Ինչպես գիտեք Google+ ցանցը հնարավորություն է տալիս կատարել խմբակային տեսազանգեր 10 անցանց միջև: Իսկ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր միայն 2 անձանց մասնակցությամբ: Ֆեյսբուքի այդ թերությունը վերացնելու համար օգնության է գալիս Social Hangouts ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Ֆեյսբուքում կատարել տեսազանգեր առավելագույնը 20 անձանց մասնակցությամբ: Ընդ որում տեսազանգի ընթացքում կարող եք նաև ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ:
1.Բացեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլը:
3.Սեղմեք Go To App կոճակը:
4.Սեղմեք Start Group Video Chat կոճակը:
5.Թույլատրեք ծրագրին, որպեսզի այն կարողանա օգտագործել համակարգչին միացված տեսախցիկը և միկրոֆոնը:
6.Բացված պատուհանում նշեք այն ընկերներին, որոնք պետք է մասնակցեն ընթացիկ տեսազանգին:
Ծրագիրը մի անգամ օգտագործելուց հետո այն կհայտնվի Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի ձախ մասում:
Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել այդ նշանի վրա ու կատարել խմբակային տեսազանգեր: Եթե խնդիրներ են առաջանում տեսախցիկի հետ կապված, ապա փորձեք այլ դիտարկիչների վրա: