13:59 7 ամսական աղջկա մոտ դաշտանային ցիկլ է սկվել ու աճում է կուրծքը | |
epress.am-ի փոխանցմամբ՝ ծննդատնից դուրս գրվելիս բժիշկները հաստատել էին, որ Միլանան բացարձակ առողջ երեխա է: Երեխայի զարգացման առաջին խանգարումները նրա մայր Աննա Գասպարովիչը նկատել է այն ժամանակ, երբ աղջնակն ընդամնեը 3 ամսական էր: 30-ամյա մայրը նկատել է, որ նորածին երեխայի սեռական օրգանների վրա սկսել են մազեր աճել: Վախեցած մայրը անմիջապես երեխային տարել է թերապևտի մոտ: Երեխային զննելուց հետո բժիշկը հայտարարել է, որ դա շատ նորմալ երևույթ է: Երբ Միլանան դեռ 8 ամսական էր, նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, իսկ կուրծքն էլ աստիճանաբար աճել է: Տեղի բժշիկները եզրակացրել են, որ աղջնակի մոտ հիպոֆիզի (օրգան գլխի ստորին հատվածում, որը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող հորմոններ է արտադրում) վրա ուռուցք կա: Սակայն Մոսկվայում հետազոտություն անցնելուց հետո քաղցկեղի փաստը չի հաստատվել: Այժմ մայրաքաղաքի բժիշկներն են փորձելու պարզել այս բացառիկ դեպքի բնույթը: Սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ դժվար կացության մեջ են դրել անգամ ամենափորձառու մասնագետներին: Միլանայի օրգանիզմն իր աճով 12 տարի առաջ է ընկել: Բացի այդ, պարզվել է, որ հորմոնների քանակն աղջկա մարմնում հասուն կնոջից 5 ամնգամ շատ է: Հետագա արագ աճը կանխելու նպատակով աղջնակին 12 տարվա բուժման կուրս են նշանակել: Տարվա մեջ մեկ անգամ աղջկան դեղանյութ են ներարկելու, որը ճնշելու է հորմոնների աճը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |