Ֆեյսբուք սոցիալական կայքը այժմ թույլ է տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ և կատարել վիդեոզանգեր: Սակայն կա հաղորդակցության ևս մեկ օգտակար միջոց, որը չկա Ֆեյսբուքում: Խոսքը գնում է ձայնային նամակներ ուղարկելու մասին: Օրինակ կարող եք ձայնագրել որևէ հայտարարություն և միանգամից ուղարկել այն մի քանի ընկերների: Ձայնային նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ է՝
1.Սեղմեք այստեղ2.Սեղմեք Get Started կոճակը և մուտքագրեք Ֆեյսբուքի տվյալները: Ծրագրին տվեք որոշակի իրավասություններ:3.Բացված պատուհանի վրա սեղմեք Allow կոճակը և փակեք:
4.Սեղմեք Send a new message կոճակի վրա:
5.Ընտրեք այն ընկերներին, ովքեր պետք է ստանան նամակը:
6.Ձայնագրեք ձայնային նամակը և ուղարկեք: