Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 23 » Ինչու չի կարելի առանց անջատելու USB ֆլեշը հեռացնել համակարգչից
18:29
Ինչու չի կարելի առանց անջատելու USB ֆլեշը հեռացնել համակարգչից


Ֆայլերի բաշխման աղուսյակում պահպանվում է ինֆորմացիա, թե USB ֆլեշի որ սեկտորում և ինչ հերթականությամբ պետք է գրանցվեն այդ ֆայլերը: USB ֆլեշի մեջ այդ ֆայլերի գրանցման ընթացքում ֆայլերի բաշխման աղուսյակը անընդհատ փոխվում է: Օպերացիոն համակարգը ոչ միշտ է միանգամից գրանցում դրան USB ֆլեշի մեջ, սպասելով, որ կարող է տեղի ունենալ նոր փոփոխություններ:


USB ֆլեշի մեջ գրանցման արագության սահմանափակում - օպերացիոն համակարգը կարող է ցույց տալ, որ գրանցման պրոցեսը ավարտվել է, սակայն որոշ տվյալներ հնարավոր է գտնվեն օպերատիվ հիշողության մեջ և սպասեն իրենց գրանցման "հերթին":


Այդ գործողությունների ժամանակ USB ֆլեշի հեռացումը համակարգչից առանց անջատման կարող է ֆայլերի կորստի պատճառ հանդիսանալ:


Հնարավոր է, որ որոշ ֆայլեր այդ USB ֆլեշից օգտագործվում են այլ ծրագրերում (օրինակ որևէ երգ բացված է Media Player-ով, Word-ով բացված է որևէ ֆայլ), USB ֆլեշը համակարգչից հանելուց հետո այդ ֆայլերը հնարավորություն չեն ունենում  "փակվել": Հենց դա էլ որոշ դեպքերում պատճառ է դառնում այդ ֆայլերի կորստի: Այդ նույն պատճառով է համակարգչի հոսանքից անջատման պատճառով ջնջվում որոշ պիտանի ֆայլեր, որն էլ հանգեցնում է Windows-ի վնասման և այն չի բացվում:




Windows 7-ում USB ֆլեշը անջատելու համար սեղմեք երկու անգամ նկարում պատկերված նշանի վրա և Eject: XP-ում սեղմեք երկու անգամ նշանի վրա և остановить:


7


XP



Դիտումներ: 665 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: