00:44 Google+ | |
Գուգլ պլյուսը իրականում սոցիալական ցանց ա, որը շատ հնարավոր ա ջախջախի ֆեյսբուքին: Հա, պատկերացրեք, որ ինքը իր նոր հնարավորություններով գործնականում կարա էդ անի, բայց դե էդ դեռ օդից կախված հարց ա, որովհետև ֆեյսբուքը արդեն շատ երկար ժամանակ ա, ինչ մեր սրտերում ա: :Ճ Գուգլ պլյուսի նոր հնարավորություններից կխոսենք մի քիչ ուշ, իսկ հիմա ուղղակի նայեք էս վիդեոն, որը հակիրճ ու հավես ձևով պատմում ա գուգլ պլյուսի մասին: Գուգլ պլյուսը գրանցվողներին առաջարկում ա 4 հիմնական հնարավորություններ, ու իրանք նենց հավես ձևով են սարքած, որ հավեսդ գալիս ա: :ՃՃՃ Առաջին էդ հնարավորությունը Messenger-ն ա կամ ֆեյսբուքյան լեզվով ասած՝ չատը: Ինձ թվում ա բոլորդ գիտեք՝ ինչ ա չատը: Եկեք նայենք վիդեոն: Հիմա երկրորդ հնարավորությունը, որը և՛ ֆեյսբուքը, և՛ ադնակլասնիկը ունեն, բայց դե մեկ ա էլի հավես ա սարքած :ՃՃՃՃ: Էդ Hangout-ն ա, կամ վիդեոչատը: Հիմա նայենք վիդեոն: Անցանք երրորդին: Երրորդը Instant Upload-ն ա: Էդ նշանակում ա, որ կարող եք վիդեոներ ու ֆոտոներ նկարել ու տեղում վերբեռնել Գուգլ պլյուս: Իսկ հիմա, ըստ ավանդույթի, նայում ենք վիդեոն: ՃՃՃՃ Իսկ հիմա անցնում ենք վերջին՝ չորրորդ՝ ամենահավես ու լրիվ նոր հնարավորությանը՝ Circles(շրջաններ): Գուգլ շրջանները ամեն գրանցվողին հնարավորություն են տալիս ընտրել որոշակի մարդկանց ու խմբավորել: Ասենք՝ ընտանիք, ընկերներ կամ կողքի հայաթի տղեք: :Ճ Էդ արդեն որոշում եք դուք: Հիմա վիդեոն ենք նայում: (Չեք ձանձրանում չէ՞՞՞) Ըհըըը: Հիմա մի քանի տարբերակ ասեմ, թե ինչ եք դու մտածում էսքանից հետո:
: Լավ, չշեղվենք: Հիմա անցանք ամենակարևորին: Եթե դուք 18+ եք, դուք հանգիստ կգրանցվեք գուգլ պլյուսում: Բայց եթե 18-ից ցածր տարիք ունեք ու սեղմում եք էստեղ... ...ձեր դեմքին գուգլը խփում ա այ սա... Թարգմանեմ. Գուգլի այս հատկությունը անհասանելի է ձեզ: Ձեր տարիքը թույլ չի տալիս, որ դուք օգտվեք այս հատկությունից: Ստեղ հարց ա առաջանում. որտեղի՞ց գիտի իմ տարիքը: Իսկ ես ասեմ՝ գուգլը իրա բոլոր հատկությունները(gmail, reader...) կապում ա իրար հետ ու ընդհանուր ինֆորմացիա ա դուրս բերում ձեր մասին: Բանն այն է, որ դուք ջիմեյլում գրանցվելիս նշում եք ձեր տարիքը(ուզեք, թե չուզեք), որը էլ հետո չեք կարող փոխել: Էս ամեն ինչից հետևում ա, որ ուղղակի պետք ա ևս մեկ անգամ գրանցվել ջիմեյլում ու նշել նենց ծննդյան տարեթիվ, որը, 2011 թվից հանելիս, 18 կամ 18-ից բարձր թիվ ա ստացվում: :ՃՃՃՃ Խնդրեմ. գրանցվելն էնտեղ, դուրս ա գալիս, էդքան էլ բարդ չի: Իսկ ես հույս ունեմ, որ գուգլ պլյուսը քաղաքականության չի վերածի ցանցը ու գրանցվողները չեն փոշմանի, որ գրանցվել են: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |