Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել
02:21
Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել


Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական WebMoney  համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoney համակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝

1.Գրանցվեք Idram կայքում:

2.Այցելեք այս կայքը:

3.Բացված էջում սեղմեք ներքևի նկարում պատկերված համապատասխան կոճակը՝

1-WebMoney դոլարը վերածել դրամի
2-WebMoney ռուբլին վերածել դրամի
3-WebMoney եվրոն վերածել դրամի


4. Այնուհետև սեղմեք բացված վահանակի առաջին տողում գտնվող CHANGE կոճակը՝


5.Գրեք գումարի չափը, Idram-ի ID-ն (կարող եք վերցնել Idram կայքից), Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Exchange:


6. Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Վերջում նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է սեղմեք նույնականացում ֆունցկիան և այնուհետև գրեք հեռախոսի համար, որի վրա եկած կոդը անհրաժեշտ է գրել Idram կայքում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 1095 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: