Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:

Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխեց Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել է:

Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով վարում էր «ՎԱԶ 21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենան:
Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:

Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 830 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

ԱԺ պատգամավոր եւ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը հերքում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

«Կասկածյալին ճանաչում եմ, սպանվածին էլ եմ ճանաչում, երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա գիտի, թե ինչու է Վարդան Ղուկասյանը փեսացուի սպանությունը քաղաքականացնում եւ կապում ԲՀԿ-ի ու իր անվան հետ։

«Մեծամասնականով առաջադրված թեկնածու եմ, իմ անձը փորձում են սեւացնել»,-ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։

Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը երեկ ասել է, որ սպանության գործով ձերբակալվածները «Գյումրիի ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներ են»։ Մարտուն Գրիգորյանը հակադարձեց, որ իր տեղեկություններով ձերբակալվածը մեկն է Հարությունը. «Ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները ԲՀԿ-ական չեն»։

Վերջինիս հայտնի է, թե որ քաղաքական ուժն է կանգնած իր անձը սեւացնելու փորձերի հետեւում։ 
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրին ընդգրկող 34-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։

 
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 685 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում:

Հիշեցնենք, որ երեկ պիտի կայանար Աննայի ու Կարենի նշանադրությունը, սեղանները ձևավորել ու սպասել են փեսացուին, սակայն վերջինս ուշացել է: Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ նրա «Մերսեդես 200» մակնիշի մեքենան գտել են Սև Ղուլի ճանապարհին:

Ի դեպ, Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստրերին բնութագրում են որպես համեստ վարքագծով ապրող աղջիկների: Նույն բնութագիրն են տալիս նաև Կարեն Եսայանին: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը աշխատել է Շիրակի մարզպետարանում` որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա տեղափոխվել էր բնակության ԱՄՆ: 3 տարի է, ինչ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը. մայրը` Անահիտ Եսայանը ևս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրով փողոցի վրա շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «լեհական կոմիսոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենքիում:

Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նա բնութագրվում է որպես գրագետ երիտասարդ, ուներ պոլիտեխնիկական կրթություն և շատ հեռու էր կրիմինալ աշխարհից:

Թե ո՞րն է եղել սպանության իրական պատճառը, ամենայն հավանակնությամբ կբացահայտվի մի քանի ժամից

Նշենք, որ սպանության մեջ կասկածվող ոստիկանապետի որդին ևս առևտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար որևէ գործարքի հետեւանքով:


Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 815 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

BLoGgerS.Do.Am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրեց, թե Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում բնակչությունը  ի՞ նչ տեսակ ընտրություններ սպասի` կրակոցներո՞ վ: «Թիվ 34 ընտրատարածքում չի լինի կրակոցներով ընտրություններ, սա 2008 թվականի ձեռագիրն է. սուտ կրակոցների անվան տակ ժողովրդի մեջ արհեստական  լարվածություն  ստեղծել, հետո արդարացնել ընտրությունների օրը մեր վրա միլիցիա բերելու տարբերակը: Մենք 2008 թ.-ին էս ամեն ինչը լավ հասկացել ենք, 2012–ին առավել ևս լավ հասկանում ենք, որ էս լարվածությունը  արհեստական, մտացածին ծրագիր է` իբր կրակոցներ են լինելու, սպանություն է լինելու, հլը տեսեք օրերը մոտենան, ինչեր են լինելու թիվ 34 ընտրատարածքում: Նորից եմ կրկնում`դրանով արդարացնում են վերջին օրերին ոստիկանական շքերթը, նմանատիպ ընտրություններ անցկացնելու տարբերակը, թե մենք ինչ –որ մեկի պատվերով չենք եկել էստեղ, մենք  վտանգը ռեալ տեսնելով ենք եկել այստեղ, այդ ամեն ինչը կարգավորելու»:
Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այսինքն ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի դեմ, և ընտրությունների օրը Գյումրին ոստիկանախեղդ էին արել. հանրապետության տարբեր մարզերից ոստիկանության բոլոր աշխատողներին, ընդհուպ մինչը հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությանը,  բերել էին հանրապետության երկրորդ քաղաք:Սա իրավապահները բացատրում էին նրանով, որ թեժ ու վտանգավոր  մրցակցություն  է սպասվում, հետևաբար և պետք է խիստ  հսկողություն սահմանել:
Նշենք, որ այս անգամ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավորը նորից խորհրդարան մտնելու համար կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի դեմ:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 728 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)


Բարեվ ձեզ հարգելի հաճախորդներ ,կներեք որ չեմ հասցնում առաջվա պես հետաքրքիր բաներ տեղադրել բլոգում նորություններ,խաղեր եվ այլն ...,բայց այսուհետ ես ամեն օր կտեղադրեմ`կհայտնեմ ձեզ լուրեր ամեն ինչի մասին կխոսենք բլոգում ու կքննարկենք!!!:Մեր բլոգում կարող եք քննարել հոդվածները թողնելով մեկնաբանություններ...Տարբեր մարդիկ ունեն տարբեր մտքեր,դրա համար ես որոշեցի որ ձեր թողած մեկնաբանությունների գաղտնիությունը ապահովվեմ ինչպիսին էլ որ այն լինի:
մեր նոր էջին անցնելու համար օգտվեք աջ մենյուից Լուրեր,Նորություններ: 
Բարի ժամանաց...))
 
Категория: Բլոգի նորությունները | Просмотров: 653 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)

Մենք նման չենք մի մարդու, որ ճնշվենք. ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»), ով Սեդրակ Սարոյանի (Գեներալ Սեյրան) հետ միասին առաջադրվել է թիվ 19 ընտրատարածքում: Հակոբ Հակոբյանի հետ անկեղծ զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Հակոբյան, Դուք Սեդրակ Սարոյանի դեմ աղմկահարույց փաստեր ի հայտ բերեցիք, ըստ որի նա տեւական ժամանակ բացակայել է Հայաստանից, բայց իրեն ԿԸՀ-ն գրանցեց որպես թեկնածու: Դրանից հետո սպառնալիքներ Ձեր եւ Ձեր մերձավորների նկատմամբ եղե՞լ են:

Դե ինքը պետք է հասկանա, թե իր դեմ ինչ ենք ներկայացրել, որ արձագանքի` ինքը չի հասկանում դրանից: Հասկանում է, որ մի բան տեղի է ունենում, բայց չի կարողանում մտքեր հավաքի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, իհարկե դրանք չկան: Մենք (նկատի ունի իրեն) նման չենք մի մարդու, որ ճնշվենք: Ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Մենք կարող ենք ճնշվել այն ժամանակ, երբ կատարենք որեւէ արարք մեր բնակիչների, ժողովրդի նկատմամբ: Մենք գնում ենք ընտրություններին պարզ ճակատով, ժողովրդի աչքերի մեջ նայելով:

Նշեցիք, որ Սեդրակ Սարոյանը չի հասկանում, թե իր դեմ ինչ եք ներկայացրել: Այսինքն այդքան ցա՞ծր եք գնահատում Սեդրակ Սարոյանի ինտելեկտը:

Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է ժողովուրդը գնահատի: Որպեսզի ժողովրդից առաջ չընկնեմ, դա թողնում եմ ժողովրդի գնահատականին: Իսկ ես ժողովրդի մեծամասնության գնահատականը կիսում եմ, անկախ այն բանից իմ համար ցանկալի գնահատական կտա, թե` ոչ:

Նախընտրական իրավիճակից գո՞հ եք: Եթե` ոչ, կներկայացնե՞ք, թե ինչից եք դժգոհ, ընտրակեղծիքների առումով նորամուծություններ կա՞ն, թե` ոչ:

Այդ հարցին անեկդոտով կպատասխանեմ: Մեկը գնում է տերտերի մոտ ասում է ես մի կնոջ հետ շնացել եմ: Տերտերը հարցնում է, թե չլինի՞ դա իմ աղջիկն ա: Տղան ասում է չէ: Տերտերը շարունակում է, թե չլինի՞ էն մյուս աղջիկն ա, բա չէ, էն մյուսը չէ, չէ, չէ: Վերջում տղան գնում ասում է` մեղքերի թողություն չտվեց, բայց մի 3-4 հատ լավ հասցե տվեց: Ուզում եմ ասել, ինչ օրինակ պետք է բերեմ, երբ մարդն ընտրությունների գնալուց գիտի, որ ինքը շանս չունի: Պետական ապարատն են գործի դրել օրենքները խախտելով, մարդկանցից դիմումներ են վերցնում, սպառնում, որ աշխատանքից կհեռացնեն:

Եվ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

Պետական ռեսուրսն ամբողջությամբ գնահատում եմ 6-7 տոկոս ընդամենը, իր հարազատներին գումարած եւս 10 տոկոս, 8 տոկոս էլ չհասկացող մարդկանց: Ընդհանուր կազմում ա 25 տոկոս: Մեծ սիրով ես այդ 25 տոկոսը կտամ իրեն:

Մարդիկ, որքան հայտնի են լինում, այնքան նրանց մասին չափազանցված պատմություններ են պատմում կամ բամբասանքեր տարածվում: Ձեր անձի շուրջ ի՞նչ նման խոսակցություններ են տարածվել:

Ես 49 տարեկան եմ, ծնվել, ապրում եւ ապրելու եմ այստեղ: Այդ տարիների ընթացքում հնարավոր է կատարած լինեմ այնպիսի գործեր, որոնք դուր եկած չլինեն իմ ժողովրդին եւ բացասական գնահատեն: Ես այսօր գնում եմ ոչ միայն ընտրվելու, այլեւ քննություն հանձնելու: Իմ ապրած կյանքը դրել եմ սեղանին եւ ասում եմ «Ժողովուրդ դուք գնահատեք»: Եթե դրական գնահատեց, ուրեմն ես կոգեւորվեմ, կասեմ ճիշտ եմ ապրել, իսկ եթե բացասական գնահատեց` ուրեմն մտածելու առիթ կունենամ:

Իսկ լեգենդներից, վերջերս գրել են, թե մեր թիմակիցները ծեծել են մի թեկնածուի շտաբականի, բայց դրանից հետո ոչ մի իրավապահ մարդ չի գալիս ասի, թե ինչու եք ծեծել: Հասկանում եմ, որ դա կարող է հորինված լինել մեր քաղաքական հակառակորդի կողմից, քանի որ տարբեր ժամանակներում նրանք նման բաներ են իրենց թույլ տվել: Հիմա ցանկանում ենք մեր քաղաքական մակարդակները հավասարեցնել, թե մենք էլ կարող ենք մարդ ծեծել: Մեզանից հեռու չի մարդ ծեծելը, բայց եթե կպնում են մեր արժանապատվությանը եւ մեր այն տեղերին, որը մեր ինքնասիրությանն է վերաբերում:

Ասացիք, որ բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Ձեր կատարած որեւէ սխալ քայլից փոշմանել եք:

Իհարկե, շատ կան: Ամենագլխավոր օրինակը, որ կարող էի ավելի շատ օգնել իմ ժողովրդին, բայց ավելի քիչ եմ արել: Իսկ քաղաքականությունից դուրս օրինակ, մի անգամ իմ տղայի վրա շատ խիստ բարկացել եմ, ապտակել եմ, բայց հետո տեսա, որ սխալվել եմ: Շատ զղջացի, որովհետեւ իմացա, որ նա այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի:

Իսկ խոսքը ի՞նչ դեպքի մասին էր:

Դե փոքր դեպք էր: Իր անվան տակ մեկը անշնորք էր պահել իրեն, բայց հետո ես իմացա, որ իմ տղային չի վերաբերում: Մեկը գնացել իմ անունի տակ «Թաիրով»-ում հաց-մաց էր կերել դուրս էր եկել եւ ասել, թե Հակոբի տղան է ու ասել էր, թե փողը կբերեմ ու չէր տարել: Այնինչ` ես բարկացա, ապտակեցի իմ տղային, բայց պարզվեց, որ իմ տղան կապ չունի: Նույնիսկ այդ օբյեկտի տեղը չգիտի:

Ձեր տղային իզուր տեղը ապտակեցիք, բա էն մյուս տղայի հետ ի՞նչ եղավ:

Հետո մենք այն տղային գտանք, նա իմ մոտ աշխատող մատուցողներից մեկի տղան է եղել: Ասացինք, բացատրեցինք, որ չի կարելի, տղա ջան, նման բաներ անել: Դե բնական է, իմ տղայից ներողություն չէի խնդրի, բայց սրտիս խորքում հասկացա, որ վատ արարք չկատարած մարդուն պատժեցի:

& ... Կարդալ շարունակությունը »

Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 739 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (1)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ երիտասարդը, ով ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սպանել է քաղաքապետի դստեր նշանածին,  որեւէ կապ չի ունեցել իր դստեր նշանածի հետ: «Այդ վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր դստեր նշանածն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ եւ կուսակցական չէր։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշել էր, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:

                                          
Категория: Լուրեր,Նորություններ | Просмотров: 1072 | Добавил: admin | Дата: 14.04.2012 | Комментарии (0)