Արթիկի փոխքաղաքապետ Գևորգ Փթուկյանը
Արթիկցիների պատմելով, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս
Ավետիսյանի ու Շիրակի մարզի մի
քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկ այցելել էր իրենց մշակույթի տուն` ՀՀԿ-ի ու
հատկապես Արթիկի քաղաքապետի
եղբոր` պատգամավոր Մխիթար Վարագյանի քարոզչությունն անելու:
Ըստ մեր աղբյուրների, Աժ փոխնախագահին ունկնդրելու համար մարդաքանակ են ապահովել
դպրոցներից: Վերջիններիս
աշխատակիցներն ականատես են եղել մի ծիծաղաշարժ պատմության: Արթիկի փոխքաղաքապետ,
նախկին ՕԵԿ-ական Գևորգ
Փթուկյանը Մխիթար Վարագյանին գովաբանելիս այնպես է շփոթվել, որ ասել է. «Եկեք գոնե այս անգամ
մեր ձայնը տանք
Հանրապետական կուսակցությանն ու Վարագյանին: Վարագյանն այս ընթացքում բացի
պատգամավորական գործից, ամեն ինչով
զբաղվել է»: Ներկաները այս խոսքերը վերածել են անեկդոտի: Փոխքաղաքապետը, ըստ էության,
ցանկացել է ասել, որ Վարագյանը
բացի պատգամավորական գործունեությունից՝ նաև ամեն ինչով է զբաղվել, սակայն ստացվել է ճիշտ
այնպես, ինչպես Վարագյանին
բնութագրում են արթիկցիները:
Նշենք, որ օրերս Մխիթար Վարագյանի մասին խոսելիս, թե արթիկցիները և թե մարալիկցիները մեր
զրույցներում դժգոհել էին, թե
որևէ անգամ չտեսան, որ իրենց պատգամավորը գոնե մի անգամ ԱԺ ամբիոնի մոտ կանգներ ու հարց
հնչեցներ: