Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 08

Ռուսաստանի Տուլայի մարզի 52-ամյա բնակիչ, գործարար Գեղամ Ս.-ն կնոջն ու երեխաներին պաշտպանելու նպատակով սպանել է իր տուն մտած 4 գողերից 3-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Թեև գործարարի ազգանունը ռուսական լրատվամիջոցներում առայժմ չի նշվում, այնուամենայնիվ միայն անունից ելնելով հավանական է, որ նա հայ լինի։

Ուշ գիշերին 4 հոգի մտել են գործարարի տուն, որտեղ գտնվել են Գեղամ Ս-ի կինը և 4 մանկահասակ երեխաները: Դանակներով և ատրճանակով զինված գողերը գումար են պահանջել: Փորձելով փրկել հարազատներին, տանտերը շտապել է խոհանոց, վերցրել դանակն ու հարձակվել հանցագործների վրա:

Չնայած ուժերի ոչ համարժեքությանը, 4 հանցագործները չեն կարողացել պայքարել միայնակ տղամարդու դեմ: Նրանցից 3-ը սպանվել են,իսկ 4-րդը դիմել է փախուստի:

Գեղամը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ գողերից մեկը հարվածել է նրա գլխին: Նրա կինն ու մեծ աղջիկը նույնպես վնասվածքներ են ստացել:

Այսօր արդեն 52-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի հոգու սպանելու մեղադրանքով:
 


 
                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 711 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

10 տարի առաջ հայ երիտասարդների անձնային մակարդակն, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, շատ ավելի ցածր էր, քան այսօր: 

«Ընդհանուր առմամբ, ինտեսիվ զարգացման պրոցեսներ են ընթանում երիտասարդության մեջ: Բավական ժամանակակից երիտասարդներ ունենք՝ ժամանակակից ինտելեկտով, մտածելակերպով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: 

Մյուս կողմից հոգեբանը նշեց, որ այսօրվա երիտասարդների ընդհանուր մակարդակում խիստ ծայրահեղություն է նկատվում: Գնահատելով երիտասարդների ընդհանուր պատկերը՝ հոգեբանն առանձնացնում է 3 շերտ՝ շատ զարգացած, շատ անմակարդակ և «մոխրագույն» հատված: 

«Մեկ չափից դուրս զարգացած են, որ այդպես նույնիսկ Խորհրդային Միության շրջանում չկային էլ, լեզուների տիրապետող, բարձր մակարդակի: Եվրոպայում էլ են հազվադեպ հանդիպում նման երիտասարդներ: Չափազանց անմակարդակ և դրանց մեջտեղում էլ մոխրագույն մասսան է»,- ասաց հոգեբանը:

Նա առանձնացրեց նաև երիտասարդների կարիերիստական շերտը, որը «ամեն ինչի պատրաստ է՝ պաշտոն ստանալու ու կաշառքով ապրելու համար»: 

Հոգեբանի կարծիքով, հատկապես տհաճ է նման երիտասարդների ակտվիությունը, քծնողական վարքագիծը ընտրությունների ժամանակ: 

Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այսօրվա երիտասարդության բացասական կողմերից հոգեբանը նշեց փողամոլությունը. 

«Մեր ժամանակ ավելի շատ ռոմանտիզմն էր, իսկ հիմա փողամոլությունը շատ է, բայց քիչ բարոյական անկում կա»,- նկատեց նա:

Հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներով են երիտասարդները դիմում այսօր, հոգեբանը նշեց, որ ամենից տարածված խնդիրը, որը բնորոշ է նաև այդ տարիքին, նևրոզներն են: Աղջիկները, նրա խոսքով, ավելի շատ դիմում են կաշկանդվածության, բարդույթներից ազատվելու համար, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է, թեև առաջին հայացքից թվում է, թե այդքան էլ տարածված չէ. 

«Աղջիկները ամոթխածության համար են դիմում, կաշկանդվածության, բավական շատ են, թվում է, թե չկա այդքան, բայց շատ կան, հաճախ հանդիպող պրոբլեմ է: Երիտասարդ մայրերն էլ սկսել են դիմել երեխայի դաստիարակության խնդիրներով»,- նշեց հոգեբանը: 

Տղաները, Խուդոյանի խոսքով, դիմում են միայն հիվանդագին երևույթների դեպքում, որոնցից մեկը խաղամոլությունն է: Այդ կախվածությունից ազատվելու համար մասնագետն ասաց, որ դիմողներն ավելացել են: 

Ավել քիչ են ներքին կոնֆլիկտների, բարդույթների, անձի կայացման խնդիրներով դիմող տղաները: 

Իսկ ընդհանուր առմամբ հոգեբանը նշեց, որ հոգեբանի օգնությանը դիմողների մեջ երիտասարդների ընդհանուր թիվը գնալով մեծանում է, ինչը ևս անձնային մակարդակի բարձրացման մասին է խոսում:


 
                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 674 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)



Երեկ երեկոյան սկսվել և այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը: Երեկ երեկոյան Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվեց Մեծ Պահքը` եկեղեցիներում հաղորդություն ստանալուց հետո: 

Երևանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արքեմյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սբ. Հարության տոնի առավոտյան ևս հավատացյալ ժողովուրդը եկեղեցիներում կարող է ստանալ հաղորդություն:

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…»: 

Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:

Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: 

Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի:
Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: 
 


 
                                          
Категория: Հետաքրքիր է իմանալը | Просмотров: 786 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)



Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք: Այս մասին հայտնում է «-Բի-Բի-Սի»-ն:

Սարքը հիմնված է եռաչափ տպման տեխնոլոգիայի վրա, որն արդեն լայնորեն կիրառվում է պլաստիկ, փայտյա և մետաղյա ապրանքների արտադրության մեջ:

Նմանատիպ սարքավորումներն ստանում են պահանջվող առարկայի եռաչափ պատկերը, այնուհետև համապատասխան նյութով շերտածածկում են՝ չփոփոխելով արտադրության ձևը:

«Մենք բարելավել և պարզեցրել ենք սարքավորումը: Պարզապես պետք է հալեցնել մի քիչ շոկոլադ, լցնել ներարկիչի մեջ և ստեղծել շոկոլադե զանազան արտադրանքներ»,- ասել է գյուտի հեղինակ Լյան Հաոն:

 

                                          
Категория: Հետաքրքիր հոդվածներ | Просмотров: 963 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

OKS AS ծրագիրը  bloggers.do.am-ից: Դիտեք վիդեոն ծրագրի հնարավորությունների մասին տեղեկանալու համար

Նկարի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում սեղմել սմայլիկի վրա աջ Click-ով: Նկարում գտնվող սմայլիկը ջնջելու համար սեղմել կամ սեղմած նկարել դրա վրա մկնիկի աջ Click-ով: Արդեն իսկ նկարվածի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում մկնիկի մեջտեղի կոճակով սեղմել: Ծրագիրը պատրաստվել է 2011 թվականի օգոստոսին:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Հղումը Bloggers.do.am-ին պարտադիր է:
                                          
Категория: Odnoklassniki.ru | Просмотров: 860 | Добавил: admin | Дата: 08.04.2012 | Комментарии (0)