01:20 Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը | |
acebook, Youtube, Twitter կայքերն աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական կայքերի բրենդերն են: BV4 վարկանիշային գործակալությունը՝ Ցյուրիխի կիրառական գիտությունների Համալսարանի հետ մեկտեղ, կազմել է ամենաթանկ սոցիալական կայքերի վարկանիշային աղյուսակը: Առաջին տասնյակում գտնվում են ԱՄՆ-ի և Չինաստանի սոցիալական կայքերը: Ռուսական Вконтакте սոցիալական կայքը գտնվում է 11-րդ հորիզոնականում, իսկ Одноклассники-ին` 15-րդ հորիզոնականում: Ամենահետաքրքիրն այն է, որ Google+ սոցիլական կայքը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 23-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Facebook-ը, որի արժեքը գնահատվում է 29.115 միլիարդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Youtube-ը (18.099 միլիարդ դոլար), իսկ երրորդ տեղում Twitter–ն է (13.309 միլիարդ դոլար): Տասներեք ամենաթանկ սոցիալական կայքերի բրենդերի ընդհանուր արժողությունը հասնում է 125 միլիարդ դոլարի: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |