Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 5 6 7 8 »
Այսուհետ կարող եք շփվել այս բլոգում միմյանց հետ ինչպես օդնօկլասնիկի կայքում միայն>
 գրանցումից հետո:<
Եթե նկատել եք բլոգի աջ կողմում ավելացրել եմ մի փոքրկ տեղեկատվական ցուցանակ կարելի է համարել (մինի պրոֆիլ),որտեղ կտեսնեք ձեզ ուղարկված հաղորդագրությունները եվ պատախանել դրանց,տեսնել ձեր IP  հասցեն...: 
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 749 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)

Ես որոշեցի վերականգնել վիդեոչատը,քանի որ օգտվողները շատ էին եվ խնդրեցին ինձ վերականգնել այն:
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 808 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)






Շնորհավոր!!! փետրվարի 23` Սովետական բանակի օր - տոն, բանակ


Խորհրդային միության տարիներին փետրվարի 23-ը նշվում էր որպես բանակի զինված ուժերի եւռազմածովային նավատորմի օր: Խորհրդային բանակն իր գոյության ընթացքում ապրեց ինչպեսդժվարին, այնպես էլ փառավոր ժամանակներ: Հայրենիքի պաշտպանի օր դարձած տոնն այժմ քչերնեն հիշում:

Շնորհավորում եմ Բոլորիս տնեցիներին, պապիներին հատկապես: Այսօր նրանց տոնն է: Շնորհավոր Սովետական Բանակի օրը!!!  

    

Կարող եք գրել Ձեր բարեմաղթանքները և շնորհավորել բոլոր նրանց `ում տոնն է այսօր: Գրեք հետաքրքիր դեպքեր կապված այսօրվա հետ: ))


 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 1113 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)


Դեզոդորանտի օր. այսպես են անվանել տղամարդիկ փետրվարի 23-ի տոնը: Կանացի երեւակայությունը տոնի նախօրեին քուն է մտնում: «Վեստեյ FM»-ի թղթակիցը կազմել է ամենաանհեթեթ եւ ամենացանկալի նվերների ցուցակը, որոնք մատուցվում են փետրվարի 23-ին:

Այդ օրը կատակով անվանում են «տղամարդու դեզոդորանտի օր», իսկ մարտի 8-ը` «տղամարդու դեզոդորանտի համար վրեժի օր»:  Եւ ուրեմն, որպեսզի տղամարդիկ հետագայում «չարդարանան», չարժե նրանց նվիրել լոգանքի համար նախատեսված հեղուկ, սափրվելու համար նախատեսված փրփուր, լոսյոն կամ շամպուն: «Նվերներ` ձեւի համար» դասակարգում ներառված են նաեւ ալկոհոլային խմիչքները, նկարների համար նախատեսված շրջանակներն ու գրիչները: Եթե դուք տղամարդու կինը չեք, այլ նրա կոլեգան կամ ընկերուհին, ապա նրան փարֆյում, գոտի կամ դիզայներական վերնաշապիկ նվիրելը եւս ճիշտ չէ: Նման իրեր ընտրում է կամ կինը, կամ էլ անձամբ ամուսինը, ապավինելով սեփական ճաշակին:

«Ամենաչար թշնամին» դա փողկապն է: Փողկապները, որոնք որպես նվեր են մատուցվում փետրվարի 23-ին, հերթապահ նվերներ են, որոնք ոչ ոք չի կրում:  Նման նվերը ցույց է տալիս, որ դուք տղամարդուն բացարձակապես ֆորմալ կերպով եք վերաբերվում: Կախազարդեր, ճարմանդներ, կրակայրիչներ կամ պարանոցի թաշկինակներ նվիրելով դուք ոչ մեկին չեք զարմացնի: Ֆիտնես-քարտ, գանտելներ նվիրելը կհուշի, որ դուք ակնարկում եք, որ հարկավոր է արտաքինը կարգի բերել:   

Տղամարդկանց ցանկալի նվերներից են, որքան էլ տարօրինակ հնչի, գրքերի հազվագյուտ հրատարակությունները, սիրելի ֆիլմերի ընտրանին:

Լավ նվերը սիրելի խմբի համերգի կամ սիրելի ֆուտբոլային թիմի տոմսն է: Իսկ ամենացանկալի նվերը տղամարդը համարում է մոմերի ներքո ռոմանտիկ երեկոն: Այսպիսի շնորհավորանքից հետո կինը կարող է լիահույս լինել, որ մարտի 8-ին կստանա ավելին, քան յասամանի հոտով դեզոդորանտը:

Փետրվարի 23,հունվարի 28...Սովետական և հայկական բանակի օր...

Խեղճ տղաներ,որոնք ոչ ծառայել են,ոչ էլ դեռ տարիքն է լրացել...Նրանց չեն շնորհավորում:Ծառացած մտածելակերպ էր,դպրոցներում տղաների տոնն էին նշում,հիմա էլ անընդհատ շեշտում են,որ նրանք չեն ծառայել...Բայց ինչ կա՞...Շնորհավորեք էլի...Ու հիմնականում դասղեկները թույլ չեն տալիս աղջիկներին դասարանի տղաների համար ինչ-որ բան գնել...Ես համակարծիք չեմ:Ճի'շտ է,նրանց տոնը չէ,բայց ես կարող եմ իրավունք վերապահել իմ և ադմինիստրացիայի անունից շնորհավորել մեր հայ տղաների տոնը..Ճիշտ է,կան վատ երևույթ տղաներ`քյարթուներ,ռաբիսներ,ալկոհոլից կախվածներ,բայց լավերն էլ կան չէ՞...Շնորհավոր լավերի տոնը :D


 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 1014 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)




Ամերիկյան Google որոնողական հսկայի առցանց թարգմանության ծառայությունը` Google Translate-ը, ուղղել է իր «սխալը». «Ես սիրում եմ հայերին» նախադասությունը ծրագիրն այսուհետ I love Turkey-ի (Ես սիրում եմ Թուրքիան) փոխարեն թարգմանելու է I love Armenians` «Ես սիրում եմ հայերին»:

Google Translate-ի վերոնշյալ արտառոց թարգմանության մասին օրեր առաջ գրել էր ԱՄՆ-ում հրատարակվող անգլալեզու Armenian Weekly պարբերականը, որն էլ հենց կապ է հաստատել Google ընկերության հետ և այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրել:

«Google Translate-ը մեքենայացված համակարգ է: Այն թարգմանություններ կատարելիս տարբերականերն ընտրում է` հիմք ընդունելով մարդկանց կողմից թարգմանված տեքստերից վերցված նմուշները: Այն բառացի, բառարանային թարգմանություն չի կատարում,-պարբերականի հետ զրույցում ասել է ընկերության Գլոբալ հաղորդակցությունների և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆրայդենֆիլդը և հավելել,-Այնպես որ, ծառայությունը երբեմն սխալներ է անում, որոնք ակնհայտ են մարդու համար, բայց ոչ մեր մեքենայացված համակարգի համար»: 


 

 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 781 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)



Ճապոնիայի ափամերձ շրջաններում տեղի բնակիչներին ցունամիներից պաշտպանելու համար կտեղադրեն տապաններ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը:

Անցած տարվա մարտին 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաժարշից հետո, ափամերձ շրջանների շատ բնակիչներ չէին կարողացել փրկվել ցունամիից: Նրանց մեծամասնությունը պատսպարվել էին տանիքներին և այլ բարձր հատվածներում` կտրված լինելով արտաքին աշխարհից, գրում է vz.ru-ն:

Այսպես, Ճապոնիայի իշխանությունը նախատեսել է լրացուցիչ միջոցներ ստեղծել` մասնավորապես տապաններ` ցունամիների կրկնվելու դեպքում: Հատուկ «փրկարար» նավերից յուրաքանչյուրում տեղավորվում է 20-50 մարդ: Յուրաքանչյուր տապանում կլինի սննդի և այլ անհրաժեշտ իրերի պաշար:

Դրանք կկառուցվեն դպրոցների և ծերանոցների մոտակայքում: Տեղեկանալով հնարավոր ցունամիի մասին` մարդիկ կարող են թաքնվել այնտեղ և անցկացնել մի քանի օր: Ընդ որում նավը դիմացկուն կլինի բեկորների հարվածներին:

Հավելենք, որ Ճապոնիայի նախարարությունում նախատեսվում է պատրաստել փրկարար նավերի նախագիծը:

 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 694 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)



Ժամանակի պահանջներին համընթաց`ինովացիոն ոլորտում բազմակի մրցանակակիր և սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրության առաջատար Samsung Electronics ընկերությունը Պրահայում ներկայացրել է վերջին նորույթները: «Samsung-ն ԱՊՀ երկրների համար» ցուցահանդես–համաժողովում, որին մասնակցել է նաև Tert.am-ի թղթակիցը, ներկայացվել են նորագույն հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, տեսախցիկներ, կենցաղային իրեր: Մենք առանձնացրել ենք ցուցահանդես–համաժողովում ներկայացված բազմազան տեսականուց մի քանի նմուշներ։

samsung forum Samsung Forum 2012

 
Smart TV 
Ընկերությունը ներկայացրել է իր հեռուստատեսային նորույթները` Smarter Life կոնցեպցիայի երեք հիմնական ուղղությունների համապատասխան` Smart Interaction, Smart Content և Smart Evolution:

 

Smart Interaction-ը թույլ է տալիս Smart TV-ի տերերին հեռուստացույցի հետ փոխգործակցել ձայնային, ժեստերի ղեկավարման և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների շնորհիվ: Բավական է միայն ասել «Բարև, TV»` ձայնի ղեկավարման գործառույթն ակտիվացնելու , կամ «Բրաուզեր»` ինտերնետին հասանելիություն ստանալու համար, իսկ նայել էջերը կամ կարգավորել ձայնի բարձրությունը կարելի է ձեռքերի շարժումով:

Smart Content-ը ներառում է անհատականացված բովանդակության տարածումը Smart TV հավելվածի միջոցով, ինչպես նաև AllShare Play տեխնոլոգիան:

Smart Evolution-ն իրենից ներկայացնում է իր տեսակի մեջ առաջին` Samsung Evolution Kit հավաքածուն:

 

ES8000 LED- հեռուստացույցներն ունեն բարակ շրջանակ, որն առաջին անգամ ներկայացվել է 2011թ.:Հեռուստացույցն ունի երկմիջուկ պրոցեսոր, որի շնորհիվ հեռուստադիտողը կարող է կայքէջեր նայել և միաժամանակ աշխատել կամ բեռնել մի քանի հավելվածներ:

 

  Ընկերությունը ներկայացրել է նաև առաջին Super OLED 55-դյույմանոց հեռուստացույցը: Samsung Super OLED ֆիրմային տեխնոլոգիան ստեղծում է առավելագույն վառ պատկեր` ցուցադրելով չգերազանցվող արագություն: Ինչպես ES8000 LED- հեռուստացույցը, այնպես էլ Super OLED-ը լիովին աջակցում են Smarter Life-ի կոնցեպցիայի երեք ուղղություններին:

 

SMART Wi-Fi
Samsung-ը ներկայացրել է ֆոտո- և տեսախցիկների նոր հավածաքուն` SMART Wi-Fi նորագույն տեխնոլոգիայով, որոնց շնորհիվ արվում են գերազանց մաքրության լուսանկարներ կամ տեսագրություններ` ցանկացած իրավիճակում: Wi-Fi Direct տեխնոլոգիայի շնորհիվ` լուսանկարիչները կարող են միացնել իրենց սարքը հեռախոսին կամ պլանշետին` լուսանկարների փոխանակման համար: Դրանք կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել հենց ֆոտոխցիկից:

  ... Կարդալ շարունակությունը »

Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 888 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)

Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 49 մարդ զոհվել և 550 մարդ վիրավորվել է, այս մասին հաղորդում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին` Բուենոս–Այրեսի կենտրոնի Once երկաթուղային կայարանում:

Ըստ տեղեկությունների, գերծանրաբեռնված բազմամարդ գնացքը, չկարողանալով արգելակել` բախվել է արգելափակոցներին:

Տեղական իշխանությունների նախնական պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ մարդիկ դեռևս փակված են ճզմված վագոններում, երբ հնարավոր լինի այդ վագոններում գտնվողներին հասնել` զոհերի թիվը կարող է աճել:

 

 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 730 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)



Süddeutsche Zeitung-ը` Գերմանիայի խոշորագույն օրաթերթը, անդրադառնալով Բաքվում սպասվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին` գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է մրցույթը քաղաքական նպատակներով օգտագործել: Ըստ թերթի` Ադրբեջանը հոյակապ, բայց ավտորիտար երկիր է, իսկ մրցույթը հեռարձակող հեռուսատաալիքներին կոչ է անում չմոռանալ, որ դժվար է լինում զանազանել երաժշտությունն ու քաղաքականությունը:

Այնուհետև նկատվում է, որ Ադրբեջանի վրա այս մրցույթի կազմակերպչի դերը գործնականորեն օդից է ընկել, ի տարբերություն նույնպես ոչ ժողովրդավարական Ղազախստանի, որի վրա Արևմուտքը, միանգամայն գիտակցված, 2 տարի առաջ դրեց ԵԱՀԽ-ն նախագահող երկրի պարտականությունները:

Թերթը նկատում է, թե Ադրբեջանի իշխանությունները, բնականաբար, ցանկանում են Եվրոպային ի ցույց դնել փայլուն ու բաց երկիր, որը կարող է գլուխ բերել նման բարդ միջոցառման կազմակերպումը: Բայց դրա հետ մեկտեղ հիմա ջրի երես են դուրս գալիս շատ այնպիսի բաներ, որոնք մինչ այժմ Եվրոպայում հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեին, առավել քիչ` երաժշտական աշխարհին. այնտեղ բացակայում է մամուլի ազատությունը, վարչակարգի քննադատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, իսկ ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Նաև բնակելի շենքեր են քանդվում. հազարավոր մարդիկ են տեղահանվել, որպեսզի մրցույթը հնարավոր լինի անցկացնել փքաշուք դահլիճում:

Թերթը հիշում է մի ադրբեջանական թերթի ասածը, որը Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցչին «հարբած» էր անվանել, երբ նա Ադրբեջանից պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Այնուամենայինվ, Süddeutsche Zeitung-ը կարծիք է հայտնում, թե մրցույթի բոյկոտումը երգիչների կողմից քիչ օգուտ կտար. դրանից ռեժիմը քննադատողների համար թերևս ավելի հեշտ չէր լինի: Սակայն, ճիշտ չէ նաև այն, նկատում է հոդվածագիրը, որ ARD հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը առաջվա պես երդվում են, թե երաժշտությունն ու քաղաքականությունը տարանջատված են: Նրանք խոսում են զուտ երաժշտական միջոցառման մասին` ստիպելով, որ դա նվաղի ստերիլ ապաքաղաքականածվածության միջև:

Բաքվի իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով տարանջատել երկու բաղադրիչները, եզրակացնում է Süddeutsche Zeitung-ը, ընդհակառակը նրանք ցանկանում են «Եվրատեսիլն օգտագործել» իրենց քաղաքական նպատակների համար: Այնուհետև գերմանական հեռարձակող հեռուստաալիքին կոչ է արվում առնվազն առանց ամաչելու քննադատել դրությունն Ադրբեջանում և մանրամասն հայտնել ծրագրված այլընտրանքային` Sing for democracy հակաեվրատեսիլյան նախաձեռնության համերգի մասին:
 

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 634 | Добавил: admin | Дата: 23.02.2012 | Комментарии (0)


Անբողջովին փոխարինել են շինպանզեից տուժած ամերիկուհու դեմքը: Համարյա
 100-կիլոգրամանաոց ընտանի շիմպանզեն 2009թ. փետրվարին Ստեմֆորդ քաղաքում
հարձակվել էր 57-ամյա Չարլա Նեշի վրա, երբ վերջինս եկել էր ընկերուհու մոտ
,որպեսզի նրան օգնի փողոցից տուն բերելու Տրեվիս շիմպանզեին, որը
նկարահանվել էր մի քանի գովազդային հոլովակներում: Վիրահատությունը
կատարվել է Բոստոնի  Brigham & Women հիվանդանոցում և տևել է մոտ  20
ժամ, վիրահատությանը մասնակցում էին ավելի 20 վիրաբուժ, բուժքույրեր և 
անեսթիզիոլոգներ:  Երբ Նեշը փորձել է շիմպանզեին գայթակղել խաղալիքով,
  կապիկը հարձակվել է նրա վրա: Չարլան զրկվել էր երկու ձեռքերի
դաստակներից, քթից, շրթունքներից, կոպերից, գլխուղեղի վնասվածք էր ստացել և
ամբողջովին կորցրել էր տեսողությունը: Բժիշկները հրաշք էին համարում նրա
ողջ մնալը:  Վիրահատության ընթացքում բժիշկները փորձել են փոխպատվաստել
տուժողի ձեռքերը, բայց հրաժարվել են այդ մտքից, քանի որ հիվանդի օրգանիզմը
չի ընդունել պատվաստը:

 


Չարլայի եղբայր Ստիվը վիրահատությունից հետո հաղորդեց, որ իր քույրը
դեմքի հետ միասին ստացել է նաև ատամներ: Հիմա նա ամենաշատը երազում է
համբուրգեր ուտել:


Այժմ Նեշը հրաժարվում է աշխարհին ցույց տալ իր դեմքը, բայց նրա դուստրը ասում է, որ մոր տեսքը "Ֆանտաստիկ է”:


Բժիշկները ասում են , որ Նեշը նման չի ինքն իրեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 732 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)

Ամենամեծ ընտանիքը

Երևանում, հարավ-Արևմտյան թաղամասում, Բաբաջանյան 163 հասցեով, 2-րդ և 4 -րդ բնակարաններում բնակվում է մեր քաղաքի ամենաբազմանդամ ընտանիքը: Ընտանիքը գլուխ Մամիկոն Ղազարյանն իր տիկնոջ՝ Անթառամ Կիրակոսյանի հետ մեծացրել են 17 զավակ, որոնցից ամենամեծը ծնվել է 1975թ, իսկ ամենակրտսերը՝ 1994թ.: Ռեկորդակիր ընտանիքի անդա-զավակներն են՝ Աննա(1975թ.), Դավիթ(1976թ.), Սարա(1977թ.), Ռեբեկա(1977թ.), Քրիստինա(1978թ.), Հովսեփ(1979թ.), Իսրաել(1980թ.), Մայրամ(1982թ.), Լիա(1983թ.), Աբել (1985թ.), Սամվել (1986թ.), Գայանե(1987թ.), Հռիփսիմե (1988թ.), Դանիել(1990թ.), Հակոբ(1991թ.), Աբրահամ(1992թ.), Եվա(1994թ.): Սարան և Ռեբեկան նույն օրն են ծնվել: ՀՀ կառավարությունը Ղազարյանների ընտանիքին միկրոավտոբուս է նվիրել:

Ամենամեծ արձանը

«Հաղթանակ» զբոսայգում, 30 մետրանոց պատվանդանի վրա, երբևէ վեր էր խորանում Ի. Ստալինի արձանը: 1962թ-ին այն հանվեց և 1967թ-ին, դրա փոխարեն կանգնեցվեց Երևանի ամենամեծ արձանը՝ «Մայր Հայաստանը»: Արձանի բարձրությունը, որը մարմանավորում է ձեռքին սուրը պահած կնոջը՝ 22 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 52 մ.: Երևանի ամենամեծ արձանի ճարտարապետը Արա Հարությունյանն է: Ճարտարապետական մեծ արժեք է ներկայցնում նաև պատվանդանը, որտեղ գտնվում է Մեծ Հայրենական Պատերազմին նվիրված թանգարանը, որի հեղինակն է ՍՍՀՄ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

Ամենահին ԲՈՒՀ-ը

Ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի ամենահին ԲՈՒՀ-ը Երևանի Պետական Համալսարանն է: Այն հիմնվել է Հայաստանի առաջին պետության օրոք՝ 1919թ-ին: Համալսարանի առաջին ռեկտորն է եղել անվանի պրոֆեսոր Յուրի Ստեփանի Գամբարովը: Նա գլխավորում էր այդ պաշտոնը 1919թ-ի հուլիսից մինչև 1920թ-ի Նոյեմբեր: Համալսարանը գործում էր Սովետական իշխանության հաստատումից հետո:

Ամենահին գերեզմանատները

Երևանի ամենահին գերեզմանոցը թվագրվում է միջնադարով և կոչվում է «Կոզերն»: Այն գտնվում էր մետրոկայարան Բաղրամյանի և «Սիրահարվածների» այգու մոտակայքում: Այստեղ կոզերն անունով մի եկեղեցական է թաղված եղել: Այստեղի էլ առաջացել է առաջացել է գերեզմանոցի անվանումը: Քաղաքաշինության ժամանակ գերեզմանատունը անհետացավ: Նախքան Խորհրդային իշխանության գալը, երկար ժամանակ քաղաքային Պանթեոնը և Կոմիտասի անվան զբոսաշյգին՝ քաղաքային գերեզմանատուն էր:

Ամենաբարձրադիր թաղամասը

Երևանի ամենաբարձրադիր թաղամասը՝ Հին Նորքն է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա:
Առաջ Հին նորքը կոչվում է Չոլմախչի: 1851թ-ին վարչական կենտրոն դառնալուց հետո, Հին նորքը դարձավ մայրաքաղաքի թաղամասերից մեկը. Քանաքեռը, որ առանձին գյուղ է, փոքր ինչ զիջում է Նորքին: Երևանի ընդլայնման հետ, այն մտավ քաղաքի կազմի մեջ:

Ամենաերկար փողոցը

Երևանի ամենաերկրար փողոցը բոլոր ժամանակներում եղել է Օրջանեկիդզեի անվան փողոցը: Հայաստանի անկախությունից հետո, այն վերանվանցեղ Արշակունյացի: Այն սկիզբ է առնում Երևանի Պետական Կրկեսի շենքից և հասնում մինչև Նորագավիթ գյուղը. Փողոցի երկարությունը 7 կմ.:

Ամենահին դեղատունը

Երևանի ամենահին դեղատունը գտնվում էր «դեղատան» փողոցի վրա: Հենց այդ պատճառով էլ փողոցը այդպես է անվանված: Հին դեղատունը այժմ չի գործում, սակայն փողոցը շարունակում է կրել իր անվանումը:

Ամենամեծ և յուրահատուկ բնակելի շենքերը

Մասնագետների կարծիքով, Երևանում ճարտարապետական լուծումներով առանձացվող շենքը գտնվում է Մոսկովյան 31 հասցեով: Նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանայանի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանն է:
Իսկ ամենամեծ շենքը գտնվում է Էրեբունի-Մասիվում՝ Խաղաղ Դոնի 5 հասցեով: Շենքն ունի 9 հարկ, 17 մուտք և 412 բնակարան: Ճարտարապետների կարծիքով շնեքի գլխավոր առավելությունը՝ դրա նրա չափսերն են, իսկ ճարտարապետությամբ այն աչքի չի ընկնում:

Ամենամեծ դահլիճները

Երևանի ամենամեծ դահլիճները գտնվում են Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Նախագծի հեղինակներն են Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը: ՄՀՀ-ը հանձնվել է շահագործման 1983թ-ին: Համերգային դահլիճը միաժամանակ ընդունում է 2400 հանդիսատեսի, իսկ մեծ դահլիճը՝ 5700. Երկու դահլիճներն են առանձնանում է իրենց պտտվող տրիբունաներով, ինչը հանրավորություն է տալիս ընդամենը 15 րոպեյում ևս 1000 նստատեղ ավելացնել դահլիճում:

Ամենահին հիդրոէլեկտրակայանը

Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1926 թ-ին՝ ՍՍՀՄ կազմի մեջ Հայաստանի ընդգրկվելուց 6 տարի անց: Շինարարության ավարտից անմիջապես հետո այն սկսել է աշխատել: Հիդրոէլեկտրակայանը կառուցված է Հրազդան գետի ձախ ափին: Նախագծի հեղինակը հռչակավոր Ա. Թամանյանն է:

Ամենանահին շուկան

Երևանի ամենահի ... Կարդալ շարունակությունը »

Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1779 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)


Google Translate թարգմանչական ծրագրում հերթական զավեշտալի «միջադեպն» է արձանագրվել։ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը հայերենից անգլերեն ծրագիրը թարգմանում որպես I love turkey։ Սա ի դեպ երկակի կարելի ընկալել, որովհետև «turkey» բառը երկու իմաստ ունի՝ «հնդկահավ»և «Թուրքիա»։ Ի դեպ, այս երկիմաստության հետ կապված մի հետաքրքիր դեպք էլ եղավ շուրջ երկու ամիս, երբ ազգությամբ թուրք Facebook–ի մի օգտատեր հայկական «Հայերեն հարցեր» էջում փորձել էր իր երկիրը «գովազդել»՝ գրելով «Long live Turkey» արտահայտությունը և ստացել «Կեցցե հնդկահավ»։ 

Հետաքրքիր է սակայն, որ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը գրվում է միայն մեծատառերով՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԻՆ, ծրագիրը այն թարգմանում է որպես I love Armenia։
 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 733 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)


Երեխաները մինչ խոսելն ի վիճակի են ընկերանալ և նույնիսկ կատակել: 

Չարլզ Ստարտի համալսարանի գիտնականները հատուկ տեսախցիկներ են ամրացրել երեխաների գլխին, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրանք նայում աշխարհին, գրում է The Telegraph-ը: Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել են 6-18 ամսական երեխաներ: 

Պարզվում է 18 ամսականից փոքր երեխաները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերով, ձայներով և խաղերով: 

«Երեխաներն ի վիճակի են հաղորդակցվել միմյանց հետ տեսողական կոնտակտի, ժեստերի և նույնիսկ հումորի միջոցով»,-ասել է պրոֆեսոր Ջենիֆեր Սամշնը: 

Օրինակ, երեխան մեկ ա
յլ երեխային տվել է խաղալիք, բայց վերջին վայրկյանին հետ է քաշել ձեռքը: Նման վարքագիծ երեխան դրսևորել է մի քանի անգամ, մինչև տվել է խաղալիքը:
 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 700 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)


ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները, տեղեկացնում է vesti.ru հեռուստատեսության կայքը: 

Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները: 

Սվարթմորի քոլեջի լեզվաբանները, Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 «խոսող» բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազ. տեսաձայնային նյութ և 32 հազ բառ: 

«Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում», - ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիս
ոնը: 

2010թ. ստաղծված բառարաններից մեկը պարունակում է կորո լեզվի բառեր, որով խոսում է մոտ 500 մարդ Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Իսկ մեկ այլ բառարան պարունակում է Պարագվայի հյուսիսում բնակվող ցեղախմբերից մեկի լեզուն` չամակոկոն: 

Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:
 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 785 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)


Լոնդոնի բնակիչ 5-ամյա Զաք Ավերիի վիրահատությունը համաշխարհային բժշկության պատմության մեջ եզակի դեպք է համարվում, տեղեկացնում է The Telegraph-ը: 

Բրիտանացի բժիշկները, երեխայի ցանկությամբ վիրահատությամբ փոխել են նրա սեռը և նրան աղջիկ դարձել: 

Երեխայի ծնողների հավաստմամբ` Զաքը երեք տարեկանից նախընտրել է խաղալ կանացի իրերով: Սիրել է տիկնիկներ ու վարդագուն զգեստներ, շպարվել ու դուրս է եկել փողոց: 

«Մենք որևէ կասկած չունեինք, կարծում էինք, որ ամեն ինչ բնական է, բոլոր տղաները չէ, որ մեքենաներով են խաղում: Սակայն, մեկ տարի առաջ, հանկարծ Զաքը լացելով մոտեցավ ու ասաց, որ ուզում է աղջիկ լինել», - ասել է երեխայի մայրը` Թերեզա Ավերին: 

Մի քանի բժշկական խորհրդատվությունից հետո, ծնողները որոշել են վիրահատել երեխային:
 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 736 | Добавил: admin | Дата: 21.02.2012 | Комментарии (0)




Բրտանացի 57-ամյա Ստյուարտ Մուրդոչն, օգտագործելով ձվի 5016 արկղից տանկ է պատրաստել, տեղեկացնում է metro.co.uk լրատվական կայքը 

Մուրդոչն օգտագործել է նաև 26 լիտր սոսինձ և ավելի քան 10 հազ մեխ։ 

Բրիտանացուց ավելի քան 512 ժամ է պահանջվել, որպեսզի պատրաստի 10մ երկարություն ունեցող ստվարաթղթե քանդակը։ 

Աշխատանքը ստեղծվել է մարտի 4-ին ամենամյա «Ձվեր հանուն զինվորների» կայանալիք միջոցառումը նշելու համար։ 

Տանկը գտնվում է Լոնդոնի կայսերական պատերազմի թանգարանում։
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 791 | Добавил: admin | Дата: 20.02.2012 | Комментарии (0)




Աշխարհի վերջի քիչ թե շատ հավանական սցենարը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ ընդհակառակը` էքստրեմալ ցրտերը, որոնք սպասվում են 2014 թվականին: Ինչպես գրում է Meteoweb-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովոի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հաբիբուլո Աբդուսամատովին, երկու տարուց Երկիր մոլորակը կսկսի կտրուկ ցրտել: 

Նոր սառցե դարաշրջանը կտևի երկու դարից ոչ պակաս: Աբդուսամատովը վստահ է, որ նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055 թվականին: 

Հետաքրքրական է, որ գլոբալ տաքացման թեորեմի կողմնակիցները գտնում են, որ 2012թ.-ին մեր մոլորակը, ընդհակառակը, «կեռա, ինչպես կրակի վրա այրվող կաթսան»: 

Գիտնականի խոսքով` Երկիրը 1990-ականներից սկսել է զովանալ: Նախորդ հարյուրամյակներին մոլորակը ներծծել է բավականին արևային ջերմություն, և այժմ դանդաղ սառչում է: 

Կանխատեսվող ցրտերը կլինեն արդեն հինգերորդ «փոքր սառցե շրջանը» վերջին 9 հարյուրակում: Նմանատիպ կլիմայական երևույթներ են գրանցվել նաև 8-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ դարերում: 

Աբդուսամատովը նախազգուշացնում է, որ եթե սառցե շրջանն անվանվում է «փոքր», դեռ չի նշանակում, որ այն աննկատ կանցնի: Որպես կանոն` ցրտերի յուրաքանչյուր շրջան ուղեկցվում է համաճարակներով, սովով, և, որպես հետևանք, ազգերի զանգվածային գաղթով:
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 818 | Добавил: admin | Дата: 20.02.2012 | Комментарии (0)



Ժողովուրդ, ախր հայերը չինացիներից շատ ԱՊՐԱՆՔներ են տվել աշխարհին, ու ո՞նց կարան էդքանից հետո հայերը համարվեն հետամնաց ազգ: 

Քյարթուներից բացի իրանք նաև տվել են նաև քյարթուներից անբաժան ու քյարթուների հետ մի բարձի ծերացող ԾԻԾԱԿներին ու ՍՊԱՐԾԻՎԿԱներին: Ախր սենց աԲրանքներ մենակ հայերն ենստեղծել:
Իսկ գիտե՞ք՝ ինչ բան է ծիծակ և ինչ բան էսպԱՐԾԻՎկա:
Ծիծակը քյարթուներից քիմիապես և ֆիզիկապես անբաժանելի,փայլուն ու այլանդակ կոՇԻԿի տեսակ էորը հագնելուց հետո այնբուրում է սենց մի այլ կարգի անուշավետ(դա կարելի է ենթադրելքյարթուների մշտական  ... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 822 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)



 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 5891 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (1)

Ինչու° մեր ուսուցիչները ավելի բարձր գնահատում են ծնողների տնային աշխատանքը, քան երեխաների:

Ընդհանրապես կարծրատիպեր ձևավորվում են մարդու կյանքի ընթացքում ձեռք բերվող փորձի ընթացքում: Օրինակ` ինչպե°ս է իրեն զգում երեխան, երբ առաջին դասարանում նրան հանձնարարում են նկարել «Աշուն», խրախուսում են ինքնուրույն աշխատանքը, սակայն ամենաբարձրը գնահատվում է ինչ-որ մեկիմայրիկի կամ հայրիկի նկարը: Ոչինչ չունեմ ասելու, 40 տարեկան մարդը նույնիսկ առանց նկարչական կրթության կնկարի ավելի լավ, քան 7 տարեկան երեխան: Բայց դպրոցում երեխաների աշխատանքը պիտի գնահատվի, ոչ թե ծնողինը: Ընդ որում` ավելի հետաքրքիր է այն, որ ուսուցիչները օրինակ են բերում այն երեխայի աշխատանքը, ում տեղը նկարել են ծնողները…

Կամ նման ձևով ավելի բարձր գնահատվում են այն շարադրությունները, որոնք գրվել են աշակերտների ծնողների կողմից: Կարո°ղ եք բացատրել պատճառը…

 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 858 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)

Այս անգամ որոշեցի գրել բոլոր մարդկանց և, ինչու չէ, կանաց բնորոշ ժեստերի մասին:

Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:

Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել /ոչ իր զրուցակցի կողմը, ապա ստիպված եմ հիասթափեցնել. նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:

Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:

Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:

Եթե մարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 824 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)

Որոշեցի գրել աչքերի և հայացքի միջոցով «մարդուն կարդալու» տարբերակների մասին: Թերևս սրանք ավելի բարդ է կիրառել, եթե փորձ չունես կամ մասնագետ չես, բայց ժամանակի ընթացքում շատ հաճախ պետք է գալիս…

Բացակայող հայացք — լինում է այն պահերին, երբ մարդը կենտրոնացած մտածում է:

Հայացքը սահում է շրջակա առարկաների վրայով, ապա ուղղվում դեպի առաստաղ — զրույցի նկատմամբ հետաքրքրության անկում:

Համառ հայացք ուղիղ աչքերի մեջ, երբ նայողի բիբերը փոքրացած են — վերադաս լինելու ցանկություն, սակայն ավելի հաճախ նշանակում է թշնամություն, հատկապես եթե ուղեկցվում է ձեռքերը բռունցք դարձնելու, ատամները սեղմելու կամ վերևի շրթունքը թեթևակի վեր քաշելու ժեստերով (այնպես, ինչպես կենդանիներն են ցույց տալիս ատամները թշնամուն վախեցնելու համար):

Նախորդի նման հայացք, սակայն լայնացած բիբերով — սեքսուալ ձգողության նշան է:

Եթե հայացքը «փախցնում են» և իջեցնում ներքև — ստի կամ ամոթի նշան է:

«Կողքից» հայացք (հատկապես երբ զրուցակիցը դեպի ձեզ կանգնած է մի փոքր թեք, այսպես ասած` միշտ պատրաստ շրջվելու և վազելու) — անվստահության նշան է:

Զրուցակիցը հայացքը մեկ փախցնում է, մեկ նորից նայում ձեզ — անհամաձայնության և անվստահության նշան է (անվստահություն դեպի մասնագետ կամ խրատող, խորհուրդ տվող անձը):
Որպես կանոն հայացքի և աչքերի միմիկան պետք է ուղեկցվի նաև մարմնի այլ հատվածների ժեստերով, որպեսզի տվյալ վերաբերմունքը կամ էմոցիան լինի միանշանակ: Այլ կերպ ասած` միմիկայի փոփոխությունները միշտ կարող են կապված լինել որևէ ֆիզիկական կամ հոգեկան ցավի, ինչպես նաև հիշողությունների հետ:
Ժեստերի մասին հաջորդ հոդվածում կներկայացնեմ միմիկայի և ժեստերի սխալ մեկնաբանության հետևանքների մասին պատմություններ:
Ժեստերի լեզուն հոդվածների շարքից կարող եք կարդալ նաև: 

 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 856 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)

Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին:

  • Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
  • Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ ուշադիր են ու մեծահոգի:
  • Եթե տղամարդը ուսերով ու կրծքով թեքված է դեպի Ձեզ անկախ նրանից, թե ուր է նայում, ապա, Դուք տվյալ պահին նրա համար ամենակարևոր մարդն եք /անկախ նրանից դուք մտերիմ ընկերներ եք, սիրահար զույգ, թե ուղղակի ծանոթներ/:
  • Եթե տղամարդը սովորականից ավելի մոտ է կանգնում Ձեզ: Սովորական հեռավորությունը տղամարդու համար 35-45սմ է: Ձե անձնական տարածք ներխուժելը նշանակում է Ձեզ հետ մտերմանալու ցանկություն /նաև ֆիզիկական իմաստով/:
  • Եթե տղամարդը ժպտում է միայն շուրթերի ծայրով /ատամները կամ չեն երևում կամ քիչ են երևում/: Տղամարդիկ ավելի քիչ են հակված էմոցիաները բուռն արտահայտելուն, քան կանայք: Այնպես որ նշվածը միանգամայն լայն ժպիտի «թաքուն» տարբերակն է: Դա նշանակում է, որ Ձեր ներկայությունը նրան հաճելի է /հնարավոր է, որ միայն որպես լավ զրուցընկեր/:
  • Եթե տղամարդը ձեռքերը տանում է գրպանը` դուրս թողնելով մեկ կամ մի քանի մատ, կամ ձեռք է տալիս գոտուն, ապա նա փորձում է Ձեր ուշադրությունը ուղղել իր մարմնի այդ հատվածին:))) Իհարկե, բացի այն դեպքից, երբ գոտին կամ շալվարը շատ թանկ արժեն կամ Ձեր զրուցընկերը համասեռամոլ է:
  • ... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 997 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)

Իրականում տարին կամ համաստեղությունը կապ չունի: Կարևոր է խնայողությունների մասին մտածել տարվա հենց սկզբից:  Առհասարակ ԽՆԱՅԵԼ նշանակում է կրճատել ոչ խելամիտ ծախսերը` հօգուտ ապագա խելամիտ ծախսերի (ոչ թե սովամահ լինել iPhone գնելու համար):

1. Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել, պետք է գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում: Ինչքան եք վաստակում և ինչքան եք մտադիր խնայել յուրաքանչյուր վարձատրությունից (սովորաբար աշխատավարձից): Մարդիկ ավելի հաճախ մտովի նվազեցնում են իրենց ծախսերը: Երբեմն նաև այս պահին կատարում են ոչ հրատապ կամ ոչ անհրաժեշտ ծախսումներ` ապագայում ավելի շատ խնայելու ինքնախոստումով, որը, սակայն, մոռանում են:

2. Կախեք/անջատեք հեռախոսը: Խոսքը ոչ միայն անիմաստ երկար խոսակցությունների մասին է, այլև մի քանի հեռախոս ունենալու: Եթե առանձնապես կարիք չկա մի քանի հեռախոս պահելու, ապա կրճատեք դրանց քանակը: Խնայողությունների լավ տարբերակ է նաև կաբելային հեռուստաալիքների թվի կրճատումը, քանի որ, համոզված եմ, որ ցանկացածս դիտում ենք առավելագույնը 20-25 ալիք:

3. Գնահատեք իսկական կարիքները: Օրինակ, եթե ունեք տունը ջեռուցելու խնդիր, ապա պարտադիր չէ անհավանական տոկոսային ՕԳԳ ունեցող կաթսա գնել: Ձեր բնակարանը փոքր է, տեղաբաշխված այնպես, որ նույնիսկ ձմեռները առանց ջեռուցման տաք է լինում, ապա կարող եք ուղղակի փոքրիկ ջեռուցող սարք ձեռք բերել, ինչը էական խնայողություն կլինի: Կարող եք որոշ ծառայություններից օգտվել ինտերնետով, անջատել հեռուստացույցը, ջուրը և այլ պարագաներ, որոնցից տվյալ պահին չեք օգտվում: Կենցաղում խնայելու շատ մեթոդներ կան:

4. Սուպերմարկետ` ցուցակով: Այցելեք սուպերմարկետ նախօրոք կազմված ցուցակով: Արդյունքում միանգամից կնվազի անիմաստ գնումների քանակը:

5. Կերեք լավ, խնայեք լավ: Գնեք այնքան, որքան ուտելու եք: Մի գնեք ավելորդ կերակուրներ կամ պահածոներ: Բացի այդ տանը եփելը մի քանի անգամ ավելի էժան է դրսում սնվելուց: Ճիշտ սնունդ օգտագործելով` ապագայում կխնայեք նաև դեղերի և բժիշկների վճարների վրա:

6. ԱՊՊԱ: Շատ պարզ է: Ինչքան լավ վարորդ լինեք, այնքան քիչ կվճարեք, առավել ևս երբ Բոնուս-Մալուս համակարգը ներդրվի: Դրա շնորհիվ այն վարորդները, ովքեր քիչ պատահարներ են ունեցել կամ չեն ունեցել, ավելի քիչ ապվճարները կվճարեն:

7. Մանր-մունր: Խուսափեք մանր-մունր բաներ գնելուց: Հատկապես մեծ խանութներում կամ սուպերմարկետներում: Ապրանքների արժեքը առանձին-առանձին մեծ չէ, բայց ընդհանուր հաշվարկներով դրանց տոկոսը գնումների մեջ կազմում է մոտ 30%: Իսկ եթե դրան տաք նաև թվային արժեք, կպատկերացնեք, թե ինչքան կարելի է խնայել:

 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 944 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (0)

Եթե հասնեք հաջողության գրեք մեկնաբանություններում:    
 
Категория: Խաղեր | Просмотров: 1160 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – TechCrunch-ի հաղորդմամբ – Facebook սոցիալական ցանցը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ: Facebook-ի Լուսանկարների դիտարկիչը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտարկիչին:

Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Ակնհայտ է, որ այն բոլոր նորամուծությունները, որոնք կատարում է Facebook-ը, շատ վաղ եղել են Google+ սոցիալական ցանցում:

Ըստ socialbakers.com վերլուծական-վիճակագրական ծառայության տվյալների՝ Facebook-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող, որից 300 000-ը հայաստանյան օգտագործողներն են:

Категория: facebook.com | Просмотров: 679 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Շատերի մոտ՝ ովքեր օգտագործում են iPhone, կամ հետաքրքրված են iPhone-ով, վաղուցվանից հարց է առաջացել – ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված: Redmondpie.com կայքը տեղեկացնում է այն հարցի պատասխանի մասին, որը շատ մարդկանց հետաքրքիր է:

Ինչպես նշել է Apple ընկերության նախկին աշխատակից Բոբ Բորչերը`իրականում դա այնքան էլ խորհրդանշական բնույթ չի կրում: «iPhone-ի առաջին ներկայացման ժամանակ, երբ ցուցադրվել էր հեռախոսի կոնցեպտը, անհրաժեշ էր ինչ-որ ժամ գրված լիներ և պատահականորեն գրվել է 9:42-ը» – ասել է նա:
Միլիոնավոր iPhone-ի օգտագործողներ հիասթափություն են ապրել այս ամենը լսելուց հետո, քանի որ նրանք ավելի յուրահատուկ պատասխանի են սպասել երկար ժամանակ: Այս նույն երևույթը կարելի է նկատել նաև iPad-ների և iPod-ների նկարներում, որտեղ նույնությամբ նշված է 9:42 ժամը:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 659 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – The Wall Street Journal օրաթերթը տեղեկացնում է, որ Apple ընկերությունը չինական արտադրողների հետ պատրաստում են 8 դյույմանոց էկրանով պլանշետ: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր պլանշետի էկրանի պիքսելային թույլատվությունը կլինի՝ 1024×768:

Այսպիսի էկրանի թույլատվություն ունի նաև iPad 2-ը: Միևնույն ժամանակ iPad-ի երրորդ սերունդը (iPad 3-ը), արտաքինից այնքան էլ չի տարբերվի iPad 2-ից: Ըստ տարածված լուրերի, հավանաբար iPad 3-ն ունենալու է 2048×1536 պիքսելային թույլատվությամբ էկրան և երկարադիմացկուն մարտկոց։

Այս նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետի շնորհիվ, Apple ընկերությունը կկարողանա ավելի հաջող մրցակցել Google ընկերության Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ: Ըստ WSJ-ի (The Wall Street Journal)՝ Apple-ը մշտապես սարքերի նախատիպեր է մշակում, որոնցից ոչ բոլորն են ուղարկվում արտադրության:

Ներկայումս iPad պլանշետներն ամուր պահում են առաջատարի դիրքերն իրենց սեգմենտում` վերահսկելով նման սարքերի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 716 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Ճապոնական FaithPC ընկերությունը ներկայացրեց իր՝ բարձր տեխնիկական հատկություններով խաղային նոութբուքը, որը տարբերվում է այդ մակարդակի նոութբուքերի շարքում:

High-End մոդելի նոութբուքը, որը ստացել է GXT P170HBD-G580 TWIN-Drive SSR2 անվանումը, նախատեսված է խաղացողների համար: Այս խաղային նոութբուքի «սիրտը» համարվում է՝ Intel Core i7-2969XM Extreme Edition պրոցեսորը: Այն ունի 17.3 դյույմանոց էկրան և համապատասխանաբար 1920 х 1080 էկրանի պիքսելային թույլատվություն: Օպերատիվ հիշողությունն է՝ 16 ԳԲ:

Հզոր գրաֆիկական համակարգն ապահովում է՝ NVIDIA GeForce GTX 580M 2 ԳԲ հիշողությամբ գրաֆիկական քարտը: Նոութբուքը համալրված է անլար ինտերնետի՝ Wi-Fi համակարգով, Gigabit Ethernet և Bluetooth համակարգերով: Նորույթի գինը կազմում է 3.000 եվրո:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 681 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

DNews ՏՏ Լրատվական – Ըստ չինական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերության Siri ձայնային կառավարման համակարգը, որը տեղադրված է iPhone 4S-ում հնարավոր է շուտով համալրվի ճապոներենով, ռուսերենով և չինարենով։ Եվ այս նորամուծությունը հնարավոր է գործարկվի մարտ ամսին:

Չինական լրատվամիջոցի գաղտնի աղբյուրը նշել է, որ թեստային աշխատանքները նոր լեզուների սկսված են։ Պետք է նշել, որ ըստ լուրերի մարտ ամսին Apple-ը ներկայացնելու է իր երրորդ սերնդի պլանշետային համակարգիչը՝ iPad 3-ը, որը նույնպես իր մեջ ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը։

Siri ձայնային կառավարման համակարգը Apple ընկերությունը թողարկեց iPhone 4S-ի հետ միասին։ Այն հասկանում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։ Apple-ը խոստացել է, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև կորեերեն, չինարեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն 2012-ին։

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 749 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)


Հրապարակում եմ համացանցում հայտնված մի տեսանյութ,  որտեղ ՌԴ-ի  վարչապետ Վլադիմիր Պուտինը մեղադրվում է մի քանի հանցագործություններում: Մասնավորապես` պետական գույքի  խոշոր հափշտակության ,  բնակչությանը սարսափի մեջ պահելու և գործող իշխանություններին ճնշելու նպատակով` ահաբեկչական  գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու մեջ:
Տեսանյութը  այնքան հմտորեն է մոտնաժվել, որ youtube-ի օգտատերերից մի քանիսը հավատացել են այս տեսանյութի իրական լինելուն, իսկ չհավատացողները երազում են, որպեսզի տեսանյութը իրականության վերածվի:


Իսկ որպես ապացույց,որ տվյալ ինֆորմացիան կեղծ է Ձեզ եմ ներկայացնում այսօրվա Վլադիմիր Պուտինի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:Հանդիպումը տեղի է ունեցել 14.02.2012 ին:Տեսանյութը վերցված է 21:00-ի Ռուսական առաջին ալիքի լուրերից:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 685 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)


Աշխարհի որ անկյունում էլ մենք լինենք, լավ ընդունվելու համար պետք է մեր շնորհակալական խոսքը ասենք

Արաբերեն: Shoukran (շուռկան)

Հավայերեն: Mahalo (մահալո)

Հուներեն: Evkaristo (էվխարիստո)

Վրացերեն: Mahd-lobt (մահդլոպտ)

Դանիերեն: Tak (ցակ)

Իռլանդերեն: Go raibh maith agat (գո ռաի մաս ագատ)

Իսլանդերեն: Takk (տահկ)

Իտալերեն: Grazie (գրացիե)

Իսպաներեն: Gracias (գրասիաս)

Կամբոջերեն: Orkun (արկուն)

Չինարեն: Xie-xie (սիե-սիե)

Կորիերեն: Kamsu hamnida (կամասա համնիդա)

Լատվիերեն: Paldies (պալդիս)

Լիտվերեն: Kob chie (կոբ չի)

Մալազերեն: Terima kasih (տերիմա կաշի)

Մոնղոլերեն: Vayarla (վայալա)

Գերմաներեն: Danke schön (դանկե շոն)

Նորվեգերեն: Tak (տահկ)

Լեհերեն: Dziekuje bardzo (ջինուկե բարձո)

Պորտուգալերեն: Obrigado (օբրիգադո)

Ռումիներեն: Multimesk (մալտիմեսկ)

Սոմալերեն: Mahadsanid (մահասանիդ)

Սուահիլիերեն: Asante sana (ասանտե սանա)

Թայերեն: Kabkoon krup (տղաներին) (կաբկուն կրուպ), Kabkoon ka (կանանց, աղջիկներին) (կաբկուն կա)

Թաթարերեն: Rekhmet (ռեխմետ)

Թուրքերեն: sagol (սագալ)

Ֆիլիպիներեն: Salamat (սլամատ)

Ֆիններեն:Kiitos (կիիտոս)

Ֆրանսերեն: Merci beaucoups (մերսի բոքու)

Չեշերեն: Czech Dekuju (դյակույու)

Շվեդերեն: Tack (տաք)

Ճապոներեն: Japaneese: Domo arigato (դոմո արիգատո)
 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 974 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)

Կայքում բացվեց նոր էջ թարգմանիչ,այստեղ կարող եք վերլուծել նախադասությունները,ստուգել ճշգրտությունը,թարգմանել տարբեր լեզուներով եվ այլն...օգտվեք-> թարգմանիչ
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 770 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)


Դիտեք տեսանյութը առանց ավելորդ մեկնաբանությունների.
 
 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 1155 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)

Այն, ինչ մի ժամանակ ամոթ էր, հիմա հակառակը` նորաձև է: Ուրեմն.
1. Առաջ ամոթ էր /անգամ վտանգավոր/ քաղաքականությունից խոսելը, հիմա` հակառակը:
2. Առաջ ամոթ էր շիշ հանձնելը, հիմա` հակառակը: Եվ ոչ միայն շիշ, այլև պոլիէթիլենային տոպրակներ, տարաներ, թուղթ /մակուլատուրա/: Ոչ միայն ամոթ չէ, այլև անհրաժեշտ է հավաքել և հանձնել: Բացի այդ էկոլոգիան ևս մի անգամ չվնասելու նպատակով շատերը պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ձեռք են բերում բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակներ /այդ թվում` հայտնի մարդիկ/:
3. Ամոթ էր ռեստորաններից կիսատ թողնված սնունդը վերցնելը, հիմա` հակառակը: Վճարել ես` վերցրու:
4. Ամոթ էր բողոքներ գրելը քաղաքական գործիչներին կամ ոստիկանություն զանգելը, հիմա` հակառակը:
5. Ամոթ էր երկու տարի անընդմեջ նույն բջջային հեռախոսով <ման գալը> և համակարգիչը հաճախակի փոխելը, որովհետև գույնը այս սեզոնի նորաձևության հետ համահունչ չէ, հիմա` հակառակը: <Հնացած> տեխնիկան արդեն իսկ մեծ խնդիր է աշխարհի շատ երկրների համար: Մարդիկ գերադասում են ունենալ մեկ հեռախոս և մեկ անձնական համակարգիչ /նոութբուք/, քան մի քանի հատ բազմաֆունկցիոնալ հեռախոսներ ու տարբեր չափերի համակարգիչներ, որոնց ֆունկցիաների մասին նույնիսկ գաղափար չունեն:
6. Ամոթ էր անգույն էկրանով բջջային օգտագործելը, երբ արդեն Bluetooth-ով մոդելներ կան, հիմա` հակառակը: Բջջայինը միայն զանգերի և sms-ի համար է, մնացածը կարելի է նաև համակարգչով անել:
7. Ամոթ էր հասարակական տրանսպորտից օգտվելը: Շատերը նույնիսկ մինչև հարևան շենքի տակի խանութ տաքսիով էին գնում: Հիմա` հակառակը: Բացի այդ` նոր և խրախուսելի տենդենց է ոտքով քայլելը և հեծանիվով տեղաշարժվելը:
8. Ամոթ էր կարմիր լույսի տակ ապուշի պես կանգնելը, երբ փողոցում մեքենա չկար /կամ նույնիսկ եթե կար/: Հիմա` հակառակը: Շատերը յուրահատուկ հաճույք են ստանում օրենքներին հետևելուց:
9. Ամոթ էր հարկեր վճարելը: Հիմա` հակառակը: Գործատուներից շատերը հասկանում են, որ հարկերի միջոցով է մեր պետությունը վճարում թոշակներ, նպաստներ, ֆինանսավորում կրթությունը, առողջապահությունը և այլն: Ուզում եք 40 տարի հետո չբողոքել ցածր թոշակներից, ուրեմն մտածեք, որ հարկեր վճարելու <սովորությունը> պետք է ձեռք բերել այսօր և սովորեցնել նոր սերունդներին:
 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 791 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)

Երբ առաջին անգամ պիտի մասնակցեի ընտրություններին, բոլոր ծանոթներս միաբերան պնդում էին, որ անիմաստ է, միևնույնն է իմ քվեից ոչինչ կախված չէ և այդպես շարունակ:

Քանի որ առանձնապես քաղաքական նախընտրություններ չունեմ, ապա սկզբում մտածում էի, որ գուցե իսկապես գնալն իմաստ չունի: Բայց գնացի և քվեարկեցի:

Իսկ հետո հասկացա, որ իրականում խնդիրը քաղաքական նախընտրությունները չեն, ոչ էլ այն 5 կամ 10 րոպեն, որի ընթացքում շատերը ուղղակի 5 կամ 10 րոպե ավել պիտի հեռուստացույց դիտեին: Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Գուցե քչերն են հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան կփոխի, բայց արդյունքում այդ քչերը ավելանում և դառնում են բնակչության զգալի մաս: Իսկ հետո իզուր է բողոքելը, որ քվեաթերթիկները "լցնում են”: Գնայիք, քվեարկեիք և ամենաքիչը ուղղակի "կզբաղեցնեիք” ձեր քվեաթերթիկը: Մյուս կողմից էլ մարդիկ, փաստորեն, չեն կարևորում իրենց կարծիքը: Իզուր: Ունեցեք կարծիք և արտահայտեք այն:

Եթե դուք պահանջում եք պետությունից լինել բարեխիղճ բազմաթիվ հարցերում, ուրեմն դուք էլ ամենաքիչը պարտավոր եք հենց այդ պետության ղեկավար օղակի ընտրության դեպքում բարեխղճորեն մասնակցել ընտրություններին:

 
 
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 825 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)

Картинка 8 из 185183
Հարգելի հաճախորդներ ջան ես զգուշացնում եմ բոլոր անտակտ մարդկանց որ,այլեվս հիմարություններ չգրեն բլոգում այլապես իրենց հմակարգչի IP ես կարգելափակեմ,կանջատվի մուտքը դեպի կայք ու ես հաստատ կանեմ այնպես որ բոլոր հայտնի կայքերը կարգելափակեն այդ նույն IP-ն ու չի կարողանա մուտք գործել եվ օգտվել որոշ կայքերից:Նայեվ ունեմ 1 հետաքրքիր առաջարկ շատ ակտիվներին,որ կանցկացվի մրցույթներ կայքում մասնակցության եվ հաղթանակի դեպքում կստանաք ՆՎԵՐՆՐ (տարբեր):
                           
                                                    1 ԽՆԴՐԱՆՔ ԲՈԼՈՐԻԴ
Картинка 32 из 185183

առաջ`նաղքան նյութերի ջնջվելը Բլոգը ուներ 50+ հաճախորդներ,եկեք վերականգնենք այդ քանակը եվ անցնենք քանի որ բլոգը գործում է առաջվա պես,ես ՁԵՐ օգնությամբ միայն կկարողանամ  ԱՌԱՋ ՏԱՆԵՄ ԲԼՈԳԸ:ԿԹԱՐՄԱՑՎԻ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԱՄԵԵԵՆ ՕՕՕՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է ԿԼՐԱՑՎԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ:


Շնորհակալություն ուշադրության համար 
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 708 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Բրիտանական iTV հեռուստաընկերությունը նախազգուշացնում է Apple-ին իր ապրանքանիշի անվան մասին: iTV-ն հայտարարել է, որ թույլ չի տա իր հեռուստաընկերության անվանման օգտագործումը Apple-ի սեփական արտադրության հեռուստացույցների վրա:

Սպասվում է, որ Apple-ի «խելացի-հեռուստացույցները» լույս կտեսնեն այս տարվա ընթացքում և միակ համապատասխանող անվանումը նրանց համար կլինի iTV անվանումը: Սակայն Apple երբեք չի հաստատել այս անվանումը իր հեռուստացույցների համար: Որոշ ժամանակ առաջ ընկերության՝ հեռուստացույցների առաջին հայտարարության ժամանակ ընդունվել է չո թե iTV, այլ Apple TV անվանումը:

Սակայն այս անվանումը դեռ վերջնականը չէ և հենց այս առիթով էլ iTV հեռուստաընկերությունը նախազգուշացրել է Apple-ին: Ըստ լրատվամիջոցների տեղեկացման, Apple TV-ն համալրված կլինի ընկերության արտադրած A5/A6 պրոցեսորով: Կկառավարվի iOS օպերացիոն համակարգի հատուկ տարբերակով և Siri ձայնային համակարգով: Apple TV-ի միակ հակառակորդը Google ընկերության՝ Google TV-ն է, որը կատարելագործվում է օրեց-օր, սակայն այն չի գրավել գնորդների բավարար ուշադրությանը:

 
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 701 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

Խաղ , որը պատրաստված է  իսկական հայերի համար ` ովքեր ուզում են ստրիպտիզի հագուստով տեսնել Ալիևին : Հավաքեք երեք նախագահներին `

                                                                          

 
Категория: Խաղեր | Просмотров: 645 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)


Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:

Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ:
Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասեր մարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նման է գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում: Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը:

Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:

Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:

Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության
ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու
... Կարդալ շարունակությունը »

Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 858 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

Վասնզի հայերս շատ անհանգիստ ենք, թե վաղը ինչ ստատուս ենք դնելու odnoklassniki կայքում, որոշեցի օգնել:
Տեղադրում եմ կայքում ինձ հանդիպած ամենաանհաջող ստատուսների 16-յակ: Եղե’ք օրիգինալ: Խուսափե’ք նման ստատուսներից:

  1. HUYS HAVAT KAYFAVAT
  2. RABIZ
  3. Shutov…. statuss kpokhem :)  ​ ​
  4. Անավարտ մնաց մեր պատմությունը, Փակեցինք գիրքը նույնիսկ չբացաց, Իսկ այնտեղ այնքան գեղեցիկ տողեր, Այնքան երջանիկ,հաճելի պահեր, Գուցե արցունքներ,գուցե ժպիտներ, Կարող էին լինել, Բայց դեռ չկար ՍԵՐ. Երկու ուղիներ,տարբեր հայացքներ, Մեկը սիրտ ուներ,իսկ մյուսը չու
  5. UNEM NIVA, XMUM EM PIVA, HAMARS VIVA, MOTS EL KLOR TIVA ​ ​
  6. lav txeq enq u pntrum enq lav axjikner
  7. ՕՏԱՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ԴԱՐՆԱ!!! ​ (Հայրենասերներին կխնդրեի ավելի ուշադիր լինել հայոց լեզվի ուղղագրության հարցում)​
  8. … կամ ………
  9. TXANERI SER@ AYS KYANQUM NMAN E GNACQI, AMEN MI NOR KANGARUM NOR UXEVOR E PNTRUM ​ ​
  10. urax status կամhognac status կամ status…
  11. Sirir vor sirvaT lines (սիրիր, որ սիրվատ լինես)
  12. Ovor hamars uzec u 200 dram chuxarkec ***a, karoxa jogel eq saxin petqa hamars tam ​ ​ ... Կարդալ շարունակությունը »
Категория: Ստատուսներ | Просмотров: 994 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

Ներբեռնեք  ստորև նշված երգերը մեկ ֆայլում , նաև երգերի հետ մեկտեղ  կան բոլոր  երգերի բառերը :

01. Katya Ryabova – Kak Romeo i Dzhulyetta (Romeo and Juliet) (Russia)
02. Amanda Bashmakova – Mēness suns (Moondog) (Latvia)
03. Lerika – No, no (Moldova)
04. Dalita Avanesyan – Welcome to Armenia (Armenia)
05. Ivan Ivanov – Supergeroy (Superhero) (Bulgaria)
06. Paulina Skrabytè – Debesys (The clouds) (Lithuania)
07. Kristall – Evropa (Europe) (Ukraine)
08. Dorijan Dlaka – Zimi ovoj frak (FYR Macedonia)
09. Rachel – Teenager (The Netherlands)
10. Lidiya Zablotskaya – Angely dobra (Belarus)

 

Բեռնել ամբողջը >>>

  
Категория: Երգեր | Просмотров: 697 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

Ուսանողներին դասավանդող անձանց համար հատուկ գրում եմ այս հոդվածը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակում համապատասխան հակահարված տան:

  1. Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:
  2. Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
  3. Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
  4. Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
  5. Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և "մոռացեք”, որ միացրել եք:
  6. Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
  7. Երբ ուսանողները ասում են "Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ուհարցրեք. "Իսկ ես ի°նչ իմանամ` կարող ես, թե ոչ: Ոտքերդ չեն ցավու°մ”:
  8. Ամեն դասը սկսեք կամ ավարտեք Ձեր կյանքից ինչ-որ պատմությամբ: Ցանկալի է, որ դա լինի շատ տափակ ու կրկնվող պատմություն:
  9. Երբ ուսանողը բարձր գնահատական է խնդրում, առեղծվածային ձայնով պատասխանեք. "Նախ առհասարակ գնահատական է պետք ստանալ”…
  10. Երբ ուսանողը հարցնում է, թե ինչպես կարող է բարելավել իր գնահատականները, պատասխանեք, որ նա պետք է ժամանակի մեքենա ստեղծի, գնա անցյալ և տնային աշխատանք անի:
  11. Երբեք մի գնահատեք ուսանողի պատասխանը կամ գնահատեք, բայց մի անցկացրեք մատյան: Իսկ հետո պատճառաբանեք, որ մոռացել եք, կարևորը գիտելիքն է ու թող նույն ուսանողը նորից պատասխանի:
  12. Որևէ ուսանողի (եթե նա հետևել էր ինչպես դասախոսին հասցնել ինֆակտի հոդվածի ցուցումներին) այլ անունով դիմեք: Օրինակ` Պարգևին "Վրեժ”:
  13. Օգտագործեք սխալ անվան մի քանի տարբերակներ: Վրեժիկ, Վրո, Վրեժուլիկ…
  14. Հարց տվեք ուսանողին և անմիջապես պատասխանեք Ձեր հարցին: Իսկ հետո բողոքեք, որ ուսանողը ոչինչ չգիտի:
  15. ... Կարդալ շարունակությունը »

Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 1546 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Microsoft կորպորացիան շարունակում է իր քարոզարշավը՝ Hotmail-ի վստահությունը օգագործողների մոտ բարձրացնելու նպատակով: Windows Live-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրությունում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է Hotmail-ը կատարում սպամ նամակների ֆիլտրացում:

Նամակների ֆիլտրացման ուսումնասիրությունը անցկացրել է Cascade Insights ընկերությունը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Hotmail-ն ավելի լավ է սպամ նամակների ֆիլտրացում կատարում, քան Gmail-ը: Հետաքրքիր է, որ Cascade Insights ընկերությունը այս ուսումնասիրությունը անցկացրել է 2009 թվականին, որի արդյունքում լավագույն անտիսպամ համակարգն ուներ Gmail-ը:

Իսկ ներկայիս ուսումնասիրությունով Hotmail-ը գերազանցեց իր պաշտպանվածությամբ Gmail-ին: Վերջին տարիների ընթացքում Hotmail-ն իր անտիսպամ համակարգը բարելավել է SmartScreen տեխնոլոգիաների շնորհիվ: Ըստ Microsoft-ի՝ Hotmail-ի օգտագործողները տեսնում են իրենց «Inbox» թղթապանակի անցանկալի նամակների միայն 3 տոկոսը: Եվ դա շնորհիվ SmartScreen տեխնոլոգիաների:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 688 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)


 
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 1710 | Добавил: admin | Дата: 14.02.2012 | Комментарии (0)





Նախորդ նյութերից մեկում անդրադարձել, թե ինչպես կոտրել Windows 7-ի գաղտնաբառը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ունենալ Windows 7 օպերացիոն համակարգի սկավառակ և հիշել մի շարք դժվար հիշվող բառեր և գործողություններ: Դրա համար էլ այսօր կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ի գաղտնաբառը: Դրա համար.


1. Ներբեռնեք այս ֆայլը
2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա
3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը)
4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter



5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter




6.Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter



7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղակի սեղմեք Enter



8. Ահա այս քայլում պարզապես պետք չէ սեղմել Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստալ անելուց)



9. Հաջորդ քայլին ինչպես արդեն սովորեցիք սեղմեք Enter



10. Հիմա անհրաժեշտ է փահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականճական նշանը (!) , այնուհետև "Y":



Վերջում պետք է հայտնվի "EDIT COMPLATE" հաղորդագրությունը, որը նշանակում է որ դուք "հակեր" դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն:
 
Категория: Համակարգիչների մասին | Просмотров: 737 | Добавил: admin | Дата: 13.02.2012 | Комментарии (1)

Картинка 8 из 31840
Բեռնելով ծրագիրը կարելի է խոսել միայն չաթով և զանգելով -տեսազանգեր հնարաավոր չէ իրականացնել: Ծրագրի ֆորմատը jar: Բեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:  
Категория: Ծրագրեր հեռախոսների | Просмотров: 1197 | Добавил: admin | Дата: 13.02.2012 | Комментарии (1)

Կա այսպիսի մի հետաքրքիր ծրագիր որով կարող եք ձեր դեմքի շարժումներով կառավարեք մկնիկի սլաքը:..ՆԵՐԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸ...Ծրագիրի կարգավորումներից ուղղեք մկնիկի շարժը, 2 click-ը և այլն վերջում հաստատեք, ծրագրում կտեսնեք ձեզ այդտեղից նշեք թե ձեր, որ հատվածը պետք է ֆիքսի ծրագիրը և սպասեք մի քանի վարկյան նաև նշեմ, որ պետք է ուշադրություն դարձնել կարգավորումների մեջ այն բանի վրա, որ քանի վարկյանից click անի,իսկ եթե կցանկանաք 2 click դրա համար պետք է ակտիվացած պատուհանում, սեխմեք 2 clickկոճակի վրա և արագ սեխմեք ձեր այդ ֆայլի վրա,նշեմ որ այս ծրագիրը ավելի արագ կարող եք օգտագործել ինտերնետ մտնելուց քան թղտապանակներ մտնելուց:
Ծրագիրը ավելի արագ աշխատելու համար կարգավուրումները դրեք նույն նկարի մեջի կարգավորումները:Կանաչ հատվածում նշեք այն  դեմքի նասը որով կառավարելու եք մկնիկի սլաքը և սպասեք մի քանի վարկյան...


 
Категория: Ծրագրեր | Просмотров: 729 | Добавил: admin | Дата: 13.02.2012 | Комментарии (0)

Մասնագետները հայտնի ինտերնետ հեռախոսային Skype ծրագրում մեծ «անցք»են հայտնաբերել, որի միջոցով հնարավոր է ճշտել ծրագրից օգտվի աշխարհագրական դիրքը:
Նյու Յորքի ճարտարագիտական համալսարանի փորձագետների խոսքով ծրագիրը թույլ է տալիս որոշել օգտվողի IP հասցեն, ինչը անվտանգության տեսակետից բավականին մեծ բացթողում է:
Փորձի նպատակով փորձագետները Skype ծրագրի միջոցով զանգահարել են մոտ 10 հազար պատահական օգտվողի և նույնիսկ այն դեպքում, երբ զանգին չեն պատասխանել, հնարավոր է եղել ճշտել նրանց IP հասցեն:
Նման թերությունը կվնասի հատկապես հանրաճանաչ մարդկանց, քանի որ IP հասցեյի իմացությունը թույլ կտա հակերներին ճշտել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը և հեշտությամբ շանտաժի ենթարկել նրանց:
Նյու Յորքի ինֆորմատիկայի պրոֆեսոր Կիտ Ռոսը հայտնել է, որ Skype ծրագրի միջոցով  IP հասցեն կարող է որոշել ցանկացած «համալսարանային մակարդակի» հակեր:
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 680 | Добавил: admin | Дата: 13.02.2012 | Комментарии (0)