3DNews ՏՏ Լրատվական – Pocket Lint տտ լրատվականը տեղեկացնում է, որ այսուհետ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները և HTC պլանշետները համատեղելի կլինեն Sony PlayStation-ի խաղերի հետ: Այդ խաղերը հնարավոր կլինի գործարկել անմիջապես՝ Sony PlayStation կոնսոլից:
Այս մասին HTC և Sony ընկերությունները կհայտարարեն Mobile World Congress 2012 ցուցահանդեսի ժամանակ: Առայժմ դեռ չի հստակեցվում, թե կոնկրետ որ արտադրող ընկերությունների սարքավորումներին է վերաբերվում այս նորարարությունը: Նշվում է միայն HTC-ն:
HTC և Sony ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց, փոխարենը խոստանալով որ դրանք կլինեն շուտով՝ մինչ Mobile World Congress 2012 ցուցահանդեսը: