00:07 Ազգային առանձնահատկություններ | |
Ֆրանսիայում տարեկան ուտում են մոտ 200 000 000 գորտ. Գերմանիայում արտադրվում է մոտ 1200 տեսակի նրբերշիկ... Հարավային Կորեայում արգելվում են ամուսնությունները միևնույն ազգանունը կրող մարդկանց միջև: Թուրքիայում սգո գույն է համարվում մանուշակագույնը:Շատ մուսուլմանական երկրներում և Չինաստանում` սպիտակը: ԱՄՆ-ում այն ծխողը, որը փորձում է թողնել ծխելը, սակայն դա նրան դժվար է տրվում կարող է հավաքել հատուկ հեռախոսահամար և ամբողջ օրը լսել ծանր հիվանդ ծխողի ուժեղ հազ : Չինական ասացվածքն ասում է. - Ով չի կարողանում ժպտալ, նա չպետք է զբաղվի առևտրով: Հունական փիլիսոփա Անահարսիսը բոլոր մարդկանց բաժանում էր 3 խմբի` նրանք, որ մեռած են, նրանք, որ կենդանի են և նրանք, որ ... լողում են ծովում: Հնդիկները կարծում են, որ պատվաբեր չէ մահանալ մահճակալում, պետք է մահանալ գետի մոտ: Չինաստանի իմաստունները փաստում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորի վրա`մեղավորները, աջ կողքի վրա` թագավորները իսկ ձախ կողքի վրա իմաստունները... Ալբանիայում գլխով այո ասելը համարվում է ասել ոչ իսկ ոչ ասելը այո: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |