Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 24 » «Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը
00:21
«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Շուրթերը մեր դեմքի սիմետրիան կրող հիմնական օղակներից են և դրանց մասին մոռանալ նշանակում է հրաժարվել անթերի լինելու գաղափարից: Որպեսզի Ձեր շուրթերը միշտ խնամված տեսք ունենան, պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ: Ամեն ինչ կարելի է անել ձեռքի տակ եղած միջոցներով: Նախ սկսենք նրանից, որ մեր շուրթերը պետք է «մարզված» լինեն: Կան մի քանի պարզ վարժություններ, որոնք Ձեզնից կխլեն ընդամենը  րոպեներ, բայց արդյունքն ակնհայտ կլինի: Օրինակ' փորձեք շուրթերով պատկերել բոլոր ձայնավորները' հնարավորինս ձգելով դիմային մկանները: Կամ խորը շունչ քաշեք, օդը հավաքեք բերանում և աստիճանաբար բաց թողեք: Այս վարժությունները կնպաստեն նաև դեմքի կնճիռների վերացմանը:

Շուրթերի նրբության համար օգտագործեք սնուցող այն բոլոր քսուքները, որ օգտագործում եք դեմքի խնամքի համար: Տնից դուրս գալուց 2-3 ժամ առաջ շուրթերին բուսական յուղ քսեք: Իսկ դիմահարդարումից անմիջապես առաջ ատամի խոզանակով հնարավորինս թույլ մերսեք շուրթերը մի քանի վայրկյան: Բոլոր վերը նշված գործողությունները կարելի է կատարել նաև քնելուց առաջ:


Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 850 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: