17:27 Lamborghini Aventador-ը մրցում է F-16 կործանիչի հետ | |
Օդային և ցամաքային փոխադրամիջոցների միջև «մրցավազքը» այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, սակայն Lamborghini Aventador-ը առաջին անգամ է մրցում: Եվրոպական ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա տեղի կունենա F-16 Fighting Falcon-ի և Aventador-ի «հակամարտությունը»: Նման անսովոր մրցություն է կազմակերպել դանիական Bilmagasinet ավտոմոբիլային պարբերականը: Կազմակերպիչները սուղ տեղեկատվություն են տրամադրում` հրապարակելով միայն մի փոքր տեսանյութ: Տեսանյութից դատելով, մրցել են ԱՄՆ-ի հայտնի F-16 կործանիչը և իտալական Lamborghini Aventador LP700-4 սուպերմեքենան: Լավ երևում է, որ գետնի վրա մեքենան վստահ առաջատար է, սակայն պոկվելուց հետո կործանիչը հեշտությամբ անցնում է սուպերմեքենային: Եվ դա զարմանալի չէ, նույնիսկ գետնին մոտ բարձրությունների վրա F-16 Fighting Falcon-ը կարողանում է 1,4 հազար կմ/ժ արագություն զարգացնել: Նշենք, որ Lamborghini Aventador-ը 12 գլանային 6,5 լ. աշխատանքային ծավալով, 700 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի: Արագացման ցուցանիշները նույնպես գերազանց են` 0-100 կմժ-ը հավաքում է 2,9 վայրկյանում: Սուպերմեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է, սակայն F-16-ի համար առավելագույնը` 2,2 հազար կմ/ժ է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |