Աշխարհի վերջը կարող է գալ անսպասելի ու շատ արագ, գրում է գերմանական Focus ամսագիրը` վկայակոչելով գիտնականների վերջին հետազոտության արդյունքներին: Աշխարհի առաջատար կենսաբաններից ու երկրաբաններից կազմված 22 հոգանոց խմբի կարծիքով` այն տեղի կունենա միանգամայն բնական կենսաբանական պատճառներով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են մինչև հունիսի վերջ Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին ընդառաջ: Գիտնականները կարծում են, որ համաշխարհային էկոհամակարգը կարող է փլուզվել անսպասելի, իսկ մեղավորը կլինի մարդը: Ըստ նրանց` էկոլոգիան ժամանակի ընթացքում կվատթարանա, մոլորակի բնակչությունը` կաճի, իսկ ռեսուրսների թիվը` կտրուկ կնվազի: Բացի այդ, այս հարյուրամյակում սպասվող աշխարհի վերջի գլխավոր «դերակատարներից» մեկը կարող է լինել գլոբալ տաքացումը:
Մասնագետները հաշվել են, որ մինչև 2050թ.-ը Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհասնի 9.3 մլրդ մարդու, իսկ մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճանով: Այս փոփոխությունները ոչ մի կերպ կանգնեցնել չի լինի: Սնունդը մարդկանց կսկսի չբավականացնել, մեր առօրյա իրականությունն անճանաչելիորեն կփոխվի:
Սակայն գիտնականները կարծում են, որ մարդկությունն ունի իրավիճակը շտկելու հնարավորություն: Պետք է խնայողաբար վերաբերվել բնությանն ու մի քանի անգամ կրճատել հումքային ռեսուրսների սպառումը: Վիճակագրության համաձայն` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 10-րդ մարդը հավատում է աշխարհի վերջին:
Չինաստանի Քսինքսիան քաղաքի բնակիչները փողոցում տարօրինակ կենդանի են հայտնաբերել, տեղեկացնում է orange.co.uk կայքը։
Մասնագետների կարծիքով՝ հայտնաբերված կենդանին մազազուրկ շուն է, որի մաշկին տարօրինակ բծեր կան։ Սակայն բնակիչների հավաստմամբ՝ կենդանու ծնոտային մասն ավելի շատ խոզ է հիշեցնում։ Բացի դրանից, «մազազուրկ» արարածի ճակատին մազեր կան։
Բացի վերոնշյալ կարծիքներից, չինացի իրավապաների ենթադրությամբ՝ կասկածելի արարածի արտաքին տեսքն իրական չէ։ Չինացի ոստիկանները կասկածում են որ կենդանու տերը միտումնավոր ներկել է նրան։
«Անշուշտ հայտնաբերված կենդանին շուն է։ Պետք է նշեմ, որ այն բավական թանկ ցեղատեսակի է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ առաջիկայում տեղական բժշկական կետրոններից մեկում կենդանին հատուկ հետազոտության կենթարկվի։
Ճապոնիայի Օսակայի Համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ մարդու արյան մեջ առկա հակավարակային շիճուկի սպիտակուցներից մեկը անմիջականորեն ազդում է նրա ծերացման վրա, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ճապոնացի մասնագետները այդ գենի վրա համարյա ամբողջութամբ ազդելու հնարավորություն են գտել։
Ըստ գիտնականների՝ C1q սպիտակուցը պատասխանատու է մարդու բջիջների ծերացման համար։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն նշված սպիտակուցային համակարգի մնացած սպիտակուցների հետ միասին նախատեսված է միայն օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանության համար։
Շիճուկի համակարգն ինքին իրենից բարդ սպիտակուցների զուգակցություն է ներկայացնում, որոնք միշտ առկա են մարդու օրգանիզմում։
Օսակայի Համալսարանի գիտնականներին հաջողվել է այնպես ազդել C1q-ի վրա, որ ծերացման գործընթացն ամբողջությամբ դադարել է։ Այլ խոսքերով ասած՝ ճապոնացի գիտնականները մոտ են հավերժ կյանքի գաղտնիքի բացահայտմանը։ Այդուհանդերձ նշվում է, որ այս բացահայտումն իր հակառակ կողմն ունի։ Պարզվում է, որ C1q-ի միջոցով ծերացման դանդաղության հետևանքով քնի ընթացքում մարդը կկորցնի իմունային համակարգը։
Գիտնականներին դեռ չի հաջողվել ապիտակուցի վրա այնպես ազդել, որ ծերացման դանդաղեցման հետ մեկտեղ իմունային համակարգի գործունեությունը չվնասվի։ Սակայն ճապոնացի գիտնականները լիաույս են, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը։
Օդային և ցամաքային փոխադրամիջոցների միջև «մրցավազքը» այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, սակայն Lamborghini Aventador-ը առաջին անգամ է մրցում: Եվրոպական ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա տեղի կունենա F-16 Fighting Falcon-ի և Aventador-ի «հակամարտությունը»: Նման անսովոր մրցություն է կազմակերպել դանիական Bilmagasinet ավտոմոբիլային պարբերականը: Կազմակերպիչները սուղ տեղեկատվություն են տրամադրում` հրապարակելով միայն մի փոքր տեսանյութ: Տեսանյութից դատելով, մրցել են ԱՄՆ-ի հայտնի F-16 կործանիչը և իտալական Lamborghini Aventador LP700-4 սուպերմեքենան: Լավ երևում է, որ գետնի վրա մեքենան վստահ առաջատար է, սակայն պոկվելուց հետո կործանիչը հեշտությամբ անցնում է սուպերմեքենային: Եվ դա զարմանալի չէ, նույնիսկ գետնին մոտ բարձրությունների վրա F-16 Fighting Falcon-ը կարողանում է 1,4 հազար կմ/ժ արագություն զարգացնել: Նշենք, որ Lamborghini Aventador-ը 12 գլանային 6,5 լ. աշխատանքային ծավալով, 700 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի: Արագացման ցուցանիշները նույնպես գերազանց են` 0-100 կմժ-ը հավաքում է 2,9 վայրկյանում: Սուպերմեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է, սակայն F-16-ի համար առավելագույնը` 2,2 հազար կմ/ժ է: