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 865 | Добавил: admin | Дата: 25.03.2012 | Комментарии (0)

Категория: Հնարքներ | Просмотров: 613 | Добавил: admin | Дата: 25.03.2012 | Комментарии (0)


Удобный конструктор тем для телефонов Nokia на платформе S40 и Sony Ericsson с экраном 240x320, с анимированными заставками экрана и яркими иконками меню
պատրաստել թեմա NOKIA-ի համարպաըրաստել թեմա sony ericsson –ի համար

հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում
Категория: Հեռախոսների մասին | Просмотров: 667 | Добавил: admin | Дата: 25.03.2012 | Комментарии (0)



Ինչպես գիտենք Google translate-ում կարող ենք պատճենել ցանկացած նախադասություն և տեսնել դրա թարգմանությունը (իհարկե ոչ 100 տոկոսանոց ճշտությամբ): Իսկ ինչ անենք, եթե ցանկանում ենք թարգմանել մի փաստատուղթ, որը իր մեջ պարունակում է տարբեր նկարներ, տառաչափեր, ֆոնտեր և այլն: Դրա համար ստեղծվել է մի ծառայություն, որի միջոցով կարող ենք թարգմանել փաստատուղթը և ստանալ այն սկզբնականի նման տեսքով (պահպանվում են նկարների դիրքերը և տեքստի դասավորվածությունը): Ծառայությունը անվճար է և չունի ոչ մի սահմանափակում: Կարող եք թարգմանել doc, docx, rtf, xml, pdf, xls, xlsxm ppt, pptx, txt և բազմազան այլ ֆորմատների ֆայլեր:
Այս ամենը կարող եք կատարել այցելելով այստեղ:
 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 1078 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (1)


Դրա համար անհրաժեշտ է Google Chrome-ի հավելվածը:Այն շատ հեշտ է օգտագործվում ուղղակի պետ է գրել գախտնաբարը և ամեն անգամ Google Chrome-ը միացնելիս այն կուզի գախտնաբար:

                                                     Install
 
Категория: Հնարքներ | Просмотров: 651 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)

 Երեվի շատերտ կհիշեք որ մի քանի ամիս առաջ, շատերի օդնոկլսնիկի պռոֆիլներում անվան փոխարեն, գրում էին գեղեցիկ նշաններ օրինակ՝  ✣ ✤ ✥ ☀ ☁ ☂ ☃♪♫: Բայց հիմա օդնոկլասնիկը չի թողնում գրել այտ նշաններ, բայց այսօր ձեզ կներկայացնենք մի քանի նշաններ որոնք կարող եք հիմա գրել ձեր պռոֆիլի անվան դաշտում:

Կարդացեք ավելին





Դրանք են՝ (())(())(() ღღღღღღ   ℒℴѵℯ
(ړײ)   ᵀᴴᴱ ᴼᴿᴵᴳᴵᴻᴬᴸ  大メ同間の儘可慈小 ------------ ℛ ℒ ℳ ٥ ﻻ vv √ ყ ℋ ℑ ฬ ℐ ℱ ℬ 웃  유  ɑ  այսքանը...
 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 642 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)


Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խալագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երևույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաև կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետևանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաև սեռական անբավարարության:
Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միևնույն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը:
Հիվանդությունը կարող է առաջանալ նաև մենստրուալ ցիկլի դադարից /կլիմաքս/ հետո, չնայած այս դեպքը շատ հազվադեպ է պատահում և թաքնված հոգեկան խանգարումների /շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզ և այլն/ արդյունք է:
Նման հիվանդություն գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ (հուն. ο Σατιρος — Սատիր — անտառային աստվածներ, պտղաբերության դևեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ և նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ: Սովորաբար ուղեկցում էին խաղողի և գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը և պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռևս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի և բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:
Իսկ Սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես և նիմֆոմանուհիները, տևական կապեր չեն ունենում միևնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են չափից դուրս շատ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես և նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:
Թե’ նիմֆոմանիան, թե’ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը և ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության էտապից, կարող է երկար բուժում պահանջվել, այդ թվում նաև հոգեբանական աջակցություն:
 
                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1145 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)

Ներկայացնում եմ մի զրույց, որ անկախ կրոնի նկատմամբ Ձեր վերաբերմունքից` կստիպի մտածել…

Один умный профессор однажды в университете задал студенту интересный вопрос.
Профессор: Бог хороший?
Студент: Да.
Профессор: А Дьявол хороший?

Студент: Нет.
Профессор: Верно. Скажи мне, сынок, существует ли на Земле зло?
Студент: Да.
Профессор: Зло повсюду, не так ли? И Бог создал все, верно?
Студент: Да.
Профессор: Так кто создал зло?
Студент: …
Профессор: На планете есть уродство, наглость, болезни, невежество?
Все это есть, верно?
Студент: Да, сэр.
Профессор: Так кто их создал?
Студент: …
Профессор: Наука утверждает, что у человека есть 5 чувств, чтобы
исследовать мир вокруг. Скажи мне, сынок, ты когда-нибудь видел Бога?
Студент: Нет, сэр.
Профессор: Скажи нам, ты слышал Бога?
... Կարդալ շարունակությունը »

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 679 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)


Картинка 37 из 2408
Одноклассники.ру կայքում այժմ հնարավորություն կա հետևել փակ պրոֆիլով օգտատիրոջը և տեսնել 

  • Ավելացված նկարները, իրական չափսերով
  • Նոր կարգավիճակը(Статус)
  • Նոր ընկերների ավելացումը իր ընկերների ցանկում
Այս ֆունկցաները գործում են միայն այն ժամանակ, երբ փակ պրոֆիլով օգտատերը ավելացրել է Ձեզ իր ընկերների ցուցակում և հետո ջնջել(եթե գոնե 5 րոպե նա եղել է Ձեր ընկերների ցուցակում, ապա Ձեր <<բախտը բերել է>>):
Պատճառը շատ հասարակ է և հասկանալի, եթե նկատել եք, ինչ որ մեկին Ձեր ընկերների ցուցակում ավելացնելիս, նա մի քանի րոպեի ընթացքում ինքստինքյան հայտնվում է Ձեր Лента активности բաժնում և ինձ թվում է մնացածը պարզ է: Իսկ հիմա գործընթացը հերթով դիտեք նկարների վրա:


  • Ավելացված նկարները իրական չափսերով
Նկարները տեսնելու համար, նախ կատարում եք նկարում կատարված քայլը: Մկնիկի աջ սեղմակը սեղմում եք ավելացրաց նկարի վրա և սեղմում Копировать URL картинки(Copy image URL)


Կողքից բացում եք նոր պատուհան, մկնիկի աջ սեղմակը սեղմում եք  և ընտրում Вставить из буфера и перейти, նկարը ցույց է տալիս շատ փոքր չափսերով, որպեսզի մեծ չափսերով տեսնեք, վերջի 2 թիվը փոխում գրում եք 0 


  • Նոր կարգավիճակը(Статус)
  • Նոր ընկերների ավելացումը իր ընկերների ցանկում  
Ձեզանից ոչ մի բան չի պահանջվում անել, այն ինքնաբերաբար ցուցադրվում է:


 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 702 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)


Ողջույն, այսօր մի շատ հեաքրքիր նորություն ունեմ բոլոր "ֆեյբուքասերներ"-ի համար:
Ֆեյսբուքում հնարավորություն կա պարզել, թե Ձեր ընկերներից ովքեր են ավելի ակտիվ Ձեր ֆեյսբուքյան էջին: Այցելելով ԱՅՍՏԵՂ Դուք կարող եք պարզել լավագույն 10 ակտիվ մասնակիցներին, իսկ հետո նկարը կավելացվի Ձեր ալբոմում և այն ընկերները, ովքեր
առկա են տվյալ ցուցակում, նրանց կուղղարկվի Ձեր նկարը:Կարող եք նաև նկարը ուղղակի դիտել և չավելացնել Ձեր ֆեյսբուքի ալբոմում, անջատելով  Save as image and upload to your album
                                          
Категория: facebook.com | Просмотров: 545 | Добавил: admin | Дата: 24.03.2012 | Комментарии (0)

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 646 | Добавил: admin | Дата: 20.03.2012 | Комментарии (0)

1.  Եղանակի տեսությանը ծանոթանալու համար այցելել հետևյալ կայքը
http://www.gismeteo.ru/

2. Թռիչքների հետ կապված հարցերով այցելել հետևյալ կայքերը  
http://zvartnots.am/
http://www.amadeus.net/plnext/meb/HomePageDispatcher.action?SITE=BCEUBCEU&LANGUAGE=GB

3. Երկների և քաղաքների կոդերը իմանալու համար այցելել հետևյալ կայքերը   http://www.pkod.ru/?lco=1
                   http://planetolog.ru/phonecode-city-list.php
 
4. Հայաստանի տարածքի կոդերը իմանալու համար այցելել հետևյալ կայք 
    http://www.yerevantravel.ru/rus/telefhon.htm

5. Բանկերի հետ կապված հարցերի համար այցելել հետևյալ կայքերը 
http://banker.am/
http://www.arka.am/rus/banksrates/#
http://www.banks.am/ATMs.aspx?language=arm

6. Սպորտային խաղերի արդյունքների համար այցելել հետևյալ կայքերը
http://www.marathonbet.com/results.php
http://www.soccerstand.com/new/index.php?lang=en&sportFK=1&filter=template&templateFK=42

7. Հեռուստաալիքների ծրագրերին ծանոթանալու համար  այցելել հետևյալ կայքերը 
http://www.eter.tv/arm/programs/Atv/today.shtml
http://www.tv.am/programms.php

8. Ընդհանուր (պատմական, հետաքրքրաշարժ և այլն) տեղեկատվության համար 
http://ru.wikipedia.org
http://hy.wikipedia.org
 
9. Երկրների մայրաքաղաքների մասին տեղեկատվության համար այցելել հետևյալ կայքերը 
... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 751 | Добавил: admin | Дата: 18.03.2012 | Комментарии (0)



Հիշեցնենք կանոնները

  • Քվեարկությունը ազատ է
  • ԱՆՎՃԱՐ
  • Դուք կարող եք քվեարկել Ձեր նախընտրած խմբի օգտին քանի անգամ կկամենաք, սակայն յուրաքանչյուր օր 1 անգամից ոչ ավել
  • Քվեարկության ավարտը` 31.03.2012

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 620 | Добавил: admin | Дата: 18.03.2012 | Комментарии (0)

Գրաֆիտի որն ունի հետաքրքիր  ֆունկցիա,երբ որ դուք վերջացնեք ձեր կողմից ավարտած նկարը,կամ պատրաստած նկարը վարի աջ մասում կա  cохранить որի վրա սեղմելով կտեսնեք 3 տող որի վրա երեվի ձեր կողմից անհասկանալի գրություն կլինի 1 տողի գրվածը եթե ուղարկեք ձեր ընկերոջը ձեր ընկերը ինտերնետում էկրանի լրիվ չափսերով կտեսնի այն ինրն դուք պատրաստել եք եվ ամեն անգամ այդ հղումով մտնելուց կտեսնեք ձեր պատրաստած նկարը:Նկարը կարող եք տեսնել միայն դուք ու ձեր ընկերը ում որ կտրամադրեք այդ հղումը:Օրինակ ես պատրաստել եմ սա 


http://mdvm.do.am/graffiti/0/1_3i.png


բայց դուք օրինակ կարող եք շնորհավորել ծննդյան առթիվ եվ այլն...սեղմեք-Այստեղ


 
                                           
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 752 | Добавил: admin | Дата: 16.03.2012 | Комментарии (0)

Հայ Anonymouse Anti Global հաքերային խումբը, գրոհել է արդեն ադրբեջանական բանկի երրորդ  կայքը: Գրոհված կայքի հասցեն հետևյալն է Banki.az  , նշեմ որ այս կայքը նունպես ոչ մի վնայ չի կրի, ուղղակի բացահայտ կցուցադրվի login և password: Իսկ նախորդ երկու կոտրված կայքերի մասին գրառումները կարող եք կարդալ հետևյալ հասցեներով՝ 

Դիտեք գրոհման գործընթացը օնլայն



 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 645 | Добавил: admin | Дата: 15.03.2012 | Комментарии (0)



acebook, Youtube, Twitter կայքերն աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական կայքերի բրենդերն են:

BV4 վարկանիշային գործակալությունը՝ Ցյուրիխի կիրառական գիտությունների Համալսարանի հետ մեկտեղ, կազմել է ամենաթանկ սոցիալական կայքերի վարկանիշային աղյուսակը:

Առաջին տասնյակում գտնվում են ԱՄՆ-ի և Չինաստանի սոցիալական կայքերը: Ռուսական Вконтакте սոցիալական կայքը գտնվում է 11-րդ հորիզոնականում, իսկ Одноклассники-ին` 15-րդ հորիզոնականում:

Ամենահետաքրքիրն այն է, որ Google+ սոցիլական կայքը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 23-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Facebook-ը, որի արժեքը գնահատվում է 29.115 միլիարդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Youtube-ը (18.099 միլիարդ դոլար), իսկ երրորդ տեղում Twitter–ն է (13.309 միլիարդ դոլար):

Տասներեք ամենաթանկ սոցիալական կայքերի բրենդերի ընդհանուր արժողությունը հասնում է 125 միլիարդ դոլարի:
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 644 | Добавил: admin | Дата: 15.03.2012 | Комментарии (0)







 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 593 | Добавил: admin | Дата: 15.03.2012