17:44 Աշխարհի վերջը կգա անսպասելի ու մարդու մեղքով. գիտնականներ | |
Աշխարհի վերջը կարող է գալ անսպասելի ու շատ արագ, գրում է գերմանական Focus ամսագիրը` վկայակոչելով գիտնականների վերջին հետազոտության արդյունքներին: Աշխարհի առաջատար կենսաբաններից ու երկրաբաններից կազմված 22 հոգանոց խմբի կարծիքով` այն տեղի կունենա միանգամայն բնական կենսաբանական պատճառներով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են մինչև հունիսի վերջ Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին ընդառաջ: Գիտնականները կարծում են, որ համաշխարհային էկոհամակարգը կարող է փլուզվել անսպասելի, իսկ մեղավորը կլինի մարդը: Ըստ նրանց` էկոլոգիան ժամանակի ընթացքում կվատթարանա, մոլորակի բնակչությունը` կաճի, իսկ ռեսուրսների թիվը` կտրուկ կնվազի: Բացի այդ, այս հարյուրամյակում սպասվող աշխարհի վերջի գլխավոր «դերակատարներից» մեկը կարող է լինել գլոբալ տաքացումը:
Մասնագետները հաշվել են, որ մինչև 2050թ.-ը Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհասնի 9.3 մլրդ մարդու, իսկ մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճանով: Այս փոփոխությունները ոչ մի կերպ կանգնեցնել չի լինի: Սնունդը մարդկանց կսկսի չբավականացնել, մեր առօրյա իրականությունն անճանաչելիորեն կփոխվի:
Սակայն գիտնականները կարծում են, որ մարդկությունն ունի իրավիճակը շտկելու հնարավորություն: Պետք է խնայողաբար վերաբերվել բնությանն ու մի քանի անգամ կրճատել հումքային ռեսուրսների սպառումը: Վիճակագրության համաձայն` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 10-րդ մարդը հավատում է աշխարհի վերջին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |