Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 8 » Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք
22:12
Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք


Բրիտանացի գիտնականներն ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք: Այս մասին հայտնում է «-Բի-Բի-Սի»-ն:

Սարքը հիմնված է եռաչափ տպման տեխնոլոգիայի վրա, որն արդեն լայնորեն կիրառվում է պլաստիկ, փայտյա և մետաղյա ապրանքների արտադրության մեջ:

Նմանատիպ սարքավորումներն ստանում են պահանջվող առարկայի եռաչափ պատկերը, այնուհետև համապատասխան նյութով շերտածածկում են՝ չփոփոխելով արտադրության ձևը:

«Մենք բարելավել և պարզեցրել ենք սարքավորումը: Պարզապես պետք է հալեցնել մի քիչ շոկոլադ, լցնել ներարկիչի մեջ և ստեղծել շոկոլադե զանազան արտադրանքներ»,- ասել է գյուտի հեղինակ Լյան Հաոն:

 

                                          
Կատեգորիա: Հետաքրքիր հոդվածներ | Դիտումներ: 964 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: