Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Windows 8 vs Windows 7
02:00
Windows 8 vs Windows 7
Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկողները բազմիցս
հավաստիացրել են որ Windows 8-ը նկատելիորեն արագ է աշխատելու նախորդ բոլոր
տարբերակներից: Չնայած այն բանին, որ ծրագիրը դեռ շատ կարճ ժամանակ է
ինչ դուրս է եկել, այստեղ առկա ցուցանիշները բավականին հուսադրող են: Թեստն
անցկացրել են Lifehacker հրատարակության լրագրողները, ովքեր հանդես են եկել
սովորական օգտատերերի դերում: Թեստը նրանք անց են կացրել Windows 7 և 8
օպերացիոն համակարգերով աշխատող երկու տարբեր համակարգիչների վրա:
Համակարգիչները նոր ֆորմաավորված են եղել և դրանցում բացակայել են այլ
ծրագրեր: Օգտագործված համակարգիչների տվյալները հետևյալն են՝
Պրոցեսոր - Core i7 3.8 Գգհ - 1600 Մգհ հզորությամբ
Օպերատիվ հիշողություն - 6 Գբ
Տեսաքարտ - Nvidia GeForce 9800 Գբ
Արդյունքում՝
Օպ. համակարգի բեռնման արագությունը (Windows-ի նշանի հայտնվելու
պահից մինչև էկրանի բեռնումը) - Win 8 - 10 վայրկյան, Win 7 - 35 վայրկյան
700 Մբ ծավալով ֆայլի կոմպրեսսավորում - Win 8 - 29 վ, Win 7 - 32 վ
Պատճենում - Win 8 - 1 վ, Win 7 - 2 վ
Ֆիլմի փոխարկում - Win 8 - 8:06 վ, Win 7 - 8:15 վ
Միանգամից 10 ենթաբաժինների բեռնում Chrome բրաուզերով - Win 8 - 7 վ,
Win 7 - 7 վ:
Ինչպես տեսնում եք իր արագության չափանիչներով Windows 8-ը բավականին հզոր է
ու նկատելիորեն գերազանցում է Windows 7-ին: Ինչ խոսք, հեղինակներն իսկապես
հպարտալու առիթ ունեն :
Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 600 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: