17:32 Ճապոնացի գիտնականները բացահայտել են ծերության գենը. այն հնարավոր է կառավարել | |
Ճապոնիայի Օսակայի Համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ մարդու արյան մեջ առկա հակավարակային շիճուկի սպիտակուցներից մեկը անմիջականորեն ազդում է նրա ծերացման վրա, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ճապոնացի մասնագետները այդ գենի վրա համարյա ամբողջութամբ ազդելու հնարավորություն են գտել։
Ըստ գիտնականների՝ C1q սպիտակուցը պատասխանատու է մարդու բջիջների ծերացման համար։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն նշված սպիտակուցային համակարգի մնացած սպիտակուցների հետ միասին նախատեսված է միայն օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանության համար։
Շիճուկի համակարգն ինքին իրենից բարդ սպիտակուցների զուգակցություն է ներկայացնում, որոնք միշտ առկա են մարդու օրգանիզմում։
Օսակայի Համալսարանի գիտնականներին հաջողվել է այնպես ազդել C1q-ի վրա, որ ծերացման գործընթացն ամբողջությամբ դադարել է։ Այլ խոսքերով ասած՝ ճապոնացի գիտնականները մոտ են հավերժ կյանքի գաղտնիքի բացահայտմանը։ Այդուհանդերձ նշվում է, որ այս բացահայտումն իր հակառակ կողմն ունի։ Պարզվում է, որ C1q-ի միջոցով ծերացման դանդաղության հետևանքով քնի ընթացքում մարդը կկորցնի իմունային համակարգը։
Գիտնականներին դեռ չի հաջողվել ապիտակուցի վրա այնպես ազդել, որ ծերացման դանդաղեցման հետ մեկտեղ իմունային համակարգի գործունեությունը չվնասվի։ Սակայն ճապոնացի գիտնականները լիաույս են, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |