Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » PlayStation-ի խաղերը համատեղելի կլինեն HTC սմարթֆոնների հետ
21:30
PlayStation-ի խաղերը համատեղելի կլինեն HTC սմարթֆոնների հետ


3DNews ՏՏ Լրատվական – Pocket Lint տտ լրատվականը տեղեկացնում է, որ այսուհետ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները և HTC պլանշետները համատեղելի կլինեն Sony PlayStation-ի խաղերի հետ: Այդ խաղերը հնարավոր կլինի գործարկել անմիջապես՝ Sony PlayStation կոնսոլից:

Այս մասին HTC և Sony ընկերությունները կհայտարարեն Mobile World Congress 2012 ցուցահանդեսի ժամանակ: Առայժմ դեռ չի հստակեցվում, թե կոնկրետ որ արտադրող ընկերությունների սարքավորումներին է վերաբերվում այս նորարարությունը: Նշվում է միայն HTC-ն:

HTC և Sony ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց, փոխարենը խոստանալով որ դրանք կլինեն շուտով՝ մինչ Mobile World Congress 2012 ցուցահանդեսը:

Կատեգորիա: Հեռախոսների մասին | Դիտումներ: 577 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: