Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 24

Շուրթերը մեր դեմքի սիմետրիան կրող հիմնական օղակներից են և դրանց մասին մոռանալ նշանակում է հրաժարվել անթերի լինելու գաղափարից: Որպեսզի Ձեր շուրթերը միշտ խնամված տեսք ունենան, պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ: Ամեն ինչ կարելի է անել ձեռքի տակ եղած միջոցներով: Նախ սկսենք նրանից, որ մեր շուրթերը պետք է «մարզված» լինեն: Կան մի քանի պարզ վարժություններ, որոնք Ձեզնից կխլեն ընդամենը  րոպեներ, բայց արդյունքն ակնհայտ կլինի: Օրինակ' փորձեք շուրթերով պատկերել բոլոր ձայնավորները' հնարավորինս ձգելով դիմային մկանները: Կամ խորը շունչ քաշեք, օդը հավաքեք բերանում և աստիճանաբար բաց թողեք: Այս վարժությունները կնպաստեն նաև դեմքի կնճիռների վերացմանը:

Շուրթերի նրբության համար օգտագործեք սնուցող այն բոլոր քսուքները, որ օգտագործում եք դեմքի խնամքի համար: Տնից դուրս գալուց 2-3 ժամ առաջ շուրթերին բուսական յուղ քսեք: Իսկ դիմահարդարումից անմիջապես առաջ ատամի խոզանակով հնարավորինս թույլ մերսեք շուրթերը մի քանի վայրկյան: Բոլոր վերը նշված գործողությունները կարելի է կատարել նաև քնելուց առաջ:


Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 850 | Добавил: admin | Дата: 24.06.2012 | Комментарии (0)