ePSXe ծրագրի օգնությամբ կարելի է Sony PlayStation-ի դիսկերը օգտագործել համակարգչում այդ խաղերը խաղալու համար: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնված ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք թղթապանակում գտնվող ePSXe ծրագիրը:
Ծրագրի մոնյուի Config-ից ընտրեք Video և Select Video Plugin-ում նշեք Pete's DX6 D3D Driver:
Սեղմեք Configure: Desktop resolution-ը ընտրեք Ձեր էկրանի չափերը, Color deph 32Bit, սեղմեք Nice և OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Sound, բացվող պատուհանում ընտրեք ePSXe SPU core:
Ծրագրի մենյուից ընտրեք CDROM, բացվող պատուհանում ընտրեք CD-ROM'a ePSXe CDR WNT/W2K core: Սեղմեք config և ընտրեք Ձեր CDrom-ի անունը (ինձ մոտ E): սեղմեք OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Game Pad>Pad1 և ցանկացած կոճակ փոխարինեք Ձեր ուզածով` մկնիկով ակտիվացնելով և ստեղնաշարի կոճակով սեղմելով դրա վրա: Սեղմեք OK:
Համակարգչում տեղադրեք Sony PlayStation-ի դիսկը և ծրագրի մենյուի File-ից ընտրեք Run CdRom: