Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը
09:49
Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը
64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1)  ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:



 Այսպիսով բոլորովին անիմաստ է համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ. համակարգեր:... Կարդալ ավելին...
 
Կատեգորիա: Համակարգիչների մասին | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: