Գլխավոր էջ » Ամեն ինչի մասին Էջ
« 1 2


 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 6028 | Добавил: admin | Дата: 19.02.2012 | Комментарии (1)

3DNews ՏՏ Լրատվական – Շատերի մոտ՝ ովքեր օգտագործում են iPhone, կամ հետաքրքրված են iPhone-ով, վաղուցվանից հարց է առաջացել – ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված: Redmondpie.com կայքը տեղեկացնում է այն հարցի պատասխանի մասին, որը շատ մարդկանց հետաքրքիր է:

Ինչպես նշել է Apple ընկերության նախկին աշխատակից Բոբ Բորչերը`իրականում դա այնքան էլ խորհրդանշական բնույթ չի կրում: «iPhone-ի առաջին ներկայացման ժամանակ, երբ ցուցադրվել էր հեռախոսի կոնցեպտը, անհրաժեշ էր ինչ-որ ժամ գրված լիներ և պատահականորեն գրվել է 9:42-ը» – ասել է նա:
Միլիոնավոր iPhone-ի օգտագործողներ հիասթափություն են ապրել այս ամենը լսելուց հետո, քանի որ նրանք ավելի յուրահատուկ պատասխանի են սպասել երկար ժամանակ: Այս նույն երևույթը կարելի է նկատել նաև iPad-ների և iPod-ների նկարներում, որտեղ նույնությամբ նշված է 9:42 ժամը:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 710 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – The Wall Street Journal օրաթերթը տեղեկացնում է, որ Apple ընկերությունը չինական արտադրողների հետ պատրաստում են 8 դյույմանոց էկրանով պլանշետ: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր պլանշետի էկրանի պիքսելային թույլատվությունը կլինի՝ 1024×768:

Այսպիսի էկրանի թույլատվություն ունի նաև iPad 2-ը: Միևնույն ժամանակ iPad-ի երրորդ սերունդը (iPad 3-ը), արտաքինից այնքան էլ չի տարբերվի iPad 2-ից: Ըստ տարածված լուրերի, հավանաբար iPad 3-ն ունենալու է 2048×1536 պիքսելային թույլատվությամբ էկրան և երկարադիմացկուն մարտկոց։

Այս նոր՝ 8 դյույմանոց էկրանով պլանշետի շնորհիվ, Apple ընկերությունը կկարողանա ավելի հաջող մրցակցել Google ընկերության Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ: Ըստ WSJ-ի (The Wall Street Journal)՝ Apple-ը մշտապես սարքերի նախատիպեր է մշակում, որոնցից ոչ բոլորն են ուղարկվում արտադրության:

Ներկայումս iPad պլանշետներն ամուր պահում են առաջատարի դիրքերն իրենց սեգմենտում` վերահսկելով նման սարքերի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 763 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Ճապոնական FaithPC ընկերությունը ներկայացրեց իր՝ բարձր տեխնիկական հատկություններով խաղային նոութբուքը, որը տարբերվում է այդ մակարդակի նոութբուքերի շարքում:

High-End մոդելի նոութբուքը, որը ստացել է GXT P170HBD-G580 TWIN-Drive SSR2 անվանումը, նախատեսված է խաղացողների համար: Այս խաղային նոութբուքի «սիրտը» համարվում է՝ Intel Core i7-2969XM Extreme Edition պրոցեսորը: Այն ունի 17.3 դյույմանոց էկրան և համապատասխանաբար 1920 х 1080 էկրանի պիքսելային թույլատվություն: Օպերատիվ հիշողությունն է՝ 16 ԳԲ:

Հզոր գրաֆիկական համակարգն ապահովում է՝ NVIDIA GeForce GTX 580M 2 ԳԲ հիշողությամբ գրաֆիկական քարտը: Նոութբուքը համալրված է անլար ինտերնետի՝ Wi-Fi համակարգով, Gigabit Ethernet և Bluetooth համակարգերով: Նորույթի գինը կազմում է 3.000 եվրո:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 725 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)

DNews ՏՏ Լրատվական – Ըստ չինական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերության Siri ձայնային կառավարման համակարգը, որը տեղադրված է iPhone 4S-ում հնարավոր է շուտով համալրվի ճապոներենով, ռուսերենով և չինարենով։ Եվ այս նորամուծությունը հնարավոր է գործարկվի մարտ ամսին:

Չինական լրատվամիջոցի գաղտնի աղբյուրը նշել է, որ թեստային աշխատանքները նոր լեզուների սկսված են։ Պետք է նշել, որ ըստ լուրերի մարտ ամսին Apple-ը ներկայացնելու է իր երրորդ սերնդի պլանշետային համակարգիչը՝ iPad 3-ը, որը նույնպես իր մեջ ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը։

Siri ձայնային կառավարման համակարգը Apple ընկերությունը թողարկեց iPhone 4S-ի հետ միասին։ Այն հասկանում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։ Apple-ը խոստացել է, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև կորեերեն, չինարեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն 2012-ին։

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 797 | Добавил: admin | Дата: 18.02.2012 | Комментарии (0)


Հրապարակում եմ համացանցում հայտնված մի տեսանյութ,  որտեղ ՌԴ-ի  վարչապետ Վլադիմիր Պուտինը մեղադրվում է մի քանի հանցագործություններում: Մասնավորապես` պետական գույքի  խոշոր հափշտակության ,  բնակչությանը սարսափի մեջ պահելու և գործող իշխանություններին ճնշելու նպատակով` ահաբեկչական  գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու մեջ:
Տեսանյութը  այնքան հմտորեն է մոտնաժվել, որ youtube-ի օգտատերերից մի քանիսը հավատացել են այս տեսանյութի իրական լինելուն, իսկ չհավատացողները երազում են, որպեսզի տեսանյութը իրականության վերածվի:


Իսկ որպես ապացույց,որ տվյալ ինֆորմացիան կեղծ է Ձեզ եմ ներկայացնում այսօրվա Վլադիմիր Պուտինի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:Հանդիպումը տեղի է ունեցել 14.02.2012 ին:Տեսանյութը վերցված է 21:00-ի Ռուսական առաջին ալիքի լուրերից:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
 
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 738 | Добавил: admin | Дата: 17.02.2012 | Комментарии (0)

3DNews ՏՏ Լրատվական – Microsoft կորպորացիան շարունակում է իր քարոզարշավը՝ Hotmail-ի վստահությունը օգագործողների մոտ բարձրացնելու նպատակով: Windows Live-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրությունում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է Hotmail-ը կատարում սպամ նամակների ֆիլտրացում:

Նամակների ֆիլտրացման ուսումնասիրությունը անցկացրել է Cascade Insights ընկերությունը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Hotmail-ն ավելի լավ է սպամ նամակների ֆիլտրացում կատարում, քան Gmail-ը: Հետաքրքիր է, որ Cascade Insights ընկերությունը այս ուսումնասիրությունը անցկացրել է 2009 թվականին, որի արդյունքում լավագույն անտիսպամ համակարգն ուներ Gmail-ը:

Իսկ ներկայիս ուսումնասիրությունով Hotmail-ը գերազանցեց իր պաշտպանվածությամբ Gmail-ին: Վերջին տարիների ընթացքում Hotmail-ն իր անտիսպամ համակարգը բարելավել է SmartScreen տեխնոլոգիաների շնորհիվ: Ըստ Microsoft-ի՝ Hotmail-ի օգտագործողները տեսնում են իրենց «Inbox» թղթապանակի անցանկալի նամակների միայն 3 տոկոսը: Եվ դա շնորհիվ SmartScreen տեխնոլոգիաների:

 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 732 | Добавил: admin | Дата: 16.02.2012 | Комментарии (0)

Մասնագետները հայտնի ինտերնետ հեռախոսային Skype ծրագրում մեծ «անցք»են հայտնաբերել, որի միջոցով հնարավոր է ճշտել ծրագրից օգտվի աշխարհագրական դիրքը:
Նյու Յորքի ճարտարագիտական համալսարանի փորձագետների խոսքով ծրագիրը թույլ է տալիս որոշել օգտվողի IP հասցեն, ինչը անվտանգության տեսակետից բավականին մեծ բացթողում է:
Փորձի նպատակով փորձագետները Skype ծրագրի միջոցով զանգահարել են մոտ 10 հազար պատահական օգտվողի և նույնիսկ այն դեպքում, երբ զանգին չեն պատասխանել, հնարավոր է եղել ճշտել նրանց IP հասցեն:
Նման թերությունը կվնասի հատկապես հանրաճանաչ մարդկանց, քանի որ IP հասցեյի իմացությունը թույլ կտա հակերներին ճշտել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը և հեշտությամբ շանտաժի ենթարկել նրանց:
Նյու Յորքի ինֆորմատիկայի պրոֆեսոր Կիտ Ռոսը հայտնել է, որ Skype ծրագրի միջոցով  IP հասցեն կարող է որոշել ցանկացած «համալսարանային մակարդակի» հակեր:
 
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 724 | Добавил: admin | Дата: 13.02.2012 | Комментарии (0)

1-50 51-58