Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 16 » Ինչպե՞ս ֆորմատավորել ֆլեշի կրիչի վնասված ֆայլային համակարգը
13:37
Ինչպե՞ս ֆորմատավորել ֆլեշի կրիչի վնասված ֆայլային համակարգը

klematisԱյժմ կներկայացնեմ մի քանի եղանակ, որոնց
 միջոցով կարող եք վերականգնել ֆլեշի ֆայլային համակարգը:
Սկզբում նշեմ, որ բոլոր ֆլեշների սկզբնական ֆայլային համակարգը
 FAT32-ն է և դրան համապատասխան Windows-ի միջոցով ֆորմատ կատարելու
 ժամանակ, այն առաջարկում է FAT կամ FAT32 ֆայլային համակարգերը, 
որոնք արգելափակված ֆլեշին ոչնչով չեն կարող օգնել: Տվյալ դեպքում մեզ 
մնում է փոխել ֆլեշի ֆայլային համակարգը (FAT կամ FAT32 ) մեկ այլ ֆայլային համակարգի
 (NTFS. իմ կարծիքով ամենահուսալի ֆայլային համակարգն է):
Տարբերակ առաջին.
Ֆլեշը միացնում ենք համակարգչին և կատարում եք հետևյալ քայլերը՝
 Пуск –> Настройка –> Панель управления –> Система:

Բացված պատուհանում ընտրում եք «Диспетчер устройств» 
բաժինը (windows xp-ի դեպքում՝ Оборудование –> Диспетчер устройств): 
«Диспетчер устройств» պատուհանում
 բացում ենք «Дисковые устройства» բաժինը և ընտրում ենք համապատասխան ֆլեշը ու կատարում այս քայլերը՝
 Свойства–> Политика –> Оптимальная производительность –>OK  (windows xp-ի դեպքում՝ Оптимизировать для выполнения –> OK):
Այս քայլերը կատարելուց հետո արդեն կարող ենք կատարել ֆլեշի ֆորմատավորում NTFS ֆայլային համակարգով:

              
Մտնում ենք «Мой компьютер» և մկնիկի աջ սեղմակով սեղմում ենք ֆլեշի վրա, 
որից հետո ընտրում ենք «Форматировать»և կատարում ֆլեշի ֆորմատ:
Տարբերակ երկրորդ.
Վերևում նշված տարբերակի առավել կարճ տարբերակն է, որը բացի նրանից, 
որ թույլ է տալիս փոխել ֆլեշի ֆայլային համակարգը, այլև պահպանում է ֆլեշում առկա նյութերը:
Բացում ենք՝ Пуск –> Выполнить… –> Запуск программы –> 
cmd –> OK: Բացված պատուհանում գրում ենք ՝ C:\Documents and Settings\Администратор>convert 
ֆլեշի տառը :/fs:ntfs /nosecurity /x (օրինակ, եթե ֆլեշի տառը  «H» -ն է, ապա պետք է 
գրել այսպես՝convert h: /fs:ntfs /nosecurity /x) և սեղմում ենք Enter, որից հետո փակում ենք պատուհանը:
Տարբերակ  երրորդ.
Ներբեռնում ենք «Hard Disk Low Level Format Tool» ծրագիրը բացում ենք այն, ընտրում 
համապատասխան ֆլեշը և կատարում ֆորմատ NTFS ֆայլային համակարգով:



Կատեգորիա: Համակարգիչների մասին | Դիտումներ: 919 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: