Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 23



Ինչպես գիտեք Google+ ցանցը հնարավորություն է տալիս կատարել խմբակային տեսազանգեր 10 անցանց միջև: Իսկ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր միայն 2 անձանց մասնակցությամբ: Ֆեյսբուքի այդ թերությունը վերացնելու համար օգնության է գալիս Social Hangouts ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Ֆեյսբուքում կատարել տեսազանգեր առավելագույնը 20 անձանց մասնակցությամբ: Ընդ որում տեսազանգի ընթացքում կարող եք նաև ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ:

1.Բացեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլը:
2.Այցելեք այստեղ:
3.Սեղմեք Go To App կոճակը:
4.Սեղմեք Start Group Video Chat կոճակը:
5.Թույլատրեք ծրագրին, որպեսզի այն կարողանա օգտագործել համակարգչին միացված տեսախցիկը և միկրոֆոնը:
6.Բացված պատուհանում նշեք այն ընկերներին, որոնք պետք է մասնակցեն ընթացիկ տեսազանգին:


Ծրագիրը մի անգամ օգտագործելուց հետո այն կհայտնվի Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի ձախ մասում:

Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել այդ նշանի վրա ու կատարել խմբակային տեսազանգեր: Եթե խնդիրներ են առաջանում տեսախցիկի հետ կապված, ապա փորձեք այլ դիտարկիչների վրա:


Категория: facebook.com | Просмотров: 553 | Добавил: admin | Дата: 23.08.2012 | Комментарии (0)