Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 10 » Չինաստանում «շնախոզ» է հայտնաբերվել
17:43
Չինաստանում «շնախոզ» է հայտնաբերվել

Չինաստանի Քսինքսիան քաղաքի բնակիչները փողոցում տարօրինակ կենդանի են հայտնաբերել, տեղեկացնում է orange.co.uk կայքը։

 

Մասնագետների կարծիքով՝ հայտնաբերված կենդանին մազազուրկ շուն է, որի մաշկին տարօրինակ բծեր կան։ Սակայն բնակիչների հավաստմամբ՝ կենդանու ծնոտային մասն ավելի շատ խոզ է հիշեցնում։ Բացի դրանից, «մազազուրկ» արարածի ճակատին մազեր կան։

 

Բացի վերոնշյալ կարծիքներից, չինացի իրավապաների ենթադրությամբ՝ կասկածելի արարածի արտաքին տեսքն իրական չէ։ Չինացի ոստիկանները կասկածում են որ կենդանու տերը միտումնավոր ներկել է նրան։

 

«Անշուշտ հայտնաբերված կենդանին շուն է։ Պետք է նշեմ, որ այն բավական թանկ ցեղատեսակի է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ առաջիկայում տեղական բժշկական կետրոններից մեկում կենդանին հատուկ հետազոտության կենթարկվի։

Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 718 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: