Ողջույն հարգելի ընթերցող, այս գրառումը ընթերցելուց հետո Դուք
անշուշտ կկարողանաք ապակոդավորել Ձեր Nokia բջջային հեռախոսը,
իհարկե եթե մոռացել եք գաղտնաբառը:
Անցնենք գործընթացին:
- Նախ բեռնում եք J.A.F. ծրագիրը այստեղից և տեղադրում համակարգչում: (բեռնելու համար ընտրեք бесплатно ռեժիմը, սպասեք 60 վարկյան, գրեք պահանջվող կոդը և սեղմեք скачать файл)
- Հեռախոսը USB շնորով միացրեք համակարգչից և ընտրեք PC Suite ռեժիմը(Մտեք հեռախոսի Меню բաժինը - Настройки - Подкл. устройств - Кабель USB և ընտրեք PC Suite)
- Սպասեք, մինչև համակարգիչը ավտոմատ կտեղադրի անհարժեշտ բոլոր փաթեթները:
- Բացում եք J.A.F. ծրագիրը: Սկզբից հնարավոր է այսպիսի սխալ տեսնեք, եթե առկա է այդպիսի սխալ ուղղակի սեղմեք OK
- Ծրագրի վերևում ընտրեք BB5 և ներքևում ավելացրեք User Code Edit - ռեժիմը:
- Հաջորդ քայլում սեղմում եք SERVICE և բացված պատուհանում գրում 12345 և սեղմում Read Code(հնարավոր է Read Code բառը բացակայի)
- Բացված պատուհանում ցուցադրվում է Ձեր հեռախոսի ներկայիս օգտագործվող գաղտնաբառը: Օրինակ ինձ մոտ 771336 էր: