Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Մարտուն Գրիգորյան. «Կասկածյալը ԲՀԿ անդամ չէ»
21:43
Մարտուն Գրիգորյան. «Կասկածյալը ԲՀԿ անդամ չէ»

ԱԺ պատգամավոր եւ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը հերքում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

«Կասկածյալին ճանաչում եմ, սպանվածին էլ եմ ճանաչում, երկուսի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա գիտի, թե ինչու է Վարդան Ղուկասյանը փեսացուի սպանությունը քաղաքականացնում եւ կապում ԲՀԿ-ի ու իր անվան հետ։

«Մեծամասնականով առաջադրված թեկնածու եմ, իմ անձը փորձում են սեւացնել»,-ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։

Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը երեկ ասել է, որ սպանության գործով ձերբակալվածները «Գյումրիի ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներ են»։ Մարտուն Գրիգորյանը հակադարձեց, որ իր տեղեկություններով ձերբակալվածը մեկն է Հարությունը. «Ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները ԲՀԿ-ական չեն»։

Վերջինիս հայտնի է, թե որ քաղաքական ուժն է կանգնած իր անձը սեւացնելու փորձերի հետեւում։ 
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրին ընդգրկող 34-րդ ընտրատարածքում, որտեղ նրա հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։

 
Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: