Ոտաբոբիկ զբոսայգի ― թեմատիկ այգիներ զգայական ապրումների և բնական լավառողջության համար։ Նրանք մշտականապես պահպանվում են մաքուր տեսքով, որպես ոտաբոբիկ զբասանքների բարենպաստ միջավայր։ Ոտաբոբիկ զբասայգիները սովորաբար ունենում են բազում արկածային կայաններ, ուր այցելուները ըմբոշխնում են հողի տարբեր որակները բոբիկ ոտքերի տակ, բոկոտն անցնում են առվակներով, գետակներով ու ավազաններով, ինչպես նաև զբաղվում են ոտային մարմնամարզությամբ, հավասարակշռության զարգացմամբ և մագլցմամբ։ Այսպիսի այգիներում նաև կարելի է հանդիպել խաղահրապարակներ, լողալու լճակներ և տարբեր սարքավորումներ հոտ առնելու, լսելու, տարբեր գույներ տեսնելու և պահված իրերի գոյության զգացողությունների համար։ Ոտաբոբիկ զբոսայգիներիի մի մասը իրենց անվանում են «ոտաբոբիկ արահետ»։
Տուրիստական նշանակություն
Նշված ոտաբոբիկ զբասայգիները կարևոր գործոն են տուրիզմի զարգացման համար՝ յուրաքանչյուրը հյուրընկալելով տարեկան հարյուր հազարավոր այցելուներ։ Ընտանեկան այցելությունների համար բարենպաստ այս այգիները մեծ մասամբ բավականին էժան են կամ անվճար։ Եկամուտը գալիս է մոտակայքում գտնվող ռեստորանների, հյուրանոցների, առողջարանների, կաբելային փոխադրամիջոցների և այլի շահույթների ավելացումից։
Տուրիստական նշանակություն
Նշված ոտաբոբիկ զբասայգիները կարևոր գործոն են տուրիզմի զարգացման համար՝ յուրաքանչյուրը հյուրընկալելով տարեկան հարյուր հազարավոր այցելուներ։ Ընտանեկան այցելությունների համար բարենպաստ այս այգիները մեծ մասամբ բավականին էժան են կամ անվճար։ Եկամուտը գալիս է մոտակայքում գտնվող ռեստորանների, հյուրանոցների, առողջարանների, կաբելային փոխադրամիջոցների և այլի շահույթների ավելացումից։
Մայրիկի պատրաստած տոլման ամենահամե՞ղն է: Ոչ ոք չի վիճում: Միայն թե մենք ինքներս էլ զարմացանք, երբ տոլմայի այդչափ մեծ տեսականի տեսանք և ոչ միայն տեսանք, այլև համտեսեցինք: Մթնոլորտը ավելի քան յուրօրինակ էր: Միջոցառումն էլ շատ կազմակերպված էր: Համոզվում ենք, որ ազգային բրենդը թանկ հաճույք է: Բայց ամենից հաճելին այն է, որ մեր այս ազգային բրենդը ամենի հետ մեկտեղ նաև շա՜տ համեղ է:
Տեքստը`Տաթևիկ Զալիբեկյանի Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի
Ճապոնական մի ռոբոտ կարողացավ հաշվել Արամի, Սուրենի և Գրիշայի մազերի քանակը:Պարզվեց,որ Արամի ու Գրիշայի մազերի քանակը միասին Սուրենի մազերի քանակից 1000-ով շատ է: Ի՞նչ գույն ունեն Գրիշայի մազերը,եթե Սուրենի մազերի քանակը 1000-ով պակաս է Արամի մազերի քանակից:
Շուրթերը մեր դեմքի սիմետրիան կրող հիմնական օղակներից են և դրանց մասին մոռանալ նշանակում է հրաժարվել անթերի լինելու գաղափարից: Որպեսզի Ձեր շուրթերը միշտ խնամված տեսք ունենան, պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ: Ամեն ինչ կարելի է անել ձեռքի տակ եղած միջոցներով: Նախ սկսենք նրանից, որ մեր շուրթերը պետք է «մարզված» լինեն: Կան մի քանի պարզ վարժություններ, որոնք Ձեզնից կխլեն ընդամենը րոպեներ, բայց արդյունքն ակնհայտ կլինի: Օրինակ' փորձեք շուրթերով պատկերել բոլոր ձայնավորները' հնարավորինս ձգելով դիմային մկանները: Կամ խորը շունչ քաշեք, օդը հավաքեք բերանում և աստիճանաբար բաց թողեք: Այս վարժությունները կնպաստեն նաև դեմքի կնճիռների վերացմանը:
Շուրթերի նրբության համար օգտագործեք սնուցող այն բոլոր քսուքները, որ օգտագործում եք դեմքի խնամքի համար: Տնից դուրս գալուց 2-3 ժամ առաջ շուրթերին բուսական յուղ քսեք: Իսկ դիմահարդարումից անմիջապես առաջ ատամի խոզանակով հնարավորինս թույլ մերսեք շուրթերը մի քանի վայրկյան: Բոլոր վերը նշված գործողությունները կարելի է կատարել նաև քնելուց առաջ:
Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր 10.6 դյույմանոց HD էկրանով պլանշետը, որի մասին վերջերս շատ էր խոսվում: Պլանշետը կունենա 2 տարբերակ՝ Windows RT և Windows8 օպերացիոն համակարգերով:
Պլանշետի հիմնական նորարարությունը 3 միլիմետրանոց Touch Cover-ն է, որը կարող է պաշտպանել պլանշետի էկրանը և միաժամանակ կատարել ստեղնաշարի դեր: Դրա փոխարեն առաջարկվում է նաև շարժվող ստեղներով 5 միլիմետրանոց Type Cover:
Պլանշետի գինը դեռևս անհայտ է, սակայն այն շատ թանկ չի արժենա, որպեսզի կարողանա մրցի մյուս պլանշետների հետ:
Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:
Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:
Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:
Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:
Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:
Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 60-100 մազ:
Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:
Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:
Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:
Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ցանկալի է մազաթափության դեպքում օգտագործել նոսր ատամներով սանր:
Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:
Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5 – 8 -մետրանոց հյուսեր:
Նապոլեոնի անգլերեն նամակը, գրված ուղղագրական կոպիտ սխալներով, Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 325 հազար եվրոյով: Արժեքավոր լոտի տեր է դարձել Նամակների եւ ձեռագրերի ֆրանսիական թանգարանը Փարիզում: Ավելի վաղ Osenat աճուրդի տունը վաճառել էր Նապոլեոնի անգլերեն վարժությունների աշակերտական տետրերը ավելի քան 90 հազար եվրոյով, հաղորդում է polite.ru-ն: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նամակը գրվել է 1816թ. Սուրբ Հեղինե կղզուց, եւ, ըստ էության, նամակ էլ չէ, այլ անգլերենի վարժություն: Գրեթե ամբողջ Եվրոպան նվաճած կայսր Նապոլեոնը այդպես էլ չկարողացավ նվաճել Անգլիան, ոչ էլ տիրապետել անգլերենին:
Կարիերայում առաջընթացը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականերն` ուսումնասիրելով 4700 մարդու: Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Telegraph-ը, հետազոտման 15 տարում մարդիկ, ովքեր աշխատում են կարիերայում առաջընթացի հրաշալի հեռանկար ունեցող կազմակերպություններում, 20 տոկոսով ավելի քիչ են բողոքում սրտային հիվանդություններից:
Թվում է, թե դեռ ու միշտ հասցնելու ենք, թվում է, թե ամեն ուշացում-հապաղում արդարացում ունի, թվում է, թե ամեն ուշացում նոր մեկնարկի արագությունն է պահեստավորում, թվում է, թե…Թվում է, բայց իրականում արժե, մեղմ ասած, արժե չուշանալ, արժե արդարացումներ չմոգոնել ու, պարզապես, չուշանալ: Չուշանալ, ի մի բերել մարմինդ ու հոգիդ, թե հոգնած-անհավատ են անգամ, ինքնաօսլայվել-ձգվել-պրկվել-ելնել-հավատալ-նախաձեռնել՝ չուշանալ: Չուշանալ, հանուն…ինքդ քեզ, հանուն այն բանի, որ չնվազի-չնվաղի հավատիդ նյութը…Ելնենք հենց այն պահին,երբ թվում է, թե այլևս ուժ չկա: Թե կանք, ուրեմն դեռ կա այն՝ ՈՒԺԸ: Չընկրկենք…Չուշանանք: Չուշանանք…ընդամենը կյանքի բաբախյունը զգալուց: Հավատանք…Լ.Հ.
Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:
Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ: Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասերմարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նմանէ գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում:Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը:
Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:
Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:
Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու համար:
Ամերիկյան և գերմանական երկրաբանները հաստատում են, որ իրենք Մեռյալ ծովի տարածքի սեյսմիկ ակտիվության հետազոտությամբ սահմանել են Հիսուս Քրիստոսի մահվան ստույգ ժամանակը։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է KAI գործակալությունը:
Supersonic Geophysical կազմակերպությունից Ջեֆերսոն Ուիլյամսը՝ Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի իր գործընկերներ Մարկուս Շվաբի և Ախիմ Բրաուերի հետ միասին, հայտարարել է, որ Քրիստոսի խաչելությունն ու մահը տեղի են ունեցել մեր թվարկության 33 թվականի ապրիլի 3-ին, ուրբաթ օրը:
Գիտնականները սեյսմիկ տվյալները համադրել են Նոր Կտակարանի տեքստի և աստղագիտական հետազոտությունների հետ:
Մեռյալ ծովի շրջանում երկրաշարժի ժամանակագրությունը ցույց է տվել, որ Երուսաղեմից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող շրջանը հատկապես սեյսմիկ է եղել մեր թվարկության 31 թվականին, ինչպես նաև՝ մեր թվարկության 26 և 36 թվականների միջև:
Ուիլյամսն Ավետարանում նկարագրված մթությունը, որը վրա էր հասել Քրիստոսի մահից հետո, բացատրում է ավազային փոթորիկով, ինչն այդ տեղանքի համար հազվադեպ երևույթ չէ:
Ստամբուլի «Էրդիլի հատուկ վարժարանում» անցկացված մրցույթում հայազգի հոր և թուրք մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը` շարադրությունը հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի «Հայ լինելը Թուրքիայում»( To be Armenian In Turkey) բլոգում:
«Անունս Կլարա է, ազգանունս` Եթերօղլու: Ինչ ինձ հիշում եմ մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա: Վերջին տարիներին մեր երկրում որոշ վեճեր են առաջացել, որոնք իմ մեջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ հարյուրամյակներով միասին ապրած երկու ժողովուրդների մեջ ցանկանում են կռիվ գցել, թուլացնել նրանց: Արդյոք ես ո՞ր կողմում պետք է լինեմ, կամ պարտավո՞ր եմ որևէ կողմում լինել: Չէ՞ որ հայրս հայ է, մայրս` թուրք: Ես հայկական դպրոցում եմ սովորել, եկեղեցի գնացել: Հայկական թերթեր ու ամսագրեր են գնում ու հետևում եմ դրանց»,-գրել է աղջիկը:
Նա նշել է, որ իրենք տանը նշում են հավասարապես հայկական և թուրքական տոները` «բայրամից մինչև նոր տարի»:
«Ես և՛ հայ եմ, և՛ թուրք, բայց իրականում ես թուրքիացի եմ` Թուրքիայի քաղաքացի: Կարծում եմ` ինձ պես մտածող մարդիկ շատ են»,- գրել է նա:
Մենք արդեն տաս երրորդ` ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:
Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից ազդվում:
Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:
-Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:
-Բոլորը տեղում ե՞ն:
-Այո,-պատասխանեցինք մենք:
-Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի որ բոլորը ատում էին նրան:i
Չնայած ես էլ մեկ-մեկ պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:
Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը` աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:
-Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:
Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում տեսնում եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:
Սցենարը բաշխված է երեք մասի, այսինքն այն պետք է կարդան 3 շրջանավարտ(ներքևում համարակալված է):
1-ին Մեզ համար այսօր հնչում է վերջին զանգը Շուտով Մենք կբաժանվենք մեր դպրոցից Առջևում Մեզ սպասվում են տարբեր ճանապարհներ Մենք մեր սիրելի դպրոցին երբեք չենք մոռանա:
2-րդ Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և ուսուցչուհիներին, որ մեզ դասավանդել են:
Մեզ տվել են կրթություն, Մենք Ձեզ երբեք չենք մոռանա: Եվ միշտ կհիշենք Ձեր սովորեցրած դասերը և խրատները: Եվս մեկ անգտամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՜ՒՆ
3-րդ Առջևում քնություններն են, բայց Մենք այն բարեհաջող կհանձնենք
Կստանանք Մեր վկայականները և կնշենք մեր ավարտական միջոցառումը: Իսկ հետո, յուրաքանչյուրը կնտրի իր ուղղին:
1-ին Հիշում եմ, երբ առաջին անգամ հաճախեցի դպրոց, բոլորիս ձեռքերում այնքան մեծ ծաղկեփնջեր էին, որ նույնիսկ չէինք երևում: Մեզանից յուրաքանչյուրը մտածում էր - Ես արդեն հաճախում եմ դպրոց, արդեն մեծ եմ և ինքնուրույն:
2-րդ Մենք ծանոթացանք Մեր համադասարանցիների և ուսուցիչների հետ: Մոր դպրոցական կյանքում շատ ուսուցիչներ են եղել: Նրանցից ոմանք խիստ էին, իսկ ոմանք էլ բարի: Մեր բոլոր դասղեկները եղել են, բարի, հոգատար և կազմակերպող: Շատ շնորհակալ ենք Ձեզանից:
3-րդ Վերջին երկու տարին Մեր դասղեկն է եղել, Մեր շատ սիրելի (Անուն, Ազգանուն): Նա միշտ օգնել է բոլորին, Մենք Ձեզանից շատ շնորհակալ ենք: (Անուն, Ազգանուն) Մենք Ձեզ առաձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Ձեր հոգատարության համար:
1-ին Ուզում ենք շնորհակալություն հայտնել Մեր ծնողներից, որ օգնեցին Մեզ սովորել: Շնորհակալություն Մեր սիրելի ծնողներ:
2-րդ Դե հարգելիներս ոչ մեկ չի արտասվում, քանի որ սա տոն է:
3-րդ Իսկ այժմ Մեզ համար (Անուն, Ազգանուն) (կերգրգի, կարտասանի կամ ինչը որ նախատեսվել է)
Ռուսաստանի Տուլայի մարզի 52-ամյա բնակիչ, գործարար Գեղամ Ս.-ն կնոջն ու երեխաներին պաշտպանելու նպատակով սպանել է իր տուն մտած 4 գողերից 3-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Թեև գործարարի ազգանունը ռուսական լրատվամիջոցներում առայժմ չի նշվում, այնուամենայնիվ միայն անունից ելնելով հավանական է, որ նա հայ լինի։
Ուշ գիշերին 4 հոգի մտել են գործարարի տուն, որտեղ գտնվել են Գեղամ Ս-ի կինը և 4 մանկահասակ երեխաները: Դանակներով և ատրճանակով զինված գողերը գումար են պահանջել: Փորձելով փրկել հարազատներին, տանտերը շտապել է խոհանոց, վերցրել դանակն ու հարձակվել հանցագործների վրա:
Չնայած ուժերի ոչ համարժեքությանը, 4 հանցագործները չեն կարողացել պայքարել միայնակ տղամարդու դեմ: Նրանցից 3-ը սպանվել են,իսկ 4-րդը դիմել է փախուստի:
Գեղամը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ գողերից մեկը հարվածել է նրա գլխին: Նրա կինն ու մեծ աղջիկը նույնպես վնասվածքներ են ստացել:
Այսօր արդեն 52-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի հոգու սպանելու մեղադրանքով:
10 տարի առաջ հայ երիտասարդների անձնային մակարդակն, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, շատ ավելի ցածր էր, քան այսօր:
«Ընդհանուր առմամբ, ինտեսիվ զարգացման պրոցեսներ են ընթանում երիտասարդության մեջ: Բավական ժամանակակից երիտասարդներ ունենք՝ ժամանակակից ինտելեկտով, մտածելակերպով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը:
Մյուս կողմից հոգեբանը նշեց, որ այսօրվա երիտասարդների ընդհանուր մակարդակում խիստ ծայրահեղություն է նկատվում: Գնահատելով երիտասարդների ընդհանուր պատկերը՝ հոգեբանն առանձնացնում է 3 շերտ՝ շատ զարգացած, շատ անմակարդակ և «մոխրագույն» հատված:
«Մեկ չափից դուրս զարգացած են, որ այդպես նույնիսկ Խորհրդային Միության շրջանում չկային էլ, լեզուների տիրապետող, բարձր մակարդակի: Եվրոպայում էլ են հազվադեպ հանդիպում նման երիտասարդներ: Չափազանց անմակարդակ և դրանց մեջտեղում էլ մոխրագույն մասսան է»,- ասաց հոգեբանը:
Նա առանձնացրեց նաև երիտասարդների կարիերիստական շերտը, որը «ամեն ինչի պատրաստ է՝ պաշտոն ստանալու ու կաշառքով ապրելու համար»:
Հոգեբանի կարծիքով, հատկապես տհաճ է նման երիտասարդների ակտվիությունը, քծնողական վարքագիծը ընտրությունների ժամանակ:
Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այսօրվա երիտասարդության բացասական կողմերից հոգեբանը նշեց փողամոլությունը.
«Մեր ժամանակ ավելի շատ ռոմանտիզմն էր, իսկ հիմա փողամոլությունը շատ է, բայց քիչ բարոյական անկում կա»,- նկատեց նա:
Հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներով են երիտասարդները դիմում այսօր, հոգեբանը նշեց, որ ամենից տարածված խնդիրը, որը բնորոշ է նաև այդ տարիքին, նևրոզներն են: Աղջիկները, նրա խոսքով, ավելի շատ դիմում են կաշկանդվածության, բարդույթներից ազատվելու համար, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է, թեև առաջին հայացքից թվում է, թե այդքան էլ տարածված չէ.
«Աղջիկները ամոթխածության համար են դիմում, կաշկանդվածության, բավական շատ են, թվում է, թե չկա այդքան, բայց շատ կան, հաճախ հանդիպող պրոբլեմ է: Երիտասարդ մայրերն էլ սկսել են դիմել երեխայի դաստիարակության խնդիրներով»,- նշեց հոգեբանը:
Տղաները, Խուդոյանի խոսքով, դիմում են միայն հիվանդագին երևույթների դեպքում, որոնցից մեկը խաղամոլությունն է: Այդ կախվածությունից ազատվելու համար մասնագետն ասաց, որ դիմողներն ավելացել են:
Ավել քիչ են ներքին կոնֆլիկտների, բարդույթների, անձի կայացման խնդիրներով դիմող տղաները:
Իսկ ընդհանուր առմամբ հոգեբանը նշեց, որ հոգեբանի օգնությանը դիմողների մեջ երիտասարդների ընդհանուր թիվը գնալով մեծանում է, ինչը ևս անձնային մակարդակի բարձրացման մասին է խոսում:
Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք: Այս մասին հայտնում է «-Բի-Բի-Սի»-ն:
Սարքը հիմնված է եռաչափ տպման տեխնոլոգիայի վրա, որն արդեն լայնորեն կիրառվում է պլաստիկ, փայտյա և մետաղյա ապրանքների արտադրության մեջ:
Նմանատիպ սարքավորումներն ստանում են պահանջվող առարկայի եռաչափ պատկերը, այնուհետև համապատասխան նյութով շերտածածկում են՝ չփոփոխելով արտադրության ձևը:
«Մենք բարելավել և պարզեցրել ենք սարքավորումը: Պարզապես պետք է հալեցնել մի քիչ շոկոլադ, լցնել ներարկիչի մեջ և ստեղծել շոկոլադե զանազան արտադրանքներ»,- ասել է գյուտի հեղինակ Լյան Հաոն:
2006 թվականին Նիլսեն Նորմանի Խումբը անցակցերց մի հետազոտություն, որի արդյունքում պարզվեց, որ մարդիկ վեբ-էջեր դիտելիս, այն <<կարդում>> են F տառի տեսքով: Հետազոտությունից պարզ դարձավ, որ մարդիկ
Առաջին հերթին կարդում են հորիզոնական ուղղությամբ, որպես կանոն էջի վերևի հատվածը: Այս առաջին քայլը կազմում է F տառի վերևի հատվածը:
Այնուհետև մի փոքր ներքև են ինջնում և նորից սկսում են կարդալ հորիզոնական ուղղությամբ, սակայն այն ավելի քիչ տարածք է ընդգրկում, քան առաջին հատվածը:
Եվ վերջում այցելուները կարդում են էջի աջ հատվածը, հաճախ երկար ժամանակ ուսումնասիրելով այն, հաճախ էլ պարզապես հայացք գցելով
Կրասնոդարում բացառիկ դեպք է գրանցվել: Երեք ամսական աղջնակի մոտ սկսել են երկրորդական սեռական նախանշաններ հայտնվել, իսկ արդեն 8 ամսականում նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, և աճել է կուրծքը, գրում է LifeNews-ը:
epress.am-ի փոխանցմամբ՝ ծննդատնից դուրս գրվելիս բժիշկները հաստատել էին, որ Միլանան բացարձակ առողջ երեխա է: Երեխայի զարգացման առաջին խանգարումները նրա մայր Աննա Գասպարովիչը նկատել է այն ժամանակ, երբ աղջնակն ընդամնեը 3 ամսական էր:
30-ամյա մայրը նկատել է, որ նորածին երեխայի սեռական օրգանների վրա սկսել են մազեր աճել:
Վախեցած մայրը անմիջապես երեխային տարել է թերապևտի մոտ: Երեխային զննելուց հետո բժիշկը հայտարարել է, որ դա շատ նորմալ երևույթ է:
Երբ Միլանան դեռ 8 ամսական էր, նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, իսկ կուրծքն էլ աստիճանաբար աճել է: Տեղի բժշիկները եզրակացրել են, որ աղջնակի մոտ հիպոֆիզի (օրգան գլխի ստորին հատվածում, որը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող հորմոններ է արտադրում) վրա ուռուցք կա: Սակայն Մոսկվայում հետազոտություն անցնելուց հետո քաղցկեղի փաստը չի հաստատվել:
Այժմ մայրաքաղաքի բժիշկներն են փորձելու պարզել այս բացառիկ դեպքի բնույթը: Սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ դժվար կացության մեջ են դրել անգամ ամենափորձառու մասնագետներին:
Միլանայի օրգանիզմն իր աճով 12 տարի առաջ է ընկել: Բացի այդ, պարզվել է, որ հորմոնների քանակն աղջկա մարմնում հասուն կնոջից 5 ամնգամ շատ է:
Հետագա արագ աճը կանխելու նպատակով աղջնակին 12 տարվա բուժման կուրս են նշանակել: Տարվա մեջ մեկ անգամ աղջկան դեղանյութ են ներարկելու, որը ճնշելու է հորմոնների աճը:
Այդ պիցան պատրաստել են 2008 թ, մարտի 22 - ին: Այն 37.4 մետր է, նրա վրա օգտագործել են 500 կգ ալյուր, 800 կգ պանիր եւ 900 կգ լոլիկ: Այն գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:
Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խալագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երևույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաև կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետևանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաև սեռական անբավարարության: Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միևնույն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը: Հիվանդությունը կարող է առաջանալ նաև մենստրուալ ցիկլի դադարից /կլիմաքս/ հետո, չնայած այս դեպքը շատ հազվադեպ է պատահում և թաքնված հոգեկան խանգարումների /շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզ և այլն/ արդյունք է: Նման հիվանդություն գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ (հուն. ο Σατιρος — Սատիր — անտառային աստվածներ, պտղաբերության դևեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ և նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ: Սովորաբար ուղեկցում էին խաղողի և գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը և պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռևս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի և բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ: Իսկ Սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես և նիմֆոմանուհիները, տևական կապեր չեն ունենում միևնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են չափից դուրս շատ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես և նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ: Թե’ նիմֆոմանիան, թե’ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը և ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության էտապից, կարող է երկար բուժում պահանջվել, այդ թվում նաև հոգեբանական աջակցություն:
Ներկայացնում եմ մի զրույց, որ անկախ կրոնի նկատմամբ Ձեր վերաբերմունքից` կստիպի մտածել…
Один умный профессор однажды в университете задал студенту интересный вопрос. Профессор: Бог хороший? Студент: Да. Профессор: А Дьявол хороший? … Студент: Нет. Профессор: Верно. Скажи мне, сынок, существует ли на Земле зло? Студент: Да. Профессор: Зло повсюду, не так ли? И Бог создал все, верно? Студент: Да. Профессор: Так кто создал зло? Студент: … Профессор: На планете есть уродство, наглость, болезни, невежество? Все это есть, верно? Студент: Да, сэр. Профессор: Так кто их создал? Студент: … Профессор: Наука утверждает, что у человека есть 5 чувств, чтобы исследовать мир вокруг. Скажи мне, сынок, ты когда-нибудь видел Бога? Студент: Нет, сэр. Профессор: Скажи нам, ты слышал Бога? ... Կարդալ շարունակությունը »
Քանի որ կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն գուգլ պլյուսին, կամ նենց թեթևակի լսել են դրա մասին, բայց էնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ ա, ես սկզբում կբացատրեմ թե ինչ ա ինքը, հետո կանցնեմ ամենակարևորին: Գուգլ պլյուսը իրականում սոցիալական ցանց ա, որը շատ հնարավոր ա ջախջախի ֆեյսբուքին: Հա, պատկերացրեք, որ ինքը իր նոր հնարավորություններով գործնականում կարա էդ անի, բայց դե էդ դեռ օդից կախված հարց ա, որովհետև ֆեյսբուքը արդեն շատ երկար ժամանակ ա, ինչ մեր սրտերում ա: :Ճ Գուգլ պլյուսի նոր հնարավորություններից կխոսենք մի քիչ ուշ, իսկ հիմա ուղղակի նայեք էս վիդեոն, որը հակիրճ ու հավես ձևով պատմում ա գուգլ պլյուսի մասին:
Գուգլ պլյուսը գրանցվողներին առաջարկում ա 4 հիմնական հնարավորություններ, ու իրանք նենց հավես ձևով են սարքած, որ հավեսդ գալիս ա: :ՃՃՃ Առաջին էդ հնարավորությունը Messenger-ն ա կամ ֆեյսբուքյան լեզվով ասած՝ չատը: Ինձ թվում ա բոլորդ գիտեք՝ ինչ ա չատը: Եկեք նայենք վիդեոն: Հիմա երկրորդ հնարավորությունը, որը և՛ ֆեյսբուքը, և՛ ադնակլասնիկը ունեն, բայց դե մեկ ա էլի հավես ա սարքած :ՃՃՃՃ: Էդ Hangout-ն ա, կամ վիդեոչատը: Հիմա նայենք վիդեոն: Անցանք երրորդին: Երրորդը Instant Upload-ն ա: Էդ նշանակում ա, որ կարող եք վիդեոներ ու ֆոտոներ նկարել ու տեղում վերբեռնել Գուգլ պլյուս: Իսկ հիմա, ըստ ավանդույթի, նայում ենք վիդեոն: ՃՃՃՃ
Իսկ հիմա անցնում ենք վերջին՝ չորրորդ՝ ամենահավես ու լրիվ նոր հնարավորությանը՝ Circles(շրջաններ):
Գուգլ շրջանները ամեն գրանցվողին հնարավորություն են տալիս ընտրել որոշակի մարդկանց ու խմբավորել: Ասենք՝ ընտանիք, ընկերներ կամ կողքի հայաթի տղեք: :Ճ Էդ արդեն որոշում եք դուք: Հիմա վիդեոն ենք նայում: (Չեք ձանձրանում չէ՞՞՞)... Կարդալ շարունակությունը »
Էսօր իմ համար հանգիիիստ, զուսպ կերպով դպրոցից գնում եմ Ինտերնյուս... Նոր եմ դուրս եկել դպրոցից ու դեռ դպրոցի մուտքից ընդամենը մի 10 մետր եմ հեռացել... Մեկ էլ տեսնեմ ինչ-որ ժիգուլի մեքենայի հետևի պատբրիսին ինչ-որ նշան է փակցված...մտածեցի մոտենամ-տեսնեմ, էդ ինչ նշան ա...
Տենց եսիմինչ ձև չերևաց, ասեցի մի քիչ էլ մոտենամ...
Մի քիչ էլ մոտեցա....
Էլի աղոտ էր երևում, ասեցի մի քիչ էլ մոտենամ....Ժողովուրդ ես սենց բան մենակ մի կինոյում էի տեսել, ու երբեք չէի մտածի, որ մարդիկ կարող ա սենց նշան փակցնեն իրական կյանքում ու դեռ մի բան էլ ժիգուլիի վրա : Ես այ էս նշանը տեսա...
Ես չէ, դուք, ասեք, սրա վարորդը դեբիլ չի, բա ինչ է.... :
Նվերներ տալը, երբեմն լինում է մեղավորության դրսևորում, կամ որ զգում ես, որ դու նրան մի բան այն չես արել, տենց, աշխատում ես բավականին լավ նվեր ընտրել, որ մի քիչ վերաբերմունքը մեղմանա։ Բայց ես չեմ կարծում, որ նվերներին պետք է բացասական մոտենալ, չնայած որ կարծում եմ, որ մարդու խոսքերը հաստատող լավագույն բանը, այդ մարդու այլ խոսքերն են, այնուամենայնիվ, նվերները արտաայտում են ինչ-որ սիրուն բան։ Եթե այն լավ ընտրված է, ու դու զգում ես, որ քեզ համար է հենց, ապա դա ուշադրություն է, որը իհարկե կարող է պայմանավորված լինել վերը նշվածով, սակայան, ավելի շատ, արտահայտում է ուրախացնելու, լավ բան անելու ցանկություն, ուրեմն և դրական է։
Երեխաները մինչ խոսելն ի վիճակի են ընկերանալ և նույնիսկ կատակել:
Չարլզ Ստարտի համալսարանի գիտնականները հատուկ տեսախցիկներ են ամրացրել երեխաների գլխին, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրանք նայում աշխարհին, գրում է The Telegraph-ը: Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել են 6-18 ամսական երեխաներ:
Պարզվում է 18 ամսականից փոքր երեխաները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերով, ձայներով և խաղերով:
«Երեխաներն ի վիճակի են հաղորդակցվել միմյանց հետ տեսողական կոնտակտի, ժեստերի և նույնիսկ հումորի միջոցով»,-ասել է պրոֆեսոր Ջենիֆեր Սամշնը:
Օրինակ, երեխան մեկ այլ երեխային տվել է խաղալիք, բայց վերջին վայրկյանին հետ է քաշել ձեռքը: Նման վարքագիծ երեխան դրսևորել է մի քանի անգամ, մինչև տվել է խաղալիքը:
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները, տեղեկացնում է vesti.ru հեռուստատեսության կայքը:
Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները:
Սվարթմորի քոլեջի լեզվաբանները, Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 «խոսող» բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազ. տեսաձայնային նյութ և 32 հազ բառ:
«Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում», - ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիսոնը:
2010թ. ստաղծված բառարաններից մեկը պարունակում է կորո լեզվի բառեր, որով խոսում է մոտ 500 մարդ Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Իսկ մեկ այլ բառարան պարունակում է Պարագվայի հյուսիսում բնակվող ցեղախմբերից մեկի լեզուն` չամակոկոն:
Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:
Ժողովուրդ, ախր հայերը չինացիներից շատ ԱՊՐԱՆՔներ են տվել աշխարհին, ու ո՞նց կարան էդքանից հետո հայերը համարվեն հետամնաց ազգ:
Քյարթուներից բացի իրանք նաև տվել են նաև քյարթուներից անբաժան ու քյարթուների հետ մի բարձի ծերացող ԾԻԾԱԿներին ու ՍՊԱՐԾԻՎԿԱներին: Ախր սենց աԲրանքներմենակհայերնենստեղծել:
Ինչու° մեր ուսուցիչները ավելի բարձր գնահատում են ծնողների տնային աշխատանքը, քան երեխաների:
Ընդհանրապես կարծրատիպեր ձևավորվում են մարդու կյանքի ընթացքում ձեռք բերվող փորձի ընթացքում: Օրինակ` ինչպե°ս է իրեն զգում երեխան, երբ առաջին դասարանում նրան հանձնարարում են նկարել «Աշուն»,խրախուսում են ինքնուրույն աշխատանքը, սակայն ամենաբարձրը գնահատվում է ինչ-որ մեկիմայրիկի կամ հայրիկի նկարը: Ոչինչ չունեմ ասելու, 40 տարեկան մարդը նույնիսկ առանցնկարչական կրթության կնկարի ավելի լավ, քան 7 տարեկան երեխան: Բայց դպրոցում երեխաներիաշխատանքը պիտի գնահատվի, ոչ թե ծնողինը: Ընդ որում` ավելի հետաքրքիր է այն, որ ուսուցիչներըօրինակ են բերում այն երեխայի աշխատանքը, ում տեղը նկարել են ծնողները…
Կամնման ձևով ավելի բարձր գնահատվում են այն շարադրությունները, որոնք գրվել են աշակերտներիծնողների կողմից: Կարո°ղ եք բացատրել պատճառը…
Այս անգամ որոշեցի գրել բոլոր մարդկանց և, ինչու չէ, կանաց բնորոշ ժեստերի մասին:
Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:
Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել /ոչ իր զրուցակցի կողմը, ապա ստիպված եմ հիասթափեցնել. նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:
Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:
Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:
Եթեմարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:
Որոշեցի գրել աչքերի և հայացքի միջոցով «մարդուն կարդալու» տարբերակների մասին: Թերևս սրանք ավելի բարդ է կիրառել, եթե փորձ չունես կամ մասնագետ չես, բայց ժամանակի ընթացքում շատ հաճախ պետք է գալիս…
Բացակայող հայացք — լինում է այն պահերին, երբ մարդը կենտրոնացած մտածում է:
Հայացքը սահում է շրջակա առարկաների վրայով, ապա ուղղվում դեպի առաստաղ — զրույցի նկատմամբ հետաքրքրության անկում:
Համառ հայացք ուղիղ աչքերի մեջ, երբ նայողի բիբերը փոքրացած են — վերադաս լինելու ցանկություն, սակայն ավելի հաճախ նշանակում է թշնամություն, հատկապես եթե ուղեկցվում է ձեռքերը բռունցք դարձնելու, ատամները սեղմելու կամ վերևի շրթունքը թեթևակի վեր քաշելու ժեստերով (այնպես, ինչպես կենդանիներն են ցույց տալիս ատամները թշնամուն վախեցնելու համար):
Նախորդի նման հայացք, սակայն լայնացած բիբերով — սեքսուալ ձգողության նշան է:
Եթե հայացքը «փախցնում են» և իջեցնում ներքև — ստի կամ ամոթի նշան է:
«Կողքից» հայացք (հատկապես երբ զրուցակիցը դեպի ձեզ կանգնած է մի փոքր թեք, այսպես ասած` միշտ պատրաստ շրջվելու և վազելու) — անվստահության նշան է:
Զրուցակիցը հայացքը մեկ փախցնում է, մեկ նորից նայում ձեզ — անհամաձայնության և անվստահության նշան է (անվստահություն դեպի մասնագետ կամ խրատող, խորհուրդ տվող անձը): Որպես կանոն հայացքի և աչքերի միմիկան պետք է ուղեկցվի նաև մարմնի այլ հատվածների ժեստերով, որպեսզի տվյալ վերաբերմունքը կամ էմոցիան լինի միանշանակ: Այլ կերպ ասած` միմիկայի փոփոխությունները միշտ կարող են կապված լինել որևէ ֆիզիկական կամ հոգեկան ցավի, ինչպես նաև հիշողությունների հետ: Ժեստերի մասին հաջորդ հոդվածում կներկայացնեմ միմիկայի և ժեստերի սխալ մեկնաբանության հետևանքների մասին պատմություններ: Ժեստերի լեզուն հոդվածների շարքից կարող եք կարդալ նաև:
Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ ուշադիր են ու մեծահոգի:
Եթե տղամարդը ուսերով ու կրծքով թեքված է դեպի Ձեզ անկախ նրանից, թե ուր է նայում, ապա, Դուք տվյալ պահին նրա համար ամենակարևոր մարդն եք /անկախ նրանից դուք մտերիմ ընկերներ եք, սիրահար զույգ, թե ուղղակի ծանոթներ/:
Եթե տղամարդը սովորականից ավելի մոտ է կանգնում Ձեզ: Սովորական հեռավորությունը տղամարդու համար 35-45սմ է: Ձե անձնական տարածք ներխուժելը նշանակում է Ձեզ հետ մտերմանալու ցանկություն /նաև ֆիզիկական իմաստով/:
Եթե տղամարդը ժպտում է միայն շուրթերի ծայրով /ատամները կամ չեն երևում կամ քիչ են երևում/: Տղամարդիկ ավելի քիչ են հակված էմոցիաները բուռն արտահայտելուն, քան կանայք: Այնպես որ նշվածը միանգամայն լայն ժպիտի «թաքուն» տարբերակն է: Դա նշանակում է, որ Ձեր ներկայությունը նրան հաճելի է /հնարավոր է, որ միայն որպես լավ զրուցընկեր/:
Եթե տղամարդը ձեռքերը տանում է գրպանը` դուրս թողնելով մեկ կամ մի քանի մատ, կամ ձեռք է տալիս գոտուն, ապա նա փորձում է Ձեր ուշադրությունը ուղղել իր մարմնի այդ հատվածին:))) Իհարկե, բացի այն դեպքից, երբ գոտին կամ շալվարը շատ թանկ արժեն կամ Ձեր զրուցընկերը համասեռամոլ է:
Իրականում տարին կամ համաստեղությունը կապ չունի: Կարևոր է խնայողությունների մասին մտածել տարվա հենց սկզբից: Առհասարակ ԽՆԱՅԵԼ նշանակում է կրճատել ոչ խելամիտ ծախսերը` հօգուտ ապագա խելամիտ ծախսերի (ոչ թե սովամահ լինել iPhone գնելու համար):
1. Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել, պետք է գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում: Ինչքան եք վաստակում և ինչքան եք մտադիր խնայել յուրաքանչյուր վարձատրությունից (սովորաբար աշխատավարձից): Մարդիկ ավելի հաճախ մտովի նվազեցնում են իրենց ծախսերը: Երբեմն նաև այս պահին կատարում են ոչ հրատապ կամ ոչ անհրաժեշտ ծախսումներ` ապագայում ավելի շատ խնայելու ինքնախոստումով, որը, սակայն, մոռանում են:
2. Կախեք/անջատեք հեռախոսը: Խոսքը ոչ միայն անիմաստ երկար խոսակցությունների մասին է, այլև մի քանի հեռախոս ունենալու: Եթե առանձնապես կարիք չկա մի քանի հեռախոս պահելու, ապա կրճատեք դրանց քանակը: Խնայողությունների լավ տարբերակ է նաև կաբելային հեռուստաալիքների թվի կրճատումը, քանի որ, համոզված եմ, որ ցանկացածս դիտում ենք առավելագույնը 20-25 ալիք:
3. Գնահատեք իսկական կարիքները: Օրինակ, եթե ունեք տունը ջեռուցելու խնդիր, ապա պարտադիր չէ անհավանական տոկոսային ՕԳԳ ունեցող կաթսա գնել: Ձեր բնակարանը փոքր է, տեղաբաշխված այնպես, որ նույնիսկ ձմեռները առանց ջեռուցման տաք է լինում, ապա կարող եք ուղղակի փոքրիկ ջեռուցող սարք ձեռք բերել, ինչը էական խնայողություն կլինի: Կարող եք որոշ ծառայություններից օգտվել ինտերնետով, անջատել հեռուստացույցը, ջուրը և այլ պարագաներ, որոնցից տվյալ պահին չեք օգտվում: Կենցաղում խնայելու շատ մեթոդներ կան:
4. Սուպերմարկետ` ցուցակով: Այցելեք սուպերմարկետ նախօրոք կազմված ցուցակով: Արդյունքում միանգամից կնվազի անիմաստ գնումների քանակը:
5. Կերեք լավ, խնայեք լավ: Գնեք այնքան, որքան ուտելու եք: Մի գնեք ավելորդ կերակուրներ կամ պահածոներ: Բացի այդ տանը եփելը մի քանի անգամ ավելի էժան է դրսում սնվելուց: Ճիշտ սնունդ օգտագործելով` ապագայում կխնայեք նաև դեղերի և բժիշկների վճարների վրա:
6. ԱՊՊԱ: Շատ պարզ է: Ինչքան լավ վարորդ լինեք, այնքան քիչ կվճարեք, առավել ևս երբ Բոնուս-Մալուս համակարգը ներդրվի: Դրա շնորհիվ այն վարորդները, ովքեր քիչ պատահարներ են ունեցել կամ չեն ունեցել, ավելի քիչ ապվճարները կվճարեն:
7. Մանր-մունր: Խուսափեք մանր-մունր բաներ գնելուց: Հատկապես մեծ խանութներում կամ սուպերմարկետներում: Ապրանքների արժեքը առանձին-առանձին մեծ չէ, բայց ընդհանուր հաշվարկներով դրանց տոկոսը գնումների մեջ կազմում է մոտ 30%: Իսկ եթե դրան տաք նաև թվային արժեք, կպատկերացնեք, թե ինչքան կարելի է խնայել:
Այն, ինչ մի ժամանակ ամոթ էր, հիմա հակառակը` նորաձև է: Ուրեմն. 1. Առաջ ամոթ էր /անգամ վտանգավոր/ քաղաքականությունից խոսելը, հիմա` հակառակը: 2. Առաջ ամոթ էր շիշ հանձնելը, հիմա` հակառակը: Եվ ոչ միայն շիշ, այլև պոլիէթիլենային տոպրակներ, տարաներ, թուղթ /մակուլատուրա/: Ոչ միայն ամոթ չէ, այլև անհրաժեշտ է հավաքել և հանձնել: Բացի այդ էկոլոգիան ևս մի անգամ չվնասելու նպատակով շատերը պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ձեռք են բերում բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակներ /այդ թվում` հայտնի մարդիկ/: 3. Ամոթ էր ռեստորաններից կիսատ թողնված սնունդը վերցնելը, հիմա` հակառակը: Վճարել ես` վերցրու: 4. Ամոթ էր բողոքներ գրելը քաղաքական գործիչներին կամ ոստիկանություն զանգելը, հիմա` հակառակը: 5. Ամոթ էր երկու տարի անընդմեջ նույն բջջային հեռախոսով <ման գալը> և համակարգիչը հաճախակի փոխելը, որովհետև գույնը այս սեզոնի նորաձևության հետ համահունչ չէ, հիմա` հակառակը: <Հնացած> տեխնիկան արդեն իսկ մեծ խնդիր է աշխարհի շատ երկրների համար: Մարդիկ գերադասում են ունենալ մեկ հեռախոս և մեկ անձնական համակարգիչ /նոութբուք/, քան մի քանի հատ բազմաֆունկցիոնալ հեռախոսներ ու տարբեր չափերի համակարգիչներ, որոնց ֆունկցիաների մասին նույնիսկ գաղափար չունեն: 6. Ամոթ էր անգույն էկրանով բջջային օգտագործելը, երբ արդեն Bluetooth-ով մոդելներ կան, հիմա` հակառակը: Բջջայինը միայն զանգերի և sms-ի համար է, մնացածը կարելի է նաև համակարգչով անել: 7. Ամոթ էր հասարակական տրանսպորտից օգտվելը: Շատերը նույնիսկ մինչև հարևան շենքի տակի խանութ տաքսիով էին գնում: Հիմա` հակառակը: Բացի այդ` նոր և խրախուսելի տենդենց է ոտքով քայլելը և հեծանիվով տեղաշարժվելը: 8. Ամոթ էր կարմիր լույսի տակ ապուշի պես կանգնելը, երբ փողոցում մեքենա չկար /կամ նույնիսկ եթե կար/: Հիմա` հակառակը: Շատերը յուրահատուկ հաճույք են ստանում օրենքներին հետևելուց: 9. Ամոթ էր հարկեր վճարելը: Հիմա` հակառակը: Գործատուներից շատերը հասկանում են, որ հարկերի միջոցով է մեր պետությունը վճարում թոշակներ, նպաստներ, ֆինանսավորում կրթությունը, առողջապահությունը և այլն: Ուզում եք 40 տարի հետո չբողոքել ցածր թոշակներից, ուրեմն մտածեք, որ հարկեր վճարելու <սովորությունը> պետք է ձեռք բերել այսօր և սովորեցնել նոր սերունդներին:
Երբ առաջին անգամ պիտի մասնակցեի ընտրություններին, բոլոր ծանոթներս միաբերան պնդում էին, որ անիմաստ է, միևնույնն է իմ քվեից ոչինչ կախված չէ և այդպես շարունակ:
Քանի որ առանձնապես քաղաքական նախընտրություններ չունեմ, ապա սկզբում մտածում էի, որ գուցե իսկապես գնալն իմաստ չունի: Բայց գնացի և քվեարկեցի:
Իսկ հետո հասկացա, որ իրականում խնդիրը քաղաքական նախընտրությունները չեն, ոչ էլ այն 5 կամ 10 րոպեն, որի ընթացքում շատերը ուղղակի 5 կամ 10 րոպե ավել պիտի հեռուստացույց դիտեին: Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Գուցե քչերն են հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան կփոխի, բայց արդյունքում այդ քչերը ավելանում և դառնում են բնակչության զգալի մաս: Իսկ հետո իզուր է բողոքելը, որ քվեաթերթիկները "լցնում են”: Գնայիք, քվեարկեիք և ամենաքիչը ուղղակի "կզբաղեցնեիք” ձեր քվեաթերթիկը: Մյուս կողմից էլ մարդիկ, փաստորեն, չեն կարևորում իրենց կարծիքը: Իզուր: Ունեցեք կարծիք և արտահայտեք այն:
Եթե դուք պահանջում եք պետությունից լինել բարեխիղճ բազմաթիվ հարցերում, ուրեմն դուք էլ ամենաքիչը պարտավոր եք հենց այդ պետության ղեկավար օղակի ընտրության դեպքում բարեխղճորեն մասնակցել ընտրություններին:
Ուսանողներին դասավանդող անձանց համար հատուկ գրում եմ այս հոդվածը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակում համապատասխան հակահարված տան:
Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:
Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և "մոռացեք”, որ միացրել եք:
Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
Երբ ուսանողները ասում են "Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ուհարցրեք. "Իսկ ես ի°նչ իմանամ` կարող ես, թե ոչ: Ոտքերդ չեն ցավու°մ”:
Ամեն դասը սկսեք կամ ավարտեք Ձեր կյանքից ինչ-որ պատմությամբ: Ցանկալի է, որ դա լինի շատ տափակ ու կրկնվող պատմություն:
Երբ ուսանողը բարձր գնահատական է խնդրում, առեղծվածային ձայնով պատասխանեք. "Նախ առհասարակ գնահատական է պետք ստանալ”…
Երբ ուսանողը հարցնում է, թե ինչպես կարող է բարելավել իր գնահատականները, պատասխանեք, որ նա պետք է ժամանակի մեքենա ստեղծի, գնա անցյալ և տնային աշխատանք անի:
Երբեք մի գնահատեք ուսանողի պատասխանը կամ գնահատեք, բայց մի անցկացրեք մատյան: Իսկ հետո պատճառաբանեք, որ մոռացել եք, կարևորը գիտելիքն է ու թող նույն ուսանողը նորից պատասխանի:
Որևէ ուսանողի (եթե նա հետևել էր ինչպես դասախոսին հասցնել ինֆակտի հոդվածի ցուցումներին) այլ անունով դիմեք: Օրինակ` Պարգևին "Վրեժ”:
Օգտագործեք սխալ անվան մի քանի տարբերակներ: Վրեժիկ, Վրո, Վրեժուլիկ…
Հարց տվեք ուսանողին և անմիջապես պատասխանեք Ձեր հարցին: Իսկ հետո բողոքեք, որ ուսանողը ոչինչ չգիտի: