17:04 Ամենա ամենա ամենա | |
Ամենամեծ ընտանիքըԵրևանում, հարավ-Արևմտյան թաղամասում, Բաբաջանյան 163 հասցեով, 2-րդ և 4 -րդ բնակարաններում բնակվում է մեր քաղաքի ամենաբազմանդամ ընտանիքը: Ընտանիքը գլուխ Մամիկոն Ղազարյանն իր տիկնոջ՝ Անթառամ Կիրակոսյանի հետ մեծացրել են 17 զավակ, որոնցից ամենամեծը ծնվել է 1975թ, իսկ ամենակրտսերը՝ 1994թ.: Ռեկորդակիր ընտանիքի անդա-զավակներն են՝ Աննա(1975թ.), Դավիթ(1976թ.), Սարա(1977թ.), Ռեբեկա(1977թ.), Քրիստինա(1978թ.), Հովսեփ(1979թ.), Իսրաել(1980թ.), Մայրամ(1982թ.), Լիա(1983թ.), Աբել (1985թ.), Սամվել (1986թ.), Գայանե(1987թ.), Հռիփսիմե (1988թ.), Դանիել(1990թ.), Հակոբ(1991թ.), Աբրահամ(1992թ.), Եվա(1994թ.): Սարան և Ռեբեկան նույն օրն են ծնվել: ՀՀ կառավարությունը Ղազարյանների ընտանիքին միկրոավտոբուս է նվիրել: Ամենամեծ արձանը«Հաղթանակ» զբոսայգում, 30 մետրանոց պատվանդանի վրա, երբևէ վեր էր խորանում Ի. Ստալինի արձանը: 1962թ-ին այն հանվեց և 1967թ-ին, դրա փոխարեն կանգնեցվեց Երևանի ամենամեծ արձանը՝ «Մայր Հայաստանը»: Արձանի բարձրությունը, որը մարմանավորում է ձեռքին սուրը պահած կնոջը՝ 22 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 52 մ.: Երևանի ամենամեծ արձանի ճարտարապետը Արա Հարությունյանն է: Ճարտարապետական մեծ արժեք է ներկայցնում նաև պատվանդանը, որտեղ գտնվում է Մեծ Հայրենական Պատերազմին նվիրված թանգարանը, որի հեղինակն է ՍՍՀՄ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Ամենահին ԲՈՒՀ-ըԻնչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի ամենահին ԲՈՒՀ-ը Երևանի Պետական Համալսարանն է: Այն հիմնվել է Հայաստանի առաջին պետության օրոք՝ 1919թ-ին: Համալսարանի առաջին ռեկտորն է եղել անվանի պրոֆեսոր Յուրի Ստեփանի Գամբարովը: Նա գլխավորում էր այդ պաշտոնը 1919թ-ի հուլիսից մինչև 1920թ-ի Նոյեմբեր: Համալսարանը գործում էր Սովետական իշխանության հաստատումից հետո: Ամենահին գերեզմանատները Երևանի ամենահին գերեզմանոցը թվագրվում է միջնադարով և կոչվում է «Կոզերն»: Այն գտնվում էր մետրոկայարան Բաղրամյանի և «Սիրահարվածների» այգու մոտակայքում: Այստեղ կոզերն անունով մի եկեղեցական է թաղված եղել: Այստեղի էլ առաջացել է առաջացել է գերեզմանոցի անվանումը: Քաղաքաշինության ժամանակ գերեզմանատունը անհետացավ: Նախքան Խորհրդային իշխանության գալը, երկար ժամանակ քաղաքային Պանթեոնը և Կոմիտասի անվան զբոսաշյգին՝ քաղաքային գերեզմանատուն էր: Ամենաբարձրադիր թաղամասը Երևանի ամենաբարձրադիր թաղամասը՝ Հին Նորքն է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա: Ամենաերկար փողոցը Երևանի ամենաերկրար փողոցը բոլոր ժամանակներում եղել է Օրջանեկիդզեի անվան փողոցը: Հայաստանի անկախությունից հետո, այն վերանվանցեղ Արշակունյացի: Այն սկիզբ է առնում Երևանի Պետական Կրկեսի շենքից և հասնում մինչև Նորագավիթ գյուղը. Փողոցի երկարությունը 7 կմ.: Ամենահին դեղատունը Երևանի ամենահին դեղատունը գտնվում էր «դեղատան» փողոցի վրա: Հենց այդ պատճառով էլ փողոցը այդպես է անվանված: Հին դեղատունը այժմ չի գործում, սակայն փողոցը շարունակում է կրել իր անվանումը: Ամենամեծ և յուրահատուկ բնակելի շենքերը Մասնագետների
կարծիքով, Երևանում ճարտարապետական լուծումներով առանձացվող շենքը գտնվում
է Մոսկովյան 31 հասցեով: Նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանայանի որդին՝
ճարտարապետ Գևորգ Թամանյանն է: Ամենամեծ դահլիճները Երևանի ամենամեծ դահլիճները գտնվում են Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Նախագծի հեղինակներն են Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը: ՄՀՀ-ը հանձնվել է շահագործման 1983թ-ին: Համերգային դահլիճը միաժամանակ ընդունում է 2400 հանդիսատեսի, իսկ մեծ դահլիճը՝ 5700. Երկու դահլիճներն են առանձնանում է իրենց պտտվող տրիբունաներով, ինչը հանրավորություն է տալիս ընդամենը 15 րոպեյում ևս 1000 նստատեղ ավելացնել դահլիճում: Ամենահին հիդրոէլեկտրակայանը Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1926 թ-ին՝ ՍՍՀՄ կազմի մեջ Հայաստանի ընդգրկվելուց 6 տարի անց: Շինարարության ավարտից անմիջապես հետո այն սկսել է աշխատել: Հիդրոէլեկտրակայանը կառուցված է Հրազդան գետի ձախ ափին: Նախագծի հեղինակը հռչակավոր Ա. Թամանյանն է: Ամենանահին շուկան Երևանի ամենահին շուկան գտնվում էր այնտեղ, ուր այսօր կանգեցված է հեղափոխական Ս. Շահումյանի արձանը” Այստեղ էլ ռուսական ուղղափառ եկեղեցի էր գտնվում: 30-ականներին նոր շինարարություն սկսելու նպատակով եկեղեցին և ամենահին շուկան(կամ, ինչպես երևանցիներն էին այնն անվանում «Հին Հանթար»)՝ քանդվեցին: Ամենամեծ հրապարակը Երևանի ամենամեծ հրապարակը՝ Հանրապետության Հրապարակն է: Այն չունի շինարարության կոնկրետ տարեթիվ, իսկ արխիվային փաստաթղթերում շինարարությունը ժամանակագրված է 1926-ից սկսած մինչև 1977թթ.: Հրապարակի հատակագիծը օվալաձև է, այն շրջապատված է ճարտարապետական բարձրարժեք շենքերով: Նախագծի վրա տարբեր ժամանակներում աշխատել են Ա.Թամանյանը, Ս. Սաֆարյանը, Մ. Գրիգորյանը, Գ.Թամանյանը, Վ. Արևշատյանը, Է. Սարափյանը, Լ. Վարդանովը, Ն. Պերեմուզովը և քանդակագործ Ս. Մերկուրովը: 1970 հրապարակը արժանացավ ՍՍՀՄ ճարտարապետների պետական մրցանակին: 2007թ-ին այն ամբողջությամբ վերանորոգվեց և ստացավ հայկական ավանդական գորգագործության նախշազարդեր: Երևանը բնութագրող ամենափոքր արձանը Երևանը բնութագրող ամենափոքրիկ արձանը, որը մշտապես գտնվել է Շահումյանի հրապարակին կից, կոչվում է «Երևանի սառը ջուրը», կամ «Ջուր վաճառող տղան»: Այն կանգնեցել է 1970թ-ին՝ հեղինակն է Ն. Բաջանյանի և ճարտարապետ Մ. Կնտեղցյանի կողմից: Արձանի չափսերը համապատասխանում են 12-14 ամյա պատանու կառուցվածքին: Այժմ, ինչպես և միշտ, այն գտնվում է Կոմայգու մուտքի մոտ: Ամենահին լուսանկարչատունը Աբովյան
12 հասցեում գործող «Խանոյան» լուսանկարչատունը բացվել է 1930թ-ին և
Երևանում ամենահինն է: Այն հիմնադրվել է Վանից գաղթաց լուսանկարիչ Գաբրիել
Խանոյանի կողմից(իսկական ազգանունը Ալեքսանյան): Նախքան 1930թ-ը Երևանում
աշխատում էին «անակնկալներ» անվանվող լուսանկարիչներ: Առաջին լուսանկարչական գործակալությունն ու առաջին լուսանկարիչ-լրագրողը Երևանի առաջին լուսանկարչական գործակալությունը բացվել է 2002թ-ի հունվարի 17-ին: Նրա հիմնադիրներն են Մխիթար Խաչատրյանը, Մելիք և Հերբերտ Բաղդասարյանները, որոնք առաջին լուսանկարիչ-լրագրողի՝ Նամրութ Բաղդասարյանի որդիներն են: Ամենամեծ երկնաքարը Երևանում ամենամեծ երկնաքարը գտնվում է Պետական Երկրաբանական Թանգարանում: Այն նման է մետաղական ձուլածոյի, անհարթ մակերեսով, չափսերով այն չի գերազանցում սպայի գլխարկին: Զարմացնում է չափսերի ու քաշի անհամապատասխանությունը. երկնաքարը կշռում է 37.5 կգ: Առաջին տրամվայ-ուղղին Երևանում առաջին տրամվայ ուղղին սկսել է գործել 1933թ-ին: Այն սկիզբ էր առնում նախկին Օրջոնեկիձեյի փողոցից, անցնելով Կարմիր Բանակի, Մարքսի, Հոկտեմբերի փողոցներով և հասնում էր Թոխմախ Գյոլ: Հետադարձ ճամփան անցնում էր միևնույն փողոցներով: Ամենամեծ և ամենաերիտասարդ կինոթատրոնը Երևանի ամենամեծ և ամենաերիտսասրդ կինոթատրոնը դա «Այրարատ» կինոթատրոնն է, որը ճանաչված է «Ռոսիյա» անունով: Այն նախատեսված է 3000 այցելուի համար: Այն հանձնավել է շահագործման 1975թ-ին: Այժմ կինոթատրոնը վերանորոգվում է: Ժամանակին օրեկան այն այցելում էր 2500 հանդիսատես: Ամենակարճ փողոցը Երևանի ամենակարճ փողոցը՝ Մելիք-Ադամյանի անվ. փողոցն է: Դրա երկարությունը չի գերազանցում 150 մետրը: Ամենահին հյուրանոցները Հայաստանի ամենահին հյուրանոցը դա Արուճի քարավանատունն է, որ գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում և թվագրվում է 10-րդ դարով: Մեկ այլ քարավանատուն գտնվում է Սելիմի լեռնանցքի Աղնձաջոր կոչվող վայրում և թվագրվում է 1332թ-ին: Բուն ճամփորդներից բացի քարավանատները ապաստարան են եղել նաև նրանց ուղեկցող կենդանիների համար: Ամենամեծ ճաշը Հայաստանում
տարվա մեջ միայն մեկ անգամ կարելի է տեսնել պջախի վրա 100 կաթսա ու 14
տղամարդու, ովքեր ողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, խառնում են Հայաստանի
ամենամեծ ճաշը՝ թմբուկների զարկերի ուղեկցությամբ: Տասնյակ հազարավոր
մարդիկ նույն վայրում միասին համտեսում են Հայաստանի ամենամեծ ճաշը՝
հարիսան: Ամենամեծ գրադարանը Երևանի և ոչ միայն Երևանի ամենամեծ գրադարանը գտնվում է Մաշտոցի անվան փողոցի սկզբնամասում: Այստեղ հավաքված են ավելի քան 30.000 գրքեր և ձեռագրեր, որոնց թվում՝ բնօրինակներ և եզակի նմուշներ, որոնցից ամենահինը թվագրված է 9-րդ դարով: Գրադարանի պահեստաֆոնդը կազմում է եվրոպական ժառանգության 10%-ը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |