Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18

«Մեզ մոտ վայրենու մշակույթ է ձեւավորվել: Ընտրությունները տալիս են ամեն ինչ կամ ոչինչ: Այսինքն, եթե դու ընտրվում ես, դու ունես ամեն ինչ, ունես հնարավորություն բիզնես զարգացնելու, բոլոր քո խնդիրները լուծելու եւ այլն… նորմալ ժողովրդավարական երկրում այդպես չէ, այսպիսի ճակատագրական չպետք է լինեն ընտրությունների արդյունքները»-  Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով բռնություններին, դա բացատրեց սրված ընտրապայքարով. «Զարմանալի բան է` մահու ու կյանքի պայքար է գնում»:  Նրա խոսքերով,  խորհրդարան են գնում մարդիկ, որոնք կարողանում են կողոպուտ իրականացնել,  չեն խորշում որեւէ միջոցից՝ միայն թե իրենց խնդիրները լուծեն.«Եթե այդ մարդիկ են գալիս խորհրդարան, ուրեմն երկրի հերթական նահանջն է, երկրի վերջն է : Եթե կարող ենք  խորհրդարան բերել կրթված, անձնվեր , ազգանվեր, բարձր ինտելեկտով օժտված  մարդկանց, այդ դեպքում կունենանք առաջընթաց»: Բայց այդպիսի թեկնածուներ, բնապահպանը առաջադրված պատգամավորի թեկնածուների մեջ շատ չի տեսնում.«Ինտելեգենցիան խույս է տալիս քաղաքականությունից, եւ դա սխալ է, պետք է շտկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 775 | Добавил: admin | Дата: 18.04.2012 | Комментарии (0)