Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 09
Քանի որ կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն գուգլ պլյուսին, կամ նենց թեթևակի լսել են դրա մասին, բայց էնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ ա, ես սկզբում կբացատրեմ թե ինչ ա ինքը, հետո կանցնեմ ամենակարևորին:
Գուգլ պլյուսը իրականում սոցիալական ցանց ա, որը շատ հնարավոր ա ջախջախի ֆեյսբուքին: Հա, պատկերացրեք, որ ինքը իր նոր հնարավորություններով գործնականում կարա էդ անի, բայց դե էդ դեռ օդից կախված հարց ա, որովհետև ֆեյսբուքը արդեն շատ երկար ժամանակ ա, ինչ մեր սրտերում ա: :Ճ Գուգլ պլյուսի նոր հնարավորություններից կխոսենք մի քիչ ուշ, իսկ հիմա ուղղակի նայեք էս վիդեոն, որը հակիրճ ու հավես ձևով պատմում ա գուգլ պլյուսի մասին:

Գուգլ պլյուսը գրանցվողներին առաջարկում ա 4 հիմնական հնարավորություններ, ու իրանք նենց հավես ձևով են սարքած, որ հավեսդ գալիս ա: :ՃՃՃ
Առաջին էդ հնարավորությունը Messenger-ն ա կամ ֆեյսբուքյան լեզվով ասած՝ չատը: Ինձ թվում ա բոլորդ գիտեք՝ ինչ ա չատը:

Եկեք նայենք վիդեոն:
Հիմա երկրորդ հնարավորությունը, որը և՛ ֆեյսբուքը, և՛ ադնակլասնիկը ունեն, բայց դե մեկ ա էլի հավես ա սարքած :ՃՃՃՃ: Էդ Hangout-ն ա, կամ վիդեոչատը:
Հիմա նայենք վիդեոն:
Անցանք երրորդին: Երրորդը Instant Upload-ն ա: Էդ նշանակում ա, որ կարող եք վիդեոներ ու ֆոտոներ նկարել ու տեղում վերբեռնել Գուգլ պլյուս:
Իսկ հիմա, ըստ ավանդույթի, նայում ենք վիդեոն: ՃՃՃՃ

Իսկ հիմա անցնում ենք վերջին՝ չորրորդ՝ ամենահավես ու լրիվ նոր հնարավորությանը՝ Circles(շրջաններ):
Գուգլ շրջանները ամեն գրանցվողին հնարավորություն են տալիս ընտրել որոշակի մարդկանց ու խմբավորել: Ասենք՝ ընտանիք, ընկերներ կամ կողքի հայաթի տղեք: :Ճ Էդ արդեն որոշում եք դուք:
Հիմա վիդեոն ենք նայում: (Չեք ձանձրանում չէ՞՞՞) ... Կարդալ շարունակությունը »
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 864 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Էսօր իմ համար հանգիիիստ, զուսպ կերպով դպրոցից գնում եմ Ինտերնյուս...
Նոր եմ դուրս եկել դպրոցից ու դեռ դպրոցի մուտքից ընդամենը մի 10 մետր եմ հեռացել... Մեկ էլ տեսնեմ ինչ-որ ժիգուլի մեքենայի հետևի պատբրիսին ինչ-որ նշան է փակցված...մտածեցի մոտենամ-տեսնեմ, էդ ինչ նշան ա...
Տենց եսիմինչ ձև չերևաց, ասեցի մի քիչ էլ մոտենամ...
Մի քիչ էլ մոտեցա....

Էլի աղոտ էր երևում, ասեցի մի քիչ էլ մոտենամ....Ժողովուրդ ես սենց բան մենակ մի կինոյում էի տեսել, ու երբեք չէի մտածի, որ մարդիկ կարող ա սենց նշան փակցնեն իրական կյանքում ու դեռ մի բան էլ ժիգուլիի վրա : Ես այ էս նշանը տեսա...










Ես չէ, դուք, ասեք, սրա վարորդը դեբիլ չի, բա ինչ է.... :
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 658 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

2003 թվականին Միքայել Պողոսյանը ստեղծեց մի ֆիլմ, որը էն քիչ ֆիլմերից է, որոնք մինչև հիմա նայվում են ու մինչև հիմա իրականությանը համաատասխան են...
Ես շատ բան չեմ ասի էս ֆիլմի մասին, մենակ մի բան. Եթե չեք նայել <<Երևան ջան>> ֆիլմը, ԱՆՊԱՅՄԱՆ նայեք, ժողովուրդ, այ լրիիիիվ, լրիիիիվ նույն հիմիկվա իրականությունն ա...))))))) հրաշք ֆիլմ ա...չեք փոշմանի, նայեք(6 մասն էլ դրված ա ստորև)...
P.S. Մի տենց դեմք ընդունեք. 6 մասից է, բայց ամեն մասը 11-12 րոպե ա, հանգիիիստ նստեեեք ու վայելեք







 

 

 

Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 842 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Շնորհավորում եմ բոլոր աղջիկների մարտի 8-ը: Եղեք երջանիկ, ուրախ, եղեք ակտիվ, և ամենակարևորը սիրեք և լսեք ձեր ծնողներին. չէ որ դուք նրանց արքայադստրերն եք և նրանք ուզում են տեսնել ձեզ միշտ երջանիկ:
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 623 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)


Երբեմն լինում է ժամանակ երբ ես ուզում եմ մի նոր երգ լսեմ ու չգիտեմ թե ինչ , կամ ուզում եմ իմ լսած երգը մյուսներին ցույց տամ ` բայց հոգնել եմ սոց ցանցերից … Այժմ կա այս հարցի լուծումը , արդեն գործում է  
LINKOMANIA-ն  : LINKOMANIA-ում գրանցվել պետք չէ , կարող եք այդ կայք մուտք գործել  facebook-ի , twitter-ի , Yahoo-ի , Vkontakte-ի , Livejournal-ի  կամ wordpress-ի պրոֆայլներով : Այցելեք , դրեք ձեր սիրված հղումը և ծանոթացեք մնացած հղումներին …  Այդ կայք կարող եք այցելել անցնելով այս հղումով Linkomania >>>
  
   
Категория: Հետաքրքիր կայքեր | Просмотров: 672 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)

Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:



Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB

 
   
Категория: Ամեն ինչի մասին Էջ | Просмотров: 661 | Добавил: admin | Дата: 09.03.2012 | Комментарии (0)