Տեքստային կար հաղորդագրությունների ծառայությունը (SMS)
արդեն 20 տարեկան է: 1992 թվականի դեկտեմբերին Նեյլ
Փապուորսը ուղարկել է առաջին SMS-ը, որը կազմված էր
ընդամենը երկու բառից՝ Merry Christmas: Հաղորդագրությունը
ուղարկվել է անհատական համակարգչից, քանի որ այն
ժամանակ բջջային հեռախոսների վրա չկար SMS ուղարկելու
ֆունկցիաներ: SMS-ը 160 սիմվոլի սահմանափակումով
ազդեցություն է ունեցել նաև անգլերեն լեզվի վրա: Առաջացել
են մի շարք հապավումներ (OMG, LOL, IMHO, BFF), որոնք
արդեն գրանցվել են Օքսֆորդի բառարանում: Չնայած այժմ
գոյություն ունեն հաղորդակցության ավելի հեշտ ու բազմազան
մեթոդներ, բայց SMS-ը շարունակում է գոյատևել և ոմանց
համար մնում է հաղորդակցության նախընտրելի մեթոդներից
մեկը:
Տես նաև