Մրցույթը
2009 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանով և Կիևի բնապահպանա-մշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ հաստատվեց Ուկրաինայի ազգային ծառ որոշող մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների Ուկրաինայի ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն կարող էր թեկնածու առաջադրել և մասնակցել ընտրությանը։
Որոշվեցին չորս անվանակարգ՝
ամենահին ծառեր, անվանակարգում մասնակցում էին 9 ծառ 300 տարեկանից մեծ (Պյոտր Մագիլայի շագանակենին) և մինչև 2000 տարեկան (Նիկիտինսկի բուսաբանական այգու ձիթենին),
հիշատակի ծառեր, 10 ծառ, որոնք կապված են հայտնի մարդկանց կյանքի և հիշատակի հետ,
պատմական ծառեր, 8 ծառ, որոնք կապված են պատմական իրադարձությունների հետ, կամ պատմական խորհրդանիշներ են,
գեղագիտական արժեք ներկայացնող ծառեր, 8 ծառ։
Մրցույթը կայացավ 2010 թվականի փետրվարից մինչև հուլիսի 1-ը, հուլիսի 6-ին համաձայն մրցույթի արդյունքների հրապարակվեց Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանը 17 ծառի «Ուկրաինայի ազգային ծառ» կոչումը շնորհելու մասին։
2010 թվականի հուլիսի 13-ին Կիևի կենդանաբանական այգում տեղի ունեցած «Ուկրաինայի ազգային ծառերի» շնորհահանդեսի ժամանակ ներկա էին ավելի քան 40 ուկրաինական և արտասահմանյան լրագրողներ, իրադարձությունը լուսաբանում էին 14 հեռուստաալիք։ Շնորհանդեսից հետո մասնակիցները այցելեցին Կիևի Գրյունեվալդի կաղնուն, որը պատվավոր կոչմանը արժանացած ծառերից մեկն էր։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ուկրաինայի ազգային ծառ» կոչման առաջին մրցանակաբաշխությունը։