Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի աշխատանքային էկրանից:
Հատուկ վերը նշված պահանջները բավարարելու համար ստեղծվել է Pokki ծրագիրը, որը ոչ միայն թույլ է տալիս համակարգչի աշխատանքային էկրանի ներքևում տեղադրել ինտերնետ ծառայությունների հղումները, այլ նաև օնլայն տարբերակով ցույց է տալիս դրանցում առկա թարմացումների մասին տեղեկացումներ (օրինակ նամակների քանակը):
Pokki ծրագիրը ունի նաև App Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին:
Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և օպերացիոն համակարգի միջև կապը:
Թողարկվել է Google Chrome ինտերնետ դիտարկչի 21-րդ տարբերակը, որը իր մեջ ներառում է մի շարք դրական փոփոխություններ: Դրանցից կարևորագույնը այն է, որ Google Chrome-ը այժմ ներառում է getUserMedia API, որը թույլ է տալիս առանց ավելորդ հավելվածների օգտվել համակարգչին միացված տեսախցիկից և միկրոֆոնից: GetUserMedia API-ով կայքերը այցելելու ժամանակ ծրագիրը ձեզանից կպահանջի տեսախցիկից օգտվելու թույլավտություն: Հաստատելու համար սեղմեք Allow:
Եթե հետաքրքրված եք նոր ֆունկցիաներով, ապա տեղադրեք Google Chrome-ի 21-րդ տարբերակը և այցելեք այս կայքը, որ հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով նվագել Xylophone երաժշտական գործիքը:
Այսօր լխոսեմ մի ծրագրի մասին որը մեզ հնարավորություն կտա համակարգչի էկրանին տեղադրենք մեր ցանկացաց վիդեօներ`դրա համար նեզ անրաժեշտ է Irwin ծրագիրը ; ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղից; Այն ներբեռնելուց հետո տեղադրեք համակարգչում եվ բացեք Irwin ծրագիրը ` այցելեք youtube.com և կրկնորինակեք ձեր ցանկացաձ վիդեոի հասցեն(URL) Վիդեոի հասցեն տեղադրեք ծրագրում եվ սեղմեք get youtube կոճակը եվ վիդեոն կհայտնվի համակարգչի էկրանին
ePSXe ծրագրի օգնությամբ կարելի է Sony PlayStation-ի դիսկերը օգտագործել համակարգչում այդ խաղերը խաղալու համար: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնված ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք թղթապանակում գտնվող ePSXe ծրագիրը:
Ծրագրի մոնյուի Config-ից ընտրեք Video և Select Video Plugin-ում նշեք Pete's DX6 D3D Driver:
Սեղմեք Configure: Desktop resolution-ը ընտրեք Ձեր էկրանի չափերը, Color deph 32Bit, սեղմեք Nice և OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Sound, բացվող պատուհանում ընտրեք ePSXe SPU core:
Ծրագրի մենյուից ընտրեք CDROM, բացվող պատուհանում ընտրեք CD-ROM'a ePSXe CDR WNT/W2K core: Սեղմեք config և ընտրեք Ձեր CDrom-ի անունը (ինձ մոտ E): սեղմեք OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Game Pad>Pad1 և ցանկացած կոճակ փոխարինեք Ձեր ուզածով` մկնիկով ակտիվացնելով և ստեղնաշարի կոճակով սեղմելով դրա վրա: Սեղմեք OK:
Համակարգչում տեղադրեք Sony PlayStation-ի դիսկը և ծրագրի մենյուի File-ից ընտրեք Run CdRom:
Ծրագրի օգնությամբ կարելի է բացել DjVu, XPS, JBIG2, FB2, TXT, Comic Book Archive (CBR or CBZ), TCR, FB2, BMP, JPEG, GIF, PNG, WMF, EMF, PSD), PDF և TIFF ֆայլերը: Ծրագիրը անվճար է, թեթև, հարմար օգտագործման համար և կարդում է բազմաթիվ ֆորմատներ:
Nero - Հայտնի մի ծրագիր, որը ստեղծված է СD/DVD ձայնասկավառակներ ձայնագրելու համար: Ապենապարզ ֆորմատից մինջև ամենաբարդ(HD DVD մինջև Blu-ray): Չնայած որ ծրագիրը ունի ավելի կատարելագործված և թարմացված տարբերակներ(Nero 7,8,9,10,11), բայց Nero ծրագրից օգտվողների մեծամասնությունը դեռևս օգտագործում է ծրագրի 6-րդ տարբերակը: Երևի պատճառը ծրագրի մատչելի և պարզ լինելն է: Նկարագրություն:
Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև կատարել որոնում անմիջապես համակարգչի էկրանից: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Windows+H:
Ծրագիրը նախատեսված է բնական նկարին նկարչական էֆֆեկտ տալու համար:Շատերն են ուզում ունենալ դիմանկար,որը նկարված կլինի մատիտով,բայց շատ քչերն են կարողանում նկարել:Այդ պատճառով օգտագործեք FotoSketcher ծրագիրը,որը լավագույնն է իր տեսակի մեջ:Ներբեռնում եք նկարը,ընտրում էֆֆեկտը և նկարը պատրաստ է:Ծրագիրը շատ պարզ է:
Driver-ը ծրագիր է, որը թույլ է տալիս մեկ այլ ծրագրի օգտվել համակարգչի սարքերից (օրինակ վեբ-տեսախցիկ, ձայն, տպիչ, մոդեմ):Driver Pack Solution-ի օգնությամբ կարելի է ցանկացած համակարգչում և ցանկացած Windows-ում տեղադրել Driver-ները, թարմացնել դրանք: Համակարգիչը առանց driver-ների, կամ որոշ դեպքերում ոչ այն driver-ներով որնցով նախատեսված է աշխատելու համակարգչի այս կամ այն սարքը, չի կարող նորմալ աշխատել:
Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Շատ թեթև աշխատող օպերացիոն համակարգ, որը ընդգրկում է՝ Ավտոմատ տեղադրում Chip Windows XP 2012.03 - համակարգը տեղադրվում է ամբողջովին ավտոմատ, Ձեզ պետք է ընդամենը ընտրել HDD-ի այն հատվածը, որտեղ պետք է տեղադրվի այն։ Տեղադրման ժամանակ ավտոմատ կտեղադրվի նաև անհրաժեշտ դրայվերները։ Ստանդարտ տեղադրում Chip Windows XP 2012.03 - ստանդարտ համակարգի տեղադրում, ամբողջ տվյալները գրում եք Դուք։
Պլատֆորմա։ x86 Լեզու։ Միայն Ռուսերեն Անվտանգության թարմացումներ։ 15.03.2012թ. Ծավալը։ 700մբ
Կան նաև այլ ուտիլիտաներ և հավելումներ համակարգչի աշխատանքի, վերականգման համար։
Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որի միջոցով կկարողանաք անջատել համակարգիչը ցանկացած ժամանակ, դուք կարող եք ընտրել անջատման ժամանակը և հեռանալ համակարգչից երբ, որ լրանա ձեր ընտրած ժամանակը համակարգիչը ավտոմատ կանջատվի:
Yandex ընկերությունն առաջարկում է օգտագործողներին ներբեռնել անվճար Kaspersky հակավիրուսային համակարգը`կես տարվա լիցենզիայով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում:Առաջարկից կարող են օգտվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք նախկին ԽՍՀՄ-ի երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը: 6 ամսվա լիցենզիան լրանալու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նորը՝ 20% զեղչով:Նաև նշվում է, որ հակավիրուսի այս փաթեթը չունի տեխնիկական սպասարկում , խնդիր առաջանալու դեպքում օգտագործողին խորհուրդ է տրվում օգտվել ընկերության կայքի База знаний բաժնից: