(Ուկրաինայի ազգային ծառերից մեկը՝ Մաքսիմ Ժելեզնյակի կաղնին)
Ուկրաինայի ազգային ծառ (ուկր.՝ Національне дерево України), կոչում է, որը տրվել է 2010 թվականին Ուկրաինայի ամենահայտնի և ճանաչված 17 ծառերին։ Նախկինում այս ծառերից շատերը պետության հովանավորության ներքո էին, որպես բուսաբանական հուշարձաններ և հաշվառված էին Ուկրաինայի բնության արգելոցներ հիմնադրամում։
Մրցույթը
2009 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանով և Կիևի բնապահպանա-մշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ հաստատվեց Ուկրաինայի ազգային ծառ որոշող մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների Ուկրաինայի ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն կարող էր թեկնածու առաջադրել և մասնակցել ընտրությանը։
Որոշվեցին չորս անվանակարգ՝
ամենահին ծառեր, անվանակարգում մասնակցում էին 9 ծառ 300 տարեկանից մեծ (Պյոտր Մագիլայի շագանակենին) և մինչև 2000 տարեկան (Նիկիտինսկի բուսաբանական այգու ձիթենին),
հիշատակի ծառեր, 10 ծառ, որոնք կապված են հայտնի մարդկանց կյանքի և հիշատակի հետ,
պատմական ծառեր, 8 ծառ, որոնք կապված են պատմական իրադարձությունների հետ, կամ պատմական խորհրդանիշներ են,
գեղագիտական արժեք ներկայացնող ծառեր, 8 ծառ։
Մրցույթը կայացավ 2010 թվականի փետրվարից մինչև հուլիսի 1-ը, հուլիսի 6-ին համաձայն մրցույթի արդյունքների հրապարակվեց Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանը 17 ծառի «Ուկրաինայի ազգային ծառ» կոչումը շնորհելու մասին։
2010 թվականի հուլիսի 13-ին Կիևի կենդանաբանական այգում տեղի ունեցած «Ուկրաինայի ազգային ծառերի» շնորհահանդեսի ժամանակ ներկա էին ավելի քան 40 ուկրաինական և արտասահմանյան լրագրողներ, իրադարձությունը լուսաբանում էին 14 հեռուստաալիք։ Շնորհանդեսից հետո մասնակիցները այցելեցին Կիևի Գրյունեվալդի կաղնուն, որը պատվավոր կոչմանը արժանացած ծառերից մեկն էր։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ուկրաինայի ազգային ծառ» կոչման առաջին մրցանակաբաշխությունը։
Բարև ձեզ։Այսոր որոշեցի խոսել բլոգների ու բլոգգերների մասին։Ես այսոր մտածում եմ ինչքան մարդիկ կան իմ բլոգի ընթերցողներից որ ունեն հիանալի մտքեր որ կարող են կիսվել ողջ աշխարհի հետ։Ուզում եմ սովորեցնել ու ասել փորձեք ստեղծել ձեր բլոգը ու նաև աշխատել փող,կարելի է ասել հաճելին և օգտակարը մեկ տեղ այսպիսով սկսենք։
Ո՞ր
բրաուզերն է լավագույնը` Հարց, որին պատասխանելը այդքան էլ ընդունելի չէ,
քանի, որ այս հարցին կոնկրետ պատասխան տալ ուղակի հնարավոր չէ: Մարդկանց
կարծիքները տարբեր են բրաուզերների մասին՝ մեկը օգտագործում է այն ինչին
սկզբից էլ հարմարվել է, մյուսը գնահատում է արագությունը և
պաշտպանվածությունը, և այլն: Վեբ բրաուզերները շատ են, բայց արդեն կան
հայտնիներ՝ Google chrome, Mozilla Firefox, Opera, Internet Explorer, Safari: Սրանք արդեն վաղուց նորեկներ չեն:Այժմ կպատմեմ բրաուզերների մասին:
1.Google Chrome(Գուգլ խրոմ)-բրաուզեր
պատրաստված Google ընկերության կողմից, 2008 թվականին: Այս պահին
համացանցում առաջատարը սա է, բայց այս առաջընթացը հարաբերական է: Ունի
տարբեր հավելումներ, որոնք ակտիվացնելուց հետո դիզայնը կարող է փոխվել:
Գուգլի փոփոխված տեսակներից ամենահայտնին Chromium-ն է:
2.Opera(Օպերա)-բրաուզերը
ստեղծվել է Նորվեգիայում 1994 թվականին: Այս պահին համացանցում զբաղեցնում
է երկրորդ տեղը զիջելով Գուգլ Խրոմին 1,5%-ով: Օգնում է այն օտվողներին,
որոնց ինտերնետ կապը դանդաղ է(Գոյություն ունի Opera Turbo ֆունկցիան, որը
քիչ թո շատ արագացնում է վեբ էջերի բացման արագությունը): Գեղեցիկ
ինտերֆեյս: Աշխատում է արագ:
3.Internet Explorer(Ինտերնետ Էքսփլորեր)-ստեղծվել
է Microsoft-ի կողմից 1995 թվականին: Դարձավ հայտնի մի պատճառով՝ այս
բրաուզերը ներառեցին Windows փաթեթի մեջ, սկսած Windows 95-ից: Սկզբից, այս
բրաուզերից օգտվում էր համացանցի 90%-ը, բայց վատ տարբերակների 5,6,7
պատճառով նա սկսեց շատ վատ արտաբերել վեբ կայքեը և ընկավ այդ բարձունքից:
Հիմա արդեն կա Ինտերնետ Էքսփլորեր 9-ը, որը ավելի հաջողված է: Շատերը
ուղակի ատում են այս բրաուզերը, նրա դանդաղ աշխատելու և կայքերը սխալ
արտաբերոլու պատճառով:
4.Mozilla Firefox(Մոզիլա Ֆայրֆոքս)-Արագ և ապահով բրաուզեր, լավագույններից է արագ աշխատող բրաուզերների միջից: Գեղեցիկ տեսք և դասակարգված մենյու:
5.Safari(Սաֆարի)-ինտերնետ
բրաուզեր ստեղծած Apple ընկերության կողմից: Ամեն ինչ շատ գեղեցիկ և հեշտ
պատկերված է, մի անգամից զգացվում է Սթիվ Ջոբսի աշխատանքը :) Շատ ապահով
է:Եվ վերջում Ձեզ եմ ներկայացնում վերջին ամիսների բրաուզերների
վարկանիշները:
Այսօր
Coca Cola ապրանքանիշը ամենաթանկ գնահատված ապրանքային նշանն է
.Գնահատվում է մոտ 71.86 միլիոն դոլլար:Coca Cola -ն օգտագործում են
աշխարհի ավելի քան 200 երկրներ:Coca Cola - ն արդեն 15 տարի է Հայաստանում
է,բայց քչերը գիտեն առաջացման պատմությունը - Եկեք ծանոթանանք Coca Cola -ի
պատմությանը:
Coca Cola -ի հայտանգործումը
886 թվականին
Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը
հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների հյութից և տոնուսային հատկություններ
ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ հաճելի
համ։ Ըստ նրա այդ օշարակը օգնում էր մարդկանց ազատվել հոգնածությունից,
ստրեսից և ատամնացավից ։Սկզբում օշարակը վաճառվում էր Ատլանտա քաղաքի
«Ջեկոբա» խոշոր դեղատանը մեկ բաժինը՝ հինգ ցենտով ։Իրականում Կոկա Կոլա
ըմպելիքը առաջացել է անուշադրության հետևանքով.Վաճառողը,որը պետք է ստեղծեր
վերևում նկարագրված օշարակը,շփոթմամբ բացելով ոչ թե ջրի այլ գազավորված
ջրի ծորակը օշարակի մեջ լցնում է գազավորված ջուր.Ստացված խառնուրդը
կոչվում է հենց Կոկա Կոլա :Ըմպելիքը այդպես է կոչվել Փոմբերտոնի հաշվապահը.
Coca Cola -ի բաղադրությունը
«Coca-Cola»-ի
հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց
այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի
ընկույզը։Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած
ներվաին խանգառման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև
պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է
անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆիից (որի հանդեպ անտարբեր չէր
նաև հենց ինքը)։ Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա
վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ
վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի
և տոնուսի բարձրացման համար։ բիզնեսը հասնում է իր բարցրակետին և
1916թ.-ին հայտնաբերվում է կոկա կոլա- ի իրական շիշը:
Հետաքրքիր փաստեր Coca Cola -ի մասին
Այդ
ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում
էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը
50 դոլարի Կոկա-կոլա։Հետաքրքիր է, որ Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել
էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր
վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։1888 թվականին
Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին
բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company»
կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի
արտադրությամբ։Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի
մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց
հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած
սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում
սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված
էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլաի հեղինակությունը աճում էր
երկրաչափական պրոգրեսիայով։
Coca Cola-ի ժամանակագրությունը
1894 թվականից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։
1915 թվականին
դիզայներ Թերրի Օտաի (Ինդիանա նահանգ) 6-ունցիանոց շշով Կոկա-կոլան (120
հազար դոլար բյուդջետով) դառավ ԱՄՆ-ի ամենահայտնի խմիճքը։
1916 թվականին
բացվել է 153 դատական գործ անվանանիշ-իմիտատորների (նմանակում) դեմ,
ինչպիսիք են օրինակ՝ Fig Cola, Candy Cola, Cold Cola, Cay-Ola և Коса
Nola.
1955 թվականին Կոկա-Կոլան սկսեց վաճառվել 10, 12 և 26 ունցիա տարողությամբ շշերով։
1982 թվականից
արտադրվեց Diet Coke (դիետիկ Կոկան)Հետագայում, մրցակիցների պատճառով,
որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը
սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke,
Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և
Caffeine-Free Tab.Այժմ Կոկա-կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան
երկու հարյուր երկրներում։
Հարգելի այցելուներ, այսուհետ բլոգում երբեմն կտեղադրվեն նմանատիպ վերանգրով գրառումներ, որոնք նախատեսված են ստեղծել անմիջական կապ բլոգի այցելուների միջև և օգնել միմյանց տարբեր բնագավառներում: Այսինքն կարդում եք վերնագիրը ու մեկնաբանությունում գրում վերնագրին համապատասխան ձեր կողմից ամենաշատ սիրված և ամենաշատ հավանած ֆիլմերը, խաղերը, երգերը և այլն: Այսպիսով տվյալ գրառումը նվիրվում է միայն ֆիլմերին: Մեկնաբանություններում գրեք այն ֆիլմերը, որոնք խորհուրդ կտաք դիտել:
Օրերս լրացավ Հայաստանի և Կորեայի բարեկամության հաստատման 20 տարին: Այս առումով հետաքրքիր է փաստը, որ ի տարբերություն հարևանների հետ վատ հարաբերություններին, մեր երկիրը բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել այնպիսի հեռավոր երկրների հետ ինչպիսիք են Կորեան, Արգենտինան և այլն… 2012-ին Կորեայի հետ 20 տարվա թելերով կապված բարեկամության տոնակատարություննեըն անցկացվեցին Երևանում: Միջոցառման ընթացքում հիմնական շեշտը դրված էր "հիպ հոպ” մշակույթի և կորեական մարտարվեստների ցուցադրման վրա: Իսկ առավել հասկանալիության համար նշեմ, որ հանրաճանաչ սպորտաձևերից կորեական մարտարվեստների մեջ է մտնում "թեքվոնդոն”, ինչով էլ հենց հիմնականում մեզ մոտ "ճանաչում են Կորեային”:
Skype-ի պրոֆիլը ջնջել հնարավոր չէ, բայց կան մի քանի մեթոդներ պրոֆիլը որոնման համար անտեսանելի դարձնելու համար: Եթե Դուք երկու շաբաթ չեք օգտագործում այդ պրոֆիլը, ապա այն դառնում է որոնման համար անտեսանելի: Կարելի է նաև ջնջել պրոֆիլի տվյալները (անուն, ազգանուն, քաղաք...): Տվյալները փոխելու համար մուտք գործեք Skype, личные данные - редактировать мои данные:
Հարգելի այցելուներ ես բազմիցս անդրադարձել եմ, թե ինչպես կարելի է գումար աշխատել համացանցում ,, սակայն այսօր կանդրադառնամ թե որ կայքերով ՉԻ կարելի գւմար աշխատել ,,այսինքն դուք ինչքան էլ ,որ դուք գումար աշխատեք միևնույն է նրանք չեն փոխանցի ձեր գումարը:
Արդեն մի քանի օր է,ինչ սկսել եմ օգտագործել Opera բրաուզերը և արդեն հասցրել եմ մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ բացահայտել:Սակայն մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ ասել,որ այն շատ հետաքրքիր ու հարմարավետ բրաուզեր է և ձեզ նույնպես խորհուրդ կտայի օգտագործել:Ցանկության դեպքում կարող եք ներբեռնել այստեղից:
Opera-ն հնարավորություն է տալիս խմբավորել պատուհանները:Դրա համար պարզապես մի պատուհանը դրեք մյուսի մեջ:Դրանից հետո դուք հնարավորություն կունենաք բացել կամ փակել խմբավորված պատուհանները:
Աշխարհի վերջը կարող է գալ անսպասելի ու շատ արագ, գրում է գերմանական Focus ամսագիրը` վկայակոչելով գիտնականների վերջին հետազոտության արդյունքներին: Աշխարհի առաջատար կենսաբաններից ու երկրաբաններից կազմված 22 հոգանոց խմբի կարծիքով` այն տեղի կունենա միանգամայն բնական կենսաբանական պատճառներով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են մինչև հունիսի վերջ Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին ընդառաջ: Գիտնականները կարծում են, որ համաշխարհային էկոհամակարգը կարող է փլուզվել անսպասելի, իսկ մեղավորը կլինի մարդը: Ըստ նրանց` էկոլոգիան ժամանակի ընթացքում կվատթարանա, մոլորակի բնակչությունը` կաճի, իսկ ռեսուրսների թիվը` կտրուկ կնվազի: Բացի այդ, այս հարյուրամյակում սպասվող աշխարհի վերջի գլխավոր «դերակատարներից» մեկը կարող է լինել գլոբալ տաքացումը:
Մասնագետները հաշվել են, որ մինչև 2050թ.-ը Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհասնի 9.3 մլրդ մարդու, իսկ մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճանով: Այս փոփոխությունները ոչ մի կերպ կանգնեցնել չի լինի: Սնունդը մարդկանց կսկսի չբավականացնել, մեր առօրյա իրականությունն անճանաչելիորեն կփոխվի:
Սակայն գիտնականները կարծում են, որ մարդկությունն ունի իրավիճակը շտկելու հնարավորություն: Պետք է խնայողաբար վերաբերվել բնությանն ու մի քանի անգամ կրճատել հումքային ռեսուրսների սպառումը: Վիճակագրության համաձայն` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 10-րդ մարդը հավատում է աշխարհի վերջին:
Չինաստանի Քսինքսիան քաղաքի բնակիչները փողոցում տարօրինակ կենդանի են հայտնաբերել, տեղեկացնում է orange.co.uk կայքը։
Մասնագետների կարծիքով՝ հայտնաբերված կենդանին մազազուրկ շուն է, որի մաշկին տարօրինակ բծեր կան։ Սակայն բնակիչների հավաստմամբ՝ կենդանու ծնոտային մասն ավելի շատ խոզ է հիշեցնում։ Բացի դրանից, «մազազուրկ» արարածի ճակատին մազեր կան։
Բացի վերոնշյալ կարծիքներից, չինացի իրավապաների ենթադրությամբ՝ կասկածելի արարածի արտաքին տեսքն իրական չէ։ Չինացի ոստիկանները կասկածում են որ կենդանու տերը միտումնավոր ներկել է նրան։
«Անշուշտ հայտնաբերված կենդանին շուն է։ Պետք է նշեմ, որ այն բավական թանկ ցեղատեսակի է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ առաջիկայում տեղական բժշկական կետրոններից մեկում կենդանին հատուկ հետազոտության կենթարկվի։
Ճապոնիայի Օսակայի Համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ մարդու արյան մեջ առկա հակավարակային շիճուկի սպիտակուցներից մեկը անմիջականորեն ազդում է նրա ծերացման վրա, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ճապոնացի մասնագետները այդ գենի վրա համարյա ամբողջութամբ ազդելու հնարավորություն են գտել։
Ըստ գիտնականների՝ C1q սպիտակուցը պատասխանատու է մարդու բջիջների ծերացման համար։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն նշված սպիտակուցային համակարգի մնացած սպիտակուցների հետ միասին նախատեսված է միայն օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանության համար։
Շիճուկի համակարգն ինքին իրենից բարդ սպիտակուցների զուգակցություն է ներկայացնում, որոնք միշտ առկա են մարդու օրգանիզմում։
Օսակայի Համալսարանի գիտնականներին հաջողվել է այնպես ազդել C1q-ի վրա, որ ծերացման գործընթացն ամբողջությամբ դադարել է։ Այլ խոսքերով ասած՝ ճապոնացի գիտնականները մոտ են հավերժ կյանքի գաղտնիքի բացահայտմանը։ Այդուհանդերձ նշվում է, որ այս բացահայտումն իր հակառակ կողմն ունի։ Պարզվում է, որ C1q-ի միջոցով ծերացման դանդաղության հետևանքով քնի ընթացքում մարդը կկորցնի իմունային համակարգը։
Գիտնականներին դեռ չի հաջողվել ապիտակուցի վրա այնպես ազդել, որ ծերացման դանդաղեցման հետ մեկտեղ իմունային համակարգի գործունեությունը չվնասվի։ Սակայն ճապոնացի գիտնականները լիաույս են, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը։
Ֆրանսիայում տարեկան ուտում են մոտ 200 000 000 գորտ.
Գերմանիայում արտադրվում է մոտ 1200 տեսակի նրբերշիկ...
Հարավային Կորեայում արգելվում են ամուսնությունները միևնույն ազգանունը կրող մարդկանց միջև:
Թուրքիայում սգո գույն է համարվում մանուշակագույնը:Շատ մուսուլմանական երկրներում և Չինաստանում` սպիտակը:
ԱՄՆ-ում այն ծխողը, որը փորձում է թողնել ծխելը, սակայն դա նրան դժվար է տրվում կարող է հավաքել հատուկ հեռախոսահամար և ամբողջ օրը լսել ծանր հիվանդ ծխողի ուժեղ հազ :
Չինական ասացվածքն ասում է. - Ով չի կարողանում ժպտալ, նա չպետք է զբաղվի առևտրով:
Հունական փիլիսոփա Անահարսիսը բոլոր մարդկանց բաժանում էր 3 խմբի` նրանք, որ մեռած են, նրանք, որ կենդանի են և նրանք, որ ... լողում են ծովում:
Հնդիկները կարծում են, որ պատվաբեր չէ մահանալ մահճակալում, պետք է մահանալ գետի մոտ:
Չինաստանի իմաստունները փաստում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորի վրա`մեղավորները, աջ կողքի վրա` թագավորները իսկ ձախ կողքի վրա իմաստունները...
Ալբանիայում գլխով այո ասելը համարվում է ասել ոչ իսկ ոչ ասելը այո:
Պարզվում է, որ երկրագնդի վրա գտնվում է 67 մետր երկարությություն ունեցող FireFox ինտերնետ դիտարկիչի լոգոն: Այն պատրաստել են Օրեգոնա համալսարանի ուսանողները: Այդ լոգոն կարելի է տեսնել գուգլի քարտեզի վրա 45.123464,-123.11431 կոորդինատում:
Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական WebMoney համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoneyհամակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝
3.Բացված էջում սեղմեք ներքևի նկարում պատկերված համապատասխան կոճակը՝
1-WebMoney դոլարը վերածել դրամի
2-WebMoney ռուբլին վերածել դրամի
3-WebMoney եվրոն վերածել դրամի
4. Այնուհետև սեղմեք բացված վահանակի առաջին տողում գտնվող CHANGE կոճակը՝
5.Գրեք գումարի չափը, Idram-ի ID-ն (կարող եք վերցնել Idram կայքից), Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Exchange:
6. Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Վերջում նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է սեղմեք նույնականացում ֆունցկիան և այնուհետև գրեք հեռախոսի համար, որի վրա եկած կոդը անհրաժեշտ է գրել Idram կայքում:
Երեկ երեկոյան սկսվել և այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը: Երեկ երեկոյան Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվեց Մեծ Պահքը` եկեղեցիներում հաղորդություն ստանալուց հետո:
Երևանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արքեմյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սբ. Հարության տոնի առավոտյան ևս հավատացյալ ժողովուրդը եկեղեցիներում կարող է ստանալ հաղորդություն:
Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…»:
Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը:
Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի: Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
acebook, Youtube, Twitter կայքերն աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական կայքերի բրենդերն են:
BV4 վարկանիշային գործակալությունը՝ Ցյուրիխի կիրառական գիտությունների Համալսարանի հետ մեկտեղ, կազմել է ամենաթանկ սոցիալական կայքերի վարկանիշային աղյուսակը:
Առաջին տասնյակում գտնվում են ԱՄՆ-ի և Չինաստանի սոցիալական կայքերը: Ռուսական Вконтакте սոցիալական կայքը գտնվում է 11-րդ հորիզոնականում, իսկ Одноклассники-ին` 15-րդ հորիզոնականում:
Ամենահետաքրքիրն այն է, որ Google+ սոցիլական կայքը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 23-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Facebook-ը, որի արժեքը գնահատվում է 29.115 միլիարդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Youtube-ը (18.099 միլիարդ դոլար), իսկ երրորդ տեղում Twitter–ն է (13.309 միլիարդ դոլար):
Տասներեք ամենաթանկ սոցիալական կայքերի բրենդերի ընդհանուր արժողությունը հասնում է 125 միլիարդ դոլարի:
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հաստատ սիրահարվել է: Լավ է դա թե վատ, սակայն աղջիկների մոտ սիրահարվածությունը ավելի արագ է վրա հասնում: Երևի թե աղջիկներն անըհդհատ սպիտակ ձիով ասպետին հանդիպելու ակնկալիք ունեն: Սակայն որո՞նք են աղջիկների սիրահարվածության նշանները:
♥ Նա սկսում է իրեն էլ ավելի շատ հետևել, փորձում է ուրիշ սանրվածք, դիմահարդարում օգտագործել:
♥Հեռախոսը կյանքի անբաժան մասն է: Անընդհատ զանգի է սպասում:
♥Մոռացկոտ է դառնում: Եթե սիրահարված աղջիկը ձեզանից գրիչ է խնդրել և չի վերադարձրել, մի նեղացեք իրենից:
♥Ցավում եմ, բայց ձեր ասածները նա կլսի միայն տասներորդ անգամից, քանի որ <<մտքերով ուրիշ տեղ էր>>:
♥Եթե նա պատահաբար հանդիպում է իր սիրած էակին, ապա անկասկած նկատում է, թե ինչպես էր նա իրեն նայում: Նույնիսկ եթե դա այդպես չէր:
♥Սիրահարված աղջկա երևակայությանը չի հասնի նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչը: Տղային մեկ անգամ տեսնելուց հետո, նա արդեն կարող է բոլոր մանրուքներով պատմել, թե ինչպես նրանք կամունսանան, որտեղ կապրեն, քանի երեխա կունենան և արդեն որոշում է նրանց անունները:
♥Նա կարող է ժամերով ուսումնասիրել տղայի սոց կայքի էջը:
♥Որո՞նք են սիրահարվածության գլխավոր <<ախտանիշները>>: Իհարկե ախորժակի բացակայությունը և անքնությունը, ինչի պատճառով էլ աղջիկը սկսում է նիհարել:
♥Ընկերուհիների, ծանոթների հետ իր սիրելիի մասին խոսելիս նա հաճախ իդեալացնում է նրա բոլոր հատկանիշները:
♥Սկսում է տեղի անտեղի ժպտալ:
♥Հորոսկոպին հետևելը դառնում է օրվա կարևոր մաս: Ինչպես նաև նա սկսում է հավատալ գուշակություններին, օրինակ՝ երիցուկի թերթիկների վրա:
♥Նա սկսում է պատասխանել համացանցի բոլոր թեստերին:
♥Եվ վերջինը` դա անիմաստ հիստերիկաներն են: Նա կարող է լացել ամեն մանրուքի պատճառով:
Եթե ցանկանում եք ձեր զգացմունքները արտահայտել ծաղիկներրի միջոցով, ձեր սիրելիին նվիրեք վարդեր: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին են ձեր հարաբերությունները, կարևոր է այն զգացումը, որը դուք զգում եք: Կարմիր վարդեր կարելի է նվիրել և կանանց և տղամարդկանց: Եվ մի փոքրիկ ուղղություն` զգացմունքների արտահայտման համար:Ծաղիկներ ընտրելիս մի գնեք վառ գույնի ծաղիկներ: Չէ, անպայման չէ, որ նրանք մուգ գույնի լինեն, ուղղակի փորձեք ծաղիկները ընտրել ավելի մեղմ գույներով:Իսկ գիտեիք, որ1 հատ ծաղիկ նվիրելը նշանակում է` դու միակն ես ինձ համար,
3 ծաղիկը` կգամ քեզ հետ թեկուզ աշխարհի ծայրը,5-ը առանց բառերի սիրո արտահայտման ձև է,11 հատ ծաղիկ նվիրում են ընկերության առաջարկ անելու դեպքում:7 ծաղիկ նվիրում են նորապսակներին,Եվ հիշեք, մի նվիրեք ձեր սիրելիին 11 ծաղիկ, նա կարող է այդ ամենը սխալ հասկանալ և մտածել, որ ուղղակի ուզում եք վերջ դնել ձեր հարաբերություններին և մնալ ուղղակի ընկերներ:
Այստեղ կա Վարորդական տեսական քննությունների պատասխանները ու հարցերը 3գիրք,եթե նկատեցիք էկրանի աջ հատվածում կա 1group 2group 3group դրանք տարբեր գրքեր են եվ սկսում ենք սովորել 1-3 գրքերը
Ամերիկյան Google որոնողական հսկայի առցանց թարգմանության ծառայությունը` Google Translate-ը, ուղղել է իր «սխալը». «Ես սիրում եմ հայերին» նախադասությունը ծրագիրն այսուհետ I love Turkey-ի (Ես սիրում եմ Թուրքիան) փոխարեն թարգմանելու է I love Armenians` «Ես սիրում եմ հայերին»:
Google Translate-ի վերոնշյալ արտառոց թարգմանության մասին օրեր առաջ գրել էր ԱՄՆ-ում հրատարակվող անգլալեզու Armenian Weekly պարբերականը, որն էլ հենց կապ է հաստատել Google ընկերության հետ և այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրել:
«Google Translate-ը մեքենայացված համակարգ է: Այն թարգմանություններ կատարելիս տարբերականերն ընտրում է` հիմք ընդունելով մարդկանց կողմից թարգմանված տեքստերից վերցված նմուշները: Այն բառացի, բառարանային թարգմանություն չի կատարում,-պարբերականի հետ զրույցում ասել է ընկերության Գլոբալ հաղորդակցությունների և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆրայդենֆիլդը և հավելել,-Այնպես որ, ծառայությունը երբեմն սխալներ է անում, որոնք ակնհայտ են մարդու համար, բայց ոչ մեր մեքենայացված համակարգի համար»:
Ժամանակի պահանջներին համընթաց`ինովացիոն ոլորտում բազմակի մրցանակակիր և սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրության առաջատար Samsung Electronics ընկերությունը Պրահայում ներկայացրել է վերջին նորույթները: «Samsung-ն ԱՊՀ երկրների համար» ցուցահանդես–համաժողովում, որին մասնակցել է նաև Tert.am-ի թղթակիցը, ներկայացվել են նորագույն հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, տեսախցիկներ, կենցաղային իրեր: Մենք առանձնացրել ենք ցուցահանդես–համաժողովում ներկայացված բազմազան տեսականուց մի քանի նմուշներ։
Smart TV Ընկերությունը ներկայացրել է իր հեռուստատեսային նորույթները` Smarter Life կոնցեպցիայի երեք հիմնական ուղղությունների համապատասխան` Smart Interaction, Smart Content և Smart Evolution:
Smart Interaction-ը թույլ է տալիս Smart TV-ի տերերին հեռուստացույցի հետ փոխգործակցել ձայնային, ժեստերի ղեկավարման և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների շնորհիվ: Բավական է միայն ասել «Բարև, TV»` ձայնի ղեկավարման գործառույթն ակտիվացնելու , կամ «Բրաուզեր»` ինտերնետին հասանելիություն ստանալու համար, իսկ նայել էջերը կամ կարգավորել ձայնի բարձրությունը կարելի է ձեռքերի շարժումով:
Smart Content-ը ներառում է անհատականացված բովանդակության տարածումը Smart TV հավելվածի միջոցով, ինչպես նաև AllShare Play տեխնոլոգիան:
Smart Evolution-ն իրենից ներկայացնում է իր տեսակի մեջ առաջին` Samsung Evolution Kit հավաքածուն:
ES8000 LED- հեռուստացույցներն ունեն բարակ շրջանակ, որն առաջին անգամ ներկայացվել է 2011թ.:Հեռուստացույցն ունի երկմիջուկ պրոցեսոր, որի շնորհիվ հեռուստադիտողը կարող է կայքէջեր նայել և միաժամանակ աշխատել կամ բեռնել մի քանի հավելվածներ:
Ընկերությունը ներկայացրել է նաև առաջին Super OLED 55-դյույմանոց հեռուստացույցը: Samsung Super OLED ֆիրմային տեխնոլոգիան ստեղծում է առավելագույն վառ պատկեր` ցուցադրելով չգերազանցվող արագություն: Ինչպես ES8000 LED- հեռուստացույցը, այնպես էլ Super OLED-ը լիովին աջակցում են Smarter Life-ի կոնցեպցիայի երեք ուղղություններին:
SMART Wi-Fi Samsung-ը ներկայացրել է ֆոտո- և տեսախցիկների նոր հավածաքուն` SMART Wi-Fi նորագույն տեխնոլոգիայով, որոնց շնորհիվ արվում են գերազանց մաքրության լուսանկարներ կամ տեսագրություններ` ցանկացած իրավիճակում: Wi-Fi Direct տեխնոլոգիայի շնորհիվ` լուսանկարիչները կարող են միացնել իրենց սարքը հեռախոսին կամ պլանշետին` լուսանկարների փոխանակման համար: Դրանք կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել հենց ֆոտոխցիկից:
Երևանում,
հարավ-Արևմտյան թաղամասում, Բաբաջանյան 163 հասցեով, 2-րդ և 4 -րդ
բնակարաններում բնակվում է մեր քաղաքի ամենաբազմանդամ ընտանիքը: Ընտանիքը
գլուխ Մամիկոն Ղազարյանն իր տիկնոջ՝ Անթառամ Կիրակոսյանի հետ մեծացրել են
17 զավակ, որոնցից ամենամեծը ծնվել է 1975թ, իսկ ամենակրտսերը՝ 1994թ.:
Ռեկորդակիր ընտանիքի անդա-զավակներն են՝ Աննա(1975թ.), Դավիթ(1976թ.),
Սարա(1977թ.), Ռեբեկա(1977թ.), Քրիստինա(1978թ.), Հովսեփ(1979թ.),
Իսրաել(1980թ.), Մայրամ(1982թ.), Լիա(1983թ.), Աբել (1985թ.), Սամվել
(1986թ.), Գայանե(1987թ.), Հռիփսիմե (1988թ.), Դանիել(1990թ.),
Հակոբ(1991թ.), Աբրահամ(1992թ.), Եվա(1994թ.): Սարան և Ռեբեկան նույն օրն
են ծնվել: ՀՀ կառավարությունը Ղազարյանների ընտանիքին միկրոավտոբուս է
նվիրել:
Ամենամեծ արձանը
«Հաղթանակ»
զբոսայգում, 30 մետրանոց պատվանդանի վրա, երբևէ վեր էր խորանում Ի.
Ստալինի արձանը: 1962թ-ին այն հանվեց և 1967թ-ին, դրա փոխարեն կանգնեցվեց
Երևանի ամենամեծ արձանը՝ «Մայր Հայաստանը»: Արձանի բարձրությունը, որը
մարմանավորում է ձեռքին սուրը պահած կնոջը՝ 22 մետր է, իսկ պատվանդանի հետ՝
52 մ.: Երևանի ամենամեծ արձանի ճարտարապետը Արա Հարությունյանն է:
Ճարտարապետական մեծ արժեք է ներկայցնում նաև պատվանդանը, որտեղ գտնվում է
Մեծ Հայրենական Պատերազմին նվիրված թանգարանը, որի հեղինակն է ՍՍՀՄ
ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:
Ամենահին ԲՈՒՀ-ը
Ինչպես
Երևանի, այնպես էլ Հայաստանի ամենահին ԲՈՒՀ-ը Երևանի Պետական Համալսարանն
է: Այն հիմնվել է Հայաստանի առաջին պետության օրոք՝ 1919թ-ին: Համալսարանի
առաջին ռեկտորն է եղել անվանի պրոֆեսոր Յուրի Ստեփանի Գամբարովը: Նա
գլխավորում էր այդ պաշտոնը 1919թ-ի հուլիսից մինչև 1920թ-ի Նոյեմբեր:
Համալսարանը գործում էր Սովետական իշխանության հաստատումից հետո:
Ամենահին գերեզմանատները
Երևանի
ամենահին գերեզմանոցը թվագրվում է միջնադարով և կոչվում է «Կոզերն»: Այն
գտնվում էր մետրոկայարան Բաղրամյանի և «Սիրահարվածների» այգու մոտակայքում:
Այստեղ կոզերն անունով մի եկեղեցական է թաղված եղել: Այստեղի էլ առաջացել է
առաջացել է գերեզմանոցի անվանումը: Քաղաքաշինության ժամանակ
գերեզմանատունը անհետացավ: Նախքան Խորհրդային իշխանության գալը, երկար
ժամանակ քաղաքային Պանթեոնը և Կոմիտասի անվան զբոսաշյգին՝ քաղաքային
գերեզմանատուն էր:
Ամենաբարձրադիր թաղամասը
Երևանի ամենաբարձրադիր թաղամասը՝ Հին Նորքն է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա: Առաջ
Հին նորքը կոչվում է Չոլմախչի: 1851թ-ին վարչական կենտրոն դառնալուց հետո,
Հին նորքը դարձավ մայրաքաղաքի թաղամասերից մեկը. Քանաքեռը, որ առանձին
գյուղ է, փոքր ինչ զիջում է Նորքին: Երևանի ընդլայնման հետ, այն մտավ
քաղաքի կազմի մեջ:
Ամենաերկար փողոցը
Երևանի
ամենաերկրար փողոցը բոլոր ժամանակներում եղել է Օրջանեկիդզեի անվան
փողոցը: Հայաստանի անկախությունից հետո, այն վերանվանցեղ Արշակունյացի: Այն
սկիզբ է առնում Երևանի Պետական Կրկեսի շենքից և հասնում մինչև Նորագավիթ
գյուղը. Փողոցի երկարությունը 7 կմ.:
Ամենահին դեղատունը
Երևանի
ամենահին դեղատունը գտնվում էր «դեղատան» փողոցի վրա: Հենց այդ պատճառով
էլ փողոցը այդպես է անվանված: Հին դեղատունը այժմ չի գործում, սակայն
փողոցը շարունակում է կրել իր անվանումը:
Ամենամեծ և յուրահատուկ բնակելի շենքերը
Մասնագետների
կարծիքով, Երևանում ճարտարապետական լուծումներով առանձացվող շենքը գտնվում
է Մոսկովյան 31 հասցեով: Նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանայանի որդին՝
ճարտարապետ Գևորգ Թամանյանն է: Իսկ
ամենամեծ շենքը գտնվում է Էրեբունի-Մասիվում՝ Խաղաղ Դոնի 5 հասցեով: Շենքն
ունի 9 հարկ, 17 մուտք և 412 բնակարան: Ճարտարապետների կարծիքով շնեքի
գլխավոր առավելությունը՝ դրա նրա չափսերն են, իսկ ճարտարապետությամբ այն
աչքի չի ընկնում:
Ամենամեծ դահլիճները
Երևանի
ամենամեծ դահլիճները գտնվում են Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Նախագծի
հեղինակներն են Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը:
ՄՀՀ-ը հանձնվել է շահագործման 1983թ-ին: Համերգային դահլիճը միաժամանակ
ընդունում է 2400 հանդիսատեսի, իսկ մեծ դահլիճը՝ 5700. Երկու դահլիճներն են
առանձնանում է իրենց պտտվող տրիբունաներով, ինչը հանրավորություն է տալիս
ընդամենը 15 րոպեյում ևս 1000 նստատեղ ավելացնել դահլիճում:
Ամենահին հիդրոէլեկտրակայանը
Երևանի
առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1926 թ-ին՝ ՍՍՀՄ կազմի մեջ
Հայաստանի ընդգրկվելուց 6 տարի անց: Շինարարության ավարտից անմիջապես հետո
այն սկսել է աշխատել: Հիդրոէլեկտրակայանը կառուցված է Հրազդան գետի ձախ
ափին: Նախագծի հեղինակը հռչակավոր Ա. Թամանյանն է:
Google Translate թարգմանչական ծրագրում հերթական զավեշտալի «միջադեպն» է արձանագրվել։ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը հայերենից անգլերեն ծրագիրը թարգմանում որպես I love turkey։ Սա ի դեպ երկակի կարելի ընկալել, որովհետև «turkey» բառը երկու իմաստ ունի՝ «հնդկահավ»և «Թուրքիա»։ Ի դեպ, այս երկիմաստության հետ կապված մի հետաքրքիր դեպք էլ եղավ շուրջ երկու ամիս, երբ ազգությամբ թուրք Facebook–ի մի օգտատեր հայկական «Հայերեն հարցեր» էջում փորձել էր իր երկիրը «գովազդել»՝ գրելով «Long live Turkey» արտահայտությունը և ստացել «Կեցցե հնդկահավ»։
Հետաքրքիր է սակայն, որ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը գրվում է միայն մեծատառերով՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԻՆ, ծրագիրը այն թարգմանում է որպես I love Armenia։
Աշխարհի վերջի քիչ թե շատ հավանական սցենարը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ ընդհակառակը` էքստրեմալ ցրտերը, որոնք սպասվում են 2014 թվականին: Ինչպես գրում է Meteoweb-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովոի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հաբիբուլո Աբդուսամատովին, երկու տարուց Երկիր մոլորակը կսկսի կտրուկ ցրտել:
Նոր սառցե դարաշրջանը կտևի երկու դարից ոչ պակաս: Աբդուսամատովը վստահ է, որ նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055 թվականին:
Հետաքրքրական է, որ գլոբալ տաքացման թեորեմի կողմնակիցները գտնում են, որ 2012թ.-ին մեր մոլորակը, ընդհակառակը, «կեռա, ինչպես կրակի վրա այրվող կաթսան»:
Գիտնականի խոսքով` Երկիրը 1990-ականներից սկսել է զովանալ: Նախորդ հարյուրամյակներին մոլորակը ներծծել է բավականին արևային ջերմություն, և այժմ դանդաղ սառչում է:
Կանխատեսվող ցրտերը կլինեն արդեն հինգերորդ «փոքր սառցե շրջանը» վերջին 9 հարյուրակում: Նմանատիպ կլիմայական երևույթներ են գրանցվել նաև 8-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ դարերում:
Աբդուսամատովը նախազգուշացնում է, որ եթե սառցե շրջանն անվանվում է «փոքր», դեռ չի նշանակում, որ այն աննկատ կանցնի: Որպես կանոն` ցրտերի յուրաքանչյուր շրջան ուղեկցվում է համաճարակներով, սովով, և, որպես հետևանք, ազգերի զանգվածային գաղթով:
3DNews ՏՏ Լրատվական – Բրիտանական iTV հեռուստաընկերությունը նախազգուշացնում է Apple-ին իր ապրանքանիշի անվան մասին: iTV-ն հայտարարել է, որ թույլ չի տա իր հեռուստաընկերության անվանման օգտագործումը Apple-ի սեփական արտադրության հեռուստացույցների վրա:
Սպասվում է, որ Apple-ի «խելացի-հեռուստացույցները» լույս կտեսնեն այս տարվա ընթացքում և միակ համապատասխանող անվանումը նրանց համար կլինի iTV անվանումը: Սակայն Apple երբեք չի հաստատել այս անվանումը իր հեռուստացույցների համար: Որոշ ժամանակ առաջ ընկերության՝ հեռուստացույցների առաջին հայտարարության ժամանակ ընդունվել է չո թե iTV, այլ Apple TV անվանումը:
Սակայն այս անվանումը դեռ վերջնականը չէ և հենց այս առիթով էլ iTV հեռուստաընկերությունը նախազգուշացրել է Apple-ին: Ըստ լրատվամիջոցների տեղեկացման, Apple TV-ն համալրված կլինի ընկերության արտադրած A5/A6 պրոցեսորով: Կկառավարվի iOS օպերացիոն համակարգի հատուկ տարբերակով և Siri ձայնային համակարգով: Apple TV-ի միակ հակառակորդը Google ընկերության՝ Google TV-ն է, որը կատարելագործվում է օրեց-օր, սակայն այն չի գրավել գնորդների բավարար ուշադրությանը:
Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:
Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ: Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասերմարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նմանէ գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում:Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը:
Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:
Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:
Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու ... Կարդալ շարունակությունը »