Թվում է, թե դեռ ու միշտ հասցնելու ենք, թվում է, թե ամեն ուշացում-հապաղում արդարացում ունի, թվում է, թե ամեն ուշացում նոր մեկնարկի արագությունն է պահեստավորում, թվում է, թե…Թվում է, բայց իրականում արժե, մեղմ ասած, արժե չուշանալ, արժե արդարացումներ չմոգոնել ու, պարզապես, չուշանալ: Չուշանալ, ի մի բերել մարմինդ ու հոգիդ, թե հոգնած-անհավատ են անգամ, ինքնաօսլայվել-ձգվել-պրկվել-ելնել-հավատալ-նախաձեռնել՝ չուշանալ: Չուշանալ, հանուն…ինքդ քեզ, հանուն այն բանի, որ չնվազի-չնվաղի հավատիդ նյութը…Ելնենք հենց այն պահին,երբ թվում է, թե այլևս ուժ չկա: Թե կանք, ուրեմն դեռ կա այն՝ ՈՒԺԸ: Չընկրկենք…Չուշանանք: Չուշանանք…ընդամենը կյանքի բաբախյունը զգալուց: Հավատանք…Լ.Հ. |